10:01 05.10.2019
ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:55-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել որ, Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկում բժիշկների հերթապահ խումբ է մեկնել, որտեղ հայտնաբերվել են երկու երիտասարդի […]
09:49 05.10.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Ուսուցչի օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ: Դժվար ու պատասխանատու գործի նվիրյալներ եք դուք, և այս գեղեցիկ տոնը լավագույն առիթն է ձեզ գնահատանքի, երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր հղելու: Ձեր ձեռքերում է արժանապատիվ և իրավատեր քաղաքացի կրթելու կարևոր առաքելությունը։ Ուսուցիչն […]
09:21 05.10.2019
Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ: «Սիրելի՛ ուսուցիչներ, Այսօր ձեր տոնն է՝ Ուսուցչի օրը, ինչի առթիվ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում ձեզ։ Իմ ուսուցիչներից մեկը սիրում էր կրկնել, որ լավն է միայն այն ուսուցիչը, ում մեջ դեռ չի մահացել աշակերտը։ Վստահ եմ՝ շատերդ եք սիրում այս ասույթը։ Ես տարիներ անց իմացա, […]
09:10 05.10.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում երեկ միջադեպ է տեղի ունեցել տնօրենի պաշտոնակատարի և աշխատակիցներից մեկի միջև: Թե որն է եղել միջադեպի պատճառը և ինչ հետագա զարգացումներ է ունեցել դեպքը, տեղում պարզել է SHANTNEWS-ի թղթակիցը։ Մանրամասները՝ տեսանյութում։
08:48 05.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տեղական Ինքնաոչնչացման Մարմինների մասին։ Սրանք Հայաստանում հաճախակի հանդիպող տեղական իշխանիկներն են, որոնք սովորաբար գտնվում են առավել հեռու բնակավայրերում (աչքից հեռու) և իրենք են «նշանակում» ավագանու անդամներին։ Համայնքը միշտ համարել են իրենց սեփականությունը և արել են այն, ինչ ցանկացել են։ Բնակիչների համար համայնքի սեփականությունը միշտ […]
08:26 05.10.2019
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի և որտեղից էլ մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները […]
00:07 05.10.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Այս մեկ և կես տարում ոմանք դարձան Գյուլնազ տատ: Այնպիսի անհավանական պատմություններ են հնարում` քաղաքական աստառներ տալու համար, որ Գրիմ եղբայրները շրջվում են գերեզմանում»:
23:51 04.10.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայանակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Վերջինս, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2012 թվականից մինչ […]
23:34 04.10.2019
Այսօր առավոտյան՝ ժամը 10-11-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը։ Վերջինս Կոթի գյուղի բնակիչ է։ «Հետքի» հետ զրույցում զինծառայողի վիրավորում ստանալու մասին լուրը հաստատել է Կոթի բնակավայրի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։ Պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոն, այնուհետև Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։ Ֆելիքս […]
23:29 04.10.2019
Հոկտեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Աշոտ Մ.-ն Վարդենիս-Արցախի Հանրապետություն միջպետական ճանապարհի Սոթք գյուղի վարչական տարածքում Ford Transit մակնիշի 91 OD 900 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սոթք գյուղի բնակիչ, 48-ամյա Գառնիկ Հ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, […]
23:00 04.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում բախվել են Lexus GX 450 մակնիշի 70 RR 900 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 OT 965 համարանիշի, Opel մակնիշի 36 AT 003 համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 36 ԼR 029 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով […]
22:39 04.10.2019
Այսօր «Հորիզոնի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո մեկնարկելու է «Հումորի լիգա» սիրված ու ռեյտինգային հեռուստանախագծի 3-րդ եթերաշրջանը։ «Շանթ պրեմիումի» եթերում ամեն ուրբաթ հեռուստադիտողները հնարավորություն կունենան հետևելու մասնակիցների հետաքրքիր, ծիծաղաշարժ ելույթներին և ստանալ դրական լիցքեր։ Նախագծի հեղինակներն ամբողջ եթերաշրջանի ընթացքում անակնկալներ են խոստանում։ Հումորի լիգայի հերթական բաց առաջնությունը սկսված է: «Մենամարտերի ու մարտահրավերների» 3-րդ եթերաշրջանը անակնկալներ է […]
22:11 04.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 46-ամյա Գագիկ Մկրտչյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում և կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 25-ին […]
22:08 04.10.2019
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, […]
21:51 04.10.2019
Նիստին ի սկզբանե հրավիրված են եղել շահագրգիռ բոլոր կողմերը՝ ՀՀ կառավարություն, «Լիդիան Արմենիա» ընկերություն, ոլորտային մասնագետներ, ինչպես նաև հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստներ։ Վերջիններս հրաժարվել են մասնակցել հանդիպմանը՝ պատճառաբանելով, որ սկզբունքորեն դեմ են «Լիդան Արմենիա»-ի հետ մասնակցելու որևէ քննարկման։ Ավելի ուշ նիստին մասնակցելուց հրաժարվել է նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ հայտնելով հետևյալը․ «Այս շաբաթ «Լիդիանի» տնօրենները […]
21:39 04.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր «Թատրոն տանիքում» դիտել են «Երկրի հակառակ կողմի» մոտիվներով բեմադրված ներկայացումը: «Ստացված, դիպուկ, հուզիչ ներկայացում էր: Շնորհակալ եմ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
20:39 04.10.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված հանսիավոր միջոցառմանը: Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով. «Մեծարգո՛ պարոն դեսպան, Տիկնայք և պարոնայք Հարգելի բարեկամներ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ։ Այս կարևոր իրադարձությամբ սկիզբ դրվեց միավորված Գերմանիայի զարգացմանը և հզորացմանը՝ ճանապարհ հարթելով հետագայում […]
20:04 04.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման գործընթացին: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝ ՊՆ Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ԶՈՒ սննդամատակարարման գործընթացն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները: Վարչապետ Փաշինյանը, բացելով խորհրդակցությունը, նշել է. «Այսօր […]
19:45 04.10.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր միջադեպ է տեղի ունեցել տնօրենի պաշտոնակատարի և աշխատակիցներից մեկի միջև: Ըստ կենտրոնի տարածած հաղորդագրության՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակից Գագիկ Համբարձումյանին ազատել է աշխատանքից։ Այսօր վերջինիս որդին, որը ևս կենտրոնի աշխատակից է, որոշել է հաշիվ պահանջել, ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ […]
15:41 04.10.2019
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հյուրընկալությամբ հոկտեմբերի 8-ին տեղի կունենա նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Արդյունավետ թվային փոխակերպումներին ուղղված ազգային օրակարգերի մշակում և իրագործում» (“Designing and Executing an Effective ICT Blueprint for National Transformation”) թեմայով։ Ինչպես հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող այս միջոցառմանը նախարար […]
15:31 04.10.2019
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հոկտեմբերի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց Ընկերության ղեկավարը, հաշվետու ժամանակահատվածում պահպանվել է փոխադրումների աճի միտումը. բեռնափոխադրումների ծավալը գերազանցել է 2,3 մլն տոննա՝ 2018 թվականի հետ համեմատ աճելով 7,7%-ով: Բեռնաշրջանառությունն ավելացել է 14,3%-ով, բեռնումը՝ 8,1%-ով: Փոխադրումներն արտահանման հաղորդակցությունում գերազանցեցին նախորդ տարվա […]
15:23 04.10.2019
Հոկտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչ, 27-ամյա Արտակ Օ․-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 TՏ 013 համարանիշի ավտոմեքենայով Զորավար Անդրանիկի պողոտայի՝ Միկրոշրջան թաղամասի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով ուղևորներ՝ 34-ամյա Ավետիք Հ․-ն և 20-ամյա Մամիկոն Շ․-ն մարմնական […]
14:37 04.10.2019
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 09։45-ին, Շենգավիթի ոստիկանները Շիրակի փողոցից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման են ենթարկել Աղավնաձոր գյուղի 44-ամյա մի բնակչի՝ հատած ծառի կոճղերով բարձված «ԳԱԶ-53» բեռնատարով հանդերձ։ Ուղևոր 64-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ կտրել է Աղավնաձոր գյուղի իր հողամասի ուռենին և խնդրել ազգականին՝ փայտանյութը տեղափոխել Երևան։ Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին։
13:11 04.10.2019
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 07:49-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 86-րդ կմ-ին (6-րդ ոլորան) «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Մ.) դուրս է […]
00:10 04.10.2019
Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի «Դուդելանժ»-«Քարաբաղ» խաղին ՖԱՖ-ի պատրաստած ակցիայի շրջանակում Արցախի դրոշը հայտնվել է խաղադաշտում։ Այս պահին խաղն ընդհատվել է։ «ՖԱՖ-ի և Բելգիայի մեր տղերքի կողմից հերթական ակցիան է նախապատրաստվել ադրբեջանական «Քարաբախ»-ի խաղին: Խորհուրդ ենք տալիս հետևել խաղի ընթացքին»,- րոպեներ առաջ գրել էին ֆաֆականները ֆեյսբուքյան պաշտոնական էջում, փոխանցում է Armsport.am-ը։
00:00 04.10.2019
Դուստրերի կողմից սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի գործով տուժածների փաստաբանները քննությանը խնդրում են հետաքննությունը վերսկսել։ Այս մասին տեղեկացնում է «Газете.Ru»-ն։ Փաստաբանների կարծիքով՝ Խաչատուրյանի՝ դուստրերի նկատմամբ ոտնձգությունների մասին հաղորդումները հաստատված չեն։ «Չկան ականատեսներ, աուդիո և տեսաձայնագրություններ, սերմնահեղուկի հետքեր»,- հավելել է փաստաբանը։ Բացի դրանից՝ փաստաբանի խոսքերով՝ քույրերը տարբեր ցուցմունքներ են տալիս։ Դրան ի հակակշիռ՝ Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ […]
23:40 03.10.2019
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտխորհրդի նիստ, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ի լրատվական բաժնից: «Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ օրակարգային և ընթացիկ հարցերի սպառումից հետո գիտխորհուրդը քննարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ԵՊՀ ռեկտորի […]
23:33 03.10.2019
Երևանի քաղաքապետարանը խզում է «Սանիթեքի» հետ պայմանագիրը. այս մասին հայտարարությունը տարածվել է այսօր: Ո՞րն է «Սանիթեքի» արձագանքը, ինչ են պատրաստվում անել ընկերությունում. այս և այլ մանրամասները՝ տեսանյութում:
23:30 03.10.2019
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում մի տղամարդ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մի անչափահաս աղջկա նկատմամբ: Ոստիկանները ճշտեցին տեղեկության հավաստիությունը, տուժողի և կասկածյալի ինքնությունը: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ 63-ամյա տղամարդը շուրջ 3 տարի առաջ անապահով վիճակում գտնվող աղջկան ու նրա մորը իր տանը ապաստան է տրամադրել: […]