13:44 22.03.2022
Ի պատասխան քաղաքացիների հարցումների՝ ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ստեփանակերտում և Արցախի մնացած բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա, և ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով: «Որևէ խնդիր չկա նաև խմելու ջրի որակի հետ կապված, և քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել մատակարարվող ջրից»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:38 22.03.2022
2022 թվականի հոկտեմբերի 22-23-ին Աթենքում (Հունաստանի Հանրապետություն) կկայանա «Բնապահպանական դիզայնի 3-րդ միջազգային գիտաժողովը» (ICED 2022): Գիտաժողովը նվիրված է բնապահպանական դիզայնին առնչվող գիտական վերջին հետազոտություններին` կայուն զարգացում, աղտոտում, էներգիա, կլիմայի փոփոխություն և այլն: Գիտաժողովը կանցկացվի հիբրիդային ձևաչափով: Մասնակցության համար պահանջվող նյութը պետք է ներկայացնել մինչև 2022 թվականի մայիսի 27-ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` այցելելով https://iced.eap.gr/ կայքէջ, […]
13:34 22.03.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արագածոտնի մարզում եղանակային անբարենպաստ պայմանների և ձյան առատ տեղումների պատճառով, ս.թ․ մարտի 22-ից դադարեցվել «Յոթաղբյուր» կոչվող աղբյուրից սնվող Գեղադիր, Բերքառատ և Սադունց գյուղերի ջրամատակարարումը: Մինչև խնդրի լիարժեք լուծումը, նշված գյուղերի ջրամատակարարումը կիրականացվի շրջիկ ավտոցիստեռնների միջոցով: Նույն պատճառներով խնդիրներ են առաջացել նաև Վանաձորը սնուցող Լոռու մարզի […]
13:20 22.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի տարածաշրջանների […]
13:14 22.03.2022
Պետական եկամուտների կոմիտեն 2022թ․մարտի 18-ին տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ, տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Որոշմամբ սահմանվել […]
13:09 22.03.2022
Մարտի 22-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման կարևորությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
23:59 21.03.2022
Մարտի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2815 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 153 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող` 122, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 268 անձ։ 63 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 5-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 7-ը՝ […]
23:50 21.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Վայք-Ջերմուկ, Գնդեվազ-Ջերմուկ, Շիրակի մարզի Ալագյազ-Արթիկ, Արթիկ-Մանթաշ, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և […]
23:42 21.03.2022
Մարտի 18-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները քաղաքի Ավետիսյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Այգեշատ գյուղի 59-ամյա մի բնակչի: Նա մարտի 11-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության, կաշառք տալուն հանցակցելու և կաշառք տալու փորձի մեղադրանքով։ Խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
23:37 21.03.2022
Մարտի 20-ից 21-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 77 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, Հարթագյուղ գյուղում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան, Նորատուս, Շատջրեք գյուղերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք քաղաքներում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում, Վերին Խոտանան գյուղում, Կոտայքի մարզի […]
23:22 21.03.2022
Հանրապետության տարածքում մարտի 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևան քաղաքում մարտի 22-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց […]
23:16 21.03.2022
Սույն թվականի մարտի 21-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդական Յենս Պլյոտների հետ։ Ինչպես տեղեկացրին ԱԽ գրասենյակից, կողմերը քննարկել են ինչպես Հայաստան-Գերմանիա, այնպես էլ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերին։
23:15 21.03.2022
Մարտի 13-ի գիշերը Արտաշատի մի խանութից գողություն էին արել: Մտել էին Իսակովի փողոցի մթերային խանութ և դրամարկղից գողացել փող, սրահից՝ տարբեր ապրանք: Սեփականատիրոջը պատճառվել էր մոտ 400 000 դրամի վնաս: Իսակովի փողոց մեկնած օպերատիվ խումբը փորձում էր պարզել՝ գողությունը երբ և ինչպես էր եղել. կարևոր էր յուրաքանչյուր հետք ու հանգամանք: Խանութի հետնամասի կիսակառույց շինությունը դուռ […]
23:00 21.03.2022
Լուսանկարում պատկերված տղամարդը տաքսիով երթևեկելիս վարորդից բջջային հեռախոս է խնդրել և նրա «idram» հավելվածով վարկ ձևակերպել՝ խաբեությամբ հափշտակելով գումարը։ Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նրա հանցավոր գործողություններից տուժած այլ անձանց խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Շենգավիթի բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։
22:59 21.03.2022
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ […]
22:44 21.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին Անվտանգության խորհրդի անդամների և Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարան: Երկրի ղեկավարը ծննդյան 60-ամյակի առթիվ շնորհավորել է թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, որին նա արժանացել է hոգևոր արժեքների պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և անձնվեր ծառայության համար:
22:27 21.03.2022
Մարտի 15-ին ոստիկանությանմ Կապանի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները շրջայցի ժամանակ ստուգել են Կապան քաղաքի 41-ամյա բնակչի՝ մոտ 8 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան։ Վարորդը բեռի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ փայտանյութը ձեռք է բերել Կարմրաքար համայնքում: Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում […]
22:13 21.03.2022
Մարտի 16-ին, ժամը 19.30-ին, Գյումրու քաղաքային աղբանոցում հայտնաբերվել էր 30-ամյա Վազգեն Յանգյանի դիակը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերին 59-ամյա քաղաքացին հայտնեց, որ երիտասարդը մահացել էր, երբ քաղաքային աղբանոցում գունավոր մետաղներ որոնելիս վրան հողակույտ էր փլուզվել։ Ըստ տղամարդու՝ երկու ծանոթի օգնությամբ նրա դին հանել էին հողակույտի տակից։ Երիտասարդի մահը արձանագրել էին կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության […]
22:06 21.03.2022
Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջազգային Ծովային կազմակերպության Գլխավոր քարտուղար Կիտակ Լիմին՝ դառնալով ՀՀ առաջին մշտական ներկայացուցիչն այդ կազմակերպությունում։ Արարողությանը հետեւած հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի ներգրավվածությունը ՄԾԿ-ում և համագործակցության հեռանկարները։
21:50 21.03.2022
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը, որտեղ ձյան շերտի բարձրությունը կազմում է 60 սմ: Շրջանի մյուս միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ հորիզոնական տեսանելիությունը թույլ է, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Մարտունու շրջանի Աշան, […]
21:43 21.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:35 21.03.2022
Մարտի 17-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ապօրինի հրազեն պահելու և կրելու վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, որոնք իրացրին Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ։ Ժամը 14.00-ին Շահումյանի 4-րդ փողոցում հայտնաբերվեց ու Մալաթիայի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ՝ իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով հանդերձ։ Մեքենայի սրահում հայտնաբերված պայուսակում առանց գործարանային համարի ատրճանակ կար՝ լիցքավորված 5 […]
21:27 21.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 21։15-ի դրությամբ, Մ-14 միջպետական ավտոճանապարհի 7-րդ կիլոմետր հատվածը (դեպի Դրախտիկ) ձնահյուսի և հողային բերվածքների (մոտ 300 խմ) պատճառով երկկողմանի փակ է։ Այժմ «Ծովագյուղի ՃՇՇ» ընկերության կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման և բացման աշխատանքներ։
20:53 21.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Վայք-Ջերմուկ, Գնդեվազ-Ջերմուկ, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող, Շիրակի մարզի Մեծ Ալագյազ-Արթիկ, […]