15:15 09.12.2024
ԱՄՆ-ում ավարտվել է Saint Louis Masters մրցաշարը, որին մանսակցում էր Հայաստանը ներկայացնող երեք շախմատիստ։ Արամ Հակոբյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և բաժանել 3-8-րդ տեղերը։ ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սևյանը նույնպես հավաքել է 6 միավոր և լրացուցիչ գործակիցներով զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ Հակոբյանը լրացուցիչ գործակիցներով 6-րդն է։ Արման Միքայելյանն ու Աննա Սարգսյանը 4,5 միավորով […]
14:55 09.12.2024
«Լիվերպուլը» պայմանագրի երկարաձգման հարցում առաջարկ է արել ակումբի հարձակվող Մոհամեդ Սալահին, հայտնում է The Athletic-ը։ Ըստ աղբյուրի` կողմերը դեռ հեռու են համաձայնության հասնելուն։ Անգլիական ակումբը վստահ չէ, որ եգիպտոսցի ֆուտբոլիստը մրցելույթները կշարունակի ակումբում։ Այդուհանդերձ, 32-ամյա հարձակվողն արդեն հայտարարել է, որ ցանկանում է մնալ «Լիվերպուլում»։ Օրեր առաջ նա հայտարարել էր, թե հիասթափված է, որ ակումբը պայմանագրի […]
14:35 09.12.2024
Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» մրցակցի դաշտում 3-0 հաշվով առավելության է հասել «Լեգանեսի» նկատմամբ։ Սան Սեբաստիանը ներկայացնող թիմում հերթական հանդիպումն է բաց թողել հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որն օգոստոսից ապաքինվում է վնասվածքից։ Բասկյան ակումբը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել, միավորների քանակը հասցրել 24-ի և բարձրացել 6-րդ տեղ։ «Լեգանեսը» 15 միավորով 15-րդն է։
14:10 09.12.2024
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը կիսել է 4-11-րդ տեղերը, իսկ լրացուցիչ գործակիցներով ճանաչվել 8-րդը։ 41-ամյա շախմատիստը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր։ Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Սլովենիան ներկայացնող ռուս Վլադիմիր Ֆեդոսեևը, որը հավաքել է 9,5 միավոր։ Սարգսյանը կմասնակցի նաև կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանը:
13:47 09.12.2024
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) թարմացրել է դասակարգման աղյուսակը։ Լավագույն տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Աղյուսակը շարունակում է գլխավորել Արինա Սաբալենկան (Բելառուս, 9416 միավոր), որին հաջորդում են Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 8295), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6530), Յասմին Պաոլինին (Իտալիա, 5344), Ցինվեն Չժենը (Չինաստան, 5340), Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 5171), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 4705), Էմմա Նավարոն (ԱՄՆ, 3589), Դարյա […]
13:28 09.12.2024
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը։ 21-ամյա Սահակյանը, ով հաջողություններ է գրանցել 67 կգ քաշային կարգում, այս անգամ մասնակցելու է մինչև 73 կգ քաշայինների մրցմանը։ Հայ ծանրորդը երկամարտի համար նախնական պատվիրել է 345 կգ։ Հիշեցնենք, որ մրցումային […]
22:16 07.12.2024
Նոյեմբերի 28-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում հավաքագրվել է ավելի քան 15 միլիոն ԱՄՆ դոլար: Նշենք սակայն, որ դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին: Մինչ այդ, այսօր «Հեռանկարը» մարաթոնի և դրա արդյունքներով նախատեսված ծրագրերի մասին զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին […]
18:25 06.12.2024
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Խորխե Մասը խոսել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիի ապագայի մասին: «Ես 100 տոկոսով վստահ եմ, որ Մեսսին կբացի մեր նոր արենան 2026 թվականին: Մինչմրցաշրջանային հատվածում ես խոսել եմ Լեոյի հետ: Քանի Մեսսիի առողջությունը թույլ է տալիս, նրան տեսնելու ենք մեր ակումբի համազգեստով: Լավատես եմ նրա ապագայի հարցում»,- 61-ամյա Խորխե […]
18:09 06.12.2024
Չինացի Դին Լիրենն ու հնդիկ Դոմարաջու Գուկեշը հերթական ոչ-ոքին են գրանցել Սինգապուրում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում։ 9-րդ պարտիան ավարտվել է 54-րդ քայլին։ 18-ամյա Գուկեշը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով։ Մրցամարտի հաշիվը դարձել է 4,5-4,5։ 9 տուրում գրոսմայստերները տարել են մեկական հաղթանակ։ Այսօր շախմատիստները հանգստանում են, իսկ վաղը կանցկացնեն 10-րդ պարտիան։ Հիշեցնենք, որ […]
23:44 05.12.2024
«Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը տեղեկացրել է, որ կիսապաշտպանը չի դիտարկում վերադարձը Ռուսաստան: «Արսենն այժմ ընդհանրապես չի դիտարկում Ռուսաստան վերադառնալու տարբերակներ։ Նա խաղում է «Ռեալ Սոսյեդադում» և վնասվածքից հետո կշարունակի հանդես գալ իսպանական ակումբում»,- ռուսական Sport24-ի թղթակցին ասել է Զախարյանի գործակալը: Ավելի վաղ Մոսկվայի «Դինամոյից» հայտարարել էին, որ դեմ չեն լինի Ռուսաստանի […]
22:36 05.12.2024
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել Լեհաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի մրցավեճում: Շչեցինի «Պոգոնը» տանը 4-3 հաշվով հաղթել է Լյուբլինի «Զագլեմբեին»: Գյումրեցի ֆուտբոլիստը 24-րդ րոպեին սկսել է «Պոգոնի» գրոհը, վերջում էլ մրցակցի տուգանային հրապարակում ստացել գնդակը և այն ուղարկել դարպասը: Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Բիչախչյանը լեհական թիմի կազմում մասնակցել է 19 խաղի, […]
21:40 05.12.2024
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 12 մասնակից։ Տղամարդկանցից հանդես կգան Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը և Էմին Օհանյանը։ Կանանց մրցաշարին կմասնակցեն Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը։ Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 26-28-ը Նյու Յորքում։
21:08 05.12.2024
Սլովակիայի առաջնության 12-րդ տուրից հետաձգված խաղում Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 6-0 հաշվով հաղթել է «Կոմարնոյին»։ «Սլովանի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը դարձավ դուբլի հեղինակ։ Նա 14 գոլով գլխավորում է Սլովակիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։ Վլադիմիր Վայսի թիմը 41 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Կոմարնոն» ունի 13 միավոր և նախավերջին` 11-րդ […]
17:56 05.12.2024
Ռուսական «Կրանսոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հնարավոր է՝ տեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ, հայտնում է РБ Спорт-ը: Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 20 միլիոն եվրո, սակայն «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին չի ցանկանում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում զրկվել թիմի առաջատարից: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական […]
17:24 05.12.2024
Ավարտվել է շախմատի տղամարդկանց Հայաստանի առաջին խմբի 85-րդ առաջնությունը։ Առաջին տեղը 8,5 միավորով զբաղեցրել է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը։ 7,5 միավորով երկրորդ մրցանակակիր է դարձել գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, իսկ եռյակը եզրափակել է ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը՝ 6,5 միավորով։
19:55 02.12.2024
«Ալ Ֆաթեհի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը SofaScore վիճակագրական հարթակի կողմից ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ 32-ամյա ֆուտբոլիստը «Ալ Ռիյադի» դեմ խաղում (1-2) SofaScore-ից ստացել է 8,2 գնահատականը։ Սելարայանն այդ խաղում մրցակիցներին շրջանցել է 3 անգամ, կատարել 4 առանցքային փոխանցում, գնդակի 2 խլում, 13 մենապայքարից հաղթել 9-ում, նրա […]
16:47 02.12.2024
Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում 12-րդ գոլն է խփել։ Հայ ֆուտբոլիստը 16-րդ տուրի «Բանսկա Բիստրիցայի» դեմ խաղում եղել է մեկնարկային կազմում, 48-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը և հաշիվը դարձրել 1-1։ «Սլովանը» հաղթել է 3-1 հաշվով։ Բարսեղյանի թիմը 38 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Բանսկա Բիստրիցան» 17 միավորով 8-րդն է։
23:43 30.11.2024
Շոկոլադի օգտակարությունը պայմանավորված է կակաոյի հատիկների առկայությամբ, ասել է էնդոկրինոլոգ Ելենա Օստրովսկայան։ Շոկոլադը պարունակում է շատ պոլիֆենոլներ՝ հակաօքսիդանտներ, որոնք նվազեցնում են օքսիդատիվ սթրեսի ծանրությունը, ինչպես նաև B2, B1 և B6 վիտամիններ, որոնք կարևոր են նյարդային համակարգի համար: Այնուամենայնիվ, Օստրովսկայան նշել է, որ այս մթերքը պարունակում է շատ ածխաջրեր և ճարպեր : Այդ իսկ պատճառով խորհուրդ […]
21:24 30.11.2024
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ, ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի խաղի անկման մասին: «Նա կորել է խաղադաշտում: Նա պարտավոր է հառնել մոխիրներից: Դա այն է, ինչը մեծագույն ֆուտբոլիստ կդարձնի Մբապեին»,- 69-ամյա Պլատինիի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը: 25-ամյա Մբապեն նախորդ 9 խաղում խփել է ընդամենը 2 գոլ, իսկ «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների […]
21:08 30.11.2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրումը կշարունակվի նաև 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին: Դրանից հետո ծրագիրը կշարունակվի, սակայն աջակցության չափը կնվազի և կստանան այն արդեն ոչ բոլորը: Այս նախագիծը քննարկվել և հաստատվել է կառավարության վերջին նիստերից մեկում: Ո՞ր խմբերը կունենան սոցիալական աջակցություն ստանալու իրավունք, ինչու և ինչքան է նվազելու աջակցության չափը, ի՞նչ […]
20:40 30.11.2024
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել է այն գումարի չափը, որն ակումբը ծախսել է նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի պաշտոնանկության դիմաց փոխհատուցման և նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ պայմանագիր կնքելու համար, հայտնում է Metro-ն: Ակումբը պայմանագիրը վաղաժամ խզելու համար 10.4 միլիոն եվրո է վճարել հոլանդացի մասնագետին և նրա մարզչական շտաբին, ևս 11 միլիոն էլ ծախսել […]
20:15 30.11.2024
ՖԻՖԱ-ն հրապարակել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի հավակնորդների ցուցակը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Լիոնել Մեսսին («Ինտեր Մայամի»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, «Ռեալ»), Էրլինգ Հոլանդը, Ռոդրին, (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Վինիսիուս Ժունիորը, Ջուդ Բելինգեմը, Դանի Կարվախալը, Ֆեդերիկո Վալվերդեն, Տոնի Կրոսը (բոլորը՝ «Ռեալ»), Լամին Յամալը («Բարսելոնա») և Ֆլորիան Վիրցը («Բայեր»): Լավագույն մարզչի հավակնորդների ցուցակում են […]
19:23 30.11.2024
Չեմպիոնների լիգայի խաղարկության 5-րդ տուրն ամենաարդյունավետն է եղել մրցաշարի պատության մեջ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Կայացած 18 խաղում գրանցվել է 67 գոլ: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2000/01 մրցաշրջանում: Այդ ժամանակ 16 խաղում թիմերը խփել էին 63 գոլ: Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրից հետո առաջատարն անգլիական «Լիվերպուլն» է, որը վաստակել է 15 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող […]
19:00 30.11.2024
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում «Լիվերխուլից» կրած պարտությունից հետո համարձակ հայտարարություն է արել։ «Հիշեք, որ «Ռեալը» լինելու է Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ Մյունխենում։ Մենք այնտեղ կլինենք»,- ասել է իտալացի մասնագետը El Larguero-ի հետ զրույցում։ Հիշեցնենք, որ 5 տուրերի արդյունքներով «Ռեալը» 6 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 24-րդ տեղը։ […]
18:38 30.11.2024
UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն, ռուսաստանցի անպարտելի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը հրապարակայնորեն դատապարտել է երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին: Ավելի վաղ դատարանը իռլանդացի մարտիկին պարտավորեցրել էր 250 հազար դոլար վճարել մի կնոջ, որին Մաքգրեգորը բռնաբարել էր 2018 թվականին: «Լավ աշխատանք էր տղաներ, ես լիովին աջակցում եմ ձեզ, այդ տղան արժանի է պատժի»,- սոցցանցերում […]
18:15 30.11.2024
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակումբում եղել է միակը, ով ցանկացել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել Կիլիան Մբապեի հետ, հայտնում է The Giardian-ը: 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում «Ռեալի» ներսում համաձայնություն եղել էր 2022-ին, սակայն այդ ժամանակ գործարքը չէր կայացել, իսկ 2024-ին Մբապեի մասին մտածել է միայն Պերեսը: Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում […]
17:53 30.11.2024
Խառը մենամարտերի Մարտական ազգային լիգայի (NFL) նախագահ Գիլանի Կալիմատովը հայտնել է, որ կարող է մենամարտ կազմակերպել ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Աբդուլռաշիդ Սադուլաևի մասնակցությամբ։ «Դեկտեմբերի 21-ին մեր մրցաշարի հյուրն է Աբդուլռաշիդ Սադուլաևը։ Մենք ցույց կտանք, որ ըմբշամարտը և MMA-ը շատ ընդհանրություններ ունեն: Բացի Աբդուլռաշիդից, մրցաշարին ներկա կլինեն նաև այլ լեգենդար մարզց անունները կհայտարարենք առաջիկա օրերին։ […]
17:30 30.11.2024
Ֆուտբոլի 2026 թ. աշխարհի առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի վիճակահանության ժամանակ Հայաստանի ազգային հավաքականը լինելու է չորրորդ զամբյուղում։ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են վիճակահանության բոլոր զամբյուղները։ Առաջին զամբյուղում հայտնվել են Ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի 8 մասնակիցները և ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձր դիրք զբաղեցնող ևս չորս հավաքականներ։ Վիճակահանության ժամանակ ձևավորվելու է 12 խումբ` կազմված 4 […]
17:05 30.11.2024
Միլանի «Ինտերը» երկարաձգել է համագործակցությունը Նիդերլանդների հավաքականի պաշտպան Դենզել Դյումֆրիսի հետ, հաղորդում է ակումբի կայքը։ 28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։ Դենզել Դյումֆրիսը 2021-ի ամռանն է հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենից» տեղափոխվել «Ինտեր»։ Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի հետ մասնակցել է 15 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
16:45 30.11.2024
Լեգենդար Զինեդին Զիդանը կարող է մարզչական կարիերան շարունակել Լիգա 1-ում։ Ինչպես հայտնում է Transfer News Live-ը սոցիալական ցանցերում, ՊՍԺ-ի ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում Զիդանի նկատմամբ։ Նշվում է, որ փարիզցիների ղեկավարությունը կարող է դիտարկել իսպանացի Լուիս Էնրիկեին պաշտոնանկ անելու հնարավորությունը, եթե նրանք չհասնեն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։ Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2016-2018 և 2019-2021 թվականներին գլխավորել է […]