TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:00 25.12.2022

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 25-30-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան՝ մառախուղ:

̰
Սերբ պաշտպանը հեռացել է «Փյունիկ»-ից

21:43 25.12.2022

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել էսերբ պաշտպան Զորան Գայիչը: Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Զորան Գայիչը «Փյունիկում» հանդես էր գալիս 2021թ․-ի հուլիսից: 32-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանի առաջին հատվածում «Փյունիկի» կազմում մասնակցել է 9 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ՝ երկուսն էլ խփելով Չեմպիոնների լիգայի այս խաղարկության […]

̰
Ոճաբաններն ասել են, թե ինչպես գեղեցիկ ավարտել 2022 թվականը և սկսել 2023-ը

21:18 25.12.2022

Պետք է ճանապարհել 2022 թվականը և դիմավորել նոր տարին սեփական անձի հանդեպ մեծ սիրով և առավելագույն հարմարավետությամբ՝ չհրաժարվելով փայլերի շքեղ էլեգանտությունից, կարևոր է քեզ ազատություն տալ, ասում են ոճաբան Վլադ Լիսովեցը և դիզայներ Ալենա Ախմադուլինան։ «Առաջին հերթին պետք է Նոր տարին դիմավորել այն գույնով, որում ձեզ հարմար եք զգում: Պետք չէ ուշադրություն դարձնել աստղագուշակությանը և […]

̰
Նոր Խարբերդում տղամարդը խանութի ներսում նռնակ է գործի դրել, 2-րդը չի հասցրել․ ոստիկանները վնասազերծել են

20:44 25.12.2022

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի մարտական նռնակներով զինված մտել է Խարբերդի առաջին փողոցում գործող առևտրի կենտրոններից մեկը և սպառնում է պայթեցնել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ մինչ ոստիկանների ժամանումը, տղամարդը խանութի ներսում պայթեցրել է նռնակներից մեկը, ինչի հետևանքով […]

̰
Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից

20:39 25.12.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

̰
Սննդաբանները նիհարելու համար կատարյալ ընթրիքի կանոններ են անվանել

20:28 25.12.2022

Պարզ ու թեթև ընթրիքները կօգնեն ձեզ նիհարել, կարծում են սննդաբաններ Լորեն Մանակերը և Լաուրա Բուրակը։ Նրանք նշել են կատարյալ ընթրիքի կանոնները և թվարկել դրա համար ամենահարմար մթերքները Eat This, Not That!-ի նյութում: «Մենք հակված ենք ցերեկային ժամերին քիչ ուտել, իսկ գիշերը չափից ավելի ուտել, երբ օրգանիզմը սովորաբար նվազագույն էներգիա է պահանջում: Փոխարենը, ես խորհուրդ եմ […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի պատվիրակությանը

20:14 25.12.2022

Դեկտեմբերի 25-ին Սուրբ Գայանե վանքում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի։ Արարողությանը ներկա էր ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը, ովքեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ միասին աղոթք վերառաքեցին առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության և համայն […]

̰
Դունյա Միյատովիչն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը

20:07 25.12.2022

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը, այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Միջանցքի հասարակական կարգի ու անվտանգության ապահովման համար պատասխանատու դեմքերը բոլոր անհրաժեշտ քայլերը պետք է անեն այս ճանապարհով տեղաշարժն անհապաղ վերականգնելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար»,- գրել է […]

̰
Նոր հնարավորություն  բարձր վարձատրվող ու հեռանկարային մասնագիտություն սովորել ցանկացող կանանց համար

19:50 25.12.2022

900 կին այս պահի դրությամբ արդեն իսկ գրանցվել է Պլատֆորմ#5 ծրագրի միջոցով անվճար վերապատրաստվելու դասընթացին, որը նոր հնարավորություն է՝ բարձր վարձատրվող ու հեռանկարային մասնագիտություն սովորել ցանկացող կանանց համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ « Դասընթացներն անվճար են, անցկացվելու են օնլայն․ մասնակցության համար պարտադիր է սմարթ հեռախոսի, համակարգչի առկայությունն ու ինտերնետին […]

̰
Մետրոպոլիտենի մուտքի ցուցանակն Արամ Մանուկյանին նվիրված հուշարձանի տարածքից հանվել և ավելի տեսանելի վայր է տեղափոխվել

19:17 25.12.2022

«Հանրապետության հրապարակ» կայարանի բարեկարգման աշխատանքների ավարտից հետո, Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանին նվիրված հուշարձանի տարածքից, հանվել և ավելի տեսանելի վայր է տեղափոխվել մետրոպոլիտենի մուտքի ցուցանակը։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

̰
Եկեք հրաշքի չսպասենք, հրաշք չի լինելու․ մեզ սպասվում է ծանր ճանապարհ․ Ռուբեն Վարդանյան

19:00 25.12.2022

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է այսօր, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքին և հանդես եկել ելույթով: Ստորև ներկայացվում է պետնախարարի խոսքն ամբողջությամբ. «Ես կյանքում առաջին անգամ պետք է ելույթ ունենամ այսքան մարդու առջև։ Ազնվորեն ուզում եմ ասել, որ որոշել էի ելույթս ռուսերեն պատրաստել, քանի որ ինձ համար այդպես ավելի հեշտ է, բայց […]

̰
Ճամայկայում մկրտությունն իրականացնող քահանան կյանքից հեռացել է հաղորդության ժամանակ

18:47 25.12.2022

Ճամայկայում Բոգ Ուոքիից քահանան (Միդլսեքս) մահացել է հաղորդության ժամանակ: Այս մասին հայտնում է Jamaica Star-ը։ 65-ամյա Ֆեդի Ուիլիսը, ով մկրտություն է կատարել Jew Pen Lighthouse Pentecostal եկեղեցում, մահացել է կիրակի օրը՝ դեկտեմբերի 18-ին: Ինչպես հետաքննության ընթացքում հաջողվեց պարզել, քահանան պետք է մկրտեր համայնքի անդամներից մեկին և նրա հետ կանգներ եկեղեցու սուրբ ջրով ավազանի եզրին։ Ինչ-որ […]

̰
Իրավիճակը ճանապարհներին 17։30-ի դրությամբ

18:17 25.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Արցախի ժողովուրդը հուժկու հանրահավաքով վերահաստատեց իր հետևողական ու վճռական պայքարի կամքը. Բեգլարյան

17:55 25.12.2022

Արցախի ժողովուրդը հուժկու հանրահավաքով վերահաստատեց իր հետևողական ու վճռական պայքարի կամքը՝ չնայած բոլոր զրկանքներին ու մարտահրավերներին: Այս մասին գրել է ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Երանի սեփական տանը պայքարողներին և շնորհակալություն նրանց անկոտրում կեցվածքի համար: Հավերժական պետականությանն ու Հայրենիքին արժանանում են պայքարող ազգերը: ՀՊԱՐՏ ԵՄ ԱՐՑԱԽԻ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅՈՎ: […]

̰
Սա է մեր ուժը, որ մենք ոչ թե ուղղակի անկախ ենք, այլ իսկապես դարձել ենք հասարակություն. ԱՀ պետնախարար

17:48 25.12.2022

Փետրվարի 23-ին լինելու է 35 տարի, որ մենք սկսել ենք մեր պայքարը․ 35 տարի մենք պայքարի մեջ ենք։ Մենք պետք է շարունակենք և ամեն ինչ անենք, որ մյուս սերունդը տեսնի իսկապես, որ մենք հաղթահարել ենք մեր դժվարությունները և ստացել ենք այն, ինչի համար հազարավոր զոհեր ենք տվել։ Այս մասին գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ […]

̰
Ինչ անել, եթե ձմռանը հաճախակի գլխացավ ունեք

17:43 25.12.2022

Եթե ​​ձմռանը մարդու մոտ նկատվում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են գլխացավն ու գլխապտույտը, ապա նա պետք է ուշադրություն դարձնի խմելու ռեժիմին։ Այս մասին Սերգեյ Ագապկինը խոսել է «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման ժամանակ։ Գլխացավն ամենատարածված խնդիրներից մեկն է, որին մարդիկ բախվում են ձմռանը: Այդ սեզոնին գլխացավի պատճառ կարող է լինել ուղեղի անոթների սպազմը, ուստի […]

̰
Ինչպես սնվել նիհարելու համար

17:34 25.12.2022

Բժիշկներն ասել են, թե ինչպես կարելի է սնվելու օգնությամբ մի քանի կիլոգրամ նիհարել։ Սննդաբան Մարինա Մակիշան հայտարարել է, որ եթե օրական կալորիաները կրճատեք 500 կալորիայով, ապա քաշի կորստի տեմպերը միջինում կկազմեն շաբաթական 500-1000գ։ Նաև սննդակարգից պետք է բացառել հետևյալ մթերքները՝ Ալյուր «Ամբողջահատիկ ցորենից պատրաստված հացը քիչ քանակությամբ հնարավոր է, բայց պրեմիում ալյուրից ամեն ինչ ավելի […]

̰
ԱՀ առողջապահության նախարարն այցելել է բուժմիավորումներ․ քննարկվել են առկա խնդիրներն ու լուծման տարբերակները

17:26 25.12.2022

Դեկտեմբերի 24-ին և 25-ին ԱՀ առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ այցելել է Մարտակերտի և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ, ինչպես նաև տեղամասային հիվանդանոցներ և բուժկետներ։ Գործադիր տնօրենների ուղեկցությամբ նախարարը շրջել է բուժհիմնարկներով և ծանոթացել շենքային պայմաններին, իրականացվող բժշկական հնարավորություններին, սարքավորումների հագեցվածությանն ու դեղորայքային ապահովվածությանը։ Այցերի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ նաև բուժանձնակազմների հետ, որոնց ընթացքում […]

̰
Վթար Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին․ տուժածների վիճակը միջին ծանրության է

17:00 25.12.2022

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:18-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Գարգառ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Թ․, ծնված 1934 թ․) դուրս […]

̰
Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն

16:23 25.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]

̰
Արցախցին ամուր ու անսասան կանգնած է իր հողին․ ԱՀ նախագահ

16:09 25.12.2022

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է, որ արցախցին ամուր ու անսասան կանգնած է իր հողին, և արդար է նրա պայքարը և կից այսօրվա հանրահավաքից լուսանկարներ հրապարակել։    

̰
Արցախի ժողովրդի կոչ-ուղերձը համայն հայությանն ու աշխարհին

15:46 25.12.2022

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված ժողովուրդն իր կոչն է ուղղում աշխարհասփյուռ հայությանը, համաշխարհային հանրությանը և ազատության ու համամարդկային արժեքների համար պայքարող յուրաքանչյուր անհատի. «Դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ. ավելի քան 120 000 մարդ, այդ թվում` շուրջ 30 000 երեխաներ հայտնվել են ծանր կացության մեջ` իսպառ զրկված լինելով ազատ տեղաշարժի […]

̰
Սյունիքի մարզպետը հանդիպել է Գորիսում ժամանակավորապես բնակվող արցախցիներին

15:39 25.12.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հերթական անգամ հանդիպել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում ժամանակավորապես բնակվող արցախցիներին։ Մարզպետը խոսել է նրանց հետ կացարանների պայմանների ու կենցաղի կազմակերպման մասին, հետաքրքրվել խնդիրներով ու հոգսերով, լսել նրանց մտահոգությունները։ Ռոբերտ Ղուկասյանը կրկին վստահեցրել է, որ Սյունիքի մարզպետարանն իրենց կողքին է ու պատրաստ՝ արձագանքելու ծագած խնդիրների լուծմանը, աջակցելու ինչով հնարավոր […]

̰
Ընտրվել է կարգապահական հանձնաժողով․ Փաստաբանների պալատի նախագահ

15:29 25.12.2022

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը տեղեկացնում է, որ ամփոփվել են սույն թվականի դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի օրակարգային 3 հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները` -ընտրվել է կարգապահական հանձնաժողով, -հաստատվել են Կանոնադրության փոփոխությունները և լրացումները -հաստատվել են փաստաբանի վարքագծի կանոնագրքի փոփոխությունները և լրացումները: «Հայաստանի Հանրապետության փաստաբանական համայնքը կրկին ապացուցեց, որ հանդիսանում է իրավահավասարության վրա […]

̰
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում չի նախատեսվում․ Կրեմլ

15:13 25.12.2022

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպում չի նախատեսվում, թեև Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը կմասնակցեն բուն գագաթնաժողովին, «Ինտերֆաքս»- ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջին անգամ Փաշինյանը, Պուտինը և Ալիևը եռակողմ ձևաչափով հանդիպել են հոկտեմբերի վերջին Սոչիում։ Հիշեցնենք՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողովը տեղի կունենա […]

̰
Հայաստանը Կարմիր խաչի միջոցով 10 տոննա սնունդ և դեղորայք է ուղարկել Արցախ

14:51 25.12.2022

Կարմիր խաչի մեքենաներով այսօր 10 տոննա հումանիտար բեռ (սնունդ և դեղորայք) է տեղափոխվել Արցախ։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Կարմիր խաչից նշեցին նաև, որ բեռը տրամադրել են Հայաստանի իրավասու մարմինները։ Ավելի վաղ Կարմիր խաչից հայտնել էին, որ դեկտեմբերի 24-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով 4 ամսական երեխան Արցախից  […]

̰
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

14:44 25.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]

̰
Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 4 օտարերկրյա քաղաքացի

14:28 25.12.2022

Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել տարբեր քրոնիկական հիվանդություններով 4 օտարերկրյա քաղաքացի, այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Ինչպես հայտնում են Կարմիր խաչից՝ նրանք դիմել էին կազմակերպության օգնությանը՝ իրենց դուրս բերելու խնդրանքով։ Ավելի վաղ Կարմիր խաչից հայտնել էին, որ դեկտեմբերի 24-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով 4 ամսական […]

̰
Ադրբեջանը արհամարհում է միջազգային պարտավորությունները, քանի որ ԵՄ-ն շարունակում է նավթ և գազ գնել բռնապետությունից. Բաբայանի հոդվածը՝ Աթենքի «Տոն Սինդակտոն»-ում

13:52 25.12.2022

Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և հումանիտար ճգնաժամի սպառնալիքը» վերնագրով հոդվածը, հրապարակված Աթենքի «Տոն Սինդակտոն» օրաթերթում: Այս պահին սարսափելի հումանիտար ողբերգություն է ծավալվում. Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող կենսական նշանակության ճանապարհի 19-օրյա շրջափակման պատճառով Արցախի 120.000 հայ բնակչությունը լիովին կտրվել է արտաքին աշխարհից՝ առանց սննդի, դեղորայքի և վառելիքի պաշարների։ […]

̰
Արցախցին վճռական է խաղաղություն և կայունություն կառուցելու իր կամքի  մեջ․ ԱՀ ԱԺ նախագահի կոչը

13:38 25.12.2022

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կոչ է հղել արցախցիներին, որը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր Արցախի ամբողջական շրջափակման 14-րդ օրն է։ Արցախի ժողովուրդը բոլոր շրջաններից բազմահազարանոց խմբերով շարժվում է դեպի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ՝ աշխարհին մեկ անգամ ևս ցույց տալու, որ թեկուզ խախտված է արցախցու խաղաղ գոյատևելու իրավունքը, արցախցին վճռական է՝ խաղաղություն և կայունություն կառուցելու իր կամքի […]

̰
BACK_TO_TOP