TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+14.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

ԱՄՆ-ը հրաժարվել է Կիևին զենք մատակարարել, որը թույլ կտա հարձակվել Ռուսաստանի տարածքի վրա

23:46 31.05.2022

ԱՄՆ-ը Կիևին չի տրամադրում զենք, որը թույլ է տալիս հարձակվել Ռուսաստանի տարածքի վրա։ Վաշինգտոնը չի պատրաստվում դառնալ հակամարտող կողմ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ «Առաջին օրվանից մենք հստակ նրանց հստակ հասկացրել ոնք, որ Ուկրաինային զենք ենք տրամադրում՝ ռուսական ագրեսիայից իր տարածքում պաշտպանվելու համար… Մենք չենք տրամադրում զենք, որը թույլ […]

̰
Կրեմլը հաստատել է, որ Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց տեղի կունենա

20:46 29.05.2022

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում են երկուշաբթի՝ մայիսի 30-ին հեռախոսազրույց ունենալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաստատել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կիրակի ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է մայիսի 30-ին հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Պուտինի և Էրդողանի վերջին հեռախոսազրույցները տեղի […]

̰
Գիտնականներն ամբողջությամբ վերծանել են Վեզուվի զոհի գենոմը

20:00 29.05.2022

Գիտնականները սենսացիոն հայտնագործություն են արել: Նրանց հաջողվել է ամբողջությամբ հաջորդականացնել մարդու գենոմը, ով մահացել է մ.թ. 79-ին՝ Պոմպեյում Վեզուվի ժայթքման ժամանակ: Մանրամասն ուսումնասիրության զեկույցը հրապարակված է Scientific Reports-ում: Նեապոլի համալսարանի իտալացի գիտնականները պարզել են, որ Վեզուվի ժայթքման զոհերից մեկի ուղեղը բարձր ջերմաստիճանի հետևանքով վերածվել է ապակու։ Աշխատանքը հրապարակվել է New England Journal of Medicine ամսագրում։ […]

̰
Էրդողանին չեն գոհացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Ֆինլանդիայի ու Շվեդիայի հետ բանակցությունները

18:40 29.05.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհ է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ բանակցություններից. նա երկրներին մեղադրել է անազնվության, իսկ Շվեդիային՝ ահաբեկիչներին պաշտպանելու մեջ, փոխանցում է РИА Новости-ն։ Թուրքիայի նախագահը ոչ միայն նախատել է Ֆինլանդիային և Շվեդիային «անազնիվ և ոչ անկեղծ լինելու համար», այլև նշել է, որ քանի դեռ ինքը նախագահ է՝ երկիրը չի […]

̰
Էրդողանը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ մայիսի 30-ին հեռախոսազրույցներ ունենալու ցանկության մասին

17:45 29.05.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է մայիսի 30-ին ռուս և ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցներ ունենալու ցանկության մասին։ «Մենք երազում ենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի խաղաղ ճանապարհով, բայց կարծես թե ամեն օր իրադարձությունները զարգանում են: Երկուշաբթի օրը ես հեռախոսազրույցներ կունենամ և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի […]

̰
Վրաստանի վարչապետը ժամանել է Հորդանան՝ մասնակցելու գետի մերձակայքում գտնվող հողատարածքը Վրաստանին փոխանցելու արարողությանը

15:26 29.05.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկօրյա այցով ժամանել է Հորդանանի Հաշիմյան Թագավորություն։ Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արքայազն Ղազիի հետ կմասնակցի Հորդանան գետի վրա՝ Փրկչի մկրտության վայրում Վրաստանին հող հանձնելու պաշտոնական արարողությանը։ Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ չորս հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող հողատարածքում կկառուցվի վրացական մշակութային կենտրոն։ Պաշտոնական այցի շրջանում վարչապետ Ղարիբաշվիլին հանդիպումներ կունենա […]

̰
Վրաստանում դատապարտյալները կկարողանան բարձրագույն կրթություն ստանալ հեռակա կարգով

12:46 29.05.2022

Վրացական բանտերում պատիժ կրող դատապարտյալները կկարողանան հեռավար սովորել Թվային համալսարանի նախագծի շրջանակներում, ասել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ Նրա խոսքով՝ այս նախագիծն իրականացվում է կրթության նախարարության հետ համատեղ։ «Այս նախագծի արդյունքում դատապարտյալներն ու մեղադրյալները կկարողանան բարձրագույն կրթություն ստանալ հեռավար ուսուցման միջոցով՝ ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ծրագրերով՝ Վրաստանում հավատարմագրված համալսարանում»,- ասել է Ռատի Բրեգաձեն: Նախարարը […]

̰
Ֆինլանդիան և Շվեդիան բանակցություններ են վարել Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ

13:30 28.05.2022

Ֆինլանդիան և Շվեդիան «լավ» բանակցություններ են վարել Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ, պայմանավորվել են շարունակել դրանք և արդյունքներ ակնկալել մինչև հունիսի վերջ, ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն։ Թուրքիան արգելափակում է երկու երկրների մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք՝ պահանջելով փոխել իրենց կուրսը քրդական հարցում։ «Ինչ վերաբերում է Թուրքիային, չորեքշաբթի օրը Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները այցել […]

̰
Գեներալ Ռատկո Մլադիչի որդին հայտնել է Հաագայի բանտում հոր առողջական վիճակի վատթարացման մասին

12:57 28.05.2022

Բոսնիայի սերբերի բանակի նախկին հրամանատար, գեներալ Ռատկո Մլադիչի առողջական վիճակը կտրուկ վատացել է Հաագայի բանտում, իսկ բուժման մասին տեղեկություն գործնականում չկա, ՌԻԱ Նովոստիին ասել է նրա որդին՝ Դարկո Մլադիչը։ «Առողջական վիճակը վատացել է, վերջին շրջանում դա հատկապես նկատելի է, նա այնքան թույլ է, որ չի կարողանում ոտքով 30-40 մետր քայլել և օգնության կարիք ունի ամենատարրական […]

̰
Բայդենը ելույթի ժամանակ շփոթել է Հյուսիսային և Հարավային Կորեաները

12:49 28.05.2022

Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը մայիսի 27-ին Աննապոլիսի ռազմածովային ակադեմիայում շրջանավարտների առջև ելույթի ժամանակ Ռուսաստանի Դաշնության դեմ ճնշման քաղաքականությանն աջակցող երկրների թվում Հարավային Կորեայի փոխարեն նշել է Հյուսիսային Կորեան։ «Որևէ մեկը կարո՞ղ էր մտածել, որ երբ ես կոչ արեցի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, բացի ՆԱՏՕ-ից, դրանց կաջակցեն Ավստրալիան, Ճապոնիան, Հյուսիսային Կորեան և որոշ այլ երկրներ»,- […]

̰
Ժիրինովսկուն կփոխարինի Լեոնիդ Սլուցկին

12:08 28.05.2022

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ՌԼԴԿ) խմբակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին դարձել է կուսակցության նոր նախագահ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պետդումայի պատգամավորն ընտրվել է կուսակցական բարձրագույն պաշտոնում՝ ուրբաթ օրը Մոսկվայում կայացած համագումարի ժամանակ անցկացված գաղտնի քվեարկության արդյունքում։ Ավելի վաղ՝ մայիսի 18-ին, Սլուցկին ընտրվել էր Պետդումայում Լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար։ Խմբակցության առաջին հանդիպումը կայացել է մայիսի 17-ին՝ կուսակցության առաջնորդ, հիմնադիր […]

̰
Հունաստանն ու Կիպրոսը դեմ են արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցությանը

11:39 28.05.2022

Հունաստանը և Կիպրոսի Հանրապետությունն աջակցել են Ուկրաինայի Եվրամիությանն անդամակցելուն, սակայն քննադատել են այս ընթացակարգն արագացնելու առաջարկը՝ նշելով, որ «ոչ մի ողջամիտ հիմք չկա Ուկրաինային արագացված կարգով ԵՄ կազմ ընդունելու համար»։ Այս մասին հայտնում է Euractiv մեդիահարթակը։ Ուկրաինային արագացված կարգով ԵՄ ընդունելու հարցում միության անդամ երկրների կարծիքը միանշանակ չէ: Եվրամիության մասին պայմանագրում ասվում է, որ ԵՄ […]

̰
Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Բոսֆորի նեղուցով հացահատիկի արտահանման միջանցքի շուրջ. Reuters

12:31 27.05.2022

Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Բոսֆորի նեղուցով հացահատիկի արտահանման միջանցքի շուրջ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով թուրքական կառավարության աղբյուրին։ «Թուրքիայից բացվող միջանցքով պահանջարկ կա, որ այդ հացահատիկը հասնի թիրախային շուկաներ։ Բանակցությունները դեռ շարունակվում են»,- ասել է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը։ Երկու այլ եվրոպական աղբյուրներ նույնպես հաստատել են «Reuters»-ին Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը […]

̰
Հիշելով Սայաթ Նովային. «Վարդատոն 2022» փառատոնը կանցկացվի Թբիլիսիում

12:01 27.05.2022

Վրաստանի մայրաքաղաքի պատմական հատվածում մայիսի 29-ին կանցկացվի «Վարդատոն 2022» փառատոնը՝ նվիրված աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային։ Համերգը տեղի կունենա Հավլաբարի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու հարակից տարածքում, ժամը 13:00-ին։ Միջոցառումը կազմակերպում է «Վիրահայերի միությունը»՝ Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի մշակույթի նախարարության, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական ​​հայկական դրամատիկական թատրոնի, ինչպես նաև Հայոց թեմի աջակցությամբ։ «Վարդատոնն» առաջին անգամ անցկացվել է 1914 թվականի […]

̰
ԱՄՆ-ը մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթի մասին. CNN

11:35 27.05.2022

ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կարող է ներառել մի քանի հրթիռային կայաններ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։ Ըստ այդմ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է «Ուկրաինա ուղարկել հեռահար հրթիռների առաջադեմ համակարգեր»՝ դրանք ներառելով  Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդլայնված փաթեթում: […]

̰
Բահչելին ՆԱՏՕ-ին մեղադրել է Թուրքիայի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ

09:36 25.05.2022

«ՆԱՏՕ-ն պարտավոր է կատարել Թուրքիայի բոլոր պահանջները՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինքին անդամակցության հարցում, հակառակ դեպքում Անկարան կբարձրացնի դաշինքից դուրս գալու հարցը»,-հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, նախագահ Էրդողանի դաշնակից, Ազգայնական շարժում կուսակցության անդամ Դևլեթ Բահչելին։ Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին անդամակցելու Հելսինկիի և Ստոկհոլմի դիմումների հետ կապված իրավիճակը՝ նա պաշտպանել է Թուրքիայի նախագահի դիրքորոշումը, ով մի շարք պահանջներ է […]

̰
Բժիշկը՝ կապիկի ծաղկի ախտորոշման դժվարությունների մասին

10:01 24.05.2022

Վիրուսաբան, ՌԴ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը Ura.ru-ին տված հարցազրույցում խոսել է կապիկի ծաղկի ախտորոշման դժվարությունների մասին։ Նրա խոսքով, բավականին դժվար է բացահայտել հիվանդությունը, եթե չկան տվյալներ, թե կոնկրետ որտեղ և ինչպես է տեղի ունեցել վարակումը։ «Հիվանդությունը կարող է լինել շատ ծանր, նույնիսկ՝ մահացու: Մահացությունը տատանվում է 1-10 տոկոսի միջակայքում: Սև ծաղկի դեպքում մահացությունը […]

̰
Էրդողանը նշել է Թուրքիայի պայմանները ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցելու հարցում

08:41 24.05.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է Անկարային հուզող հարցերի շուրջ կոնկրետ փոփոխությունների արդյունքի դեպքում իրենից կախված ամեն ինչ անել Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության համար: Այդ մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է մայիսի 23-ին՝ ժողովրդին հղված ուղերձում։ «Եվս մեկ անգամ շեշտում եմ՝ ահաբեկիչներին աջակցողներն ու պաշտպանողները պետք է վերանայեն իրենց անօրինական, ամբարտավան դիրքորոշումը, որը ցուցաբերում […]

̰
Զելենսկին խոսել է իր մահվան դեպքում Ուկրաինայի իշխանությունների ծրագրի մասին

08:31 24.05.2022

«Ուկրաինայի իշխանությունները «պլան Բ» ունեն այն դեպքում, եթե երկրի ղեկավարությունից որևէ մեկը սպանվի»,- ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Դավոսում տեսակապով ունեցած ելույթի ժամանակ։ Նրա խոսքով, իշխանությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ իրադարձությունների նման զարգացման դեպքում։ «Մենք պատրաստվել ենք ու բաժանվել՝ ես, վարչապետը և խորհրդարանի ղեկավարը»,- ասել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինան խորհրդարանական-նախագահական հանրապետություն է։ […]

̰
Լավրովն անվանել է աշխարհի ամենահեռանկարային տարածաշրջանը

08:09 24.05.2022

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երկիրը պետք է կենտրոնանա եվրասիական տարածաշրջանի վրա, Ռուսաստանի Դաշնության հետագա զարգացման և նրա հնարավորությունների վրա, քանի որ սա աշխարհի ամենահեռանկարային տարածաշրջանն է։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Հիմա համաշխարհային զարգացման կենտրոնը տեղափոխվել է Եվրասիա։ Այս պահին Եվրասիա տարածաշրջանում մենք ունենք գործընկերության ամենալայն ցանցը»,- ասել է նախարարը։ Նա […]

̰
Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին անգամ թռիչքն իրականացրել է կանանց անձնակազմը

19:55 22.05.2022

Սաուդյան «Flyadeal» ավիաընկերությունը հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավորության պատմության մեջ առաջին անգամ ամբողջովին իգական սեռի անձնակազմով չվերթի մասին, որոնց մեծ մասը սաուդյան քաղաքացիներ են: Այդ մասին Twitter-ում գրել է ավիաընկերությունը՝ տեղադրելով 7 հոգանոց անձնակազմի լուսանկարը: Թռիչքն իրականացվել է նորագույն Airbus A320-ով՝ Ռիադից Ջիդդա,  հայտնել են ընկերությունից։ Այն պահից, երբ թագավորի որդի Մուհամեդ բեն Սալմանը դարձավ […]

̰
Ֆրանսիան հայտարարում է, որ Ուկրաինայի անդամակցությունն ԵՄ-ին կարող է տևել մինչև 20 տարի

19:30 22.05.2022

Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու գործընթացը կարող է տևել ավելի քան մեկ տասնյակ ՝ հաշվի առնելով այն պահանջները, որոնք վերաբերում են թեկնածու երկրներին։ Այս կարծիքը հնչեցրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Կլեման Բոնը Radio J-ի կիրակնօրյա եթերում։ «Մենք պետք է ազնիվ լինենք նրանց և մեր համաքաղաքացիների հետ: Եթե ասենք, որ Ուկրաինան կմիանա ԵՄ-ին վեց […]

̰
Թուրքիայի կառավարությունը մայիսի 23-ին կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը. ԶԼՄ-եր

18:53 22.05.2022

Երկուշաբթի օրը, նախագահ Էրդողանի նախագահությամբ կայանալիք հանդիպմանը, Թուրքիայի կառավարությունը որպես առաջնահերթություն կքննարկի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցերը։ Այս մասին կիրակի հայտնել է TRT հեռուստաալիքը։ Օրակարգում են նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորման և այդ ուղղությամբ Անկարայի գործադրած դիվանագիտական ​​ջանքերը, իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում, Լիբիայում և Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Բացի դրանից, կառավարությունը նախատեսում է քննարկել ահաբեկչության […]

̰
ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

18:30 22.05.2022

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Ստամբուլում ուրբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի վերաբերյալ դիվանագիտական ​​առաքելության դիրքորոշման պատճառով: RIA Novosti-ին հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։ Ուրբաթ օրը Ստամբուլում տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը, որը կազմակերպել էր ամենամեծ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը: Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հանրահավաքին ընդառաջ նախազգուշացում է արել իր քաղաքացիներին՝ ընդգծելով, որ թուրք իրավապահները, […]

̰
Ավստրիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին կասկածելի դեպքը

18:05 22.05.2022

Ավստրիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին կասկածելի դեպքը, հայտնում է ORF-ը: Լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղի առողջապահական մարմիններին, հաղորդել են, որ Վիեննայում 35-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել կապիկի ծաղիկին բնորոշ ախտանիշներով։ Հիվանդը ունի ջերմություն, դեմքին՝ թարախակալումներ: Նրա վիճակի մասին ճշգրիտ տվյալներ կհայտնվեն կիրակի երեկոյան կամ երկուշաբթի օրը, նշել է հեռուստաալիքը։ Հիշեցնենք, մարդկանց վարակման դեպքեր են գրանցվել մի […]

̰
Հունաստանի առափնյա պահպանությունը ծովում փրկել է 21 միգրանտի

17:55 22.05.2022

Հունաստանի առափնյա պահպանությունը հայտնել է, որ ծովում Հռոդոս կղզու մոտակայքում փրկել է 21 միգրանտի: Փրկարարկան գործողությունը  համակարգել է որոնողափրկարարական համակարգման միասնական կենտրոնը, հայտնել են անվտանգության ծառայությունից։ Բոլոր միգրանտներին տեղափոխել են և ապահով հասցրել Հռոդոսի նավահանգիստ: Skai հեռուստաալիքը հաղորդում է, որ միգրանտների որոնումը սկսվել է այն բանից հետո, երբ նրանցից մեկը օգնություն է կանչել եվրոպական 112 […]

̰
ԱՄՆ պետքարտուղարն ակնարկել է, որ Սպիտակ տունը մտադիր չէ բանակցել Կրեմլի հետ

17:40 22.05.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, մայիսի 21-ին, ելույթ ունենալով Ջորջթաունի համալսարանի շրջանավարտների հետ հանդիպմանը, ակնարկել է, որ ԱՄՆ ներկայիս իշխանությունները չեն ծրագրում բարելավել հարաբերությունները Ռուսաստանի ղեկավարության հետ։ «Այո՛, երգչուհի Թեյլոր Սվիֆթը ելույթ ունեցավ Նյու Յորքի համալսարանի ավարտական ​​արարողության ժամանակ: Բայց իմ ապարատը թույլ չտվեց, որ կիթառս բերեմ այստեղ, որպեսզի Թեյլոր Սվիֆթի երգը՝ We Are Never Ever […]

̰
Զելենսկին մտադիր է Ռադային ներկայացնել Ուկրաինայում Լեհաստանի քաղաքացիների հատուկ կարգավիճակի մասին օրինագիծ

17:30 22.05.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է խորհրդարան ներկայացնել օրինագիծ, որը երկրում Լեհաստանի քաղաքացիների համար հատուկ իրավական կարգավիճակ կսահմանի։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ուկրաինայի Սահմանադրական դատարանում Գերագույն ռադայի ներկայացուցիչ Օլգա Սովգիրյան։ «Նախագահը հայտարարեց մոտ ապագայում Ուկրաինայում Լեհաստանի քաղաքացիների հատուկ իրավական կարգավիճակի մասին օրինագծի ներկայացման մասին», – գրել է նա իր Telegram ալիքում։ Փաստաթղթի այլ […]

̰
Ռադան Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգել է մինչև օգոստոսի 23-ը

16:25 22.05.2022

Ուկրաինայի Գերագույն Ռադան ևս 90 օրով՝ մինչև օգոստոսի 23-ը երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ Այս մասին կիրակի հայտնել է РБК-Украина գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդարանի որոշումը։ Փետրվարի 24-ին ողջ երկրում սահմանվել է ռազմական դրություն։ Մայիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է երկարացնել այն և համապատասխան օրինագիծ է ներկայացրել Ռադա։  

̰
Կապիկի ծաղիկով վարակված մարդկանց մահվան դեպքեր չեն գրանցվել. ԱՀԿ

15:47 22.05.2022

Մարդկանց մոտ կապիկի ծաղիկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 92-ի, մահվան դեպքեր չեն գրանցվել, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Կապիկի ախտանշանները վերանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում կարող են հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան:Մարդկանց վարակման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան տասնյակ երկրներում: Այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, […]

̰
BACK_TO_TOP