TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

SHANTNEWS

14:55 02.11.2022

̰
Երևան-Երասխ ճանապարհին ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենային

14:49 02.11.2022

Նոյեմբերի 2-ին` ժամը 12:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենային․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, բախվել են «MAN» […]

̰
Բացահայտվել է ենթադրաբար գերեվարված զինծառայողի ազգականից կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու դեպք

14:44 02.11.2022

Ազգային անվտանգության ծառայության աշխատակից ներկայացած Բ.Պ.-ն, հավաստիացնելով, որ նշված ծառայությունում իր՝ գեներալի կոչումով ծանոթի միջոցով կարող է համապատասխան գումարի դիմաց կարգավորել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակում գործելու արդյունքում գերեվարված ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու հարցը, ենթադրաբար գերեվարված Կ.Կ.-ի ազգական Խ.Գ.-ին դրդել է «գեներալին» փոխանցելու պատրվակով իրեն տալ 5 մլն դրամ կաշառք: Այս […]

̰
Սուրեն Պապիկյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր

14:37 02.11.2022

Նոյեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը՝ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար և Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության ղեկավար Մարեկ Շիգելին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին: Պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով դիտորդական առաքելության աշխատանքը, վերահաստատել է առաքելության աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը: Քննարկվել են դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

̰
Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների

14:32 02.11.2022

Օրերս տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարությանը կից գործող փորձագիտական հանձնաժողովի երրորդ նիստը, որի ընթացքում նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների: Հանձնաժողովի որոշմամբ` ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոնի շենքը, Արարատի (Լանջառ գյուղ) և Սյունիքի (Նորավան գյուղ) մարզերում գտնվող մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբարանադաշտերը, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի երեք խաչքարերը (XII-XIII […]

̰
2023-ին կստեղծվի Ներքին գործերի նախարարություն և Արտաքին հետախուզական ծառայություն. Նիկոլ Փաշինյան

14:24 02.11.2022

2023 թվականին Հայաստանում սպասվում է երկու կարևոր փոփոխություն. կստեղծվի Ներքին գործերի նախարարություն ու Արտաքին հետախուզական ծառայություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երկու օրենսդրական փաթեթներն էլ առաջիկայում կընդունվեն Կառավարության կողմից ու կուղարկվեն Ազգային ժողով։ Արտաքին հետախուզական […]

̰
Հակոբ Արշակյանն ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ

14:14 02.11.2022

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահ։ ՀԱՊԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ մշտական հանձնաժողովում նրա տեղակալ է ընտրվել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը։ Նոյեմբերի 2-ին Երևանում անցկացվում է մշտական հանձնաժողովի նիստը։ Հակոբ […]

̰
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդի նիստում Լուկաշենկոյի արտահայտությունների մեջ որևէ լրջություն չի տեսել

14:00 02.11.2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած հայտարարություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասաց․ «Ցավում եմ, որ ստիպված եմ արձագանքել, որ որևիցե լրջություն նրա արտահայտությունների մեջ չտեսա։ Մտավախություն ունեմ, որ նրա արտահայտած մտքերն այդքան էլ իրենը չէին»։ Հարցին, […]

̰
Երևանում երեկ ծնվել է 78 երեխա

13:44 02.11.2022

Երևանի քաղաքապետարանից հայտնում են,որ Երևան քաղաքում նոյեմբեըի 1-ին ծնվել է 78 երեխա՝ 44 աղջիկ,34 տղա:

̰
Դրամապանակում կար 4500 դոլար. «Զվարթնոցի» քրեական հետախույզների բացահայտումը

13:30 02.11.2022

Հոկտեմբերի 30-ին, առավոտյան ժամը 10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմեց 55-ամյա մի տղամարդ. որդուն ճանապարհելիս ինչ-ինչ հանգամանքներում կորել էր դրամապանակը, մեջը` 4500 դոլար: Նա վստահ էր, որ կատարվել է գողություն: Բաժնի քրեական հետախույզները շտապ ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ, և հաջողվեց արագ պարզել, որ գողությունը կարող է կատարած լինել մայրաքաղաքի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ: Ահազանգից մեկուկես […]

̰
Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է թուրք զինվորականների ծառայության ժամկետն Աղդամում

13:15 02.11.2022

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) ընդունվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած այն օրինագիծը, ըստ որի՝ 1 տարով ևս երկարաձգվում է թուրք զինվորականների ծառայության ժամկետն Ադրբեջանում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այն ուժի մեջ կմտնի 2022-ի նոյեմբերի 17-ից։ Օրինագծում նշվել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ձևավորած համատեղ կենտրոնը (Աղդամում գտնվող ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը-խմբ․), որտեղ ծառայում է […]

̰
ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների մանդատը երկարաձգելու առաջարկը Սոչիում չընդունվեց, բայց մտավ օրակարգ․ վարչապետ

13:10 02.11.2022

Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությունն է այնտեղ, քանի դեռ չեն ստեղծվել անվտանգության և իրավունքների ապահովման հուսալի մեխանիզմներ և երաշխիքներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եռակողմ բանակցությունների ընթացքում […]

̰
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավարին

13:00 02.11.2022

Նոյեմբերի 2-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: ԱԽ քարտուղարը ողջունել է առաքելության ղեկավարի այցը Հայաստան և գոհունակություն հայտնել երկկողմ համագործակցության արդյունքների վերաբերյալ: Քարտուղարը վստահությամբ ընդգծել է, որ […]

̰
Վրաերթի ենթարկված 7-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

13:00 02.11.2022

Նոյեմբերի 1-ին, ժամը 18.00-ին սահմաններում, Շիրակի մարզի Կապս գյուղում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա Արտեմ Սիմոնյանին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն։

̰
Գետք բնակավայրում շչակ է փորձարկվելու

12:53 02.11.2022

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ւց խնդրում են չանհանգստանալ:

̰
Ստորագրվել է հուշագիր՝ «Կարմիր կամուրջ» հուշարձանի վերականգնման վերաբերյալ

12:45 02.11.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել է հուշագիր՝ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներում համագործակցության վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ բարերարի կողմից՝ վերջինիս ներկայացուցիչ Էդուարդ Մանուկյանը: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Կարմիր […]

̰
Կրակել և վնասել էր համագյուղացու գառներին

12:37 02.11.2022

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մեկ շաբաթ առաջ Այգեպատ գյուղի դաշտերում նույն գյուղի բնակիչը որսորդական հրացանից կրակել և վնասել է համագյուղացու գառներին: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 66-ամյա տղամարդը ներկայացել է Արտաշատի բաժին՝ ներկայացնելով իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանը: Նա հայտնել, թե օրեր առաջ տեսնել է, որ համագյուղացու գառները իր […]

̰
Նոութբուքը գողացողը սեփականատիրոջից նամակով ներողություն է խնդրել և հետ վերադարձրել անհրաժեշտ ֆայլը

12:31 02.11.2022

Տղամարդուց նոութբուք գողացած գողը նամակով ներողություն է խնդրել և հետ վերադարձրել հետազոտական աշխատանքով ֆայլը: Այս մասին հայտնում է NDTV-ն։ Գողությունից հետո գողը հաղորդագրություն է ուղարկել նոութբուքի սեփականատիրոջը, որում նա բացատրել է իր արարքի պատճառը և ներողություն խնդրել: «Ինձ փող էր պետք, որովհետև ես հազիվ եմ ծայրը ծայրին հասցնում։ Ես տեսնում եմ, որ դուք հետազոտական աշխատանք […]

̰
Հունվար-սեպտեմբերի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1 տոկոս. ՀՀ վարչապետ

12:22 02.11.2022

Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, ըստ էության, բում է ապրում: Հունվար-սեպտեմբերի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1 տոկոս: Սա չափազանց կարեւոր ցուցանիշ է. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի համատեղ նիստում 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում: «Կարեւոր է արձանագրել, […]

̰
Հրապարակվել են Մոսկվայում սարսափելի վթարի կադրերը․ կան զոհեր

12:15 02.11.2022

Տեսախցիկը ֆիքսել է սարսափելի վթարի պահը, որը տեղի է ունեցել չորեքշաբթի ՝ հոկտեմբերի 2-ի առավոտյան, Մոսկվայի 1905 թվականի փողոցում։ Մետրոպոլիտենի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է ուղևորը նստել մետրոյի կայարանի մոտ կանգնած տաքսու մեջ։ Մի պահ անց բեռնատարը մեծ արագությամբ բախվել է մեքենային, որն էլ իր հերթին բախվել է ավտոբուսին։   Ըստ նախնական տվյալների, […]

̰
Վանաձորում տատին սպանած 17-ամյա թոռը ձերբակալվել է

12:07 02.11.2022

82-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է նրա 17-ամյա թոռը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձոր քաղաքի 82-ամյա բնակչուհու սպանության դեպքը: Վանաձոր քաղաքի բնակչի կողմից մոր դին հայտնաբերելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 15.05-ին: Անմիջապես դեպքի վայր […]

̰
SHANTNEWS

11:59 02.11.2022

̰
Ինքնաթիռի ուղևորներն օգնել են մի կնոջ ծննդաբերել 10 հազար մետր բարձրության վրա

11:50 02.11.2022

ԱՄՆ-ի հղի բնակչուհին մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն և անսպասելիորեն 10 հազար մետր բարձրության վրա լույս աշխարհ է բերել որդուն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 21-ամյա Քենդրիա Ռոդենը հղիության 32-րդ շաբաթում էր և չէր սպասում, որ իր երեխան շուտով լույս աշխարհ կգա: Նա ճամփորդել է ընտանիքի հետ և ինքնաթիռում նստել քրոջ կողքին: «Քենդրիան պտտվում և […]

̰
Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքում քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ․ վարչապետ

11:43 02.11.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետը ընդգծեց, որ հանդիպման արդյունքում քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ։ «Արդյոք այդ հանդիպման արդյունքում կարո՞ղ եմ արձանագրել, որ քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ։ […]

̰
Վթար Դավթաշենի կամրջի մոտակայքում․ մեքենաներից մեկն ընկել է ձորը

11:35 02.11.2022

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 08:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, որոնցից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Դումանյանն ու Փայլանը քննարկել են  Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության ոլորտին առնչվող խնդիրներ

11:28 02.11.2022

Վահրամ Դումանյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին: Վահրամ Դումանյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախարարությունում հյուրընկալվելու, Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել […]

̰
Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Բրազիլիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը․ վարչապետը շնորհավորել է Բրազիլիայի նորընտիր նախագահին

11:22 02.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորընտիր նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային: «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Բրազիլիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: […]

̰
Վահան Քերոբյանը և Բենինի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառությանը վերաբերող հարցեր

11:13 02.11.2022

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Արմեն Արզումանյանը։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառությանը, գործարար կապերի ամրապնդմանը, արտահանումների կազմակերպմանն ու դրա հետ կապված լոգիստիկ ենթակառուցվածքների ապահովմանը վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտում […]

̰
Նոյեմբերի 3-ին տեղի կունենա սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստը

11:03 02.11.2022

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին:

̰
Վանաձորում 18-ամյա թոռը սպանել է 82-ամյա տատին

00:14 02.11.2022

Նոյեմբերի 1-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի բնակիչ՝ 48-ամյա Արայիկ Վ․-ից, որը հայտնել է, որ Երևանյան խճուղու շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերել է մոր՝ 82-ամյա Էֆրիդա Գ․-ի դին՝ երակները կտրած վիճակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ահազանգողը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ […]

̰
BACK_TO_TOP