TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+33.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսվել երկրի տարածքում գործող բոլոր սպանդանոցներում

14:17 23.03.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ մարտի 21-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ անասնահամաճարակային մշտադիտարկում կիրականացվի Հայաստանում գործող բոլոր սպանդանոցներում: Մշտադիտարկումը կանցկացվի հետևյալ հարցերի շրջանակներում` ✅ սպանդանոցներ մորթի բերվող գյուղատնտեսական կենդանիներին ուղեկցող Ձև N 1 անասնաբուժական վկայականի առկայությունը (տրվում է անասնաբույժի կողմից ի վկայություն, որ կենդանին առողջ է), ✅ կենդանական ծագման մթերքի և հումքի պահման […]

̰
Քննարկվել են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

14:10 23.03.2022

Մարտի 23-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Մասնավորապես, առաջարկվել է խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին՝ ելնելով նմանատիպ գործերն անկախ մարմնի կողմից քննելու անհրաժեշտությունից: ՀՀ […]

̰
Քննարկվել է հողամասերի ընդլայնմանն առնչվող օրինագիծը

14:03 23.03.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մարտի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարը նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստերում «Կառուցապատողների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչները բարձրաձայնել են հողամասերի ընդլայնման խնդիրը: Առաջարկվում է վերացնել օրենսգրքի՝ պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի […]

̰
Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

13:55 23.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհները: Սարավան-«Զանգեր», Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան, Սյունիքի մարզի բոլոր […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար

13:49 23.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար, 45 մարդատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Առաջարկվում է գործարար միջավայրի վրա դրական ազդեցություն ունեցող կարգավորում

13:43 23.03.2022

Ազգային ժողովը մարտի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակը նշել է, որ Հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածում առկա են նույն հոդվածի տարբեր դրույթների ակնհայտ հակասություններ: Հարկային օրենսգրքի մի դրույթով շենքի սկզբնական արժեքը որոշվում է անշարժ գույքի հարկով հարկման բազայից 80 տոկոսից ոչ […]

̰
Ինդոնեզիայում շարունակվել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նստաշրջանի աշխատանքը

13:34 23.03.2022

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Ինդոնեզիայում մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի շրջանակներում անցկացվող Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նստաշրջանի աշխատանքներին: Մարտի 22-ին կազմակերպվել են պանելային քննարկումներ, իրականացվել է փորձի փոխանակում խորհրդարանների աշխատակազմերի գործունեության առանձնահատկությունների, «փափուկ» իրավունքի և դրա կիրառման անհրաժեշտության վերաբերյալ: Քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր: Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի […]

̰
Քննարկվել է ԵԽ անդամ պետություններում փաստաթղթերի մատչելիության իրավունքին վերաբերող կոնվենցիայի վավերացման հարցը

13:20 23.03.2022

Մարտի 23-ին պատգամավորները քննարկել են ««Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման մասին» նախագիծը: Այն ստորագրվել է 2009թ. հունիսի 18-ին: Փաստաթղթի նպատակն է ապահովել ԵԽ անդամ պետություններում յուրաքանչյուր անձի կողմից ներկայացված հարցման հիման վրա, առանց որևէ խտրականության, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի մատչելիության իրավունքը: Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2020թ. հունիսին: Փաստաթուղթը ստորագրել […]

̰
Փոփոխություններ և լրացում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում

13:13 23.03.2022

Խորհրդարանը մարտի 23-ին առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրների կանոնակարգման հետ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է […]

̰
Ժամը 13:00-ի դրությամբ՝ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

13:08 23.03.2022

Ժամը 13:00-ի դրությամբ՝ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ է Ասկերանի շրջանի Սզնեք և Ներքին Սզնեք համայնքները (ձյան շերտի բարձրությունը՝ 50-60սմ): Դժվարանցանելի են Խաչմաչ, Ռև, Դաշուշեն, Խնածախ, Խրամորթ, Մխիթարաշեն և Սառնաղբյուր համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 50-80սմ): Միակողմանի […]

̰ ̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսի անցակետում

23:55 22.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի, Տավուշի մարզի […]

̰
̰ ̰
Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, միայն եթե երկրի համար իրական վտանգ լինի․ Պեսկով

23:37 22.03.2022

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է միջուկային զենք կիրառել միայն երկրի գոյությանը իրական սպառնալիքի դեպքում։ «Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն գտնվում է հանրային տիրույթում, դուք կարող եք կարդալ բոլոր պատճառները, թե ինչու կարելի է միջուկային զենք կիրառել, այսինքն՝ եթե վտանգ կա երկրի գոյությանը, ապա այն կարող […]

̰
̰
Անվտանգության ուժերն ահաբեկչությունից հետո առավելագույն պատրաստականության են բերվել․ Իսրայելի վարչապետ

23:21 22.03.2022

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը երեքշաբթի հայտնել է, որ հրեական պետության անվտանգության ուժերը առավելագույն պատրաստվածության վիճակի են բերվել Բեեր Շևա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի զոհ է դարձել չորս մարդ: «Անվտանգության ուժերը բերվել են առավելագույն պատրաստականության։ Մենք խստորեն կգործենք ահաբեկիչների դեմ։ Մենք կգտնենք նրանց աջակիցներին», – ասել է Բենեթը։ Վարչապետը նշել է, որ ահաբեկչի վրա […]

̰
Բուք, ձյուն և մերկասառույց․ իրավիճակը ՀՀ ճանապարհներին

23:12 22.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի, Տավուշի մարզի […]

̰
Թրյուդոն և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

23:04 22.03.2022

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի ներկայիս իրավիճակը: Այս մասին հայտնել է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Այսօր վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ», – ասված է հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունում նշել են, որ Թրյուդոն հաստատել է Օտտավայի կանաչ դիրքորոշումը «Ուկրաինայի տարածքային […]

̰
Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

22:56 22.03.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ կարծիքներ են փոխանակել ռուս և ուկրաինացի ներկայացուցիչների միջևբանակցությունների ընթացքի մասին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

22:47 22.03.2022

Հանրապետության տարածքում մարտի 25-ի գիշերը առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն […]

̰
̰
Թայվանի ափերի մոտ 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

22:27 22.03.2022

Թայվանի ափերի մոտ 6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Տայչունգ քաղաքից 133 կմ հարավ-արևելք (ավելի քան 1 մլն մարդ): ԱՄՆ Ցունամիի նախազգուշացման ազգային կենտրոնի տվյալներով՝ ցունամիի նախազգուշացում չի հայտարարվել։ Reuters-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Թայբեյ […]

̰ ̰
̰
SHANTNEWS

22:00 22.03.2022

̰
Դեսպան Ներսեսյանը երախտագիտություն է հայտնել լորդ Ալթոնին իր հայանպաստ գործունեության համար

21:56 22.03.2022

Մարտի 22-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է լորդ Դեյվիդ Ալթոնի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորություններին։ Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Հայաստան-ՄԹ համագործակցության օրակարգը եւ դրա զարգացման հեռանկարները։ Դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի եւ Արցախի շուրջ վերջին զարգացումները եւ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ քաղաքականությունը, որի վերջին վառ օրինակներից է […]

̰
Կրամատորսկի հայերին աստիճանաբար տարհանում են քաղաքից

21:49 22.03.2022

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի հայությանը աստիճանաբար տարհանում են գնդակոծման տակ գտնվող քաղաքի մնացած բնակչության հետ միասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AnalitikaUA.net-ին այդ մասին հայտնել է Կրամատորսկի հայ համայնքի ներկայացուցիչ Վահե Մամիկոնյանը: «Համայնքի բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում են տարհանվել, աստիճանաբար դուրս են բերում քաղաքից դեպի ավելի անվտանգ շրջաններ, բայց համայնքի հիմնական մասը դեռ քաղաքում է: Իշխանությունները […]

̰
Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է ԱԳՆ պետնախարարի հետ

21:42 22.03.2022

Ս.թ. մարտի 22-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների հետ։ Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու գլոբալ անվտանգային հարցերի շուրջ և քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հետագա քայլերը: ԱԽ քարտուղարը զրուցակցին նաև ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային խնդիրների լուծման Հայաստանի […]

̰
Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա ճանապարհները փակ են

21:30 22.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գորիսի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային […]

̰
BACK_TO_TOP