TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+19.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:09 25.09.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մարգարյան փ. 4, 6, 17, 19, 37 շենքեր, Շահումյան 17-րդ փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ա.Ավետիսյան փ. 36, Գյուլբենկյան փ. 22, Համբարձումյան փ. 8, 8/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
SHANTNEWS

13:00 24.09.2021

̰
Սյունիքի մարզում կաթի գործարանի Ford Transit-ը մահացու վրաերթի է ենթարկել աշխատակցին

12:48 24.09.2021

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի վերջնամասում՝ գաջի գործարանի հարակից տարածքում, Ford մակնիշի ավտոմեքենան, որը օգտագործվում է որպես կաթ տեղափոխելու ցիստեռն, վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վրաերթի հետևանքով մահացածը Սյունիքի մարզի բնակիչ Լիլիթ Մկրտումյանն էր, […]

̰
Կողոպուտ Իսահակյան փողոցում. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

12:47 24.09.2021

Սեպտեմբերի 18-ին, երեկոյան ժամը տասին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Իսահակյան փողոցի ռեստորանից գողացել են բջջային հեռախոս: Ոստիկանության Կենտրոնական բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր որոշ հանգամանքներ։ Ռեստորանի բացօթյա հատվածում տեղադրված սեղանի վրայից անհայտ մեկը վերցրել էր թանկարժեք բջջայինն ու փախել։ Սեղանակիցները հետապնդել էին, բայց՝ անարդյունք։ Փախչողի արտաքին նկարագիրն էլ շատ […]

̰
«Կայունության համար Եվրամիությունը պիտի համագործակցի Թուրքիայի հետ»․ Չավուշօղլու

12:40 24.09.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի հետ: Հանդիպման ավարտին Չավուշօղլուն գրառում է արել Twitter-ում, փոխանցում է Ermenihaber-ը։ «Բորելի հետ քննարկեցինք Աֆղանստանի, Արևելյան Միջերկրական ծովի և Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Միջազգային և տարածաշրջանային կայունության համար Եվրամիությունը […]

̰
Երևանում 82-ամյա կնոջ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է

12:38 24.09.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 82-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը, տարեց կնոջն ավազակությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2021թ. փետրվարի 8-ին՝ ժամը 11:22-ին, գնացել է վերջինիս պատկանող՝ Երևան […]

̰
Մասիսի ոստիկանները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքն են բացահայտել

12:34 24.09.2021

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Քրեական հետախույզները Արարատի մարզի Գեղանիստ գյուղից, «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ, Մասիսի բաժին բերման ենթարկեցին երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Կապան քաղաքի, մյուսը՝ Երևանի բնակիչ։ Կապանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց բյուրեղանման զանգված։ Պարզվեց՝ «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք էր բերել «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով։ Պայմանավորվածության […]

̰
Միրզոյանը Հորդանանի փոխվարչապետի հետ քննարկել է հայ-հորդանանյան բազմաոլորտ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

12:17 24.09.2021

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ: Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակը և կարևորել են 2020թ․ փետրվարին Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի Հայաստան կատարած […]

̰
Արցախում լռության րոպե կհայտարարվի

12:16 24.09.2021

Արցախի Հանրապետության պետական համապատասխան հանձնաժողովի որոշմամբ՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին հանրապետության ողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի: Այս մասին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վաչությունից: Նույն օրը, ժամը 10:30-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի Հանրապետության բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի […]

̰
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները շարային քայլերթով նշեցին ՀՀ անկախության տոնը

12:08 24.09.2021

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյա հոբելյանի առիթով Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից մայրաքաղաքում անցկացվեց տոնական հանդիսավոր քայլերթ: ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ Արման Գասպարյանը, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի վարչության ղեկավար կազմը՝ գեներալ-լեյտենանտ […]

̰
Սեպտեմբերի 23-ից 24-ը բացահայտվել է հանցագործության 59 դեպք

12:05 24.09.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից՝ 2-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, խարդախության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի իրացման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, շորթման, ապօրինի […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 698 նոր դեպք

11:57 24.09.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 698 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ապաքինվել է ևս 1 910 պացիենտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ: Դրականության ցուցանիշը. վերջին 14 օրը՝ 6.85%, վերջին 7 օրը՝ 6.46%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 603 763 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է […]

̰
ՄԻՊ աջակցությամբ կինն անհայտ կորած ամուսնու փոխարեն կարողացել է ստանալ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը

11:44 24.09.2021

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին վերջին պատերազմի հետևանքով անհայտ կորած համարվող ամուսնու փոխարեն երկրորդ երեխայի միանվագ նպաստը ստանալուն աջակցելու հարցում։ Նա տեղեկացրել է, որ մինչև պատերազմն ամուսինը երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու հարցով դիմել է Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին և նպաստի գումարը (300.000 ՀՀ դրամ) փոխանցվել է ամուսնու անունով բացված բանկային […]

̰
Հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն դանակահարել էր Կապանի ռեստորաններից մեկի մատուցողը

11:35 24.09.2021

Սեպտեմբերի 23-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Կապանի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Դդմաշեն գյուղի 37-ամյա մի բնակիչ։ Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կապանի ռեստորանային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ռեստորանային համալիրի […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց-Բաղյան փողոց խաչմերուկում

11:29 24.09.2021

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար, 2021 թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց-Բաղյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Գայի պողոտայում կապամոնտաժվի դեպի ձախ՝ դեպի Հովհաննիսյան փողոց երթևեկությունը կարգավորող T2 տիպի լուսացույցը և այսուհետ Գայի պողոտայից նշված ուղղությամբ երթևեկությունը կկարգավորվի T1 տիպի հիմնական լուսացույցի ազդանշաններով:

̰

11:25 24.09.2021

Սեպտեմբերի 24-ին, ժամը 09։54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուրաստան գյուղի Արտաշատյան խճուղու տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։43-ին։

̰
Սիրիայում առաջիկա շաբաթներին կսկսվեն Ս. Գևորգ եկեղեցու վերանորոգման աշխատանքները․ «Գանձասար»

11:21 24.09.2021

Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանի գլխաւորութեամբ, Ազգ. Վարչութեան հետապնդումով եւ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Թեմի նուիրատուութեամբ յառաջիկայ շաբաթներուն ընթացք պիտի առնէ Սուրիոյ պատերազմի տարիներուն զինեալ ահաբեկիչներու կողմէ հրկիզուած Ս. Գէորգ եկեղեցւոյ վերանորոգութեան աշխատանքները: Առաջնորդ Սրբազան Հայրը ընկերակցութեամբ Ազգ. Վարչութեան ատենապետ տիար Ճորճ Շահինեանի, Առաջնորդի Օգնական Հոգշ. Տ. Մանուկ Աբղ. Պարիխանեանի […]

̰
Քաղաքային բնակավայրերի սահմաններում ծառերի հատումը կիրականացվի միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ

11:20 24.09.2021

Քաղաքային բնակավայրերի սահմաններում ծառերի հատումը կիրականացվի միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ, պահանջ կսահմանվի ծառերի հատման դեպքում ծառապատել տվյալ հողամասը։ Երկար տարիներ բազմաթիվ խնդիրների պատճառ հանդիսացած օրենսդրական բացը վերջնականապես լուծում կստանա։ Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջանառության է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման նախագիծը։ ✅ Մինչև այսօր համայնքներում […]

̰
Սաստիկ հրդեհ Մոսկվայի Ռազմական համալսարանի հանրակացարանում

11:13 24.09.2021

ՌԴ մայրաքաղաքում գիշերը մասշտաբային հրդեհ է եղել։ Այն բռնկվել է ՊՆ Ռազմական համալսարանի հանրակացարանում։ Տարհանվել է մոտ 100 մարդ։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, փոխանցում է TASS-ը։ Կրակն ինտենսիվորեն տարածվել է տանիքում և երրորդ հարկում, հրդեհի մակերեսը կազմել է 1000քմ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ շենքի տանիքը փլվել է։ Փայտե կառուցատարրերը, խիտ ծուխը բարդացրել են […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 906 նոր դեպք

11:05 24.09.2021

Սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 256 554 դեպք, որոնցից 238 527-ն` առողջացած, 5216-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11612 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 676 198 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6221 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 906 նոր դեպք: Ունենք 672 առողջացած, […]

̰ ̰
̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել

10:50 24.09.2021

Սեպտեմբերի 23-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12911քաղաքացու հետազոտություն, որից 1133-ի […]

̰
«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

10:41 24.09.2021

Սեպտեմբերի 24-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. կան ծխացող օջախներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։ Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին․ փրկարարների կողմից սահմանվել էր հերթապահություն։

̰
Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում

10:31 24.09.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին տեսաուղերձի միջոցով ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի նիստում: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի պաշտոնական օրակարգում:

̰
Քննարկվել են Կիպրոսի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման հեռանկարները

10:22 24.09.2021

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Նախարարներ Միրզոյանը և Խրիստոդուլիդեսն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, և պատրաստակամություն հայտնել առավել ընդլայնել փոխգործակցությունը: Այս առումով որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ […]

̰
Brent նավթի գինը հասել է 2018 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշի

10:21 24.09.2021

Նավթի համաշխարհային գներն անընդմեջ աճով 4-րդ առևտրային օրն են սկսում։ Brent նավթի գինը հասել է 3 տարում առավելագույն ցուցանիշի։ Այս մասին են վկայում բորսային տվյալները՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,13%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 77․35 դոլարի, WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը 0,04%-ի աճ է դրսևորել՝ հասնելով 73․33 դոլարի։ Աճի […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

10:19 24.09.2021

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Նախարար Միրզոյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և ծառացած հումանիտար խնդիրներին։ Նա, մասնավորապես, շեշտել է տեղահանված արցախահայության` հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման […]

̰
Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

10:09 24.09.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

̰
Թալիբները կոչ են արել Ռուսաստանին օգնել ՄԱԿ-ի պատժամիջոցների հանման հարցում

10:05 24.09.2021

Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ ՄԱԿ-ի և Աֆղանստանի միջև՝ պատժամիջոցային ճնշումը նվազեցնելու հարցում, ինչպես նաև օժանդակել երկրի վերականգնմանը։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության հարցերով փոխնախարար Զաբիուլլա Մուջահիդը։ Նրա խոսքով՝ Աֆղանստանի նոր կառավարությունը Քաբուլի համար շոշափելի դրական արդյունքներ է ակնկալում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստերից։ Մուջահիդը նաև […]

̰
BACK_TO_TOP