23:18 23.11.2022
ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում շոշափվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման թեման, ՌԴ-ն կշարունակի մասնակցել կարգավորմանը, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Շոշափվել է այդ թեման։ Շատ անկեղծ, շատ ուղիղ, կառուցողական։ Ոչ բոլորն են դեռ կարողանում համաձայնեցնել, կան որոշակի նրբերանգներ։ Բայց այդ թեման օրակարգում է»,- ասել է նա լրագրողներին։ Պեսկովն ընդգծել […]
23:04 23.11.2022
Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Երևան քաղաքում նոյեմբերի 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-27-ը սպասվում է անձրև:
22:51 23.11.2022
Եթե Ռուսաստանը փլուզվի, ՀԱՊԿ երկրները կհայտնվեն փլատակներում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահն այսօր Երևանում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և բարձրաձայնել 2023 թվականին կազմակերպությունում Բելառուսի նախագահության առաջնահերթությունները: «Վերջին շրջանում լրատվամիջոցներում թեզ է զարգանում՝ ՀԱՊԿ-ի ճակատագիրը կախված է Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողություններից։ Եթե Ռուսաստանը հաղթի, ՀԱՊԿ-ը գոյություն կունենա, եթե, Աստված մի […]
22:36 23.11.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ բանակցություններ են սկսել Երևանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Ավելի վաղ Երևանում ավարտվել էր ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցում էին նաև Պուտինն ու Փաշինյանը։
22:33 23.11.2022
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 19:16-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Շ․, ծնված 1973 թ․) դուրս է […]
22:20 23.11.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի Այգիներ փ. 255 առանձնատուն, Արմենակյան փ. 36-40, 49-55 առանձնատներ, Այգեստան 11 փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ազատության պող. 1, 3, 7, 7Ա, 10, 11Ա, […]
21:50 23.11.2022
Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Նախ տեղի են ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման և տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը: Նիստի սկզբում Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Պետությունների […]
21:34 23.11.2022
ՄԱԿ ԱԽ-ն Ուկրաինայի գնդակոծությունների պատճառով հրատապ նիստ կանցկացնի։ Հանդիպումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով կեսգիշերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ մշտական ներկայացուցչին։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտնել էր, որ ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչին հանձնարարել է համապատասխան նիստ հրավիրել։ «Ուկրաինան շարունակում է միջազգային հանրությունից պահանջել վճռական պատասխան այդ հանցագործություններին», – գրել է Վլադիմիր Զելենսկին:
21:20 23.11.2022
«Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել և միաձայն ընդունվել է ԱՀ ԱԺ նոյեմբերի 23-ին կայացած հերթական նիստում։ Նախագծով առաջարկվում է «Պետական դավաճանությունը» և «Լրտեսությունը» հոդվածներում սահմանված պատժաչափերը ավելի խստացնել: Պետական դավաճանության դեպքում կսահմանվի` տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, իսկ լրտեսության դեպքում` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ խստագույն պատիժ:
21:09 23.11.2022
Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթը, ընդհանուր առմամբ, պատրաստ է, սակայն լրամշակման կարիք ունի։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Հանձնարարարական է տրվել լրամշակել այն և ներկայացնել երկրների ղեկավարներին»,- ասել է Զասը։
20:55 23.11.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 25-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Գ․Արծրունի, Ռիգայի, Ադոնցի, Շիրվանզադեի, Ա․Խաչատրյան, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29, […]
20:39 23.11.2022
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։
20:34 23.11.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում հույս է հայտնել, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը թույլ կտան կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը: Երկրի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Տոկաևը, ելույթ ունենալով գագաթնաժողովում, պաշտպանել է հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական կարգավորմանն ուղղված քայլերը: «Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Հուսով ենք, որ […]
20:22 23.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից ավտոմեքենայից խոշոր չափերով գողություն կատարելու դեպք: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների […]
20:06 23.11.2022
Մեկնարկել է ՀԱՊԿ ղեկավարների ընդլայնված կազմով նիստը։ Մանրամասները՝ ուղիղ միացմամբ։
16:58 23.11.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչու է Սահմանադրության փոփոխության նախագիծը շրջանառությունից հանելու որոշում կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հարությունյանը հարցին անդրադարձել է Արցախի խորհրդարանում: Նա պարզաբանել է, որ այդ փոփոխությունն առաջարկել էր, որովհետև քաղաքական ուժերի կողմից կար կարծիք, որ ամեն ինչ կենտրոնացված է մեկ մարդու՝ երկրի նախագահի ձեռքին, իսկ նոր իշխանություն […]
16:57 23.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը: Փառատոնի նպատակն էր աջակցել Հայաստանի թանգարաններին՝ հուշանվերային արտադրանքը որպես թանգարանային գործունեության հանրահռչակման ժամանակակից միջոց դարձնելու և ավանդական արհեստների վերականգնման գործընթացն ապահովելու համար: Երկօրյա փառատոնը միավորել էր Հայաստանի 7 […]
16:54 23.11.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Գուրմանե» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (Արմավիրի մարզ, ք. Արմավիր): Ստուգման արդյունքում պարզվել է, որ նշված արտադրամասում խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը. սննդամթերքի պատրաստման շինության հատակը, առաստաղը, պատերը պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող նյութերից, […]
16:50 23.11.2022
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14:04-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վահագնաձոր գյուղի մոտակա անտառածածկ տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
16:36 23.11.2022
ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ խորհրդի նիստը։ Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Ինչպես տեղեկացնում են ՀԱՊԿ մամուլի […]
16:10 23.11.2022
Քաղավիացիայի կոմիտեն անօդաչու թռչող համակարգ շահագործողներին հորդորում է պահպանել կանոնները: «Հարգելի անօդաչու թռչող համակարգեր շահագործողներ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ անօդաչու թռչող համակարգերը ՀՀ օդային տարածքում կարող են շահագործվել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 11-ի թիվ 56-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգի» […]
15:47 23.11.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Հայաստան։ ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։ Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի […]
15:12 23.11.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱԳՆ-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ընդունված որոշմանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Բանն այն է, որ Կալիֆորնիայի նահանգային ժողովը որոշում է ընդունել ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության հիշատակի օր և այդ օրը սահմանել որպես ոչ աշխատանքային օր։ «Oրենքի ընդունումից հետո ԱՄՆ-ի իշխանությունների կողմից արձանագրվել են մեր խստագույն արձագանքները։ Բացի […]
14:41 23.11.2022
ԱՄՆ Թենեսի նահանգում երկվորյակներ են ծնվել՝ սաղմերից, որոնք 30 տարի խորը սառեցման մեջ են եղել։ Սա պատմության մեջ ամենաերկար ժամանակահատվածն է, որի ընթացքում սառեցված սաղմերը «սպասում էին» լույս աշխարհ գալուն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Սաղմերը 1992 թվականի ապրիլի 22-ից պահվել են հեղուկ ազոտի մեջ ՝ – 128C ջերմաստիճանում, և պահպանել են կենսունակությունը։ Դրանից հետո […]
14:32 23.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Համաձայն հիմնավորման՝ գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը հեռավար իրականացնելու դեպքում ավարտական քննությունները հեռավար կազմակերպելու հնարավորությունը: Նոր կարգավորմամբ՝ նախատեսվել է դրույթ, համաձայն որի՝ կրթության շարունակականությունն ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով […]
14:17 23.11.2022
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Հայաստան։ Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։ Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, […]
13:58 23.11.2022
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Նրա խոսքով՝ հայցի առիթը նոյեմբերի 3-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվով Աննա Մկրտչյանի կողմից արված արտահայտություններն են։
13:56 23.11.2022
Նոյեմբերի 22-ին Տավուշի մարզի Չինարի բնակավայրի վարչական ղեկավարը ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր տվել, որ նոյեմբերի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ապամոնտաժել և գողացել է բնակավայրի գիշերային լուսավորության համար նախատեսված երկաթե հենասյուները՝ համայնքին պատճառելով գույքային վնաս։ Բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 66-ամյա բնակիչը ներկայացվել […]