TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Հայաստանի հավաքականը չորրորդ զամբյուղում է լինելու վիճակահանության ժամանակ. ԱԱ-2026

17:30 30.11.2024

Ֆուտբոլի 2026 թ. աշխարհի առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի վիճակահանության ժամանակ Հայաստանի ազգային հավաքականը լինելու է չորրորդ զամբյուղում։ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են վիճակահանության բոլոր զամբյուղները։ Առաջին զամբյուղում հայտնվել են Ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի 8 մասնակիցները և ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձր դիրք զբաղեցնող ևս չորս հավաքականներ։ Վիճակահանության ժամանակ ձևավորվելու է 12 խումբ` կազմված 4 […]

̰
«Ինտերը» երկարաձգել է պայմանագիրը Դենզել Դյումֆրիսի հետ

17:05 30.11.2024

Միլանի «Ինտերը» երկարաձգել է համագործակցությունը Նիդերլանդների հավաքականի պաշտպան Դենզել Դյումֆրիսի հետ, հաղորդում է ակումբի կայքը։ 28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։ Դենզել Դյումֆրիսը 2021-ի ամռանն է հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենից» տեղափոխվել «Ինտեր»։ Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի հետ մասնակցել է 15 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

̰
Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն

16:45 30.11.2024

Լեգենդար Զինեդին Զիդանը կարող է մարզչական կարիերան շարունակել Լիգա 1-ում։ Ինչպես հայտնում է Transfer News Live-ը սոցիալական ցանցերում, ՊՍԺ-ի ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում Զիդանի նկատմամբ։ Նշվում է, որ փարիզցիների ղեկավարությունը կարող է դիտարկել իսպանացի Լուիս Էնրիկեին պաշտոնանկ անելու հնարավորությունը, եթե նրանք չհասնեն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։ Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2016-2018 և 2019-2021 թվականներին գլխավորել է […]

̰
Պատրաստ եմ խաղալ ևս 2-3 տարի. Բայրամյան

16:01 30.11.2024

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է կարիերան ավարտելու հնարավոր ժամկետների մասին: «Ես շատ ուրախ և գոհ եմ, որ երկրպագուները գրում են թե երկրորդ երիտասարդություն եմ ապրում: Բայց ես այդքան էլ մեծ չեմ։ 32 տարեկանը պատկառելի տարիք չէ, պատրաստ եմ խաղալ ևս 2-3 տարի»,- Բայրամյանի խոսքերը մեջբերում էՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Բայրամյանը […]

̰
«Բրայթոնը» հավասարվեց «Մանչեսթեր Սիթիին»

15:28 30.11.2024

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրը մեկնարկել է «Բրայթոն» – «Սաութհեմփթոն» խաղով: Գրանցվել է 1-1 հաշիվը: 29-րդ րոպեին «Բրայթոնից» հաշիվը բացել է ճապոնացի Կաորու Միտոման, 59-րդ րոպեին հյուրերից պատասխանել է անգլիացի Ֆլին Դաունսը: «Բրայթոնը» 23 միավորով հավասարվել է երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որն այս տուրում կհյուրընկալվի առաջատար «Լիվերպուլին»: «Սաութհեմփթոնը» 5 միավորով վերջին` 20-րդ […]

̰
Ռուդ վան Նիստելռոյը` «Լեսթերի» գլխավոր մարզիչ

14:55 30.11.2024

Անգլիական «Լեսթերը» հայտարարել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հոլանդացի մասնագետ Ռուդ վան Նիստելռոյին նշանակելու մասին: 48-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լեսթերը» 12 խաղից հետո 10 միավորով 16-րդն է: Ավելի վաղ «Լեսթերը» պաշտոնանկ էր արել գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերին։ Ռուդ վան Նիստելռոյը վերջերս հեռացել էր անգլիական […]

̰
Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

14:20 30.11.2024

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ Ռուսական «РБ Спорт»-ի տեղեկություններով` ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Լանսը» հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Այս ակումբի նախագահը հայ գործարար Ժոզեֆ Մարի Ուգուրլյանն է։ Թիկնիզյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում տեղեկություններ […]

̰
Վինիսիուսը Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն է

13:56 30.11.2024

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Նոյեմբերին Վինիսիուսը մասնակցել է Իսպանիայի առաջնության երկու հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 18 խաղի, խփել 12 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:

̰
Պետք է գիտակցենք, որ Հայաստանը ընտրության մեծ հնարավորություն չունի. Գեորգի Ղազանչյան

13:25 30.11.2024

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Գեորգի Ղազանչյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ հարցազրույցում մեկնաբանել է ԱԱ-2027-ի նախընտրական առաջին փուլի խաղում Ավստրիայի հավաքականից 80-129 հաշվով կրած պարտությունը: Հարց 1. Պարոն Ղազանչյան, ի՞նչն էր Հայաստանի հավաքականի անհաջողության հիմնական պատճառը։ Արդյունքը, անկեղծ ասած, շատ վատ էր։ Տանը նման հաշվով պարտվելը սարսափելի է։ Հատկապես դժվար էր, քանի որ թիմը […]

̰
Լեգենդների Էլ Կլասիկոյում «Բարելոնան» հաղթել է «Ռեալին»

12:48 30.11.2024

Նոյեմբերի 28-ին Կատարում կայացել է «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» լեգենդների Էլ Կլասիկոն, որում հաղթել է կատալոնական ակումբը։ Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ «Բարսելոնայի» կազմում աչքի են ընկել Պաբլո Սորին և Ռոնալդինյոն։ «Ռեալի» կազմում գոլի հեղինակ են դարձել Լուիշ Ֆիգուն և Էդվին Կոնգոն։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են եղել կատալոնական ակումբի […]

̰
Ռոնալդուի դուբլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին»

12:26 30.11.2024

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում դուբլ է գրանցել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 12-րդ տուրի տնային խաղում: Ռոնալդուն գոլերի թիվը կարիերայում հասցրել է 915-ի: «Ալ Նասրը» 2-0 հաշվով հաղթել է «Դամակին» և 25 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում, «Դամակը»` 14 միավորով 11-րդը:

̰
Կարպինը «Ռոստովի» թալիսմանն է. Բայրամյան

12:05 30.11.2024

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հնարավոր պաշտոնանկության մասին. «Մենք չենք քննարկել այդ հարցը: Դա Վալերի Գեորգիևիչի անձնական հարցն է: Միայն նա կարող է կոնկրետ պատասխանել, սակայն Կարպինի հայտարարությունը մարզումային գործընթացի վրա չի ազդել: Նա նվիրված է իր աշխատանքին: Կարպինը «Ռոստովի» թալիսմանն է»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «ТАСС»-ը: […]

̰
Արսեն Զախարյանը դեռևս մկանային անհարմարություն է զգում

11:40 30.11.2024

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը դեռևս մկանային անհարմարություն է զգում: Իսպանական ակումբի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 21-ամյա ֆուտբոլիստի` «Բետիսի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրի տնային խաղին մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել: Հիշեցնենք, որ Զախարյանն օգոստոսին Բարսելոնայում կոճի վիրահատության ենթարկվելուց հետո ապաքինվել է, սակայն դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել ընթացիկ մրցաշրջանում: Զախարյանը […]

̰
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ

11:18 30.11.2024

Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում տեղի ունեցած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ։ Կողմերը միմյանց դարպասը գրավել են մեկական անգամ։ Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ է դարձել Լառա Կազանչյանը: Կանանց Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի Մոլդովայի թիմի հետ դեկտեմբերի 1-ին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

̰
«Բարսելոնան» նշում է հիմնադրման 125-ամյակը

10:52 30.11.2024

Ուղիղ 125 տարի առաջ՝ 1899 թվականի նոյեմբերի 29-ին, հիմնադրվել է «Բարսելոնան»։ Այս առիթով կատալոնական ակումբը սոցցանցերում հրապարակում է արել։ «1899 թ. նոյեմբերի 29-ին Ժոան Գամպերը և տասնմեկ այլ տղամարդիկ հանդիպեցին Գիմնաս Սոլում՝ ստեղծելու մի ասոցիացիա, որը կրելու էր քաղաքի անունը և զինանշանը: Նույն օրը հիմանդրվեց «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը։ Շնորհավոր 125-ամյակդ, «Բարսելոնա»: Մենք կարող ենք շատ […]

̰
Վստահ էի, որ հետ եմ մղելու Մբապեի 11-մետրանոցը. Կելեհեր

10:30 30.11.2024

Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Կուիվին Կելեհերը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում Կիլիան Մբապեի 11-մետրանոց հարբվածից հետո գնդակը հետ մղելու դրվագը: «Ես մեծ ուշադրություն եմ դարձնում 11-մետրանոցներին: Վստահ էի, որ հետ եմ մղելու հարվածը: Վերջին շաբաթվա ընթացքում 2 նման հարված եմ հետ մղել, այնպես որ, գիտեի, որ հաջող եմ գործելու»,- 26-ամյա իռլանդացու […]

̰
Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին  մասին

10:24 30.11.2024

Սննդաբան Օլգա Կորաբլևան խոսել է ամեն օր ձու ուտելու հետևանքների մասին։ Ձուն պարունակում է ճարպեր և սպիտակուցներ, ինչպես նաև կալցիում, ֆոսֆոր և լեցիտին, որը սնուցում է ուղեղի հյուսվածքները։ Ձուն պարունակում է նաև կալցիֆերոլ, որը վիտամին D-ի բաղադրիչ է։ Բժիշկը նշել է, որ որքան վառ է դեղնուցը, այնքան ավելի շատ կարոտինոիդներ է պարունակում մթերքը, որն օրգանիզմում […]

̰
Հայաստանի հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ

10:11 30.11.2024

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 100-րդ տեղը։ Այս ամիս հայ ֆուտբոլիստներն անցկացրել էին երկու հանդիպում՝ Ազգերի լիգայում պարտվելով Ֆարերյան կղզիներին (0-1) ու հաղթելով Լատվիային (2-1)։ Լավագույն հնգյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ու […]

̰
Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը

09:28 30.11.2024

Դեղագործ Մարիան Գարսիան նշել է երեխաների և մեծահասակների համար շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը: Նրա հոդվածը հրապարակվել է Cuidate Plus-ում: Մինչև չորս տարեկան երեխաները չպետք է շաքարավազ կամ քաղցր ուտելիքներ օգտագործեն, ասում է մասնագետը։ Մինչև վեց տարեկան երեխաները կարող են օգտագործել մինչև 19 գրամ շաքարավազ մեկ օրում: Յոթից տասը տարեկանները կարող են ուտել ոչ ավելի, քան […]

̰
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի

09:11 30.11.2024

Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշ միջև: Կայացել է չորրորդ տուրը, որում գրանցվել է ոչ-ոքի: Դիմակայության հաշիվը 2-2 է։ Առաջին պարտիայում հաղթել էր Լիրենը, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի, իսկ երրորդում առավելության էր հասել 18-ամյա Դոմարաջու Գուկեշը: Հիշեցնենք, որ կայանալու է դասական շախմատի 14 պարտիա։ Այն […]

̰
81 ամյա բրիտանացին կարողացել է 3 անգամ հաղթահարել քաղցկեղը

08:57 30.11.2024

81 ամյա բրիտանացի Լես Մեթյուզը պատմել է, որ իր մոտ երեք անգամ քաղցկեղ են ախտորոշել, սակայն նա կարողացել է հաղթահարել հիվանդությունը։ Տղամարդու պատմությունը հրապարակել է Echo-ն։ Մեթյուզն առաջին անգամ քաղցկեղով հիվանդացել է 1993 թվականին։ Նրա բերանի խոռոչում խոց է հայտնաբերvել, որը մի քանի շաբաթ արնահոսել է։ Նրա ընտանիքը պնդել է, որ նա գնա բժշկի, և […]

̰
Սննդաբանը պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների և հակացուցումների մասին

08:42 30.11.2024

Սննդաբան Օլգա Պանովան պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին։ Մասնագետի խոսքերով՝ կոճապղպեղը պարունակում է A և C վիտամիններ, ինչպես նաև B խմբի վիտամիններ, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, ցինկ և եթերայուղեր։ Այս ամենը կոճապղպեղը դարձնում է հզոր իմունոստիմուլյատոր, որն օգնում է օրգանիզմին պայքարել վիրուսների և բակտերիաների դեմ: «Իսկ եթե դուք արդեն հիվանդ եք, կոճապղպեղը կարող է օգնել […]

̰
«Ռեալը» պատժել է Վինիսիուսին վիրավորած երկրպագուին

08:21 30.11.2024

Մադրիդի «Ռեալը» հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ պատժել է բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին ռասիստական վիրավորանք հասցրած անչափահաս երկրպագուին: «Ռայո Վալյեկանո» – «Ռեալ» հանդիպման ժամանակ Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ռասայական ոտնձգություն կատարած անչափահասը ներողություն է խնդրել ֆուտբոլիստից: Նա զղջում է իր պահվածքի համար: Որպես պատիժ անչափահասը մեկ տարի չի կարողանա այցելել ստադիոններ: Երկրպագուն նաև ստիպված կլինի վճարել տուգանքը, […]

̰
Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

23:55 29.11.2024

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում (5-0) դարձել է երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։

̰
Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

23:40 29.11.2024

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել, հայտնում է Թենիսի էթիկայի միջազգային գործակալության (ITIA) պաշտոնական կայքը։ Ըստ աղբյուրի` լեհ թենիսիստուհին թեստը հանձնել է 2024 թ. օգոստոսի 12-ին։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է տրիմետազիդին։ Անկախ հետաքննությունը պարզել է, որ Շվյոնտեկի օրգանիզմում տրիմետազիդինի առկայությունը պայմանավորված է մելատոնինով, որը նա ընդունել է քնի հետ կապված […]

̰
Պոգբան գրավիչ առաջարկ է ստացել Անգլիայից

23:25 29.11.2024

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարիերան շարունակելու հետաքրքիր տարբերակ ունի, հայտնում է Goal-ը: 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Ֆուլհեմը»: Պոգբայի ներկայացուցիչներն առաջարկը գրավիչ են համարում, քանի որ ցանկանում են, որպեսզի նա վերադառնա Անգլիա: Ավելի վաղ Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել էր, որ խզում է Պոգբայի հետ պայմանագիրը: Որոշումն ընդունվել էր կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Ֆրանսիայի հավաքականի նախկին […]

̰
«Բավարիայի» ֆուտբոլիստն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է վարել

23:07 29.11.2024

Մյունխենի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է վարել: Blick-ի տեղեկություններով` նոյեմբերի 28-ի երեկոյան Կանադայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի մեքենան կանգնեցրել են Մյունխենի ճանապարհային ոստիկանները: Դևիսը պետք է վճարի 500 եվրո տուգանք: Բացի տուգանքից, ֆուտբոլիստը կարող է մեկ ամսով զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման, դարձել 3 գոլային […]

̰
Յամալը շարք է վերադարձել

22:50 29.11.2024

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը վերականգնվել է վնասվածքից: «Յամալը վերադարձել է: Նա կլինի թիմի հայտացուցակում, սակայն դեռ չեմ որոշել, թե արդյոք դաշտ դուրս կգա հիմնական կազմում»,- «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի խոսքերը մեջբերում է թիմի մամուլի ծառայությունը: 17-ամյա Յամալը մկանային վնասվածք էր ստացել Լա լիգայի 13-րդ տուրից առաջ և չէր հրավիրվել նաև Իսպանիայի հավաքական:

̰
ՉԼ-ի եզրափակչի հակահերոսը չի կարող ակումբ գտնել կարիերան շարունակելու համար

22:36 29.11.2024

Անգլիական «Լիվերպուլի» նախկին դարպասապահ Լորիս Կարիուսը հնարավոր է ավարտի պրոֆեսիոնալ կարիերան, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան: 31-ամյա գերմանացին լրջորեն դիտարկում է կարիերան ավարտելու տարբերակը, քանի որ մնացել է առանց ակումբի: Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի եզրափակչի հակահերոսը «Նյուքասլից» հեռանալուց հետո փորձել է ակումբ գտնել Իտալիայում, սակայն հաջողության չի հասել: Կարիուսը հանդես է եկել նաև գերմանական «Մայնցում» […]

̰
Հայաստանի բասկետբոլի հավաքականը նահանջել է. ՖԻԲԱ

22:12 29.11.2024

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻԲԱ) թարմացրել է տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երկու աստիճան և 93-րդն է: Հայաստանի հավաքականը նոյեմբերի 24-ին Երևանում 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ խաղում 80-129 հաշվով պարտվել էր Ավստրիայի թիմին: Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի 2025 թվականի փետրվարի 20-ին` Տիրանայում հյուրընկալվելով Ալբանիայի ընտրանուն:

̰
BACK_TO_TOP