22:39 29.12.2024
Daily Mail պարբերականը ներկայացրել է իր վարկածով Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ստադիոնները։ Ցանկը գլխավորել է «Տոտենհեմ Հոթսփուր» ստադիոնը, երկրորդ տեղում հյուսիսլոնդոնյան մյուս ակումբի` «Արսենալի» տնային` «Էմիրեյթս» մարզադաշտն է։ Եռյակը եզրափակել է «Էնֆիլդ Ռոուդը» («Լիվերպուլ»)։ Պարբերականը ցանկը կազմելիս հաշվի է առել հինգ չափանիշ` ստադիոնի մթնոլորտը, ենթակառուցվածքները, էսթետիկան, պատմությունը և հյուր ակումբների երկրպագուների հարմարավետությունը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի […]
21:31 29.12.2024
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ցանկանում է ուժերը փորձել MLS-ում, հայտնում է TEAMtalk-ը։ 33-ամյա ֆուտբոլիստն իր շրջապատին ասել է, որ մտադիր է ամռանը տեղափոխվել Մայամիի «Ինտեր», որի կազմում հանդես են գալիս լեգենդար ֆուտբոլիստներ Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը, Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը: Դե Բրույնեի` «Մանչեսթեր Սիթիի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 […]
20:13 29.12.2024
UFC-ի թեթևագույն քաշային կարգում նախկին չեմպիոն Դեյվեսոն Ֆիգերեդոն կանխատեսել է Մերաբ Դվալիշվիլի – Ումար Նուրմագոմեդով մենամարտի հաղթողին։ «Ավելի շատ հակված եմ, որ կհաղթի Մերաբը։ Չնայած նա չունի հարվածի լավ տեխնիկա, կարողանում է հոգնեցնել մրցակցին ու մենամարտը տեղափոխել պարտեր։ Մյուս կողմից, Ումարը հիանալի է ավարտում մենամարտերը պառկած դիրքում, հետևաբար դա լուրջ ռիսկ է Դվալիշվիլիի համար։ Ամեն […]
19:09 29.12.2024
«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը որոշել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ըստ Marca-ի` 26-ամյա ֆուտբոլիստն այդ մասին արդեն հայտնել է անգլիական ակումբի ղեկավարությանը։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ակումբը 2025 թ. հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի երկարաձգման հերթական փորձն է արել։ Այժմ «Լիվերպուլը» ցանկանում է վաճառել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը, որպեսզի նա համաձայնագրի լրանալուց հետո չհեռանա անվճար։ […]
17:28 29.12.2024
Խառը մենամարտերի հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը նշել է UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի թույլ կողմերը։ «Մախաչևը նոր տեխնիկա չունի։ Նախկինում նա ավելի բազմազան էր գործում և շատ էր տեղաշարժվում օգտագոնում։ Այժմ նա միայն կլինչի միջոցով է փորձում մրցակցին տեղափոխել պարտեր։ Սա փաստում է, որ նա չի ցանկանում շատ էներգիա ծախսել։ Մախաչևը վստահ […]
15:27 29.12.2024
ՖԻԴԵ-ն որակազրկել է համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենին և հեռացրել նրան Նյու Յորքում ընթացող կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունից։ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը գրում է, որ նորվեգացին չի պահել աշխարհի առաջնության կանոնակարգով սահմանված հագուստի ոճն ու 9-րդ տուրին ներկայացել ջինսե տաբատով։ 34-ամյա Կառլսենը տուգանվել է 200 դոլարով, սակայն մերժել է հագուստը փոխելու առաջարկը։ Նա […]
14:17 29.12.2024
Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Լաշա Տալախաձեն սոցցանցերում լուսանկար է հրապարակել ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանի հետ։ «2024 թ. աշխարհի չեմպիոնը»,- լուսանկարին կից գրել է վրացի լեգենդար ծանրորդը։ 25-ամյա Լալայանը վերջերս Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած աշխարհի առաջնությունում առաջին անգամ դարձել է չեմպիոն։ Նա նաև օլիմպիական փոխչեմպիոն է, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների […]
13:15 29.12.2024
2025 թ. Հայաստանում անցկացվելու է բռնցքամարտի երեք խոշոր միջազգային մրցաշար։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլին կայանալու է «Երևանի քաղաքապետարանի գավաթ» մեծահասակների, սեպտեմբերին` «Բարեկամության գավաթ» ավագ տարիքի պատանիների միջազգային մրցաշարը, իսկ հոկտեմբերին` Եվրոպայի Մ23 առաջնությունը։ Այս բոլոր մրցաշարերն ընդգրկվել են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի (EUBC) օրացույցային ծրագրում։
12:05 29.12.2024
Հանրահայտ Մարիո Բալոտելին «Ջենոային» միանալուց ընդամենը երկու ամիս անց կարող է հեռանալ ակումբից: La Gazzetta dello Sport-ը գրում է, որ 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Կրուս Ասուլը»։ Կողմերը հավանական գործարքի հարցում բանակցում են։ Մեքսիկական ակումբը պատրաստ է 2025 թ. ձմռանը ձեռք բերել Բալոտելիին։ Բալոտելին «Ջենոային» միացել է հոկտեմբերի 28-ին, մասնակցել 6 հանդիպման, դաշտում անցկացրել 56 […]
10:59 29.12.2024
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարում։ Աշխարհի 43-րդ ռակետի առաջին մրցակցիը Ռեբեկա Շրամկովան էր (Սլովակիա, 46-րդ ռակետ)։ էլինան վստահ է անցկացրել մրցամարտը և հաղթելէ 1:6, 6:2, 6:2 հաշվով: Թենիսիստուհիները մրցել են նաև 2023 թ-ին: Բուդապեշտի WTA-250 շարքի մրցաշարի առաջին փուլում հաղթել էր հայ թենիսիստուհին` 2-6, 6-4, 6-3։ Ավանեսյանը Շրամկովայի արգելքը հաղաթահարելուց […]
17:55 28.12.2024
Իսպանիայի Ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է բանակցությունները ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի հետ պայմանագրի երկարաձգելու վերաբերյալ։ Ինչպես հայտնում է AS-ը, ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Լուսանը հանդիպել է մարզչի շահերը ներկայացնող իրավաբանների հետ։ Չնայած Լուսանի և դե լա Ֆուենտեի միջև գերազանց հարաբերություններին, կողմերը դեռևս ունեն ֆինանսական տարաձայնություններ, որոնք պետք է հաղթահարել։ Մարզչի տարեկան աշխատավարձը կազմում […]
17:40 28.12.2024
Բեռլինի «Ունիոնը» հայտարարել է դանիացի մասնագետ Բո Սվենսոնին հեռացնելու մասին։ Սվենսոնի հետ միասին հեռացվել է ամբողջ մարզչական շտաբը։ Գերմանիայի Բունդեսլիգայի 15 տուրից հետո «Ունիոնը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը։ Առաջնության վերջին 8 հանդիպումներում «Ունիոնը» հաղթանակ չունի։
15:46 28.12.2024
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դուբայում անցկացված Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Մերձավոր Արևելքի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, Սալեմ Ալ-Դոսարին (երկուսն էլ՝ «Ալ Հիլյալ»), Ռիյադ Մահրեզը («Ալ Ահլի») և Սուֆիան Ռայիմին («Ալ Աին»): 39-ամյա Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ ստանում է այս մրցանակը:
15:04 28.12.2024
Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը: Դեկտեմբերի լավագույնի կոչման համար քվեարկության արդյունքում 21-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է Անտուան Գրիզմանին («Աթլետիկո»), Ռաֆինյային («Բարսելոնա»), Օյան Սանսեթին («Աթլետիկ») և Սանդրո Ռամիրեսին («Լաս Պալմաս»): Բելինգեմը դեկտեմբերի ընթացքում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ […]
13:00 28.12.2024
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո խոսել է կարիերայում գրանցած կտրուկ առաջընթացի մասին: «Որպես մանուկ գնացի Եվրո-2024-ին, մրցաշարից հետո հայտնի դարձա ամբողջ աշխարհում։ Երբ խոսում էին ազգային հավաքականի մասին, ինձ որպես կարևոր խաղացող չէին նշում։ Բայց երբ վերադարձա, հասկացա, […]
12:24 28.12.2024
Բրիտանական GiveMeSport պորտալի կազմած ցանկի համաձայն՝ ամենաթերագնահատված խաղացող է ճանաչվել Միքայել Լաուդրուպը։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Յուվենտուս», «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ» և «Այաքս» ակումբներում։ 2006 թվականին Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լաուդրուպին ճանաչել է Դանիայի ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող։ Տասնյակի երկրորդ տեղում է «Բավարիայի» հարձակվող կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, իսկ երրորդը՝ «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը։ […]
11:58 28.12.2024
Կրիշտիանու Ռոնալդուն Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ անդրադարձել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արդյունքներին: «Վինիսիուսը ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Իմ կարծիքով` նա արժանի էր «Ոսկե գնդակը» նվաճելուն։ Նրա` երկրորդ տեղում հայտնվելն անարդարություն է: Մրցանակը տրվեց Ռոդրիին, նա ևս արժանի էր դրան։ Բայց ես կարծում եմ, որ Վինիսիուսը պետք է նվաճեր մրցանակը: Նա հաղթեց Չեմպիոնների […]
11:15 28.12.2024
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում ստացելէ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Վինիսիուսը 2024 թվականին բոլոր մրցաշարերում ակումբի և Բրազիլիայի հավաքականի կազմում խփել է 34 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։ «Ռեալի» հետ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը, հաղթել Լա լիգայում, Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և Միջմայրցամաքային գավաթում: […]
10:41 28.12.2024
Դուբայում ընթացող Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է տարվա լավագույն թիմ: «Ռեալը» նախորդ մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայում, Լա լիգայում, Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում:
10:16 28.12.2024
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Scania» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ […]
09:58 28.12.2024
Ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը հայտնել է, որ իր կրած Rolex ժամացույցը իրականում կեղծ է։ Ուսիկի խոսքերով՝ նա ենթադրել է, որ ոչ ոք չի կասկածի իր կրած ժամացույցի իրականը լինելու մասին։ «Ես Թուրքիայում էի մարզումներից մեկի ժամանակ և տեսա, որ լողափին մի քանի տղաներ Rolex են վաճառում։ Մտածեցի՝ եթե դրանք գնեմ, ոչ ոք չի կռահի, որ […]
09:09 28.12.2024
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Սելարայանը «Ալ-Ֆատեհից» գնել է իր տրանսֆերային իրավունքները և «Բելգրանոյին» միացել է անվճար։ Կողմերի միջև կնքվել է երկու տրավա պայմանագիր՝ մինչև 2027 թվականի դեկտեմբեր։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Սելարայանը «Ալ-Ֆատեհի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և […]
23:56 27.12.2024
Նորվեգացի նախկին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ ինքը ոչ թե հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուին, այլ իրեն է աշխարհի լավագույն շախմատիստ համարում։ Կարլսենն աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանել է 2013-ից 2023 թվականներին։ Նա հաջողությամբ պաշտպանել է չեմպիոնության տիտղոսը չորս անգամ։ Հետո Մագնուսը կամավոր հրաժարվել է հինգերորդ պաշտպանության հնարավորությունից, և 2023 թվականին տիտղոսն անցել է չինացի […]
23:44 27.12.2024
Մադրիդի «Ռեալը» ծրագրում է 2025 թվականին ուժեղացնել ձախ պաշտպանի դիրքը։ «Ռեալի» առաջնահերթ թեկնածուն Մյունխնի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսն է։ Սակայն մադրիդյան ակումբը ունի նաև այլընտրանքային տարբերակներ։ Դրանցից մեկը «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն է։ Այս մասին հայտնում է FCInterNews-ը։ Պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսը: Նշվում է, որ […]
23:30 27.12.2024
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի գործակալ Ժորժե Մենդեշը խոսել է իր հաճախորդի պայմանագրի երկարաձգման հնարավորության մասին: «Յամալն անպայման նոր պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ: Նա պետք է մնա ակումբում: Չեմ կարող ասել, թե երբ, բայց գործարքն անպայման կկայանա: Նա ֆենոմենալ տարի անցկացրեց: Յամալն ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն: 17-ամյա […]
23:15 27.12.2024
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) պաշտոնական կայքում հրապարակել է 2024 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականը, որը հետևյալ տեսքն ունի. Դարպասապահ. Էմիլիանո Մարտինես (Արգենտինա): Պաշտպաաններ. Դանիել Կարվախալ (Իսպանիա), Ռուբեն Դիաշ (Պորտուգալիա), Անտոնիո Ռյուդիգեր (Գերմանիա), Ալֆոնսո Դևիս (Կանադա): Կիսապաշտպաններ. Ռոդրի (Իսպանիա), Ջուդ Բելինգեմ (Անգլիա), Տոնի Կրոս ( Գերմանիա): Հարձակվողներ. Լամին Յամալ (Իսպանիա), Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա), Վինիսիուս […]
23:00 27.12.2024
Ինչպես հայտնում է Sport.es-ը, կատալոնական «Բարսելոնան» նախատեսում է վաճառել մի շարք կենտրոնական պաշտպանների և կիսապաշտպանների, այդ թվում՝ Էրիկ Գարսիային, Անդրեաս Քրիստենսենին, Պաբլո Տորեին և Ֆրենկի դե Յոնգին։ Բացի դրանից, ակումբը պատրաստ է բաժանվել հարձակվող Անսու Ֆատիից, եթե ստանա շահավետ առաջարկ։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ձմռանը «Բարսելոնան» նախատեսում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս […]
22:40 27.12.2024
Transfermarkt-ը թարմացրել է Իսպանիայի Լա Լիգայում հանդես եկող որոշ խաղացողների տրանսֆերային արժեքները։ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը աճել է 30 միլիոն եվրոյով, ու այժմ գնահատվում է 180 միլիոն եվրո: Յամալի տրանսֆերային արժեքը այս պահին 20 միլիոն եվրոյով գերազանցում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքին, որը նվազել է 20 միլիոն եվրոյով […]
22:22 27.12.2024
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ իր նախկին թիմը` Մադրիդի «Ռեալը», կհաղթի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում: «Եթե ես խաղադրույք կատարեի, թե որ թիմը կհաղթի Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում, կընտրեի Մադրիդի «Ռեալը»: «Բեռնաբեուն հատուկ ստադիոն է, որտեղ թիմերը վախենում են խաղալ»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։ Մրցաշարի […]
22:05 27.12.2024
«Բոկա Խունիորսի» ղեկավարությունը պայմանագիր է առաջարկել իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին: Արգենտինական թոփ ակումբը պատրաստ է 38-ամյա խաղացողի հետ մեկ տարվա պայմանագիր կնքել՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ռամոսի վերջին ակումբը եղել է իսպանական «Սևիլյան»։ Պաշտպանն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։ Նախորդ մրցաշրջանում Ռամոսը անդալուզական ակումբի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 […]