22:30 01.10.2019
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:23 01.10.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ճանապարհել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին։ «Զվարթնոց օդանավակայանից ճանապարհում եմ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին»,- գրել է նա։
21:59 01.10.2019
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն այցելել են Երևանի Թումո կենտրոն, որտեղ անցկացվում է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովը։ Վարչապետը համաժողովի մասնակիցներին շնորհակալություն […]
21:44 01.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել, որ հանդիպում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:01 01.10.2019
Հոկտեմբերի 1-ին` ժամը 17:50-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Երևանի շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԵրԱԶ» մակնիշի (վարորդ՝ Տեմսիկ Վ., ծնված […]
13:49 01.10.2019
Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն, անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց են վերադարձվում […]
13:41 01.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը Բրյուսելում Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների ներկայացրել է Ամուլսարի խնդիրը, մասնավորապես՝ ծրագրի թույլատրումը նախկին կառավարության և դրա իրականացման ապահովման փորձերը ներկայիս կառավարության կողմից՝ հակառակ տեղի բնակիչների և Հայաստանի բնակչության լայն զանգվածների կամքի, և չնայած մարդու իրավունքների խախտումների լայն շրջանակի, այդ թվում՝ բնական միջավայրի վրա ազդող […]
13:23 01.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, որը Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով Մոլդովայի նախագահին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոն նախագահ, հարգելի բարեկամներ, ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում։ Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բավական հաճախ ենք հանդիպել, և մեր […]
13:11 01.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ: Վարչապետը ողջունել է Ղազախստանի գործընկերոջը Երևանում և նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգը: «Ցանկանում եմ նախ՝ օգտվելով առիթից, ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Ղազախստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, գիտեմ նաև, որ Ղազախստանում բնակվող հայ համայնքի մեծ մասը ևս […]
00:00 01.10.2019
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի դուստրն ամուսնացել է։ Ռուբեն Սադոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հարապարակել և կից գրել․ «Աղջիկս, ամենա-ամենալավն ու բարին քեզ»։
23:59 30.09.2019
«Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել։ Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Պողոս Պողոսյանի սպանությունը որակվել էր որպես անզգույշ սպանություն: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել նշված հոդվածով և դատապարտվել 2 տարի ժամկետով ազատազրկման: Պատիժը պայմանականորեն […]
23:04 30.09.2019
Մեր գործընկերներից ոմանք սիրում են սելֆի անել, ոմանք` ոչ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խմել ենք նաեւ մեր սելֆի չսիրող եւ բացակա գործընկերների կենացը»,- գրել է նա: Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:
23:00 30.09.2019
Վաղը Երևանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Ընդլայնված կազմով նիստին մասնակցելու համար այսօր Հայաստան են ժամանել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի վաղը։
22:45 30.09.2019
Երևանում հոկտեմբերի 1-ին տեղի ունենալիք ԵԱՏՄ գագաթաժողովի կապակցությամբ խցանումներից խուսափելու համար սեպտեմբերի 30-ի ժամը 22-ից հոկտեմբերի 1-ի ժամը 20-ը, տրանսպորտային միջոցների կայանումն արգելվելու է Երևանյան խճուղում, Իսակովի պողոտայում, Մաշտոցի պողոտայում և Բաղրամյան պողոտայում` մինչև Բաղրամյան 26: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
21:29 30.09.2019
«Սանիթեք» ընկերությունն այսօր տարածած հայտարարությամբ անդրադարձել է օրեր առաջ Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացում առերևույթ հանցավոր դրսևորումների կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական գործ հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը, որտեղ նշված հանգամանքների վերաբերյալ իր դիրքորոշումները ներկայացնելուց բացի` արվել են անպատեհ, […]
16:11 30.09.2019
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը օգոստոսի 20-ից մեկնարկել է Տավուշի մարզի, Տավուշ գյուղից դեպի Ներքին Կարմիրաղբյուր 5.2կմ երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են 520 գծամետր ջրահեռացման համակարգերի (վաքերի), 410 գծամետր բազալտե եզրաքարերի, նոր մայթերի և ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ: Ինչպես նաև նախատեսված է իրականացնել կողնակների լրացման և […]
16:05 30.09.2019
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր մտահոգությունն է հայտնում Արագած լեռան տարածքում հրազենով շրջող անձանց առկայության մասին պարբերաբար բարձրաձայնվող տեղեկատվության առնչությամբ։ Ընդգծենք, որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Գորշ արջի որսը թույլատրված չէ […]
13:39 30.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաուսե Մալակի տաճարի օծման և բացման առիթով, որում ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ եղբայրական եզդի ժողովրդին Տաուսե Մալակի տաճարի օծման և բացման առիթով: Հայաստանը դարեր ի վեր հայրենիք և տուն է բազմահազար եզդիների համար, որը մենք միասին պաշտպանել, կառուցել և զարգացնում ենք: Տաուսե Մալակի տաճարի վեր խոյացմամբ […]
13:27 30.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի […]
13:21 30.09.2019
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ՝ ստորաբաժանումների միաձուլման, առանձնացման եղանակներով՝ պայմանավորված գործառույթային փոփոխություններով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում ստեղծվել է Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական […]
12:00 29.09.2019
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:54-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 33 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G Universal» […]
11:54 29.09.2019
Օգնությամբ քվեարկողների թիվը բավականին մեծ է։ Այս պահին քվեարկած 500-ից 49-ն օգնությսմբ են քվեարկել։ Հանձնաժողովի նախագահը դա բացատրում է եզդիների ու տեսողության հետ խնդիրներ ունեցող ծերերի մեծ թվով։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Զարթոնք համայնքում օրեր շարունակ համայնքապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էին կազմակերպվում։ Եղել են բախումներ, հնչել՝ կրակոցներ։ Կալանավորվածների շարքում նաև համայնքապետի թոռն […]
11:50 29.09.2019
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղավնաձոր բնակավայրի «Թափ» կոչվող տարածքում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան […]
11:45 29.09.2019
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:14-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում նկատվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն Արին-Բերդի փողոցի թիվ […]
11:39 29.09.2019
Զարթոնքում մեկ ընտրատեղամաս է, գյուղում ոստիկանները հսկողություն ու հերթապահություն են իրականացնում։ Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ընտրատեղամասում ակտիվ է՝ կուտակումներ կան։ Այստեղ գյուղապետի երկու թեկնածուներից մեկը՝ Սամվել Աղաջանյանն է, որն արդեն գնացել է ընտրատեղամաս և քվեարկել։ Մյուս թեկնածուն՝ Պարույր Սարգսյանը, դեռ չի քվեարկել։ Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, […]
11:21 29.09.2019
Լաստանավը յեմենյան Էլ-Մահրա նավահանգստից դուրս է եկել և անհետացել։ Այն ուղևորվելիս է եղել Սոկոտրա կղզի։ Լաստանավում 55 մարդ է եղել։ Այդ մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը։ «Լաստանավի անհետանալու ինֆորմացիան ստանալուց հետո մենք հաղորդել ենք կոալիցիային, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան։ Որոնողափրկարարական աշխատանքներ են սկսվել»,- տեղի իշխանությունների հաղորդագրությունն է մեջբերում «Սինխուա»-ն։
11:08 29.09.2019
Թրամփի խորհրդական/ընկեր/իրավաբան Ռուդի Ջուլիանին չեղարկել է Հայաստան իր այցը: Նախատեսված էր, որ նա վաղը կմասնակցի ԵԱՏՄ ֆորումին: Ամերիկագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում է չեմ գալիս, որովհետև Պուտինն է գալիս: Անկեղծ չի ասում: Չի գալիս, քանի որ հայտնվել է սկանդալի կենտրոնում, որի հետևանքով ինփիչմենտ է սկվսել Թրամփի դեմ»:
10:43 29.09.2019
Սեպտեմբերի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Օհանավան գյուղի բնակիչ, 28-ամյա Վահե Գրիգորյանն իր վարած Opel մակնիշի 35 NZ 487 համարանիշի ավտոմեքենայով Արգել գյուղի ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտուց հանկարծակի ճանապարհը անցնող, նույն գյուղի բնակիչ, 5-ամյա Ա. Մ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել […]