TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+22.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Մակրոնը նմանություն է գտել Թրամփի հետ զրույցների և երշիկի միջև

00:25 06.06.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երշիկեղենը համեմատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այլ առաջնորդների հետ ունեցած հեռախոսազրույցների հետ՝ ասելով, որ ավելի լավ է չիմանալ դրանց պարունակության մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Լրագրողները խնդրել էին Մակրոնին մեկնաբանել CNN-ի նյութը, որում նրա վերջին հեռախոսազրույցը Թրամփի հետ անվանվել էր «սարսափելի»: Ֆրանսիայի նախագահը պատասխանել է Գերմանական կայսրության […]

̰
Ստամբուլի հայկական եկեղեցին պղծած թուրքին սպառնում է 1.5 տարվա բանտարկություն

00:08 06.06.2018

Ստամբուլի ոստիկանությունն ավարտել է Քադըքյոյ շրջանում տեղակայված հայկական Սուրբ Թագավոր եկեղեցին պղծելու գործի հետաքննությունը: Ստամբուլի դատախազությունը պահանջում է Սերդար Քաբանին դատապարտել 4-ից մինչև 1 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման՝ հիմք ընդունելով «պաշտամունքի վայրերին վնաս հասցնելու» մասին հոդվածը, հայտնում է Milliyet-ը: Տղամարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ և հանցանքի պահին գտնվել է խանգարման վիճակում: Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին […]

̰
Ֆրանսահայ բժիշկը կպայքարի Նիկոլ Փաշինյանի հազի դեմ

23:53 05.06.2018

Ֆրանսահայ բժիշկ Գևորգ Աբգարյանը մտածում է հայրենադարձության և Նիկոլ Փաշինյանի հազը բուժելու մասին: Այս մասին ՀՀ Վարչապետը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում. «Ֆրանսահայ բժիշկ Գևորգ Աբգարյանը անսալով ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության կոչին՝ ներդրում է արել Հայաստանում և մտածում է հայրենադարձության մասին։ Քիչ առաջ այցելել էր մեզ՝ ձայնս բուժելու։ Հայաստանցի բժիշկները սրտնեղել էին, թե […]

̰
Թուրքիան դատապարտել է Հունաստանին՝ երկրից փախած թուրք զինվորականներին ազատ արձակելու համար

23:44 05.06.2018

«2016 թվականի հուլիսին Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած թուրք զինվորականների ազատ արձակումը չի համապատասխանում միջազգային իրավունքին և բարիդրացիական հարաբերություններին»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էին հունական ԶԼՄ-ները, Հունաստան փախած բոլոր՝ 8 թուրք զինվորականներն ազատ են արձակվել կալանքից՝ կապված առանց դատավարության պահման առավելագույն ժամկետի լրանալու հետ: «Մենք նախկինի […]

̰
Դատախազությունը Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

23:33 05.06.2018

Էրեբունիում ապրիլի 22-ին զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված գործով մեղադրյալ Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու մասին գործով դատախազը միջնորդություն է ներկայացրել դատարան, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: Դատախազության ուղարկած գրավոր պատասխանի մեջ նշվում է. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով […]

̰
Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ

23:17 05.06.2018

Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ և այդ մասին ծանուցել ՄԱԿ-ին: Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Գերատեսչությունը նշում է, որ երկրի իշխանությունները դադարեցրել են Վրաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների մասին՝ 1993 թվականի մայիսի 18-ի համաձայնագրի գործողությունը: Վրաստանը որոշել էր խզել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ մայիսի 29-ին՝ այն բանից հետո, […]

̰
Երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

23:08 05.06.2018

Հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.55 0 և արևելյան երկայնության 46.86 0 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Տավուշի մարզում 4-5 […]

̰
Եթե Իրանը չփոխի վարքը, պատժամիջոցները միայն կավելանան. ԱՄՆ

22:51 05.06.2018

Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները միայն կավելանան, եթե ռեժիմը չփոխի իր վարքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելկերը՝ ելույթ ունենալով «Defense of Democracies» հիմնադրամում: «Մեր պատժամիջոցների արդյունավետությունը միայն կաճի և կլինի ավելի ցավոտ, եթե ռեժիմը չփոխի իր ուղղությունը»,-ասել է Մանդելկերը: Նա նաև կոչ է արել ԱՄՆ-ի բոլոր գործընկերներին միավորվել և միանալ Իրանի դեմ […]

̰
Թուրքիայում քարոզարշավի շրջանակում Google-ի միջոցով յուրահատուկ արշավ է անցկացվում

22:40 05.06.2018

Թուրքիայի ազգայնական «İyi» (Լավ) կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Google որոնողական համակարգում յուրօրինակ գովազդային արշավ է իրականացնում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: Google-ի թուրքական հատվածում որոնվող որոշ բառերի դեպքում արդյունքների առաջին տողերում հայտնվում են կուսակցության գովազդները, որոնք ուշագրավ ուղերձներ են պարունակում: Մասնավորապես, Թուրքիայի իշխող «AKP» (Արդարություն և զարգացում կուսակցություն) կուսակցության անունը գրելիս, որոնողական համակարգում առաջին  տողում հայտնվում […]

̰
Սպիտակ տունը հայտնել է Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման վայրը

22:30 05.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը տեղի կունենա Սինգապուրի Սենտոսա կղզում: Այս մասին Twitter-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի միջև գագաթնաժողովի անցկացման համար վայր կդառնա Սինգապուրի Սենտոսա կղզու «Կապելլա» հյուրանոցը»,-գրել է Սանդերսը: Սանդերսը նաև երախտագիտություն […]

̰
Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի կողմից ալյումինի և պողպատի ներկրման մաքսատուրքերի սահմանումը․ Չավուշօղլու

22:19 05.06.2018

Անկարան պատրաստ է քայլեր գործի դնել ընդդեմ Վաշինգտոնի՝ ի պատասխան ներկրվող ալյումինի և պողպատի համար ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է Birgün պարբերականը: Դիվանագետի խոսքով՝ իրենք իրենց անհանգստությունն արտահայտել են պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ երեկ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ «Պատասխան միջոցառումներն ավելի շատ կվնասեն ԱՄՆ-ին, քանի որ մենք […]

̰
Անհրաժեշտ է սեղմ ժամկետում ընդունել խաղաղ հավաքները կանոնակարգող օրենսդրություն. Արցախի ՄԻՊ

22:04 05.06.2018

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ, որում կարևորել է սեղմ ժամկետում հավաքների ազատությունը կանոնակարգող օրենսդրության ընդունումը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է հունիսի 2-ից 5-ը Ստեփանակերտում տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքին։ Աշխատակազմի աշխատակիցները մշտապես գտնվել են Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում (ավտոկայանի դիմաց) իրականացվող հավաքի, ինչպես նաև հունիսի 3-ին […]

̰
Մելանյա Թրամփը վիրահատությունից հետո առաջին անգամ երևացել է հանրությանը

11:00 05.06.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը երիկամների վիրահատությունից հետո առաջին անգամ երևացել է հանրությանը: Նա հանրության տեսադաշտում չէր եղել մոտ 1 ամիս: Guardian-ի փոխանցմամբ՝ Մելանյա Թրամփը մասնակցել է Սպիտակ տանը կազմակերպված՝ զոհված զինծառայողների ընտանիքների համար պաշտոնական, սակայն դռնփակ ընդունելությանը: Երեկ հաղորդվել էր, որ Մելանյա Թրամփը չի ուղեկցի ԱՄՆ նախագահին  Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ […]

̰
Նիգերիայում 180 բանտարկյալներ փախուստի են դիմել

10:48 05.06.2018

Նիգերիայում առնվազն 180 բանտարկյալներ փախուստի են դիմել Միննա քաղաքի բանտից: Այս մասին հայտնում է Daily Post-ը՝ հղում անելով երկրի ՆԳ նախարար Աբդուլրահման Դանբազաուին: Փախուստի դիմած բանտարկյալներից հաջողվել է գտնել և բանտ վերադարձնել` 30-ին: Ներկայում իշխանությունները պարզում են տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները: Նիգեր նահանգի նահանգապետ Սանի-Բելլոն հայտարարել է, որ նահանգային իշխանությունները բանտերում բարեփոխումների հարցով կհամագործակցեն դաշնային […]

̰
Վթար Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին. կա տուժած

10:38 05.06.2018

Հունիս 5-ին` ժամը 01:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Հայանիստ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել […]

̰
«Ժողովուրդ». ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտի պետի ԺՊ-ը լքելու է իր պաշտոնը

10:36 05.06.2018

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտի պետի ժա­մանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հավաքում է իրերը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տե­ղեկությունների համաձայն՝ նա լքելու է իր պաշտոնը: Հիշեցնենք, որ Կարա­պետյանը ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պարտականությունները սկսել է կա­տարել 2016 թվականի նոյեմբերի 28-ից: Սա այն բանից հետո, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական […]

̰
Սինգապուրը հուշադրամներ կթողարկի Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման պատվին

10:31 05.06.2018

Singapore Mint կառավարական ընկերությունը հայտարարել է հուշադրամների երեք տեսակի թողարկման մասին, որոնք կնվիրվեն քաղաք-պետությունում հունիսի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպմանը: «Առաջիկա պատմական գագաթնաժողովը կարևոր հետք կթողնի Սինգապուրի պատմության մեջ, որը ճանաչված է որպես հարթակ, որտեղ կատարվում են ողջ աշխարհում խաղաղությանն ուղղված կարևոր քայլերը»,-ասվում է ընկերության հաղորդագրությունում: Ընկերությունում […]

̰
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը շատ խորամանկ է գործել և ՀՀԿ-ին այլընտրանք չի թողել

10:16 05.06.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությանն անուղղակի մեղադրել է գրագողության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բաղդասարյանն ասել է, թե այնտեղ լայնածավալ ծրագրային դրույթների չի հանդիպել, այլ միայն առկա են ոգևորություններ: Ընդ որում, ծրագրում առկա դրույթների մեծ մասը եղել է նաև կառավարության նախորդ ծրագրում: Մյուս կողմից, սա­կայն, մեր տեղեկություններով՝ մասնավոր […]

̰
«Հրապարակ». Բաբլոյանն ու Ծառուկյանը Մոսկվայում են. ՌԴ-ն վրդովված է եվրոպամետ կադրերի նշանակմամբ

10:08 05.06.2018

«Հրապարակ»-ը գրում է. «Արա Բաբլոյանին հանրապետականներն ու նախկին իշխանությունները հորդորել են զբաղվել հայ-ռուսական հարաբերությունների կարգավորմամբ, գոնե՝ պառլամենտական մակարդակում։ Հիմա շատերը մտավախություն ունեն, որ Ռուսաստանը վրդովված է եվրոպամետ կադրերի նշանակմամբ տարբեր պատասխանատու պաշտոններում, հատկապես՝ ՊՆ-ում, Անվտանգության խորհրդում, և այդ վրդովմունքը կարող է արտահայտվել ռուսական ավանդական «եղանակով»՝ Արցախում սադրանքներ հրահրելով կամ Հայաստանի դեմ ուղղված տարբեր ձեռնարկներով, ուստի […]

̰
Արարատի մարզում ավտովթարի հետևանքով 2 մարդ է զոհվել

10:00 05.06.2018

Այսօր՝ ժամը 07։40-ի սահմաններում, ВАЗ 2106 մակնիշի 34 DC 930 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխավան ավտոճանապարհի Արտաշատի կամրջի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրափոսում։Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

̰
Facebook-ը կհամագործակցի Եվրախորհրդարանի հետ 2019-ի ընտրություններին ընդառաջ

09:48 05.06.2018

Facebook ընկերությունը Եվրախորհրդարանին ուղարկված գրավոր պատասխանում հաստատել է, որ մտադիր է համագործակցել իշխանությունների հետ՝ 2019 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շահարկումների նպատակով սոցցանցերի օգտագործման փորձերը կանխելու համար: Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը: Մայիսին ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը ներկա էր գտնվել Եվրախորհրդարանում օգտատերերի տվյալների պահպանության և սոցցանցի չարաշահումների խնդիրներին առնչվող լսումներին: Ցուկերբերգի հետ զրույցից հետո […]

̰
«Ժողովուրդ». Ովքե՞ր կան խոշոր կոռումպացվածների ցուցակում, ո՞վ է հաջորդը

09:30 05.06.2018

«Ժողովուրդ»-ը գրում է. «Թեև «թավշյա» հեղափոխության հրապարակային միջոցառումների օրերին հեղափոխականների քննադատության թիրախում հիմնականում Սերժ Սարգսյանն էր ու իր ընտանիքը, սակայն վերջին շրջանում նրանք մի տեսակ մոռացվել են: Նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության թիրախում ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն է իր թիմակիցներով՝ ի դեմս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի: Նախ «ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերության կողմից թույլ տրված չարաշահումները […]

̰
«Հրապարակ»․ Հայտնի երկխոսության «սքրինշոթ»-ները ներկայացվել են Փաստաբանների պալատ

09:17 05.06.2018

«Հրապարակ»-ը գրում է. «Էրեբունիում անկարգությունների գործով ձերբակալվածներն ազատ արձակվեցին, բացի մեկից: Հատկապես մեծ աղմուկ բարձրացավ Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի ազատման առիթով: Մարդկանց զայրացրել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանի գովեստը՝ ուղղված իր պաշտպանյալներին: Մեր տեղեկություններով՝ նրա և ակտիվիստների հայհոյախառն երկխոսության «սքրինշոթ»-ները ներկայացվել են Փաստաբանների պալատ՝ խնդրելով պատժել փաստաբանին: ՓՊ խոսնակն ասաց․ «Սոցցանցից տեղեկացված եմ, որ Տիգրան Աթանեսյանի […]

̰
Հյուսիսային Կորեան խնդրել է Թրամփին ներդրումներ անել զբոսաշրջության ոլորտում

09:06 05.06.2018

Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ դիմել է նրան՝ զբոսաշրջության ոլորտում ներդրում կատարելու խնդրանքով: Դրա դիմաց Հյուսիսային Կորեան հանդես կգա հօգուտ Կորեական թերակղզու միջուկազերծման: Այս մասին հայտնում է Donga Ilbo թերթը՝ հղում անելով անանուն պաշտոնյայի: Թերթի տեղեկություններով՝ Կիմ Յոն Չհոլը հատկապես առանձնացրել է Վոնսան-Կալմայի առափնյա […]

̰
«Հրապարակ». Ով ուզում է դուրս գալ, մանդատը պետք է վայր դնի. Սերժ Սարգսյանի կոշտ գնահատականը

08:52 05.06.2018

«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Արայիկ Գրիգորյանին պատկանող Ավշարի գինու գործարանում է հավաքվել ԱԺ ՀՀԿ խմբակցությունը՝ Ս․ Սարգսյանի գլխավորությամբ։ Մոտ 6 ժամ ճաշել, զրուցել, անգամ պարել ու թենիս-բիլիարդ են խաղացել։ Բացակայել են Արփինե Հովհաննիսյանը, որը Հայաստանում չէ, Միհրան Պողոսյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Ալիկ Սարգսյանը, ում ծնունդն էր հունիսի 1-ին։ Սամվել Ալեքսանյանը շուտ դուրս է եկել՝ […]

̰
Սարալիձեն Վրաստանի վարչապետին ժամանակ է տվել մինչև հունիսի 10-ը

08:40 05.06.2018

Վրաստանում բողոքի ակցիաները, որոնց հիմքում ընկած է 2017 թվականի դեկտեմբերին երկու դեռահասների սպանության գործով դատարանի որոշումը, կշարունակվեն մինչ հունիսի 10-ը, ասել է դեռահասներից մեկի՝ Զազա Սարալիձեի հայրը՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է TASS-ը: «Վարչապետն ինձ ասաց, որ սպասում է հետաքննության հստակ արդյունքների ստացմանը: Ես իմ կողմից նրան ժամանակ եմ […]

̰
Նոր մաքսատուրքերն արդարացված չեն. Թերեզա Մեյը զրուցել է Թրամփի հետ

08:28 05.06.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, մասնավորապես, բարձրացվել է ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր մաքսատուրքերի թեման: Այս մասին հայտնում է բրիտանական կառավարության կայքը: Թերեզա Մեյը զրույցում հիասթափություն է արտահայտել՝ կապված պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերի սահմանման հետ: «Վարչապետը հայտարարել է, որ եվրոպական պողպատի և ալյումինի համար մաքսատուրքեր […]

̰
Լույս չի լինի Երևանի որոշ հասցեներում և 6 մարզում

08:17 05.06.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ա.Խաչատրյան փ. 31/1, 33/1, 33/2 շենքերը և 1-ին նրբ. 1-15 սեփական տները, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեձոր փ. 69 շենքը և 39-65 սեփական տները, Բաղրամյան պող. 49 շենքը, Ջեյմս Բրայսի […]

̰
Հիգիենայի միջոցներում պարունակվող նյութը կարող է քաղցկեղ առաջացնել. գիտնականներ

08:06 05.06.2018

Ամհերսթում Մասսաչուսեթսի համալսարանի գիտնականները պարզել են, որ հակաբակտերիալ տրիկլոզան նյութը, որը պարունակվում է հիգիենայի միջոցներում, ինչպիսիք են ատամի մածուկն ու օճառը, կարող է հաստ աղիքի քաղցկեղ առաջացնել: Այս մասին հայտնում է MedicalXpress-ը: Մասնագետները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում ուսումնասիրել են տրիկլոզանի ազդեցությունը լաբորատորիայի առողջ և հիվանդ մկների վրա: Ստացված արդյունքները ցույց են տվել, որ հակաբակտերիալ […]

̰
Աֆրիկայի երկնակամարում 2 մետրանոց աստղակերպ է պայթել

07:53 05.06.2018

Ամերիկյան աերոտիեզերական NАSА գործակալության Ռեակտիվ շարժման լաբորատորիայի աշխատակիցները Երկրի ուղեծրում նոր աստղակերպ են հայտնաբերել: Մասնագետներին հաջողվել է տեսանկարահանել աստղակերպի՝ Երկրի մթնոլորտ ներթափանցելու պահը: Դա տեղի է ունեցել Աֆրիկայի երկնակամարում: Մասնագետները հայտնում են, որ 2 մետրանոց տիեզերական մարմինը Երկրի մթնոլորտ մտնելով՝ բաժանվել է մանր մասնիկների: Աստղակերպը մասնագետների տեսադաշտում էր հայտնվել դեռևս Լուսնի ուղեծրում գտնվելու ժամանակ: Այն […]

̰
BACK_TO_TOP