23:30 27.12.2024
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի գործակալ Ժորժե Մենդեշը խոսել է իր հաճախորդի պայմանագրի երկարաձգման հնարավորության մասին: «Յամալն անպայման նոր պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ: Նա պետք է մնա ակումբում: Չեմ կարող ասել, թե երբ, բայց գործարքն անպայման կկայանա: Նա ֆենոմենալ տարի անցկացրեց: Յամալն ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն: 17-ամյա […]
23:15 27.12.2024
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) պաշտոնական կայքում հրապարակել է 2024 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականը, որը հետևյալ տեսքն ունի. Դարպասապահ. Էմիլիանո Մարտինես (Արգենտինա): Պաշտպաաններ. Դանիել Կարվախալ (Իսպանիա), Ռուբեն Դիաշ (Պորտուգալիա), Անտոնիո Ռյուդիգեր (Գերմանիա), Ալֆոնսո Դևիս (Կանադա): Կիսապաշտպաններ. Ռոդրի (Իսպանիա), Ջուդ Բելինգեմ (Անգլիա), Տոնի Կրոս ( Գերմանիա): Հարձակվողներ. Լամին Յամալ (Իսպանիա), Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա), Վինիսիուս […]
23:00 27.12.2024
Ինչպես հայտնում է Sport.es-ը, կատալոնական «Բարսելոնան» նախատեսում է վաճառել մի շարք կենտրոնական պաշտպանների և կիսապաշտպանների, այդ թվում՝ Էրիկ Գարսիային, Անդրեաս Քրիստենսենին, Պաբլո Տորեին և Ֆրենկի դե Յոնգին։ Բացի դրանից, ակումբը պատրաստ է բաժանվել հարձակվող Անսու Ֆատիից, եթե ստանա շահավետ առաջարկ։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ձմռանը «Բարսելոնան» նախատեսում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս […]
22:40 27.12.2024
Transfermarkt-ը թարմացրել է Իսպանիայի Լա Լիգայում հանդես եկող որոշ խաղացողների տրանսֆերային արժեքները։ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը աճել է 30 միլիոն եվրոյով, ու այժմ գնահատվում է 180 միլիոն եվրո: Յամալի տրանսֆերային արժեքը այս պահին 20 միլիոն եվրոյով գերազանցում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքին, որը նվազել է 20 միլիոն եվրոյով […]
22:22 27.12.2024
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ իր նախկին թիմը` Մադրիդի «Ռեալը», կհաղթի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում: «Եթե ես խաղադրույք կատարեի, թե որ թիմը կհաղթի Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում, կընտրեի Մադրիդի «Ռեալը»: «Բեռնաբեուն հատուկ ստադիոն է, որտեղ թիմերը վախենում են խաղալ»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։ Մրցաշարի […]
22:05 27.12.2024
«Բոկա Խունիորսի» ղեկավարությունը պայմանագիր է առաջարկել իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին: Արգենտինական թոփ ակումբը պատրաստ է 38-ամյա խաղացողի հետ մեկ տարվա պայմանագիր կնքել՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ռամոսի վերջին ակումբը եղել է իսպանական «Սևիլյան»։ Պաշտպանն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։ Նախորդ մրցաշրջանում Ռամոսը անդալուզական ակումբի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 […]
21:50 27.12.2024
Transfermarkt-ը ներկայացրել է այսօրվա դրությամբ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը։ 1. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)՝ 200 միլիոն եվրո 2. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա)՝ 200 միլիոն եվրո 3. Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա)՝ 180 միլիոն եվրո 4. Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա)՝ 180 միլիոն եվրո 5. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա)՝ 160 միլիոն եվրո 6. Բուկայո […]
21:25 27.12.2024
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին: Ավելի վաղ «Սիթիի» երկրպագուներն «Էվերթոնի» դեմ հանդիպման վերջում սուլել էին ֆուտբոլիստներին: ««Մանչեսթեր Սիթիի» ֆանատները խաղի վերջում սուլում են: Տարիների անհավանական հաջողություններ և հնարավորություն տեսնելու սպորտի պատմության մեջ լավագույն ֆուտբոլը: Իսկ երբ թիմն ամենաշատը նրանց կարիքն ունի…»,- սոցցանցերում գրել է անգլիացի լեգենդար ֆուտբոլիստը: Պեպ Գվարդիոլայի […]
21:11 27.12.2024
Իսպանիայի դատարանը մերժել է Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին գրանցելու «Բարսելոնայի» դիմումը, հայտնում է Marca-ն: Դեկտեմբերի 30-ին կատալոնական ակումբը կրկին այդ հարցով կդիմի դատարան: Օլմոյի գրանցումն ավարտվելու է դեկտեմբերի 31-ին: 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նախատեսված կետով խաղացողն իրավունք ունի անվճար հեռանալ, եթե ակումբը չկարողանա իրեն գրանցել: Հիշեցնենք, որ Դանի Օլմոն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է […]
20:55 27.12.2024
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը թարմացրել է նախկին մարզիչ Էրիկ տեն Հագի օրոք գրանցված հակառեկորդը, հայտնում է Opta-ն: «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում կրած պարտությունը 4-րդ անընդմեջն էր պորտուգալացի մասնագետի համար: Էրիկ տեն Հագի օրոք «Մանչեսթեր Յունայթեդը» 4 անընդմեջ պարտություն կրել էր մեկնարկային խաղերում:
20:37 27.12.2024
«Չելսին» պատմության մեջ առաջին անգամ Անգլիայի Պրեմիեր լիգայում սեփական հարկի տակ լոնդոնյան դերբիում պարտվել է «Ֆուլհեմին», հայտնում է Squawka-ն: Իսկ «Ֆուլհեմի» համար սա 45 տարվա մեջ պատմության առաջին հաղթանակն է «Չելսիի» նկատմամբ արտագնա խաղում: «Ֆուլհեմը» Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում 2:1 հաշվո հաղթանակ է կորզել ավելացված ժամանակի 5-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:
20:17 27.12.2024
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Մովսեսյանը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզական տնօրենի պաշտոնից, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը։ 49-ամյա մասնագետը 2012 թվականից էր այս ակումբի համակարգում։ Սկզբում նա աշխատում էր սկաուտական բաժնում, որը գլխավորել էր 2020-ին։ 2022-ին Մովսեսյանը նշանակվել էր ԲԿՄԱ-ի մարզական տնօրեն։ Անդրեյ Մովսեսյանը Հայաստանի հավաքականում հանդես է եկել 2000-2003թթ., մասնակցել է 18 խաղի ու […]
19:55 27.12.2024
«Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել փոխել «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի անվանումը, հայտնում է Marca-ն: «Սանտյագոն» կկրճատվի և կմնա ուղղակի «Բերնաբեու» անունը: Այս որոշումը կոմերցիոն նպատակ է հետապնդում: «Ռեալի» տնային արենայի վերակառուցումը սկսվել էր 2019 թվականին, ղեկավարությունը խոստացել էր այն ավարտել 2023-ի վերջին, սակայն ժամկետը հետաձգվել էր: Նոր «Բերնաբեուն» վերակառուցելու համար իսպանական ակումբը ծախսել էր 1.76 միլիարդ […]
19:14 27.12.2024
«Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում անցկացրած երրորդ անընդմեջ խաղում է պարտվում: Պորտուգալացի Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմն Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում հյուրընկալվել էր «Վուլվերհեմփթոնին» և զիջել է 0-2 հաշվով: 58-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից կատարած ուղիղ հարվածով հաշիվը բացել է բրազիլացի Մաթեուս Կունյան: Ավելացված ժամանակի 9-րդ րոպեին էլ վերջակետը դրել է հարավկորեացի Հվան Հի Չանը` 2-0: 47-րդ […]
18:48 27.12.2024
ESPN սպորտային պորտալը հրապարակել է ֆուտբոլում 2024 թվականի լավագույնների ցուցակը: Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Վինիսիուս Ժունիորը: «Տարվա առաջընթաց» անվանակարգում հաղթող է դարձել «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալը: Լավագույն մարզիչ է ճանաչվել Կառլո Անչելոտին: Լավագույն թիմն Իսպանիայի հավաքականն է, իսկ տարվա լավագույն հանդիպումը Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի քառորդ եզրափակչի՝ «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը:
18:28 27.12.2024
Նյու Յորք քաղաքում ընթանում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Առաջին խաղային օրը Շանթ Սարգսյանը 5 խաղափուլից հետո վաստակել է 4.5 միավոր և 1-4-րդ տեղերն է բաժանում է Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ: 3-րդ և 4-րդ խաղափուլերում 22-ամյա շախմատիստը հաղթանակ է տարել Վասիլի Իվանչուկի և Անիշ Գիրիի նկատմամբ։ Տիգրան Պետրոսյանը և Կարեն Գրիգորյանը […]
18:06 27.12.2024
«Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում ընդունել է «Լեսթերին» և առավելության հասել 3-1 հաշվով: 6-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացել է գանացի հարձակվող Ջորդան Այուն, առաջին խաղակեսի ավելացված ժամանակի առաջին րոպեին հոլանդացի հարձակվող Քոդի Գակպոն խփել է պաատասխան գոլը: Երկրորդ խաղակեսի մեկնարկին անգլիացի կիսապաշտպան Կյորտիս Ջոնսը հաշվի մեջ առաջ է մղել Սլոթի թիմին, իսկ 82-րդ րոպեին […]
17:46 27.12.2024
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել են ավարտվող տարվա արդյունքները: «Տարին լավ անցավ մեզ համար, բայց կարող էր ավելի լավը լինել: Լավ էր, որովհետև դեռ տեղ ունենք ավելացնելու: Մենք բարձրացրել ենք նշաձողը, ի […]
17:10 27.12.2024
UFC-ի ծանր քաշային կարգի նախկին չեմպիոն Ջամալ Հիլն անդրադարձել է Արման Ծառուկյանի ու Իսլամ Մախաչևի տիտղոսային մենամարտին։ Թեթև քաշային կարգի չեմպիոն Մախաչևը հայ մարտիկի հետ ռևանշ մենամարտը կանցկացնի հունվարի 18-ին Լոս Անջելեսում։ «Կարծում եմ՝ Իսլամը կհաղթի։ Մախաչևին տեսել եմ մի քանի օր առաջ, նա ուներ ուժեղ տեսք։ Իհարկե, հետաքրքիր մենամարտ է, որը կարող է ունենալ […]
16:38 27.12.2024
Իսպանական «Սևիլիայից» հեռանալուց հետո 6 ամիս ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Սերխիո Ռամոսը բանակցություններ է սկսել բրազիլական «Կրուզեյրո» ակումբի հետ: 38-ամյա Ռամոսը 2005-2021 թվականներին խաղացել է Մադրիդի «Ռեալում», 2021-2023 թվականներին էլ` ֆրանսիական ՊՍԺ-ում: Իսպանիայի հավաքականի լեգենդար պաշտպանն ամռանը մի շարք ակումբներից առաջարկ է ստացել, սակայն չի գնացել նոր գործարքի:
15:37 27.12.2024
Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ժոաու Պերեյրան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պորտուգալացի մասնագետը նոյեմբերին էր գլխավորել «Սպորտինգը»՝ փոխարինելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ռուբեն Ամորիմին։ Պերեյրայի գլխավորությամբ պորտուգալական ակումբը 8 խաղում կրել է 4 պարտություն։ «Սպորտինգի» նոր գլխավոր մարզիչը լինելու է Ռույ Բորխեսը։ Կողմերն արդեն հստակեցրել են պայմանագրի բոլոր կետերը։
14:40 27.12.2024
Նիդերլանդցի անվանի ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆի որդին մարզվում է «Միլանի» հիմնական կազմի հետ, հայտնում է Football Italia-ն։ Դենզել Զեդորֆը հանդես է գալիս իտալական ակումբի Մ18 թիմում, և գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հրավերով առաջին անգամ միացել է ակումբի հիմնական թիմին։ 17-ամյա կիսապաշտպանը «Միլանի» համակարգում խաղում է 2019 թվականից, իսկ ակումբի Մ18 թիմում նորամուտը նշել է ընթացիկ մրցաշրջանում։ […]
14:12 27.12.2024
Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» և եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ են գործող պայմանագիրը երկարաձգելուն։ 32-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027թ․ ամառ և կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից, գործող համաձայնագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, դարձել […]
13:16 27.12.2024
Իտալական «Բոլոնիայի» արգենտինացի հարձակվող Սանտիագո Կաստրոն հայտնվել է Միլանի «Ինտերի» հետաքրքրության տիրույթում։ Իտալիայի չեմպիոնն ուշադրությամբ հետևում է 20-ամյա ֆուտբոլիստի կարիերայի զարգացումներին։ «Ինտերը» ծրագրում է Կաստրոյին ձեռք բերել 2025թ․ ամռանը։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 25 միլիոն եվրո։ Արգենտինացու պայմանագիրը «Բոլոնիայի» հետ նախատեսված է մինչև 2028թ․ ամառ։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 22 խաղի, դարձել 5 […]
12:50 27.12.2024
Մադրիդի «Ռեալը» նոր ֆուտբոլիստներ չի ունենա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին գրում է AS-ը: Չեմպիոնների լիգայի գավաթակիրը կողմնորոշվել է հաջորդ տրանսֆերային պատուհանին անելիքների հարցում։ Ամռանը «Ռեալը» կփորձի թարմացնել աջ պաշտպանի դիրքն ու կիսապաշտպանության կենտրոնը։ Մադրիդցիների տրանսֆերային ցուցակում են անգլիական «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ու իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին։ Իսպանացուն այլընտրանքային տարբերակ […]
12:06 27.12.2024
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն հայտնել է, որ հաջորդ տարի կվերադառնա ռինգ։ «Կվերսկսեմ կարիերաս, կվերադառնամ 2025 թվականին։ Ունենք մի շարք առաջարկներ, կքննարկենք ու կընտրենք»,- ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկի խոսքերը մեջբերում է «ТАСС»-ը։ 46-ամյա Պակյաոն պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021 թվականի օգոստոսին՝ կուբացի Յորդենիս Ուգասին պարտվելուց մեկ ամիս անց։ Ֆիլիպինցին […]
11:39 27.12.2024
«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը քննադատության թիրախում է հայտնվել սոցցանցերում հրապարակած ընտանեկան լուսանկարի համար։ 32-ամյա ֆուտբոլիստը սուրբծննդյան տոնի առթիվ ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել ամանորյա տոնածառի ֆոնին։ Սալահը մուսուլման է, իսկ իսլամական ավանդույթներով ընդունված չէ նշել կաթոլիկ Սուրբ Ծնունդը։ Բազմաթիվ երկրպագուներ սոցցանցերում քննադատել են Եգիպտոսի հավաքականի առաջատարին՝ նրան մեղադրելով կրոնը դավաճանելու մեջ։
11:15 27.12.2024
Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսն անակնկալ է մատուցել սիրելիին։ Սուրբծննդյան տոնի առթիվ իսպանուհի մոդելը թանկարժեք մեքենա է նվիրել Պորտուգալիայի հավաքականի ավագին։ Rolls-Royce Dawn մեքենայի գինը 359 հազար դոլար է։ Հիշեցնենք, որ զույգը միասին է 8 տարուց ավելի։ 39-ամյա ֆուտբոլիստն ունի 5 զավակ, որոնցից երկուսի մայրը Ջորջինա Ռոդրիգեսն է։
10:52 27.12.2024
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն «Էվերթոնի» դեմ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղից առաջ գիշերել են ակումբի մարզաբազայում, հաղորդում է The Mirror-ը։ Թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այս որոշումը կայացրել է խաղացողներին տոնուսի մեջ պահելու համար։ Սովորաբար սուրբծննդյան գիշերը ֆուտբոլիստներն անցկացնում են ընտանքիների հետ, սակայն այս անգամ ավանդույթը խախտվել է։ Հիշեցնենք, որ բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթին» […]
10:16 27.12.2024
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» սոցցանցերում հրապարակել է շնորհավորական տեսանյութ։ Ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով երկրպագուներին շնորհավորել են Ամանորի ու Սուրբ Ծննդի առթիվ։ Շնորհավորանքի խոսքեր է ասել նաև Հենրիխ Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 35-ամյա կիսապաշտպանը «Ինտերի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ View this post on Instagram […]