TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+19.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Իսրայելն առաջարկում է ռազմական դաշինք ստեղծել ընդդեմ Իրանի

22:27 06.06.2018

Իսրայելի հետախուզական ծառայության պետ Իսրայել Կացն առաջարկել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ստեղծել ռազմական դաշինք, որը բաղկացած կլինի արաբական և արևմտյան երկրներից։ «Եթե Իրանը չկատարի ԱՄՆ-ի պահանջները, Իսրայելը կփորձի արևմտյան և արաբական երկրներից կազմված դաշինք ստեղծել Իրանի դեմ»,-ասել է նա, փոխանցում է Ermenihaber.am-ը: Իսրայելցի պաշտոնյան վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերն Իրանի դեմ […]

̰
Սփյուռքի նախարարն ընդդեմ պատվերով հոդվածների. այս տարի պետբյուջե կվերադարձվի ավելի քան 3 մլն ՀՀ դրամ

22:15 06.06.2018

ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է պատվերով հոդվածների՝ «անընդունելի և ոչ պրոֆեսիոնալ պրակտիկայի» դադարեցման մասին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Շարունակելով ուսումնասիրել ՀՀ սփյուռքի նախարարության ֆինանսական հարցերը՝ աչքի անցկացրի «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների, հրապարակումների, տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում, ձեռքբերում և բազմացում հոդվածի ֆինանսական բացվածքը» 2018 թվականի առաջին հինգ ամիսների համար, […]

̰
Հրազդանի կիրճում և Չարենցավանում օձեր են հայտնաբերվել

22:06 06.06.2018

Հունիսի 6-ին` ժամը 16:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: […]

̰
Հնարավոր երկրորդական պատժամիջոցները կխանգարեն պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը. ԵՄ-ի նախազգուշացումն ԱՄՆ-ին

11:00 06.06.2018

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ֆինանսների և արտաքին գործերի նախարարները նամակ են ուղարկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին, որում խոստովանել են, որ Թեհրանի նկատմամբ հնարավոր երկրորդական պատժամիջոցները կխափանեն Իրանի հետ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված Եվրոպայի ջանքերը: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը: Նամակում նշվում է նաև, որ այդ իրավիճակում երկրորդական պատժամիջոցները կխանգարեն շարունակել Իրանի պատժամիջոցների […]

̰
Գիտնականները ստեղծել են կյանքը երկարացնող պիցցա

10:51 06.06.2018

Իտալացի գիտնականները մշակել են առանց պանրի ու մսի պիցցայի բաղադրատոմս: Այն ունակ է կանխել քաղցկեղային հիվանդությունների զարգացումը: Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը: Նոր բաղադրատոմսով ուտեստը մասնագետներն անվանել են «պիցցա, որը երկարացնում է կյանքը»: Դրա բաղադրության մեջ են, այսպես կոչված, «միջերկրածովյան դիետա»-ի մթերքները, որոնք չափազանց օգտակար են առողջության համար: Բաղադրիչների թվում են լոլիկը, ձիթապտուղը, բրոկկոլին, […]

̰
Առաջին ստուգումն անց է կացվելու Ամուլսարում. Արարատ Միրզոյանը հանդիպել է ակտիվիստներին

10:34 06.06.2018

Ամուլսարի խնդիրն այն խորությամբ, որը ներկայացվեց, մտահոգեց փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Հայտարարություն հնչեց, որ առաջին ստուգումն անց է կացվելու Ամուլսարում: Այս մասին գրել է «Ջերմուկի զարգացման կենտրոն»-ի համանախագահ Վազգեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում. «Երեկ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ հնարավորության դեպքում հանդիպելու Նիկոլ Փաշինյանին, սակայն, քանի որ այս հարցերով անմիջապես զբաղվում էր Արարատ Միրզոյանը, ուստի, մինչև գիշերը ժամը […]

̰
Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

10:22 06.06.2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»: Ա. […]

̰
Գևորգ Սաֆարյանն այսօր կարող է ազատ արձակվել. Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորություն են ստորագրել

10:18 06.06.2018

Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը ստորագրել են երաշխավորություն` Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ալեն Սիմոնյանը. «Քիչ առաջ ես և ԱԺ պատգամավոր Hayk Konjoryan-ը ստորագրեցինք երաշխավորություն` Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Հուսանք` արդեն այսօր Գևորգը կլինի ազատության մեջ»: https://www.facebook.com/photo.php?fbid=1576466155813768&set=a.149172231876508.28784.100003511952042&type=3&theater

̰
Փհենյանը Պուտինին հրավիրել է Հյուսիսային Կորեա. ԶԼՄ-ներ

10:12 06.06.2018

Փհենյանը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին  այցելելու Հյուսիսային Կորեա: Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը՝ հղում անելով ճապոնական խորհրդարանի նախկին պատգամավոր Մունեո Սուձուկիին: Գործակալության տվյալներով՝ Սուձուկին Փհենյանի հրավերի մասին Մոսկվայում հայտնել է լրագրողներին և վկայակոչել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի շրջապատի աղբյուրը: Նշվում է, որ հրավերը փոխանցվել է ՌԴ ԱԳ նախարարի՝ վերջերս Հյուսիսային Կորեա […]

̰
ԱՄՆ-ը պատրաստ է բացառել Թուրքիային F-35-երի նախագծից. պատճառը Մոսկվայի հետ համագործակցությունն է

10:00 06.06.2018

Թուրքիայի կողմից ռուսական բարձրտեխնոլոգիական սպառազինության, այդ թվում Սու-57 կործանիչների գնման կուրսը սպառնալիքի տակ է դնում նրա մասնակցությունը 5-րդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչի նախագծում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միտչելը: «Ինչ վերաբերում է F-35-ին… Եթե նրանք շարժվեն ռուսական բարձրտեխնոլոգիական սպառազինությունների ուղղությամբ, ապա դա ավտոմատ կերպով կանդրադառնա ամերիկյան ռազմական նախագծերում նրանց մասնակցության վրա»,- ասել […]

̰
«Ժամանակ». Քրեական հեղինակություն ալավերդցի Վահագի գործով անցնող Արկոյին ծեծել են և փորձել նետել գետը

09:48 06.06.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Ալավերդիում դաժան ծեծի է ենթարկվել Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն համարվող Վահագն  Աբգարյանի գործով անցնող «Արկո» մականունով հայտնի Արթուր Մնացականյանը։ Նա իրեն շատ լկտի է պահել, եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Դեռևս չպարզված հանգամանքներում ծագած վիճաբանությունը թեժացել է, վերածել ծեծկռտուքի։ Արդյունքում Արկոն դաժան ծեծի է ենթարկվել, նրան ծեծողները […]

̰
Վանաձորում ավտոմեքենա է այրվել

09:41 06.06.2018

Հունիսի 5-ին` ժամը 23:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի վերջնամասում գտնվող «Կամակատար» կոչվող մատուռի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 23:57-ին: Ամբողջությամբ այրվել է «SEAT» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

̰
«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործը նոր թափ է ստացել. փորձաքննությունները հասել են արտերկիր

09:32 06.06.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործի նախաքննությունը թավշյա հեղափոխությունից հետո նոր թափ է ստացել. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր փորձաքննություններ են նշանակվել, ընդ որում, ոչ միայն ՀՀ-ում, այլև արտերկրում: «Հաշվի առնելով, որ մարտի 1-ի գործով նախկին փորձաքննությունները կատարվել են շուրջ 10 տարի առաջ, և այդ ժամանակահատվածում զարգացել են գիտատեխնիկական միջոցներն ու մեթոդները, ի […]

̰
Սերժ Սարգսյանի նոր պարտիան տեղավորվում է արտահերթ ընտրություններին պատրաստվելու տրամաբանության մեջ. «Փաստ»

09:28 06.06.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, այն, ինչ այս օրերին կատարվում է ՀՀԿ–ում, իրականում ոչ միայն անակնկալ չէ, այլ հենց այդ կուսակցության նախագահի՝ Սերժ Սարգսյանի ծրագրի մի մասն է: Ընդ որում՝ շարունակական մասը: Բացառությամբ Շիրակ Թորոսյանի և Ֆելիքս Ցոլակյանի, մյուս բոլոր ՀՀԿ-ականները, ովքեր լքում են ու դեռ կլքեն խմբակցությունը, դա անում են բացառապես Սերժ Սարգսյանի իմացությամբ, […]

̰
«Հրապարակ». Ո՞ւմ կնշանակեն վճռաբեկի նախագահ

09:20 06.06.2018

«Հրապարակ»-ը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին փոխելու մասին խոսակցություններ կային վերջին բոլոր տարիներին։ Ասում էին՝ Սերժ Սարգսյանը հարմար թեկնածու չի գտնում, դա է Մկրտումյանի երկարակեցության պատճառը։ Երեկ նա հրաժարականի դիմում է ներկայացրել, և Բարձրագույն դատական խորհուրդը պետք է նշանակում անի այս կարևոր պաշտոնում։ Բայց Հայաստանում նման նշանակումները, ըստ ընդունված ավանդույթի, համաձայնեցվում են գործադիր […]

̰
Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին BMW-ն բախվել է գազատարին. կա տուժած

09:09 06.06.2018

Հունիսի 6-ին`ժամը 03:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին BMW 3 մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Խ. Մ., ծնված […]

̰
ՀՀ տարածքում 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

08:59 06.06.2018

Սույն թվականի հունիսի 6-ին`տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:58-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.780աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բավրա քաղաքից 11 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հաջորդել է 0.8, 1.5, 1.6 մագնիտուդով երեք հետցնցում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել […]

̰
«Հրապարակ». Վովա Գասպարյանի «մատուռից» Օսիպյանն էլ ունի

08:51 06.06.2018

«Հրապարակ»-ը գրում է. «Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը կասեր, ոչ պակաս «աստվածավախ զորավար է», որքան իր նախորդը։ Ասում էին, որ Վովա Գասպարյանն աշխատասենյակի անկյունում սրբապատկերներով, Աստվածաշնչով փոքրիկ «մատուռ» ուներ, որ ցանկացած պահի հաղորդակցվեր Բարձրյալի հետ։ Մեր լրագրողն Օսիպյանից հետաքրքրվել է՝ պահպանե՞լ է արդյոք Գասպարյանի «մատուռը», թե՞ հեղափոխությունը սրբել-տարել է նաև այդ անկյունը։ «Ես իմն […]

̰
Հրազդանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

08:39 06.06.2018

Հունիսի 5-ին` ժամը 14:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բացել են Ս. Ա.-ի (ծնված 1937 թ.) բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին […]

̰
Զանգվածային մկրտության ժամանակ կոկորդիլոսը կերել է հոգևորականին

08:28 06.06.2018

Եթովպիայի հարավում կոկորդիլոսը  սպանել է բողոքական հոգևորականին մկրտության զանգվածային արարողության անցկացման ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ն: Հոգևոր հովիվ Դոհո Էշետեն մտել է Աբայա լճի ջրերը, մկրտել առաջին հավատացյալին, որից հետո հարձակման ենթարկվել  կոկորդիլոսի կողմից: Հոգևորականին օգնելու ականատեսների փորձերը ձախողվել են: Երկկենցաղին հաջողվել է փախչել՝ իր հետ տանելով հոգևորականի մարմինը:

̰
Թրամփի օգնականին հեռացրել են «մահացող Մաքքեյնի» մասին խոսքերի համար

08:17 06.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քելլի Սադլերին հեռացրել են սենատոր Ջոն  Մաքքեյնի հիվանդության մասին խոսքերի պատճառով: Այս մասին հայտարարել են Սպիտակ տանը, փոխանցում է NBC-ն: «Քելլի Սեդլերն այլևս չի  աշխատում նախագահի վարչակազմում»,-ասվում է հաղորդագրությունում: Սկանդալը բռնկվել էր մայիսին՝ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի  պաշտոնում Ջինա Հասփելի նշանակումը քննարկելու ժամանակ: Սենատոր Ջոն Մաքքեյնը համաձայն չի եղել Հասփելի […]

̰
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում

08:07 06.06.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․հունիսի  6-ին ժամը 08։00-21։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարինավան և Ցամաքաբերդ համայնքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
ԱՄՆ-ը Սինգապուրում չի հոգա հյուսիսկորեական պատվիրակության ծախսերը

07:56 06.06.2018

ԱՄՆ-ը հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք Թրամփ-Կիմ Չեն Ին հանդիպման ժամանակ իր վրա չի վերցնի հյուսիսկորեական պատվիրակության ծախսերը: Սպիտակ տանը հայտարարել են, որ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչներից ոչ մեկն իրենց չի դիմել ծախսերի վճարման խնդրանքով: Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր այն մասին, որ պատժամիջոցների պատճառով, որոնք սահմանված են Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մի քանի մարզերում

07:45 06.06.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Քանաքեռ 9փ. 16-48; 10փ. 7-32; 11փ. 1-12 սեփական տները, թիվ 8 գիշերօթիկ դպրոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Տիգրանյան փ. 1-11 սեփական տները, Վարշավյան փ. 47-92 սեփական տները, թիվ 136 մանկապարտեզը […]

̰
ԱՄՆ-ում անհանգստացած են Ասադի և Կիմ Չեն Ինի հնարավոր հանդիպումից

07:34 06.06.2018

ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հնարավոր հանդիպման մասին ստացված տեղեկությունից: «Մենք չենք կարող հաստատել, որ այդ հանդիպումն իսկապես տեղի կունենա, այդուհանդերձ, դա մեզ համար անհանգստանալու առիթ է»,-ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում RIA Novosti-ն: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Սիրիայի […]

̰
Գվատեմալայում հրաբխային նոր ժայթքում է գրանցվել. զոհերի ու անհետ կորածների թիվն աճում է

07:23 06.06.2018

Գվատեմալայում Ֆուեգո հրաբուխը կրկին ժայթքել է: Զոհերի թիվը հասել է 75-ի: Իշխանությունները բնակչության հրատապ տարհանում են հայտարարել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Հաղորդվում է նաև, որ 300 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վերջին 40 տարվա ընթացքում գրանցված խոշորագույն ժայթքումը հանգեցրել է նրան, որ հրաբխից արտանետվում է տաք գազ և հալված լեռնազանգված: Ֆուեգոյի վերջին […]

̰
Քաթարը դիտարկում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը

07:12 06.06.2018

Քաթարը կցանկանար անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, որի հետ ներկայում արդյունավետորեն համագործակցում է: Այս մասին ՊՆ-ի «Ալ-Թալյայա» պարբերականի հետ զրույցում ասել է Քաթարի կառավարության փոխվարչապետ, պաշտպանության պետնախարար Խալեդ բեն Մուհամմադ ալ-Աթիյան: «Քաթարն արդյունավետորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, այդ համագործակցությունն օրեցօր զարգանում է և կարող է տանել Քաթարի տարածքում ՆԱՏՕ-ի որևէ ստորաբաժանման կամ մասնագիտացված կենտրոնի տեղակայման: Ինչ վերաբերվում […]

̰
Այսօր թողարկված Xiaomi Mi 8-ի ողջ քանակությունը սպառվել է 37 վայրկյանում

01:00 06.06.2018

Չինաստանում 37 վայրկյանում սպառվել է այսօր թողարկված Xiaomi Mi 8 սմարթֆոնի ողջ խմբաքանակը: Այս մասին հայտնում է GSMArena-ն: Հաջորդ խմբաքանակը վաճառքի կհանվի հունիսի 12-ին: Նորույթի շնորհանդեսը տեղի էր ունեցել մայիսի 31-ին: Snapdragon 845 պրոցեսորով սմարթֆոնի արժեքը կազմում է 360 եվրո: Այն վաճառվում է դեռևս միայն Չինաստանում: Որոշ ժամանակ անց նախատեսվում է ընդլայնել նորույթի վաճառքի աշխարհագրությունը:

̰
Չինաստանում պատմական շենքը 54 մետրով տեղաշարժել են

00:48 06.06.2018

Շանհայում պատմական նշանակություն ունեցող շենքը տեղաշարժել են 54 մետրով և թեքել մոտ 90 աստիճանով: Այս մասին հայտնում է Nd Tv-ն: Դա արվել է առևտրի կենտրոնի շինարարության համար տարածք ազատելու նպատակով: Մոտ 100 տարի առաջ կառուցված եռահարկ շենքի տեղաշարժումը կատարվել է մոտ 2 շաբաթում, հատուկ կառուցված ռելսերով: Մասնագետները հայտնել են, որ կիրառել են համակարգչային կառավարմամբ հատուկ […]

̰
Ամերիկացի սենատորները մնացել են առանց ամառային արձակուրդների

00:38 06.06.2018

ԱՄՆ կոնգրեսի վերին պալատը չի կարող օգոստոսյան արձակուրդ ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարել բոլոր առաջադրված հանձնարարությունները: Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելը, ով զբաղվում է վերին պալատի աշխատանքի գրաֆիկի համակարգմամբ, չեղարկել է սենատորների համար ամառային արձակուրդները: Դա կապված է դեմոկրատ սենատորների կողմից պետական ապարատի որոշ պաշտոններում նախագահի թեկնածուների հաստատման գործում առկա խոչընդոտների, ինչպես […]

̰
BACK_TO_TOP