TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Իլոն Մասկի 74-ամյա մայրը լողազգեստով լուսանկարվել է ամսագրի համար

09:39 18.05.2022

Կանադա-հարավաֆրիկացի մոդել Մեյ Մասկը, ով 50-ամյա ամերիկացի ձեռնարկատեր և ինժեներ Իլոն Մասկի մայրն է, դարձել է Sports Illustrated Swimsuit ամսագրի նոր համարի հերոսուհիներից մեկը։ Համապատասխան նկարները հայտնվել են պարբերականի Instagram-ի էջում: Հայտնի է, որ ամսագրի նոր թողարկման մեջ նկարահանվել են նաև ձեռնարկատեր և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, ասիական plus-size մոդել Յումի Նուն, ում քաշը […]

̰
Թուրքիան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հայտերը հաստատելու դիմաց պահանջել է F-35

08:22 18.05.2022

Թուրքիան պատրաստ է հավանություն տալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերին, եթե երկիրը կրկին ներառվի F-35 կործանիչների արտադրության ծրագրում, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Թուրքիան ցանկանում է, որ իրեն կրկին ներգրավեն F-35 առաջադեմ ինքնաթիռների հեռանկարային ծրագրում, որից դուրս էր մնացել Ռուսաստանից S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելուց հետո: Թուրքիան ունի նաև ԱՄՆ-ից տասնյակ F-16 մարտական […]

̰
Կանադան արգելել է ՌԴ 1000 քաղաքացիների, այդ թվում Պուտինի մուտքը երկիր

08:09 18.05.2022

Կանադայի հանրային անվտանգության նախարար Մարկո Մենդիչինոն հայտարարել է, որ երկիրն արգելել է պատժամիջոցների ենթարկված 1000 ռուսների մուտքը երկիր: Նրանց թվում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Նախարարն ընդգծել է, որ այդ անձինք արդեն կանադական պատժամիջոցների ցուցակներում են։ «Այժմ կմերժվի նրանց մուտքը մեր երկիր», – ասել է Մենդիչինոն՝ հավելելով, որ […]

̰
Բայդենը հայտարարել է Ռուսաստանին դիմակայելու և ժողովրդավարությունը պաշտպանելու համար Հունաստանի հետ համատեղ աշխատանքի մասին

12:56 17.05.2022

ԱՄՆ-ն և Հունաստանը միասին կաշխատեն՝ դիմակայելու Ռուսաստանին, և միասնաբար կպաշտպանեն ժողովրդավարությունն այտեղ, որտեղ այն վտանգված է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։ «Հունաստանը և Միացյալ Նահանգները պետք է միասին լինեն որպես մեկ բռունցք՝ աջակցելու Ուկրաինայի ժողովրդին և ծանր […]

̰
Հարավային Կորեան հայտնել է Ճապոնական ծովում ծանր տորպեդի հաջող փորձարկումների մասին

12:47 17.05.2022

Հարավային Կորեան մայիսի 9-ին Ճապոնական ծովում հաջողությամբ փորձարկել է Tiger Shark ծանր տորպեդը (պայթուցիկ նյութի լիցք կրող ինքնաշարժ ինքնակառավարվող ստորջրյա սիգարաձև արկ): Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Տորպեդը մշակվել է դեռևս 2019 թվականին։ Նախորդ փորձարկումները կատարվել են այս տարվա մարտին։ Նշվում է, որ ԿԺԴՀ-ում սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաների զարգացումը Հարավային Կորեային մղում է սեփական […]

̰
Ճապոնիան և Բրիտանիան համատեղ կստեղծեն նոր սերնդի կործանիչ

12:03 17.05.2022

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում բրիտանական ռազմական գերատեսչության հետ՝ Ճապոնիայի ռազմաօդային ուժերի համար նոր կործանիչի համատեղ մշակման շուրջ։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ NHK հեռուստաալիքին հղումով։ Ըստ աղբյուրի՝ այս թեման քննարկվել է վերջերս Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի եւ նրա բրիտանացի գործընկեր Բորիս Ջոնսոնի հանդիպմանը։ Հաղորդվում է, որ կողմերը կարող են կոնսենսուսի […]

̰
ԱՄՆ-ը խոստացել է աջակցել Շվեդիային և Ֆինլանդիային մինչև ՆԱՏՕ-ին անդամակցելը

09:38 17.05.2022

ԱՄՆ-ը կարծում է, որ հնարավորություններ կգտնի աջակցելու Շվեդիային և Ֆինլանդիային մինչև այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին՝ պատասխանելով Ստոկհոլմի ու Հելսինկիի անվտանգության երաշխիքների մասին հարցին։ «ՆԱՏՕ-ին միանալը բազմափուլ գործընթաց է՝ դիմումից մինչև միացում: Մենք վստահ ենք, որ եթե հայտից մինչև միանալն ընկած ժամանակահատվածում աջակցության կարիք լինի, մենք կարող ենք […]

̰
Ուկրաինայի համար 40 մլրդ դոլարի օգնության փաթեթն ընթացակարգային քվեարկություն է անցել Սենատում

09:19 17.05.2022

Ուկրաինայի համար 40,1 միլիարդ դոլարի օգնության փաթեթն ընդունվել է ԱՄՆ Սենատում անցկացված ընթացակարգային քվեարկությամբ: Փաստաթուղթը կներկայացվի վերջնական քննարկման, որը տեղի կունենա մայիսի 18-ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քվեարկության արդյունքներին։ Սպասվում է, որ մայիսի 18-ին սենատորների մեծամասնությունը կհաստատի նախաձեռնությունը, ապա փաստաթուղթը կստորագրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

̰
Գիտնականներն առաջին անգամ բույսեր են աճեցրել լուսնից բերված հողում

12:52 14.05.2022

Ֆլորիդայի համալսարանի Պարենային և գյուղատնտեսական գիտությունների ինստիտուտի (IFAS) գիտնականներն առաջին անգամ հաջողությամբ բույսեր են աճեցրել՝ ՆԱՍԱ-ի «Ապոլոն» առաքելության տիեզերագնացների կողմից Երկիր բերված լուսնային հողում: Այս մասին մայիսի 12-ին հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաալիքը։ Ռոբերտ Ֆերլը և նրա գործընկերները հազարների ընտանիքի բույս են տնկել Նիլ Արմսթրոնգի և Բազ Օլդրինի կողմից բերված հողում: Տնկելուց երկու օր […]

̰
Սպիտակ կոշիկները ճանաչվել են 2022 թվականի ամառային թրենդ

10:52 14.05.2022

Բրիտանական Vogue-ի նորաձևության խմբագիր Էլիս Մոնտգոմերին սպիտակ կոշիկներն անվանել է 2022 թվականի ամառային թրենդ։ Ըստ փորձագետի՝ այս սեզոնին ժողովրդականություն ձեռք կբերեն սպիտակ աքսեսուարները՝ պայուսակներն ու գոտիները։ Բացի այդ, այս ամառ ակտուալ կդառնան սանդալները, սպորտային կոշիկները, մինիմալիստական ​​հարթ սանդալներն ու 1990-ականների ոճի սպիտակ կրունկները։Դրան զուգահեռ նորաձև կհամարվեն օրիգինալ, ոչ ստանդարտ կրունկները:  

̰
Սենատորը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի սնանկության գնով Ուկրաինայի հաջողությանը

10:22 14.05.2022

Կենտուկի նահանգից սենատոր Ռենդ Փոլը WMAL DC ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ դեմ է ԱՄՆ-ի սնանկության գնով Ուկրաինայի հաջողությանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Այսպես է քաղաքական գործիչը մեկնաբանել իր որոշումը՝ արգելափակելու ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից Ուկրաինային գրեթե 40 մլրդ դոլարի օգնություն հատկացնելու մասին օրինագծի հաստատումը։ «Ես համակրանք եմ տածում Ուկրաինայի հանդեպ և […]

̰
Թրամփի որդին քննադատել է Բայդենին և ծաղրել Զելենսկուն

10:10 14.05.2022

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ կրտսերի որդին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին քննադատել է պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի քաղաքականությունը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն համեմատել մերկապարուհու հետ։ Համապատասխան ծաղրանկարը հայտնվել է նրա Instagram-ի էջում: Ծաղրանկարում երևում է, թե ինչպես է Ուկրաինայի առաջնորդը պարում, իսկ ամերիկացի գործընկերը նրա ուղղությամբ դոլարի թղթադրամներ նետում: Թրամփ կրտսերի կարծիքով՝ […]

̰
ՌԴ-ում առաջարկել են ստեղծել «Եվրատեսիլ» երգի մրցույթի ռուսական տարբերակը

09:40 14.05.2022

Երաժշտական ​​պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինն առաջարկել է ստեղծել «Եվրատեսիլի» ռուսական անալոգը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Ես պատրաստ եմ իմ «Եվրատեսիլն» անցկացնել: Ես մեծ փորձ ունեմ»,- ասել է նա։ Պրոդյուսերը հիշել է, որ 1995 թվականին ստեղծել է ռուսական «Ոսկե գրամոֆոն» երաժշտական ​​մրցանակը։ Ավելի վաղ Պրիգոժինը հայտնել էր, որ վաղուց կորցրել է հետաքրքրությունը «Եվրատեսիլ» միջազգային փոփ […]

̰
ԱՄՆ-ն նախազգուշացում է արել արտասահմանյան բանկերին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու հետևանքների մասին

09:19 14.05.2022

ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն մայիսի 13-ին հանդիպել է մի շարք օտարերկրյա ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, ինչպես նաև այդ սահմանափակումները խստացնելու ջանքերը։ Ըստ ՖՆ տարածած հաղորդագրության՝ Ադեյեմոն հանդիպմանն «ընդգծել է, որ իր գերատեսչության ուշադրությունը կենտրոնացած է պատժամիջոցներից խուսափելու փորձերի դեմ պայքարի վրա»։ «Ֆինանսների փոխնախարարը նաև օտարերկրյա […]

̰
Ռուսաստանի հետ միավորման հարցով հանրաքվեն Հարավային Օսիայում ծրագրված է հուլիսի 17-ին

08:29 14.05.2022

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հրանանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ միավորման հարցով հանրաքվեի անցկացման վերաբերյալ: Հանրաքվեի օր է նշանակվել հուլիսի 17-ը: Հարավային Օսիայի քաղաքացիները պետք է պատասխանեն ընդամենը մեկ հարցի՝ «Դուք աջակցո՞ւմ եք Հարավային Օսիայի Հանրապետության և Ռուսաստանի միավորմանը»։ Ավելի վաղ Բիբիլովը հայտարարել էր, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի Դաշնությանը միանալու գաղափարին։ Նրա […]

̰
ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 13-ին․ Լավրովը ժամանել է Դուշանբե

12:47 12.05.2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։ Այդ նպատակով նա այսօր ժամանել է Դուշանբե։ Ակնկալվում է, որ Տաջիկստանի մայրաքաղաքում նիստի մասնակիցները կքննարկեն համագործակցության զարգացման հեռանկարները՝ ուշադրություն դարձնելով միջազգային անվտանգության խնդիրներին և հումանիտար և գիտական ​​ոլորտներում կապերի զարգացմանը։ Միջոցառման շրջանակներում նախատեսվում է անցկացնել նաև Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին կապերի վարչությունների ղեկավարների հանդիպում։ […]

̰
Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետն իրենց աջակցությունն են հայտնել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը

12:44 12.05.2022

Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը հայտարարել են, որ իրենք աջակցում են երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: «Ֆինլանդիան պետք է անհապաղ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Մենք հուսով ենք, որ ազգային քայլերը, որոնք դեռ անհրաժեշտ են այս որոշումը կայացնելու համար, արագ կձեռնարկվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում», – ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ անդամակցությունը ՆԱՏՕ-ին կամրապնդի Ֆինլանդիայի անվտանգությունը։ […]

̰
Հունգարիան առաջարկում է ՌԴ-ի մասնակցությամբ խաղաղ բանակցություններ անցկացնել Բուդապեշտում

11:50 12.05.2022

Հունգարիայի իշխանություններն առաջարկել են Բուդապեշտում Ռուսաստանի մասնակցությամբ ցանկացած խաղաղ բանակցություններ անցկացնել՝ իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին հինգշաբթի օրը El Pais թերթին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Մենք նախկինում պրագմատիկ հարաբերություններ ունեինք Ռուսաստանի Դաշնության հետ։ Պատերազմի սկզբից վարչապետ Վիկտոր Օրբանը իր նախաձեռնությամբ զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետն […]

̰
ԱՄՆ-ում առաջարկել են կանխել Ռուսաստանի մասնակցությունը մի շարք կազմակերպությունների աշխատանքին

11:05 12.05.2022

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը կոչ է անում ամերիկացի պաշտոնյաներին բացառել ռուս պաշտոնյաների մասնակցությունը մի շարք միջազգային կազմակերպությունների աշխատանքին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նախաձեռնությանն աջակցել է 416 կոնգրեսական, 2-ը դեմ են եղել։ Այն դիտարկվել է Ռուսաստանի դեմ ուղղված այլ օրինագծերի փաթեթի հետ միասին, որոնք նախատեսում են տարբեր պատժամիջոցների կիրառում Մոսկվայի դեմ՝ […]

̰
ԱՄՆ-ն արբանյակներ կարձակի հիպերձայնային զենքին հետևելու համար

10:59 12.05.2022

Պենտագոնի հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն, ԱՄՆ ռազմածովային ուժերի փոխծովակալ Ջոն Հիլը հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ծրագրում է 2023 թվականի մարտին ուղեծիր դուրս բերել երկու նախատիպային արբանյակներ, որոնց խնդիրն է լինելու հետևել հիպերձայնային և բալիստիկ հրթիռներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պատրաստվում ենք երկու փոխազդող արբանյակների նախատիպը տիեզերք արձակել 2023 թվականի մարտին»,- ասել է նա։ […]

̰
Ռուսաստանը կստիպի ամերիկացիներին փոխհատուցել «քամված» միջոցները

09:20 12.05.2022

Ռուսաստանը կստիպի Ամերիկային փոխհատուցել ակտիվների սառեցումից կրած վնասները։ Դա անելու ուղիներ կան, ասել է Պետական ​​ինքնիշխանության պաշտպանության Դաշնային խորհրդի հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը։ Սենատորը նշել է, որ Ռուսաստանը 2000-ականներին դժվարությամբ մարեց ԽՍՀՄ արտաքին պարտքերը, այդ թվում՝ ուկրաինական ԽՍՀ-ի համար, բայց նույնիսկ այն ժամանակ նրա ներուժը ավելի մեծ էր, քան ուկրաինականը։ «Ռուսաստանը չի նախատեսում երկրորդ անգամ […]

̰
Շատ կարևոր և դրական քայլ կլիներ Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխումը մասնավոր կլինիկա․ ԱՄՆ դեսպան

09:06 12.05.2022

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի խոսքով, շատ կարևոր և դրական քայլ կլիներ Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխումը մասնավոր կլինիկա, որտեղ նա կկարողանար բուժօգնություն ստանալ։ Դեսպանի խոսքով, հաջորդ քայլը առողջության անաչառ գնահատումն է որակյալ բժիշկների կողմից, որոնց վստահում են բոլոր կողմերը: «Հիմնական խնդիրը մարդու առողջությունն է։ Ամենակարևոր քայլը պարոն Սահակաշվիլիին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելն է։ Շեշտը պետք է […]

̰
Բայդենը հնարավոր է համարել Ուկրաինային տրամադրվող օգնության դադարեցումը

10:35 10.05.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը մոտ 10 օրից ստիպված կլինի դադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը, եթե Կոնգրեսը չհաստատի պետության ղեկավարի 33 միլիարդ դոլարի հայցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա կոչ է արել երկրի խորհրդարանին անհապաղ ընդունել հավելյալ օգնության վերաբերյալ օրինագիծը և այն ներկայացնել ստորագրության՝ այն համարելով «հրատապ կարիք է»։ Ըստ նախագահի, […]

̰
Գերմանիայում մտադիր են վերահսկողության տակ վերցնել էներգետիկ ընկերությունները

10:26 10.05.2022

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը ճգնաժամային ծրագիր է պատրաստում ռուսական գազի մատակարարումների հանկարծակի դադարեցման դեպքում։ Այս մասին Reuters-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Ի թիվս այլ բաների, արտակարգ իրավիճակների փաթեթը ներառում է պետական ​​վարկեր և երաշխիքներ՝ աջակցելու էներգետիկ ընկերություններին և վերահսկելու կարևոր ձեռնարկությունները, ինչպիսիք են նավթավերամշակման գործարանները: Դիտարկվում է նաև էներգետիկ ընկերությունների ազգայնացման տարբերակը, սակայն նման քայլը պետք […]

̰
Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

09:01 10.05.2022

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ից, ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից 133 ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ երկրի ԱԳՆ-ին հղումով։ Ճապոնական պատժամիջոցային ցանկում են հայտնվել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունները։ Սահմանափակող միջոցները ներառում են ակտիվների սառեցում: Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև 70 ռուսական ընկերություններ, այդ […]

̰
Հարավային Օսիան Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե կանցկացնի

08:55 10.05.2022

Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե կանցկացվի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է չճանաչված հանրապետության գործող նախագահ Անատոլի Բիբիլովը՝ ընդունելով նախօրեին նախագահական ընտրություններում իր հակառակորդ Ալան Գագլոևի հաղթանակը: Ավելի վաղ Հարավային Օսիայում հայտարարել էին, որ հանրապետության նախագահական ընտրություններից որոշ ժամանակ անց նախատեսվում է հանրաքվե անցկացնել Ռուսաստանի հետ միավորման վերաբերյալ։ Բիբիլովը Ռուսաստանին միանալն անվանել է Հարավային […]

̰
Բիլ Գեյթսը բացատրել է ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա

10:43 09.05.2022

Ձեռնարկատեր, Microsoft-ի համահիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը կանխատեսել է համաշխարհային տնտեսության գլոբալ դանդաղում Ուկրաինայի ճգնաժամի պատճառով, գրել է Bloomberg-ը։ Նրա խոսքերով՝ իրավիճակն Ուկրաինայում, որը հանգեցրել է ապրանքների գների կտրուկ աճին, «առաջացել է համաճարակի հետ մեկտեղ, երբ պետական ​​պարտքի մակարդակն արդեն իսկ շատ բարձր է, և կան մատակարարման շղթայի որոշ խնդիրներ»։ «Շատ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան […]

̰
Ճապոնիան հայտարարել է ռուսական նավթից հրաժարվելու մասին

10:34 09.05.2022

Ճապոնիան միասնական է G7-ի մյուս երկրների հետ ռուսական նավթի ներկրումը դադարեցնելու որոշման մեջ, թեև նման որոշումը դժվար է Տոկիոյի համար։ Այս մասին մայիսի 8-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ խմբի երկրների առաջնորդների առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։ «Ճապոնիայի համար, որն իր էներգետիկ ռեսուրսների մեծ մասի հարցում ապավինում է ներմուծմանը, սա դժվար […]

̰
Սաակաշվիլին տեղափոխել են Հանրապետական ​​հիվանդանոց

10:26 09.05.2022

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել են Հանրապետական ​​հիվանդանոց։ Այս մասին Ֆեյսբուքում գրում է հեռուստալրագրող Նանուկա Ժորժոլիանին։ «Շտապօգնության մեքենան Միշային տեղափոխել է Հանրապետական։ Իսկ նրանք (իշխանությունները – խմբ.) ասել են, որ նա իրեն հիանալի է զգում։ Հուսով եմ՝ շուտով կզեկուցեն նրա առողջական վիճակի մասին»,- գրում է Ժորժոլիանին։ Տեղեկությունը պաշտոնական աղբյուրների կողմից դեռևս չի հաստատվել:

̰
Հարավային Օսիայի նախագահի պաշտոնում ընտրվել է Ալան Գագլոևը

08:48 09.05.2022

Մայիսի 8-ին Հարավային Օսիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախագահի թեկնածու, ՊԱԿ-ի նախկին սպա Ալան Գագլոևը, քվեաթերթիկների 85 տոկոսի հաշվարկից հետո, 53,67%-ով հաղթել է գործող նախագահ Անատոլի Բիբիլովին (41,3%)։ Այս մասին են վկայում ԿԸՀ տվյալները։ Ընտրական երկրորդ փուլին մասնակցել է ավելի քան 23,5 հազար ընտրող։ Բիբիլովն ընդունել է Ալան Գագլոևի հաղթանակը՝ նշելով, որ մինչ նոր […]

̰
BACK_TO_TOP