09:20 27.09.2021
Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ կազմակերպության ներկայացուցիչները մասնակից են հանրապետությունում ցույցերի ֆինանսավորմանը։ Այս մասին ԱԳ նախարարը պատմել է Беларусь 1 հեռուստաալիքի եթերում։ «Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը, ես ստիպված էի մատնացույց անել մի շարք խնդրահարույց հարցեր, որոնք ի հայտ են եկել […]
09:05 27.09.2021
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթել է Բունդեսթագի ընտրություններում։ Սոցիալ-դեմոկրատներից բացի, Գերմանիայի խորհրդարան է անցել ևս 5 քաղաքական ուժ։ Այս մասին են վկայում բոլոր՝ 299 շրջաններից ստացված ձայների հաշվարկի արդյունքները, որոնք հրապարակել է Գերմանիայի ԿԸՀ-ն։ Քվեարկությանն ընտրողների մասնակցությունը կազմել է 76,6%։ Ընտրությունների արդյունքները հետևյալ տեսքն ունեն՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 25,7% (205-209 մանդատ), Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների բլոկ՝ 24,1% […]
08:42 27.09.2021
Ամերիկյան Մոնտանա նահանգում վթարի է ենթարկվել Empire Builder ուղևորատար գնացքը։ Զոհվել է առնվազն 3 մարդ, կա ավելի քան 50 վիրավոր։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։ Ռելսերից դուրս է եկել 10 վագոններից 8-ը, որից 5-ը կողաշրջվել են։ Amtrak ուղևորափոխադրող ընկերության գնացքում, որն ուղևորվում էր Չիկագոյից Սիեթլ, եղել է մոտ 160 մարդ՝ 141 ուղևոր և անձնակազմի […]
08:28 27.09.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Ալեք Մանուկյան փողոցի 17 շենքի դիմացի այգում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 24-ին թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ գոտկատեղի և նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: […]
08:08 27.09.2021
2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 07:10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց ԼՂ շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև բնակավայրերը։ Մարտական գործողություններն ընթացել են նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Արյունալի պատերազմի հետևանքով հայկական կողմը, պաշտոնական տվյալներով, ունեցավ առնվազն 4000 զոհ, կան հարյուրավոր անհետ կորածներ և գերիներ։ 44 օր անց՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի […]
12:56 25.09.2021
Կառավարության որոշմամբ պարզեցվելու և թվայնացվելու է հիփոթեքային վարկի սպասարկման եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը։ Նախատեսվում է ստեղծել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ։ ?Եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով, ?շահառուները եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին կներկայացնեն միայն առաջին անգամ, ?էականորեն կկրճատվի եկամտային հարկի վերադարձի […]
12:45 25.09.2021
Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) Թուրքիայից բերված մրգերի մեջ հայտնաբերել է շագանակագույն մոնիլիզային փտախտ (Moniliniafructicola), իսկ լոլիկի մեջ՝ շագանակագույն կնճռոտության վիրուս: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ռուսական ծառայությունը հայտնում է, որ դեռևս շարունակում է Թուրքիայից ներկրվող բանջարեղենի և մրգերի մեջ արձանագրել թունաքիմիկատների բարձր մակարդակ: Գերատեսչության տվյալներով՝ 2021 թվականին ներմուծված մթերքի մեջ հայտնաբերվել է […]
12:40 25.09.2021
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են Opel Vectra և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ 1 երեխա, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից, և քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ […]
12:32 25.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են ԿամԱզ և երկու ԶԻԼ բեռնատարները, որոնցից մեկը բարձված է եղել քարով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է […]
12:24 25.09.2021
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել են 80% պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերությանն գույքի օտարմանն առնչվող առերևույթ հանցավոր չարաշահումների հանգամանքներ: Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ դատական ակտերի հակադիր կատարման ծառայությունից պահանջված և ստացված փաստաթղթերի ներառմամբ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «N» քաղաքացիական գործի շրջանակներում Ընդհանուր […]
12:21 25.09.2021
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել՝ ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իր նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու վերաբերյալ: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության ավագ տեսուչն անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի […]
11:54 25.09.2021
Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Էդուարդ Գարեգինի Հարությունյանին ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
11:49 25.09.2021
Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում Nebelhorn Tropy (գեղասահք) 2021 վարկանշային մրցաշարի կարճ ծրագրում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ զույգը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
11:30 25.09.2021
ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 76-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ Կարևորելով Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության ՄԱԿ-ի Գրասենյակի առանցքային դերակատարությունը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման, ինչպես նաև ատելության և խտրականության հրահրման դեմ պայքարի գործում՝ […]
11:14 25.09.2021
Երևանի կանաչապատման հիմնարկի նոր տեխնիկան է: 13 միավոր մեքենասարքավորումներն իրենց տեսակով առաջինն են ու առայժմ միակը քաղաքում. ջրցան, աղբատար, 2 տեսակի ինքնաթափեր: «Բոլորը նախատեսված են քաղաքի պայմաններում աշխատելու համար: Իրենց ձևում դրանք յուրահատուկ են, որովհետև ինքնաթափերից մեկն, օրինակ, եռակողմ է, աղբատար մեքենան շատ պրակտիկ է, նախատեսված թափոնները տեսակավորելու համար: Ունենք նաև 1 միավոր ջրցան մեքենա՝ […]
11:11 25.09.2021
2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներով բարձրացված թերևս ամենատարածված խնդիրն աշխատանքից ազատելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն է: Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես անդրադառնում է իր գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում: Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի […]
11:02 25.09.2021
Սեպտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 257 620 դեպք, որոնցից 239 113-ն` առողջացած, 5239-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 067 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 682 804 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6606 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք: Ունենք 586 […]
10:19 25.09.2021
2020 թվականի նոյեմբերին Շուշիի գրավումից հետո ԼՂ երկրորդ պատերազմն ավարտվեց։ Զինվորականների համար այն կարևորագույն բարձունք է, քաղաքական գործիչների համար՝ պատմական կենտրոն։ Իսկ հակամարտության երկու կողմերի շարքային քաղաքացիների համար հարազատ տուն է, որն ավերվել է պատերազմի հետևանքով։ 1992 թվականից Շուշին գտնվել է հայկական ուժերի վերահսկողության տակ։ 2020 թվականի նոյեմբերի 8-ից քաղաքն անցել է Բաքվի իշխանության ներքո։ […]
10:10 25.09.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածած հայտարարությամբ տեղեկացրել են 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին, որը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում։ «Համանախագահներն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և […]
09:47 25.09.2021
Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինան հետխորհրդային տարածքի հանցագործների համար դարձել է բակ-անցուղի։ Այս մասին նա հայտնել է Украина 24-ի եթերում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում կարող ես վարձել ոստիկանության ցանկացած քննիչի, ցանկացած դատախազի, դատավորի։ «Դու պարզապես վարձում ես ոստիկանի, և նա քո հրամանով կպարի ցանկացած […]
09:35 25.09.2021
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է Աֆղաստանում հանցագործությունների համար մահապատիժների կամ անդամահատումների պրակտիկան վերականգնելու թալիբների պլանները։ Այս մասին հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, փոխանցում է RIA Novosti-ն։ ««Թալիբանի» հայտարարած այդօրինակ գործողություններն իրենցից ներկայացնում են մարդու իրավունքների ակնհայտ կոպիտ խախտում, և մենք մտադիր ենք պատասխանատվության ենթարկել նման խախտումների մեղավորներին»,-ասել է Փրայսը ճեպազրույցի ժամանակ։ Երեկ AP-ն, հղում […]
09:29 25.09.2021
Սեպտեմբերի 25-ին, ժամը 07։00-ին Շենաթաղ գյուղից տեղեկություն է ստացվել, որ բռնկված հրդեհն ինքնամարվել է․ այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին, ժամը 06:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից […]
09:20 25.09.2021
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները 2020 թվականի նոյեմբերից ապահովել են մոտ 65 հազար ավտոմեքենաների և ավելի քան 230 հազար անձանց անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով դեպի ԼՂ և հակառակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ռուս խաղաղապահների ներկայացուցիչ Վասիլի Դավիդովի խոսքով՝ մուտքի վերահսկողությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով։ Անցակետով օրական անցնում է մոտ 200 ավտոմեքենա։
09:12 25.09.2021
Նյու Մեքսիկո նահանգում ամերիկյան Դոնյա Անա բանակային բազայի հրամանատարությունը սեպտեմբերի 24-ին հայտարարել է, որ կին զինծառայողը տեղեկացրել է արական սեռի մի խումբ աֆղան փախստականների կողմից հարձակման ենթարկվելու մասին։ Խոսքը վերաբերում է այն փախստականներին, ովքեր ժամանակավորապես տեղակայվել են օբյեկտի տարածքում։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին։ Մանրամասներ չեն հաղորդվում։ «Մենք լրջորեն ենք վերաբերվում […]
09:04 25.09.2021
Չինաստանն ազատ է արձակել կանադացիներ Մայքլ Սպեյվորին և Մայքլ Կովրիգին, ովքեր ձերբակալվել էին 3 տարի առաջ։ Նրանց ինքնաթիռն արդեն հայրենիք է ուղևորվել։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն CBC-ի եթերում։ Երկու կանադացիները ձերբակալվել էին 2018 թվականի դեկտեմբերին՝ այն բանից հետո, երբ Կանադան ձերբակալեց Huawei չինական ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուին։ Կանադայի քաղաքացիները […]
08:46 25.09.2021
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի դատարանը դադարեցրել է Huawei ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուի արտահանձնման ընթացակարգն ու ազատ արձակել նրան տնային կալանքից։ Ազատ արձակման որոշումն ընդունել է դատավոր Հիզեր Հոումսը։ Մեն Վանչժոուի վրայից հանվել են բոլոր սահմանափակումները, այժմ նա կարող է լքել Կանադան։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դատարանը նման որոշում է կայացրել, քանի որ մեղադրյալը գործարք է […]
08:30 25.09.2021
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննարկել են Ուկրաինային, Սիրիային, Աֆղանստանին և Լիբիային վերաբերող հարցեր։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում։ «Գլխավոր քարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են իրադարձությունները՝ կապված ՌԴ-ՄԱԿ լայն համագործակցության հետ։ Նրանք նաև կարծիքներ են փոխանակել Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Ուկրաինայում վերջին իրադարձությունների շուրջ»,-ասվում է հաղորդագրության […]
08:18 25.09.2021
Սեպտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ոսկեհատ գյուղից Մասիս քաղաք տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel և Renault մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների խումբը, նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, […]