09:18 03.08.2021
Ամերիկացի միլիարդատեր և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն ու նրա կինը՝ Մելինդան, պաշտոնապես ամուսնալուծվել են։ Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ հղում անելով դատական փաստաթղթերին։ Պարբերականի հաղորդմամբ՝ նրանք կնքել են պայմանագիր, որի շրջանակում համաձայնել են կիսել ունեցվածքը, պարտքերն ու դատական ծախսերը։ Միլիարդատիրոջ արդեն նախկին կինը որոշել է չփոխել ազգանունը, այլ մնալ Գեյթս։ Ամուսինները միասին ապրել են […]
09:07 03.08.2021
Oգոստոսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաներում Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 86-ամյա Վարդ Սերոբյանի վարած ГАЗ 24 մակնիշի և 46-ամյա Սմբաթ Խանաղյանի վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: […]
08:56 03.08.2021
ՌԴ Տվերի մարզում փոթորիկն առնվազն 3 մարդու մահվան պատճառ է դարձել։ Զոհերից մեկը երեխա է։ Հաղորդվում է 15 վիրավորի մասին։ Մոտ 70 տուն է վնասվել։ Այս մասին հաղորդում է 47news.ru-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։ Փոթորիկը տապալել է առնվազն 90 ծառ։ Տարածաշրջանի 90 բնակավայրում հոսանքազրկվել է ավելի քան 1600 տուն։ Փոթորկից առավելապես տուժել է Անդրեապոլ քաղաքը։ […]
08:41 03.08.2021
Ականատեսները սոցցանցերում հրապարակել են կադրեր օգոստոսի 2-ին Մոսկվային պատուհասած բնության տարերքի հետևանքներից։ Մասնավորապես, նկարահանվել է Օստանկինոյի աշտարակի սրածայրին կայծակի հարվածի պահը։ Շենքը հարվածից չի տուժել։ Փոթորկոտ եղանակը ՌԴ մայրաքաղաքում բազմաթիվ ծառեր է տապալել։ Օդերևութաբանների հաղորդմամբ՝ քաղաքի գրեթե ողջ տարածքը գտնվել է ամպրոպային գոտում։ Տարերքի հետևանքների վերացման համար գործի է դրվել 8 վթարավերականգնողական ջոկատ, 8 միավոր […]
08:31 03.08.2021
ԱՄՆ իշխանությունները ռուսական կողմին են փոխանցել 24 դիվանագետների ցուցակ, ովքեր պետք է լքեն երկիրը վիզաների գործողության ավարտի պատճառով։ Այս մասին ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը National Interest-ի հետ հարցազրույցում։ Դիվանագետները պետք է լքեն երկիրը սեպտեմբերի 3-ին։ «Նրանցից գրեթե բոլորը կհեռանան առանց փոխարինման, քանի որ Վաշինգտոնը կտրուկ խստացրել է վիզաների տրամադրման ընթացակարգը»,-ասել է Անտոնովը։ […]
08:21 03.08.2021
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 64-ամյա Ռաֆայել Բադալյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում՝ Սևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Գայանե Փիլոսյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածի մարմինը մի քանի մասի է բաժանվել: Փաստի առթիվ հարուցվել […]
08:12 03.08.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Այգեստանի 4փ. 1-25; 5փ. 1-17; 6փ. 2-18; 12փ. 12-26 սեփական տներ, Մարտի 8փ. 13, 18, 34, 36 սեփական տներ, Չարենցի փ. […]
08:03 03.08.2021
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Քառորդ եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հաղթել է Էլնուր Աբդուրաիմովին (Ուզբեկստան)՝ 5:0: Եզրափակչի ուղեգրի համար հայ բռնցքամարտիկը պայքարելու է ամերիկացի Կեյշոն Դևիսի հետ․ մենամարտը կայանալու է օգոստոսի 6-ին։ Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/16 […]
13:00 02.08.2021
Ոստիկանության Սևանի և Վաղարշապատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 1-ին Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի մոտ հայտնաբերվել և Սևանի բաժին բերման է ենթարկվել 49-ամյա Ռոստոմ Ա.-ն, որը հունիսի 11-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել […]
12:52 02.08.2021
Հուլիսի 31-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցում կվադրոցիկլը բախվել է ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիի պատին. 28-ամյա կվադրոցիկլավար Նարեկ Ավագյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է քննություն։
12:45 02.08.2021
Ի թիվս այլ ոլորտների՝ յուրաքանչյուր պետություն աշխարհին ներկայանում և աշխարհի հետ հաղորդակցվում է նաև գիտությամբ։ Հայաստանում առկա գիտական ներուժի արդյունավետ իրացման համար Բարձրագույն որակավորման կոմիտեն մի շարք ուղղություններով բարեփոխումներ է նախաձեռնել։ ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի գնահատմամբ՝ ոլորտում առկա խնդիրները քիչ չեն, սակայն դրանք լուծելու ճանապարհները տեսանելի են․ միջազգային չափանիշներին համապատասխան ամսագրերում հոդվածների տպագրությունից՝ մինչև գիտական կոչումների շնորհման կարգում անհրաժեշտ փոփոխություններ։ Կարեն Քեռյանի խոսքով՝ զարգացման, գիտական աշխարհին համընթաց քայլելու համար բարեփոխումներն անխուսափելի են։ «Գիտական կոչումների շնորհման կարգի փոփոխությունների գործընթացն արդեն սկսվել է: Ներկայիս կարգում քիչ չեն երկիմաստ դրությունները, որոնք հնարավորինս վերացվում, հստակեցվում են, մի շարք պահանջներ դառնում են չափելի: Օրինակ՝ գործող կարգով սահմանվում է, որ դոցենտի կամ պրոֆեսորի կոչում ստանալու համար տվյալ անձը պետք է վերջին 3 տարիներին բուհում դասավանդման փորձ ունենա, բայց ոչ մի ձև հստակեցված չէ դասավանդման նվազագույն ժամաքանակը: Այսինքն՝ հնարավոր էր դեպք, երբ ամբողջ տարվա ընթացքում տվյալ հայցորդը լինի մեկ դիպլոմային աշխատանքի ղեկավար և համարվի բուհի աշխատող: Անհրաժեշտ է դասավանդման հստակ ժամաքանակ սահմանել՝ մեկ ուսումնական տարվա համար նվազագույնը 150 ժամ: Որոշ դեպքերում էլ, օրինակ՝ մշակույթի և սպորտի բնագավառներում, գիտական կոչումներ շնորհելու համար սահմանված պահանջները քիչ են կամ մեղմ»,- ասում է ԲՈԿ-ի նախագահը: Լինել հասանելի միջազգային գիտական հանրությանը Որպես զարգացման մեկ այլ կարևոր քայլ՝ Կարեն Քեռյանը նշում է ԲՈԿ-ի՝ գիտական պարբերականների նկատմամբ քաղաքականության վերանայումը։ Այժմ ԲՈԿ-ի համար ընդունելի ամսագրերի թիվն անցնում է 100-ը, սակայն դրանցից քչերն են ընդգրկված միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։ «Ավելի քան 100 ամսագիր բավարարում է ԲՈԿ-ի կողմից առաջադրված ներկայիս պայմաններին, սակայն այդ չափանիշները պետք է վերանայվեն։ Այդքան ամսագրերից «Scopus»-ի ցանկում ներառված է ընդամենը 3-ը, իսկ «Web of Science»-ի` ևս 2-ը: Միայն տեղական շուկան սպասարկող ամսագրերը մեզ ոչ մի տեղ չեն տանի, դրանք պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում»,- նշում է Կարեն Քեռյանը։ Գիտության բնագավառում «մենք մեզ համար» սկզբունքը բացառելու և միջազգային հանրությանը հասանելի լինելու համար անհրաժեշտ է նաև հնարավորինս ավելացնել անգլալեզու ատենախոսությունների թիվը։ 2020 թվականին բնագիտական թեմայով պաշտպանած ատենախոսությունների 65%-ը եղել է հայերեն, 22%-ը՝ ռուսերեն, 13%-ը՝ անգլերեն, իսկ հասարակական գիտությունների դեպքում անգլերենով ատենախոսություններ չեն եղել։ «Շատ կարևոր է, որ մեր ատենախոսությունները հնարավորինս հասանելի լինեն միջազգային գիտական հանրությանը։ Դրանք միայն հայերենով ունենալը նպատակահարմար չէ: Նմանօրինակ պատկեր է նաև հրապարակված հոդվածների դեպքում. 2020 թվականին տպագրվել է 4000-ից ավելի հոդված, որից՝ 63%-ը հայերեն, 15%-ը՝ ռուսերեն, 22%-ը՝ անգլերեն: Բնականաբար, որակական չափանիշներն առաջնային են, բայց բացառապես հայերեն գրելն ինչ-որ իմաստով փակուղի է տանում: Գիտական հանրությանը հաղորդակից լինելու համար լեզուն նվազագույն պահանջն է: Հասկանալի է՝ կան բնագավառներ, որոնց դեպքում դժվար է ռուսերեն կամ անգլերեն գրելը, բայց ոլորտներից մեծ մասի պարագայում ոչ միայն հնարավոր է, այլև խրախուսելի: Նախորդ տարի Հայաստանը «Scopus»-ում տնտեսագիտության թեմայով ուներ 14 հոդված, Վրաստանը՝ 21, իսկ Ադրբեջանը վերջին տարիներին շեշտակի ավելացրել է թիվը՝ դարձնելով 74: Պետք չէ պարփակված մնալ և առաջնորդվել «մենք մեզ համար» սկզբունքով։ Դրա համար պետք է փոխվեն նաև տեղական ամսագրերի նկատմամբ պահանջները։ Որպես լուծման տարբերակ՝ նույն տեղական ամսագրերում կարելի է դրսից մասնագետներ ներգրավել»,- ասում է ԲՈԿ-ի նախագահը։ Շարունակելով միջազգային գիտական հանրության հետ շփման կարևորության թեման՝ Կարեն Քեռյանը որպես հեռակա նպատակ՝ նշում է նաև արտասահմանում բնակվող հայ գիտնականներին պաշտպանության գործընթացներում ներառելը․ «Ցանկալի տարբերակ է, բայց դրա իրագործման միայն պետական քաղաքականությունը բավարար չէ: Տարբեր գիտնականներ, դասախոսներ տարիներ շարունակ իրենց ուսանողներին ուղարկել են արտասահմանում կրթվելու։ Այդ երբեմնի ուսանողների հետ կապը պետք է վերականգնել: Այո՛, Հայաստանում ապրող գիտնականները պետք է կապի մեջ լինեն արտասահմանում բնակվողների հետ, բայց դրա համար պետք է պայմաններ էլ ապահովել: Օրինակ՝ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում շատ կարևոր փոփոխություն կլինի համաղեկավարների ինստիտուտի ներդրումը, ինչն արտասահմանից համաղեկավար ունենալու հնարավորություն կտա: Նմանօրինակ բարեփոխում նախատեսում ենք։ Աստիճանաշնորհման կանոնակարգում վերջին 5 տարվա ընթացքում էական փոփոխություններ չեն եղել, իսկ դրանց անհրաժեշտությունն իսկապես զգացվում է։ Այսպես՝ ատենախոսության ղեկավարի համար առաջադրվող պահանջ է 30 հոդվածի տպագրությունը․ կա միայն քանակական բաղադրիչ, բայց պատկերն այլ կլինի, եթե հրապարակումներ պահանջվեն «Scopus»-ում կամ «Web of […]
12:41 02.08.2021
Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան կորոնավիրուսային հիվանդության «դելտա» շտամի դեմ նոր սահմանափակումներ են մտցրել. հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Առանց պատվաստման հավաստագրի կամ Covid-19-ի թեստի բացասական պատասխանի եվրոպացիները չեն կարող մասնակցել մշակութային, սպորտային, սոցիալական միջոցառումների: Ֆրանսիայում օգոստոսի 9-ից ուժի մեջ կմտնի նոր փոփոխություն, որը պարտադիր կդարձնի առողջության անձնագիրը սրճարան այցելող, ինքնաթիռով կամ գնացքով երթևեկող քաղաքացիների համար: Մինչ […]
12:39 02.08.2021
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հայտնում է` Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի (ACT) լիբերալ երիտասարդական շարժումը միաձայնությամբ ճանաչել է 1915-1923թթ․ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը։ Երիտասարդական շարժումը ճանաչել է նաև Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ քննադատելով Արցախի բնիկ ժողովրդի դեմ հարձակումները` դրանք դիտարկելով որպես Հայոց ցեղասպանության շարունակականություն։ Բանաձևի ընդունումն առաջնորդել է ավստրալահայ Սոֆի Բյորկմանը, […]
12:37 02.08.2021
ՀՀ նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է հրամանագրում: Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ իշխող մեծամասնություն ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
12:32 02.08.2021
Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 1։00-ի մոտակայքում, մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի՝ Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։ Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական […]
12:18 02.08.2021
Օգոստոսի 1-ին, ժամը 02.00-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 57-րդ կմ-ին իրար են բախվել շտապօգնության մեքենան և «Մերսեդեսը». շտապօգնության մեքենայով Երևան տեղափոխվող 60-ամյա Սուսաննա Գևորգյանը մահացել է, իսկ 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
12:10 02.08.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Հասինէդ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ • Ընկերությունն ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։ • Չունի օգտակար հանածոների պաշարների շարժի ամենօրյա գրանցամատյան։ • Չի պահպանվել հողի բերրի շերտի օգտագործման, պահպանման նորմերն ու պահանջները։ • Իրականացրել է […]
11:57 02.08.2021
Սյունիքի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում արձանագրված ապօրինի ծառահատումների, հանցավոր խախտումների, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունավետության և օրինականության վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում մտահոգիչ ծավալներով ավելացել են ապօրինի անտառահատումների դեպքերը, դրանով պայմանավորված՝ նաև հարուցված քրեական գործերը: Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]
11:46 02.08.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, թմրամիջոցի հայտնաբերման և խարդախության՝ 11-ական, զենք-զինամթերքի առգրավման և ծեծի՝ 10-ական, սառը զենք կրելու՝ 7, խուլիգանության՝ 6, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, շորթման՝ […]
11:37 02.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 665 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 286 մարդ, ևս 23-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 20 661 թեստ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 423 843 դեպք: Այստեղից ապաքինվել է 386 998 մարդ, մահացել 5 […]
11:24 02.08.2021
Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 646 դեպք, որից 284-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 169, փլուզման 5, քարաթափման 2, ուժեղ քամու 2, պայթյունի 1, ինքնասպանության փորձի 12 դեպք, 74 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 181 կենցաղային կանչ. տուժել է 129 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 12 քաղաքացի: […]
11:21 02.08.2021
Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանն սկսվեց տերունական աղոթքով, որը հնչեցրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: «Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, Հարգելի նախագահող, Հարգելի պատգամավորներ և ներկաներ, Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով և շնորհավորում նորընտիր պատգամավորներիդ: Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին և ներքին […]
11:06 02.08.2021
Օգոստոսի 1-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց «Ghoshouni Industrial Co.» արդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Սորուշ Ղոշունիին: Վերջինս ՀՀ դեսպանին ներկայացրեց մետալուրգիայի, գունավոր մետաղների մշակման և շինարարական պարագաների ու սարքերի արտադրության ոլորտում ընկերության գործունեությունը, ինչպես նաև ընկերության՝ Հայաստանում ներդրումներ իրականացնելու նախնական ծրագրերը: Դեսպան Թումանյանն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցություն ցուցաբերել Հայաստանում տնտեսական գործունեություն […]
11:00 02.08.2021
Հուլիսի 02-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 476 դեպք, որոնցից 220 133-ն` առողջացած, 4621-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 350 559 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 137 նոր դեպք: Ունենք 147 առողջացած […]
10:41 02.08.2021
Լիբանանում զինված ընդհարում է տեղի ունեցել «Հըզբոլլահի» կողմնակիցների և հակառակորդների միջև, զոհվել է 5 մարդ, ևս 10-ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։ Դիմակայությունը սկսվել է Բեյրութի հարավային Խալդե արվարձանում «Հըզբոլլահի» կողմնակիցներից մեկի հուղարկավորության ժամանակ։ Նշվում է, որ շիաների թափորի վրա կրակ են բացել Խալդեում ապրող սուննի կլանների զինված բեդվինները։ Գործակալությունը նշում է, […]
10:29 02.08.2021
Վրաստանի հարավային Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավերածությունների և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 21։09-ին։ Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա։
10:17 02.08.2021
Օգոստոսի 2-ին, ժամը 08։41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովունի գյուղի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […]
10:05 02.08.2021
Պատվաստումային գործընթացը շարունակվում է. COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, օգոստոսի 1-ի դրությամբ` կատարվել է 171890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120285, երկրորդ դեղաչափ` 51605։ Հիշեցում. ✅ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. […]