14:39 01.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան: Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, երկու պետությունների միջև սահմանների բացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման և համահայկական օրակարգի խնդիրներին: […]
14:30 01.11.2022
«Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը հյուրընկալվել է ամերիկյան վարկանիշային The Late late Show with James Gorden հաղորդմանը: Նա Snap երգը հանդիսատեսին է ներկայացրել հայկական ժողովրդական գործիքների կիրառմամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
14:20 01.11.2022
Հայտնի է դարձել խառը ոճի ռուս մարտիկ (MMA) Ալեքսանդր Պիսարևի մահվան պատճառը: Այս մասին հայտնում է «112» Telegram ալիքը։ Նախնական տվյալներով՝ մարզիկը մահացել է ձմերուկից թունավորվելու պատճառով։ Մարտիկը մահացել է մինչև շտապօգնության բրիգադի ժամանումը։ Վատ ինքնազգացողությունից բողոքել է նաև նրա կինը։ Այս պահին նա գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո։ Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, […]
14:09 01.11.2022
Մայրաքաղաքում շահագործման է հանձնվել նոր վերապրոֆիլավորված բազմաբնակարան շենք՝ պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ Ստեփանակերտի Առաքելյան 1 հասցեում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ նախկին 6-րդ դպրոցի տարածքում վերակառուցվել և շահագործման է հանձնվել հերթական բազմաբնակարան շենքը։ Ըստ նախագծի՝ վերակառուցված շենքը բաղկացած է 2 մասնաշենքից` 30 բնակարանով, որոնցից 22-ը՝ 2 սենյականոց, իսկ 8-ը` 3 […]
14:05 01.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է պահեստազորային շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պահեստազորային զինծառայող շարքայինին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 528-րդ […]
13:55 01.11.2022
Լոնդոնից պատասխան է սպասում Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրան չի հետաքրքրում, թե ով և ինչպես է տեղեկատվություն ստացել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև հաղորդագրությունների փոխանակման մասին։ Բայց հետաքրքրում է այն հարցի պատասխանը, թե արդյոք «Հյուսիսային հոսքերի» պայթեցումից հետո Թրասն ուղարկել է «it’ s done» («Արված […]
13:46 01.11.2022
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից Հաղթանակի կամուրջ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը․ կա տուժած․ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի […]
13:41 01.11.2022
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն իրենց օբյեկտիվ հայտարարություններով եւ քայլերով նպաստում են տարածաշրջանում կայունության պահպանմանը. ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի եւ Լարս Պատրիկ Բերգի հետ նոյեմբերի 1-ի հանդիպման ժամանակ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ Պետեր վան Դալենը նշել է, որ իրենք […]
13:33 01.11.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 2-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 3-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 💎Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, 💎Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արցախի պողոտայի և Սարի Թաղի, 💎Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան […]
13:26 01.11.2022
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին Հայաստանին աջակցելու համար: Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ: Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ բարձրաձայնվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի […]
13:24 01.11.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մեջ ներքաշվում Եվրամիությունն ու ԵԱՀԿ-ն: Այս մասին նա ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Բելառուսի ղեկավարի կայքը։ «Որոշակի խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է: Ինչու է այնտեղ […]
13:16 01.11.2022
Քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման նպատակով վճարումները պետք է կատարվեն մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ այս նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել են Դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի, ինչպես […]
13:06 01.11.2022
Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրատական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր: Նախարարին զեկուցվել […]
12:45 01.11.2022
Սուզորդը նավից փորձել է ջուրը ցատկել, սակայն վերջին պահին տեսնելով հսկայական շնաձկան՝ կարողանում է փրկել իր կյանքը: «Daily Star»- ը տեսանյութ է հրապարակել։ Կադրերում երևում է, թե ինչպես է սուզվելուց առաջ կինը իջնում նավակի աստիճաններով, լողալու համար ակնոցներ դնում և գլուխը իջեցնում ջրի մեջ, որպեսզի սուզվի։ Հանկարծ նա նկատում է մոտեցող շնաձկանը և հետ բարձրանում […]
12:33 01.11.2022
Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ երկու երիտասարդների վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել: Տեղեկությունների ստուգման ընթացքում հիվանդանոցից է հաղորդում ստացվել. հրազենային վիրավորումով բուժօգնության էր տեղափոխվել 29-ամյա երիտասարդ: Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 17.30-ի սահմաններում Գորիս քաղաքի Նոր զանգեր տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Խնձորեսկ […]
12:20 01.11.2022
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 07:59-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցում՝ հրաձգարանի տանիքից նկատվում է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հանեսօղլյան փողոցի թիվ 6/2 հասցեում՝ «Գյումրու քաղաքային մանկապատանեկան հրաձգության մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մասնաշենքի հանդերձարանում: […]
12:11 01.11.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի ԱԳՆ-ից տարածված հաղորդագրության համաձայն՝ Չավուշօղլու-Լավրով զրույցի ընթացքում քննարկվել են «հացահատիկային միջանցքի» վերաբերյալ խնդիրները: Նաև քննարկվել են Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումները ու 3+3 ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի հանդիպմանն առնչվող հարցեր։ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել նաև իր իրանցի և […]
12:02 01.11.2022
Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ · վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10,5%, · Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 12,0%, · Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9,0%:
11:57 01.11.2022
Երգիչ Անդրեն անակնկալ առաջարկություն է արել իր սիրելիին, որը Ազգային երգիչ նախագծից հայտնի Անի Օհանյանն է։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որը ներկայացնում ենք ստորև։
11:34 01.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Իրանում նախարարը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցնեսներին, մրցութային գորընթացներին։ Քննարկվել է նաև Քաջարանի […]
11:24 01.11.2022
Գլխավորելով քաղաքատնտեսական պատվիրակություն` րոպեներ առաջ Թեհրան է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ParsToday-ի փոխանցմամբ՝ Փաշինյանին դիմավորել է ԻԻՀ փոխնախագահ, բյուջեի և ծրագրավորման կազմակերպության տնօրեն Սեյեդ Մասուդ Միր Քազեմին: Երկու երկրի ղեկավարների զրույցից հետո, կայանալու է Իրան-Հայաստան բարձրաստիճան պատվիրակությունների համատեղ նիստը: Այցի ընթացքում նախատեսված է երկու երկրի պաշտոնատարների միջև համագործակցության մի քանի փաստաթղթերի ստորագրումը և վերջում […]
11:18 01.11.2022
16.10.2022թ. մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերքի համայնքապետարան և հափշտակություն կատարելու նպատակով, էլեկտրական սղոցի գործադրմամբ կտրել են նույն շենքում տեղակայված՝ «Արցախբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատի թղթադրամների պահոցը և այնտեղից գաղտնի հափշտակել 7.951.000 դրամ կանխիկ գումար, տեղեկացնում են ԱՀ դատախազությունից։ ԱՀ ոստիկանության և քննչական կոմիտեի քննիչի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել […]
01:00 01.11.2022
Ռուսաստանի միջնորդությամբ ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մեր միջնորդական ջանքերը կշարունակենք»,- ասել է Պեսկովը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ՌԴ նախագահը շնորհակալություն […]
00:55 01.11.2022
Ուկրաինայի տարածքում ռուսական հարվածները մասամբ կարելի է համարել Կիևի կողմից «ահաբեկչական» հարձակումների պատասխանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մասամբ այդպես էլ կա, բայց դա այն ամենը չէ, ինչ մենք կարող էինք անել», – ասել է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի տարածքում այսօրվա զանգվածային հարվածները պատասխան են Սևաստոպոլի վերջին իրադարձություններին, քանի որ Ղրիմի […]
00:42 01.11.2022
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել քարտեզներ սահմանագծման և սահմանազատման համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով։ «Մենք պատրաստ ենք տրամադրել մեր տրամադրության տակ գտնվող քարտեզները, նաև խորհրդային բանակի գլխավոր շտաբի, դրանք ամենաճշգրիտ քարտեզներն են, ինչպես մենք հասկանում ենք»,- լրագրողներին […]
00:35 01.11.2022
Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում զորակոչն ավարտվել է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այն ավարտված է, վերջակետ է դրված»,- ասել է Պուտինը Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մասնակի զորահավաքի շրջանակներում ռեզերվում քաղաքացիների զորակոչի հետ կապված […]
00:21 01.11.2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր դեռևս չկա, դրա բաղադրիչները փոխզիջումների առարկա են երկու կողմից, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Խաղաղության պայմանագիր դեռ գոյություն չունի, և այս փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին խոսելն այստեղ դեռևս վաղաժամ է, քանի որ, ի վերջո, սա փոխզիջումների առարկա է, անկասկած, որին պետք է հասնել երկուստեք՝ միջնորդությամբ, եթե երկու պայմանավորվող […]
00:13 01.11.2022
Ավաևտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սոչի: ՀՀ կառավարությունը լուսանկարներ է հրապարակել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Սոչի ժամանելու […]
23:57 31.10.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11:00-16:00 «Սատուրն Գրին» ՍՊԸ, «Էկո Պրոֆ» ՍՊԸ, «Երքաղլույս» ՓԲԸ, «Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ, «Այդիա-ԷՍ» ՍՊԸ, «Շանթ» ՍՊԸ, «Նաիրիտ» գործարանի հրշեջ կետ, «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ, «Տիգրան Կարապետյան», «Սոնա Մարտիրոսյան», «Գորիս Մկրտչյան», «Արամ […]