TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

13:55 27.12.2022

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի […]

̰
ԿԳՄՍ նախարարը ՀՀ նախագահին է ներկայացրել կրթության ոլորտում իրականացվող ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները

13:50 27.12.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել բարդ և պատասխանատու աշխատանքում: «Ցանկանում եմ արգասաբեր աշխատանք և հաջողություններ մաղթել Ձեզ շատ կարևոր և պարտավորեցնող պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կարծում եմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիրի ամենակարևոր գերատեսչություններից մեկն […]

̰
Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով. ՀՀ ՊՆ

13:42 27.12.2022

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: Հարց. Ամանորյա տոներին ընդառաջ պետական տարբեր կառույցներ պարգևատրում են իրենց աշխատակիցներին, արդյոք ՀՀ զինված ուժերի զինծառայողները և պաշտպանության նախարարության անձնակազմը պարգևատրվել են: Պատասխան. ՀՀ […]

̰
Կոչ ենք անում հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները․ Բրյուսովի անվան պետական համալսարանի հայտարարությունը

13:36 27.12.2022

Բրյուսովի անվան պետական համալսարանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները․ «2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ գաղտնի քվեարկության արդյունքներով ԲՊՀ բոլոր ստորաբաժանումների կողմից առաջադրված թեկնածու Կարինե Հարությունյանը ստացել է հոգաբարձուների խորհրդի անդամների 12 կողմ ձայն, իսկ ինքնաառաջադրված Դավիթ Գյուրջինյանը՝ 8 կողմ ձայն։ Հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել […]

̰
Հունվարի 3-5-ը հասանելի չեն լինի ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը

13:31 27.12.2022

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվում է տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինում։ Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից՝ վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 3-ից 5-ը հասանելի չեն լինի ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը, բացառությամբ՝ հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի։

̰
Էթնիկ զտում, թե՞ գոյատևման պայքար մինչև վերջ. դեսպան Մկրտչյանի հոդվածը թողարկվել է Հունաստանի, Կիպրոսի և Ալբանիայի օրաթերթերում և կայքերում

13:27 27.12.2022

Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը խմբագրականով է հանդես եկել Հունաստանի ամենամեծ շրջանառություն ունեցող «To Vima» օրաթերթում, որը միաժամանակ հունարեն, անգլերեն և ալբաներեն լեզուներով տպվել են Հունաստանի, Կիպրոսի և Ալբանիայի օրաթերթերում և լրատվական կայքերում։ Հունաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է հոդվածի հայերեն թարգմանությունը։ Էթնիկ զտում, թե՞ գոյատևման պայքար մինչև վերջ Վերջին մի քանի օրվա […]

̰
ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարը և երկու պաշտոնյաներ կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել են

13:19 27.12.2022

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊ ընկերության կողմից ՌԴ արտահանման ենթակա մեկ բեռնատար հավի ձվի խմբաքանակի տեղափոխման հետ կապված խնդիրների պատճառով ձվի պիտանելիության ժամկետն անցել է, և այն հետ է վերադարձվել ՀՀ՝ ոչնչացման նպատակով: Սակայն ՍՊԸ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն, իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն […]

̰
Երիտասարդը պարեկներին է ներկայացրել լիցքավորված ատրճանակ

13:15 27.12.2022

Դեկտեմբերի 26-ին` ժամը 02.30-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Աղբյուր Սերոբի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու համար ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 30-ամյա մի երիտասարդի: Նա պարեկներին է ներկայացրել թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով: Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի սարկավագաց դասին

00:02 27.12.2022

Դեկտեմբերի 26-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։ Տերունական աղոթքից հետո լուսարարպետ Սրբազան Հայրը, սարկավագաց […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:59 26.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է […]

̰
ԱՊՀ երկրների առաջնորդները Ամանորին խորհրդանշական մատանիներ են նվեր ստացել

23:55 26.12.2022

ԱՊՀ երկրների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովում որպես նոր տարվա նվեր ստացել են համագործակցության խորհրդանիշներով մատանիներ: «Լուկաշենկոյի ձեռքին մատանի են նկատել»,- հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած Pul_1 Telegram ալիքը: Ավելի ուշ նույն ռեսուրսը հրապարակել է հաղորդագրություն. «9 ակումբային մատանիները պատրաստվել են հատուկ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման համար, որոնց […]

̰
ԱԺ այգում տարեմուտի միջոցառումը՝ լուսանկարներով

23:54 26.12.2022

ԱԺ ֆեյսբուքյան էջում հրապարակվել են ԱԺ այգում տարեմուտի միջոցառման լուսանկարները, որոնք ներկայացնում ենք ստորև։                    

̰
Բացահայտվել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր

23:47 26.12.2022

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բաղրամյան փողոցի 44-ամյա մի բնակչի մոտ թմրանյութ կա: Նույնը օրը ոստիկանները նրան հայտնաբերեցին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալեցին ու տեղափոխեցին Արմավիրի բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց թղթով փաթեթավորված սուբուտեքս տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ զանգված, թորած ջրի սրվակ և ներարկիչ: Ձերբակալվածը հայտնեց, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում տարվա վերջին օրերին

23:35 26.12.2022

Դեկտեմբերի  27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-31-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում դեկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` գիշերը և առավոտյան մառախուղ:

̰
Ադրբեջանական հատուկ ծառայությունները ԱՀ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում. ԱՀ ԱԱԾ

23:24 26.12.2022

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր ԱՀ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ «Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին […]

̰
Տարեմուտի միջոցառում ԱԺ այգում

23:22 26.12.2022

Այսօր ԱԺ այգում տարեմուտի միջոցառում է տեղի ունեցել։ ԱԺ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել։

̰ ̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

22:50 26.12.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Բայրոնի փ. 8, 10, 12 շենքեր, Մոսկովյան փ. 21, 23, 25, 27 շենքեր, Տերյան փ. 71, 83 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների առանձնատներ, […]

̰
Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են սուբուտեքս և մարիխուանա. 1 անձ կալանավորվել է

22:40 26.12.2022

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների հետ։ Նրանք ձեռնարկված միջոցառումների արդյունքում Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում հայտնաբերեցին, ձերբակալեցին ու, մեքենայով հանդերձ, Շենգավիթի բաժին տեղափոխեցին 36 և 39 տարեկան երկու տղամարդու։ 36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին «B-8» գրառմամբ […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կանադայում բուժումն ավարտած սերժանտ Արթուր Հովհաննիսյանին

22:12 26.12.2022

Դեկտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախյան 44-օրա պատերազմում հաշմանդամություն ստացած սերժանտ Արթուր Հովհաննիսյանին, ով Կանադայի Հայոց թեմի և Արագածոտնի թեմի նախաձեռնությամբ ու աջակցությամբ մեկնել էր Կանադա` ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը։ Հանդիպմանը ներկա էր Արագածոտնի թեմի թեմական խորհրդի ատենապետ Գրիգոր Մովսիսյանը։ Տիար Մովսիսյանը […]

̰
SHANTNEWS

21:55 26.12.2022

̰
Կապանում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

21:44 26.12.2022

Կապանում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը:   Լուսանկարները Կապանի մշակույթի պալատի էջից:

̰
Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել են

21:41 26.12.2022

Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փիլոսյանը: «Հեռանալով դատական իշխանությունից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ երրորդ նախագահին՝ իր հրամանագրով ինձ դատավոր նշանակելու համար, ՀՀ արդարադատության խորհրդի՝ 2013 թվականի կազմին՝ վստահության, Հայրենիքիս ու արդարադատությանը ծառայելու բացառիկ հնարավորություն ինձ ընձեռելու համար: Շնորհակալ եմ ինձ որպես օգնական՝ […]

̰
Երկու հոգու կյանք խլած վթար Վարդենիսում․ վիրավոր երեխաները սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

21:27 26.12.2022

Գեղարքունիքի մարզի Շատջրեք-Վարդենիս ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաները շարունակում են բուժվել Հանրապետության միակ մանկական պոլիտրավմայի կենտրոնում: Չնայած եղանակային վատ պայմաններին ու մառախուղին՝ բուժկենտրոնի բժիշկները երեխաներին սանավիացիայի ուղղաթիռով են տեղ հասցրել: «Ամեն վայրկյանը թանկ էր: Երկու կյանք խլած վթարից 10-ամյա աղջնակը ստացել է գանգուղեղային տարբեր վնասվածքներ, գանգի կոտրվածք, արյունազեղում, թոքերի […]

̰
Արցախի առողջապահության նախարարը շրջել է բուժհիմնարկներով

21:03 26.12.2022

Այսօր ԱՀ առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ այցելել է ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ, նույն բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունք և ԱՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ։ Գործադիր տնօրենների ուղեկցությամբ նախարարը շրջել է բուժհիմնարկներով և ծանոթացել շենքային պայմաններին։ Այցերի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ նաև բուժանձնակազմների հետ և քննարկվել դեղորայքային ապահովվածության, կադրային քաղաքականության, մասնագետների […]

̰
Թաղեցիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

20:52 26.12.2022

Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.55-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Հաղթանակ թաղամասի 37-ամյա մի բնակիչ: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 03.00-ի սահմաններում Սեբաստիայի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր 29-ամյա թաղեցին: Բացատրական աշխատանքի արդյունքում 29-ամյա երիտասարդը ներկայացել է […]

̰
Կալիֆորնիայում զբոսաշրջիկը ողջ է մնացել 60-մետրանոց ժայռից ընկնելուց հետո

20:43 26.12.2022

Կոլորադոյից Ռութ Վորոնեցկին կարող է դեկտեմբերի 24-ին նշել իր երկրորդ ծննդյան օրը, քանի որ այդ օրը նա հրաշքով փրկվել է Կալիֆոռնիայի Սան Գեյբիել լեռներում 60 մետր բարձրությունից ընկնելուց, հայտնում է Los Angeles Times-ը: Շաբաթ վաղ առավոտյան 40-ամյա զբոսաշրջիկը լքել է Լիթլքրիքի ճամբարը՝ հույս ունենալով հաղթահարել Կուկամոնգի գագաթը։ Ճանապարհին նա սայթաքել է սառույցի վրա ու ընկել […]

̰
Տավուշ գյուղում այրվել է 30 հակ անասնակեր

20:30 26.12.2022

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։53-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի սկզբնամասում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է […]

̰
Ստեփանակերտի որոշ հասցեներում գազամատակարարումը վաղը ժամանակավորապես կդադարեցվի

20:18 26.12.2022

«Արցախգազ» ՓԲԸ-ն իրազեկում է այն մասին, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 9:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, նոր բաժանորդի միացման պատճառով կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի մի քանի հասցեների բնակիչ բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը։ Գազամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում՝ Տիգրան Մեծի սեփական տներ, Թումանյան 98, 2, 7, 17 և սեփական տներ, Թամանյան, Թորգոմի, Չարենցի, Ս. Դավթի 20-50 զույգ, Տերյան, Աբրահամյան, […]

̰
Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր ԶՈւ-ում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ

20:08 26.12.2022

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ։ Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Պաշտպանը ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Պաշտպանի հաստատության կողմից իրականացրած գործողությունները, այդ թվում՝ ամփոփ ներկայացրել է հրապարակված արտահերթ զեկույցները։ ՄԻՊ […]

̰
BACK_TO_TOP