09:46 02.08.2021
Արքայադուստր Եվգենյայի ամուսնուն՝ անգլիացի գործարար Ջեք Բրուքսբենքին դեպի Իտալիա աշխատանքային ուղևորության ընթացքում նկատել են զբոսանավի վրա՝ 3 մոդելների ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում է DailyMail-ը։ Եղիսաբեթ II-ի թոռնուհին փետրվարին է լույս աշխարհ բերել որդուն՝ Ավգուստին։ Եվգենյան Վինձորում է մնացել երեխայի հետ և չի ուղեկցել ամուսնուն գործուղման ժամանակ։ Վերջինս գործուղման է մեկնել որպես տեկիլայի Casamigos բրենդի ներկայացուցիչ, […]
09:34 02.08.2021
Օգոստոսի 2-ին, ժամը 01։31-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղում հորդառատ անձրևի հետևանքով տուն է ջրալցվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գյուղի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղում (մոտ 80 քմ) կատարել են ջրահեռացման աշխատանքներ (մոտ 7 տոննա)։ *** […]
09:10 02.08.2021
Թուրքական Իչմելեր քաղաքը պատվել է անտառային հրդեհների ծխով։ Արտակարգ ծառայությունները շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ի թղթակիցը։ Կրակը մոլեգնում է քաղաքին մոտ գտնվող լեռան վրա։ Քաղաքի բնակիչները ծխից պաշտպանվելու համար շրջում են դիմակներով։ Իչմելերում իրականացվում է զբոսաշրջիկների և բնակիչների տարհանում։ Հանրապետությունում ահաբեկչական ճանաչված «Կրակի երեխաներ» խմբավորումն օգոստոսի 1-ին ստանձնել է […]
09:03 02.08.2021
Օգոստոսի 2-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Խանջյան փողոցի թիվ 7/1 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Zafira» և «Kia […]
08:50 02.08.2021
Հինգ մարդ է տուժել անտառային հրդեհների հետևանքով, որոնք մոլեգնում են իտալական Պեսկարա կոմունայի տարածքում։ Այս մասին հայտնում է Repubblica պարբերականը։ Տուժածները, որոնց թվում կա փոքրիկ աղջիկ, տեղափոխվել են բուժհաստատություններ։ Կրակի տարածման ֆոնին իրականացվում է բնակչության տարհանում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Թուրքիայի հարավում և հունական Հռոդոս կղզում։
08:40 02.08.2021
Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտան Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու ներկայացուցիչ՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը: 77 կգ քաշային Կարապետ Չալյանն ուժերը չափեց Ուզբեկստանից Յալգասբայ Բերդիմուրատովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 5:0 հաշվով: 1/4 եզրափակչում նա կմրցի Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Ալեքսանդր Չեխիրկինի հետ: Օլիմպիական խաղերի չեմպիոն, 97 […]
08:34 02.08.2021
Կիրակի ուժգին հրդեհ է բռնկվել հունական Հռոդոս կղզում։ Այս մասին հայտնում է CNN Greece-ը։ Բռնկումը տեղի է ունեցել Պանտանասա շրջանից ոչ հեռու գտնվող անտառային զանգվածում և արագորեն տարածվել՝ ուժգին քամու պատճառով մշտապես փոխելով ուղղությունը։ Կանխարգելիչ նպատակներով մի քանի գյուղերի բնակիչներին տարհանել են։ Հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի Թիթեռների հովիտ՝ զբոսաշրջիկների շրջանում հայտնի և Եվրոպայում […]
08:20 02.08.2021
Բեռլինի տարբեր հատվածներում փողոց են դուրս եկել կորոնավիրուսային սահմանափակումների հազարավոր հակառակորդներ։ Ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների։ Այս մասին հայտնում են գերմանացի իրավապահները, փոխանցում է Korrespondent.net-ը։ Ընդհանուր առմամբ ոստիկանությունը ձերբակալել է մոտ 600 մարդու, առավելապես այսպես կոչված «Այլընտրանքային մտածողություն» շարժման կողմնակիցների։ Բեռլինի ոստիկանությունում հայտնել են, որ հաշվի առնելով ագրեսիայի պոտենցիալը, իրավապահներն արձագանքել են համապատասխանաբար։ Առանձին […]
08:08 02.08.2021
Չինաստանի Սիան քաղաքում հրդեհ է բռնկվել առևտրի միջազգային կենտրոնի շենքում։ Այս մասին հայտնում է Eventful China պարբերականը։ Ականատեսների նկարահանած տեսանյութերում երևում է սև ծխի խիտ սյունն աշտարակի վրա։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են։ Xi’an International Trade Tower pic.twitter.com/y0denEFLQG — Eventful China 中国事多 (@Eventful_China) August 1, 2021
12:56 31.07.2021
Երեկ, հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այդ պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ […]
12:52 31.07.2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը կոչ է անում Ադրբեջանի զինված ուժերին անմիջապես հետ քաշվել Հայաստանի տարածքից, հաղորդում է «Արմենպրես»-ը։ «Ադրբեջանի զինված ուժերը պետք է անմիջապես հետ քաշվեն Հայաստանի տարածքից և դադարեցնեն բռնությունը, որն արդեն բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել»,- նշել է ԱՄՆ կոնգրեսականը: Նա հպարտությամբ է փաստել, որ կողմ է քվեարկել կոնգրեսական Ֆրենկ Փալոնի […]
12:45 31.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3196 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1147 մարդ, մահացել՝ 27 պացիենտ: Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 41.965 թեստավորում։ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 419,534 դեպք։ 382,393 մարդ ապաքինվել է, 5,820 -ը ՝ մահացել: Պատվաստվածների ընդհանուր […]
12:31 31.07.2021
Հուլիսի 28-ին, ժամը 22.40-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 25-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Օպելի» վարորդը միաժամանակ վրաերթի էր ենթարկել նաև կնոջ 33-ամյա ամուսնուն, որը հուլիսի 30-ին մարմնական վնասվածքներով բուժօգնության էր դիմել հիվանդանոց: Քննությունը շարունակվում […]
12:16 31.07.2021
Հուլիսի 30-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի ծակած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա տղամարդ։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ծագած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը գազային կամ օդաճնշիչ զենքից կրակել է 25-ամյա երիտասարդի մեջքին՝ պատճառելով մարմնական վնասածք: […]
12:00 31.07.2021
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հուլիսի 30-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Սևանի թերակղզու կայարանի տարածքից բետոնե հենասյուններ գողանալու պահին բռնել և բաժին բերման են ենթարկվել 44 և 57 տարեկան երկու տղամարդու։ Նրանցից մեկը տվել է խոստովանական բացատրություն: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն։
11:48 31.07.2021
Հուլիսի 30-ին ԱԱԾ և ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ոստիկանության ՔՈԳՎ բերման է ենթարկվել 34-ամյա մի տղամարդ՝ իր վարած «ՎԱԶ-2121» մեքենայով հանդերձ։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 21 սմ ընդհանուր և 9.5 սմ շեղբի երկարությամբ ոսկեգույն ծալովի դանակ։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են […]
11:42 31.07.2021
Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների, կլինի անվճար: Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին:
11:28 31.07.2021
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։ Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում […]
11:09 31.07.2021
ԱՄՆ-ում գրանցված ընտրողների մոտ 68 տոկոսն աջակցում է հակակորոնավիրուսային պարտադիր պատվաստման գաղափարին։ Այս մասին հայտնում էThe Hill-ը՝ հղում անելով Հարիսի հետազոտական ծառայության հետ համատեղ անցկացված հարցման արդյունքներին։ Պարտադիր պատվաստումներին իրենց վճռական աջակցության մասին հայտնել է պատասխանողների 36 տոկոսը, գաղափարին այս կամ այն կերպ աջակցելու մասին հայտնել է հարցման մասնակիցների 19 տոկոսը։ Պարտադիր պատվաստումներին դեմ է […]
11:02 31.07.2021
Հուլիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 110 դեպք, որոնցից 219 864-ն` առողջացած, 4614-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4511 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 340 258 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6251 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք: Ունենք 163 առողջացած […]
10:43 31.07.2021
Իրաքում ԻՊ գրոհայինները հարձակվել են սգո ծառայության մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, ևս 17-ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է տեղի Al Sumaria հեռուստաալիքը։ Զոհերի թվում կան սգո ծառայության աշխատակիցներ, խաղաղ բնակիչներ, ինչպես նաև Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։ Հարձակումը սգո ծառայության մեքենայի վրա կատարվել է Սալահ-էդ-Դին նահանգի (Բաղդադից 45 կմ հյուսիս) […]
10:26 31.07.2021
«Մենք ունենք հավակնոտ ծրագիր, որը կապված է 2024 թվականին Եվրամիությանը անդամակցության մեր հայտի ներկայացման հետ, իհարկե, մենք կավարտենք այս ծրագիրը»,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է 1tv.ge-ն։ Նրա խոսքով ՝ իրենք մշտական համագործակցություն կունենան միջազգային գործընկերների հետ: «Դրա համար կա ասոցիացիայի օրակարգ, որին մենք հետևում ենք: Կիրականացվեն Ասոցացման համաձայնագրի […]
10:12 31.07.2021
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քաղխորհրդի նիստից հետո հայտարարեց առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քաղաքապետերի թեկնածուներին: Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ` Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Անիվարդ (Անի) Մոսոյանը ծնվել է 1974թ. Բոգդանովկայում: 1991թ. ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1996թ. ավարտել է […]
10:05 31.07.2021
Հուլիսի 31-ին, ժամը 06։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ազատամուտ գյուղի Հակոբյան փողոցում այրվում է «Opel Combo» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Շ․ Ա․)՝ բեռնված փայտածուխով (մոտ 60 պարկ): […]
09:41 31.07.2021
Ariane 5 հրթիռակիրը բարեհաջող կերպով գեոստացիոնար ուղեծիր է դուրս բերել եվրոպական Eutelsat Quantum և բրազիլական Star One D2 արբանյակները։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Arianespace օպերատոր-ընկերությունը։ Արձակումն իրականացվել է Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից։ 36,5 րոպե անց՝ հրթիռի երկրորդ աստիճանի անջատումից հետո, երկու տիեզերական սարքերը հայտնվել են ուղեծրում։ Նշվում է, որ Eutelsat Quantum-ը հանիսանում է աշխարհում […]
09:26 31.07.2021
Եվրամիությունը պահանջել է, որպեսզի Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն դադարի միգրանտների հարցով շանտաժի ենթակել Լիտվային, այլապես պատժամիջոցներ կկիրառվեն։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Միգրանտների և փախստականների գործիքայնացումը միանգամայն անընդունելի է։ Օգնության կարիք ունեցող մարդկանց օգտագործումը քաղաքական նպատակների հասնելու համար խախտում է եվրոպական հիմնարար արժեքներն ու սկզբունքները»,-ասել է Բորելը։ Երեկ հաղորդվել էր, որ […]
09:14 31.07.2021
Հուլիսի 30-ին, ժամը 22:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ․ Չաուշի փողոցի թիվ 7/4 հասցեի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։55-ին, մարվել՝ 23։06-ին: Այրվել […]
09:01 31.07.2021
Թուրքիայում զանգվածային անտառային հրդեհները շարունակվում են։ Կրակը մոտեցել է բնակավայրերին, բնակիչները հրատապ հեռանում են կրակի ճիրաններում հայտնված գոտուց։ Քեյջեգիզ քաղաքում, որը գտնվում է Մուղլա նահանգում, խուճապ է ստեղծվել․ մարդիկ վազում են փողոցներով՝ փորձելով դուրս գալ հրե թակարդից։ Իրադրությունը բարդ է նաև առողջարանային Ֆեթիե քաղաքում․ մեքենաները խցանումներ են առաջացրել ճանապարհներին, որոնց երկու կողմերում հրդեհ է։ Twitter-ի […]