TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ողբերգական դեպք Գյումրիում․ շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու 2 մարմին

15:16 24.11.2022

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները բացելով նշված շենքի 4-րդ հարկի […]

̰
Վաճառելու նպատակով դաշտից հորթ էր գողացել

15:08 24.11.2022

Նոյեմբերի 23-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ Սպիտակ քաղաքի Էստոնական թաղամասի հարակից դաշտից հորթ են գողացել: Սպիտակի ոստիկանները, համագործակցելով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների հետ, բաժին են հրավիրել սպիտակցի 46-ամյա մի տղամարդու: Նա խոստովանել է, որ դաշտից ինքն է գողացել համաքաղաքացու հորթը: Նաև հայտնել է, […]

̰
Մանկատան պաշտոնատար անձինք չարաշահել են դիրքը՝ պետությանը պատճառելով շուրջ 130 մլն դրամի վնաս

15:00 24.11.2022

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան պաշտոնատար անձինք 2017-2022 թվականների ընթացքում չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնելով Կառավարության որոշմամբ հաստատված հաստիքային միավորների չափորոշիչներից ավելի հաստիքացուցակներ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից` նշելով, որ նախարարության պաշտոնատար անձինք ևս, չարաշահելով պաշտոնեական դիրքը, խախտելով Կառավարության որոշումը, համաձայնություն են տվել ներկայացված հաստիքացուցակներին: Մասնավորապես՝ հաստատվել է ընդհանուր 60.3 […]

̰
SHANTNEWS

15:00 24.11.2022

̰
Պենտագոնի կարծիքով` Թուրքիայի հարվածները Սիրիայում սպառնում են ԱՄՆ-ի զորակազմին

14:53 24.11.2022

ԱՄՆ-ն մտագոված է Սիրիայի ու Իրաքի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի նախաձեռնած «Մագիլ-սուր» ռազմական գործողության առնչությամբ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի խոսնակը, մեկնաբանելով տեղի ունեցածը, գրավոր հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես նշում է, որ սկսված ռազմական գործողությունները վտանգում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը: Ըստ նրա՝ Թուրքիայի վերջին ավիահարվածները Սիրիայում ուղղակիորեն սպառնում են ԻՊ-ի […]

̰
Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում շչակներ են գործարկվելու

14:45 24.11.2022

Նոյեմբերի 25-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություններ։ Գործարկվելու են բնակավայրերի շչակները:

̰
Ալիևն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչին

14:36 24.11.2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բաքվում ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Այս մասին ասվում է հայտնում է Interfax-ը։ Ալիևն ու Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։

̰
Իռլանդիայում հավատարիմ շունը մեկ օր անցկացրել է հանգուցյալ տիրուհու մարմնի մոտ

14:21 24.11.2022

Հավատարիմ շունը մեկ օր անցկացրել է տիրուհու մարմնի մոտ։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ 60-ամյա Մերի Օ’Շինն իր տան մոտ ծառեր կտրելիս է եղել, երբ մի մեծ ճյուղ ընկել է նրա վրա։ Կինը մահացու վնասվածքներ էր ստացել և տեղում մահացել։ Այդ պահին նրա կողքին է եղել իր շներից մեկը։ Կենդանին չի լքել տիրուհու մարմինը, […]

̰
Պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունն այլևս ցմահ չի տրվի

14:13 24.11.2022

Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայությունից, և Ազգային ժողովում համապատասխան օրենքի ընդունումից հետո կդառնա վարչապետին ենթակա մարմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան ասաց, որ փոփոխությունը անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է տեղի ունենում: «Նախկինում այս կարգավորման շրջանակներում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն: Այժմ այդ ծառայությունը նախագահին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտ տեղի ունեցած վթարից

14:04 24.11.2022

Նոյեմբերի 23-ին` ժամը 22։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան 25/5 հասցեում գտնվող «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Subaru» և […]

̰
Տեղի ունեցավ շատ բաց, անկեղծ և դրական քննարկում. Փաշինյանը՝ ՀԱՊԿ երևանյան նիստի մասին

13:54 24.11.2022

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավով է նշում, որ Երևանում նոյեմբերի 23-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ: Սակայն, չնայած այդ հանգամանքին, Փաշինյանը դրական է գնահատում ՀԱՊԿ նիստի ընթացքում տեղի ունեցած քննարկումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում նշեց, որ տեղի է ունեցել շատ բաց, […]

̰
Թբիլիսիում 12-ամյա աղջիկը ծննդաբերել է

13:39 24.11.2022

Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկայից հայտնել են, որ 12-ամյա աղջիկը ծննդաբերել է, փոխանցում է Aliq.ge-ն՝ վկայակոչելով «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը: Կլինիկայից հայտնել են, որ աղջիկը ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով. մոր և երեխայի վիճակը բավարար է։ Netgazeti-իի տեղեկություններով՝ նորածնի հայրը նույնպես անչափահաս է։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից լրացուցիչ մանրամասներ չեն հայտնել:

̰
Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը

13:33 24.11.2022

Ներկայումս ենթասպայական կազմի եւ սպայական` մինչեւ փոխգնդապետ կոչում ունեցողների համար տարիքային շեմը 50 տարեկանն է, իսկ գնդապետի համար` 55-ը, որն էապես ցածր է զինվորական եւ դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներում նախատեսված սահմանային տարիքից: Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի […]

̰
Հայկական պատվիրակությունը ծանոթացել է Շվեդիայի զինվորական կարգապահական համակարգին

13:24 24.11.2022

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – II փուլ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների պատվիրակությունը ճանաչողական այցով եղել է Շվեդիայի Թագավորությունում, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Երկօրյա այցի ընթացքում պատվիրակությունն այցելել է Շվեդիայի զինված ուժերի հեծելազորային զորամասեր, Պահակային գունդ և ռազմական գործողություններում գենդերային հարցերի սկանդինավյան կենտրոն ծանոթացել […]

̰
Ծեծկռտուք գարեջրատանը. կան ձերբակալվածներ

13:15 24.11.2022

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 23.55-ին, ոստիկանության ՊՊԳՎ մոնիթորինգի կենտրոնից ստացած տագնապի ազդանշանով ոստիկանության Կենտրոնի պահպանության բաժնից խումբ է մեկնել Ալեք Մանուկյան փողոցի գարեջրատուն: Մոտենալով՝ ոստիկանները նկատել են մի խումբ քաղաքացիների, որոնք հայհոյում և ձեռքերով, ոտքերով հարվածներ էին հասցնում իրար: Ոստիկանները, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել չորս երիտասարդի, նաև բաժանմունք են […]

̰
Երեկ Երևանում ծնվել է 65 երեխա

13:08 24.11.2022

Երևան քաղաքապետարանից տեղեկացնում են՝ երեկ մայրաքաղաքում ծնվել է 65 երեխա՝ 32 տղա, 33 աղջիկ:

̰
Լեհաստանում երևանյան պատվիրակության անդամները հետևել են «MAN» մակնիշի ավտոբուսների արտադրության ընթացքին

12:59 24.11.2022

«MAN Truck & Bus SE» ընկերության հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանն այս օրերին աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետության Ստարախովիցե քաղաքում են: Հարկ է նշել, որ 2023թ.-ին Երևանի ավտոբուսային պարկը կհամալրվի «MAN» մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսով: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները […]

̰
Այսօրվանից Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվելու է Հայաստանի դրոշը

12:53 24.11.2022

Այսօրվանից Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվելու է Հայաստանի դրոշը՝ ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ։ Նոյեմբերի 24-ին դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժան Բարսեղյանը, քաղաքային խորհրդի անդամ, Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձևի հեղինակ Պիեռ Յակուբովիչը և այլ հրավիրյալներ։ Խորհրդանշական այս քայլը նախատեսված էր Ստրասբուրգի […]

̰
Կուրթան բնակավայրում շչակ է գործարկվելու

12:45 24.11.2022

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Լոռու մարզի Կուրթան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած բեռնատարներին սեղմ ժամկետում հաջորդաբար կթույլատրվի շարունակել իրենց երթը

12:36 24.11.2022

Նոյեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ Խաչիկ Սողոմոնյանը, Տիգրան Գասպարյանն ու Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը Թբիլիսիի շրջանցիկ ճանապահին հանդիպել են ՌԴ մեկնող հայկական բեռնատարների վարորդներին, որոնք Վերին Լարսի անցակետում առկա կուտակումների պատճառով կանգնեցվել են շրջանցիկ ճանապարհին, տեղեկացնում են նախարարությունից։ «Հանդիպման ժամանակ վարորդների կողմից բարձրացրված հարցերն ու մտահոգություններն արձանագրվել […]

̰
Ծաղկաձորում մինչև 18:00-ն գազ չի լինի

12:27 24.11.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի գազասպառողների գազամատակարարումը:

̰
Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

12:21 24.11.2022

Զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տեղեկություններով՝ 2022 թ. նոյեմբերի 23-ին ժամը 13:20-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով, կրոնով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու […]

̰
Արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 24-ի դրությամբ

12:18 24.11.2022

Rate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 24-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.42 դրամ է, վաճառքը՝ 404 դրամ: Եվրոյի առքը միջինը 404.92 դրամ է, վաճառքը՝ 421.58 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.20 դրամ է, վաճառքը՝ 6.71 դրամ:

̰
«Սուրմալու»-ի պատահարից տուժածները պետության կողմից աջակցություն ստանալու համար կարող են դիմել մինչև դեկտեմբերի 1-ը

12:09 24.11.2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թ․ օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքները և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձինք պետության կողմից նախատեսված ֆինանսական աջակցությունն ստանալու համար կարող են դիմում ներկայացնել մինչև 2022թ. դեկտեմբերի 1-ը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ https://e-request.am […]

̰
SHANTNEWS

11:55 24.11.2022

̰
Ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

11:29 24.11.2022

Նոյեմբերի 23-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 21-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվել: 38-ամյա ուղևորը՝ Սերգեյ Հովհաննիսյանը, մահացել է, իսկ 49-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։

̰
«Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

11:16 24.11.2022

Նոյեմբերի 24-ին, ժամը 07։05-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից: Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 11։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» […]

̰
Վթար «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտակայքում

23:58 23.11.2022

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 22։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

̰
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

23:45 23.11.2022

Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ մեր մայրաքաղաքում: Այսօր մենք անցկացրեցինք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, իհարկե ոչ […]

̰
Այս տեսքով ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի մասին

23:27 23.11.2022

Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ նիստին։ «Հայաստանն առաջարկում է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանը իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։ […]

̰
BACK_TO_TOP