18:51 28.06.2025
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:
18:22 28.06.2025
Միջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […]
16:45 28.06.2025
Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը, 62 կգ քաշային Պավել Նազարյանը, 68 կգ քաշային Արամ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ։ 38 կգ Վարդան Մելքոնյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը կպայքարեն բրոնզե մեդալի […]
16:00 28.06.2025
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող բռնցքամարտի՝ Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի 8 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալի համար: Երկու քաշային կարգերում հայկական եզրափակիչ կլինի: Եզրափակիչ են դուրս եկել 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշայիներ Արթուր Սահակյանը և Ժիրայր Սարգսյանը, 65 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանը և Նարեկ Հովհաննիսյանը (այս քաշային կարգում 2 ենթախմբով է պայքարն […]
15:10 28.06.2025
Ֆրանսիական ՊՍԺ-ն «Լիոնին» օգնելու համար վճարել է Բրեդլի Բարկոլայի տրանսֆերի ամբողջ գումարը, հայտնում է RMC Sport-ը: Փարիզյան ակումբը որոշել է այս կերպ օգնել «Լիոնին», որպեսզի ակումբը կարողանա բարելավել ֆինանսական վիճակը: Ավելի վաղ վերահսկողության և կառավարման Ազգային կոմիտեն ֆինանսական խնդիրների պատճառով «Լիոնին» տեղափոխել էր Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոն՝ Լիգա 2:
14:30 28.06.2025
Ավարտվել է ֆուտբոլի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը։ 1/8 եզրափակչի զույգերը հետևյալն են՝ «Պալմեյրաս» (Բրազիլիա) — «Բոտաֆոգո» (Բրազիլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Չելսի» (Անգլիա) «Ինտեր» (Իտալիա) — «Ֆլումինենսե» (Բրազիլիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա) ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) «Ֆլամենգո» (Բրազիլիա) — «Բավարիա» (Գերմանիա) «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — «Մոնտերեյ» (Մեքսիկա) «Ռեալ […]
13:45 28.06.2025
«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայում»։ Այս մասին հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում» և լեհական […]
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […]
21:18 27.06.2025
Կայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը:
20:48 27.06.2025
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում խոսել է իր ժամանցի մասին։ 36-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ խաղադաշտից դուրս սիրում է շախմատ խաղալ, հատկապես թիմակից Ստեֆան դե Վրեյի հետ։ «Մենք տախտակ չունենք, բայց ես օնլայն խաղում եմ Դե Վրեյի հետ»,- ասել է Մխիթարյանը։ Հարցազրույցում Մխիթարյանը հայտնել է, որ իր սիրելի բառը «դրականն» է․ «Երջանիկ […]
20:16 27.06.2025
Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 6 ներկայացուցիչներ հաղթանակներ են տարել 1/4 եզրափակչում։ 1/2 եզրափակիչ են դուրս եկել Վարդան Մելքոնյանը (38 կգ), Վահագն Գրիգորյանը (41 կգ), Նարեկ Ալեյանը (48 կգ), Գեղամ Եղիազարյանը (52 կգ), Պավել Նազարյանը (62 կգ) և 68 կգ․ քաշային Արամ Սարգսյանը։
19:54 27.06.2025
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հաշտվել են։ Այն մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Նիդերլանդցի մասնագետը կազմակերպել է իր անունը կրող գոլֆի մրցաշար և հյուր է հրավիրել «Բարսելոնայի» նախագահին: Միջոցառման ժամանակ մարզիչը հայտարարել է, որ հաշտվել է Լապորտայի հետ:
19:30 27.06.2025
Մեծ Բրիտանիայում կայացել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը: Աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովի առաջին մրցակիցն է ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդը: 30-ամյա ամերիկացու հետ Կարենը հանդիպել է 5 անգամ և հաղթել բոլոր մրցավեճերում: Այդ խաղերից մեկը 2021 թվականի «Ուիմբլդոնում» էր, երբ Խաչանովը հասավ քառորդ եզրափակիչ: Թենիսիստների նախորդ հանդիպումը կայացել է հունիսի […]
19:01 27.06.2025
Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 8 ներկայացուցիչ հաղթանակներ է տարել և դուրս դուրս է եկել 1/4 եզրափակիչ՝ Վարդան Մելքոնյանը (38 կգ), Վահագն Գրիգորյանը (41 կգ), Վարդան Սահակյանը (44 կգ), Նարեկ Ալեյանը (48 կգ), Գեղամ Եղիազարյանը (52 կգ), Պավել Նազարյանը (62 կգ) և 68 կգ․ քաշայիններ Արամ […]
18:30 27.06.2025
«Լեսթերը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելրոյի հետ աշխատանքն ավարտելու մասին: Անգլիական ակումբը և 48-ամյա մասնագետը խզել են պայմանագիրը: Նիստելրոյը ակումբը մարզում էր 2024 թվականի նոյեմբերից: Մինչև այդ, նա «Մանչեսթեր Յունայթեդում» Էրիկ տեն Հագի օգնականն էր, այնուհետև գլխավոր մարզչի պաշտոնակատարը: Ավարտված մրցաշրջանում «Լեսթերը» դուրս է մնացել Պրեմյեր լիգայից: Թիմը 38 խաղում վաստակել է 25 […]
17:54 27.06.2025
Ուիմբլդոնի կանանց մրցաշարից առաջ կայացել է վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի է դարձել Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի մրցակիցը: Աշխարհի 48-րդ ռակետը կմրցի Ելենա Ռիբակինայի հետ: Ղազախստանը ներկայացնող թենիսիստուհին 2022 թվականին դարձել է «Ուիմբլդոնի» չեմպիոն: Աշխարհի 11-րդ ռակետի կարիերայում սա միակ տիտղոսն է «Մեծ սաղավարտում»: Ավանեսյանն ու Ռիբակինան հանդիպել են 1 անգամ 2022 թվականին, Ելենան հաղթել է: […]
17:30 27.06.2025
Հայաստանի երիտասարդական հավաքականում նորամուտը նշած, 20-ամյա կիսապաշտպան Մայք Գևորգյանը «Մյունխեն 1860»-ի երկրորդ թիմից տեղափոխվել է «Ունտերհախինգ», հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: «Ես շատ ուրախ եմ, որ այժմ «Ունտերհախինգի» մաս եմ կազմում: Սա հետաքրքիր մարտահրավեր է, և ես հիմա լիովին կենտրոնացած եմ թիմի հաջողության մեջ իմ ներդրումն ունենալու վրա»,- ասել է Գևորգյանը: 2024/25 մրցաշրջանում նա […]
17:07 27.06.2025
Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է գրավել։ Մեր ըմբիշները 6 մեդալ են նվաճել: Ոսկե մեդալ է նվաճել գյումրեցի Էրիկ Պապիկյանը (57 կգ), որը հայկական եզրափակչում 6-2 հաշվով հաղթել է Տիգրան Կոլոտյանին: Արծաթե մեդալակիր է դարձել նաև Արթուր Մկրտչյանը (75 կգ), որն էլ […]
16:45 27.06.2025
«Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում և G խմբում 9 միավորով գրավել առաջին տեղը: Գվարդիոլայի թիմը խմբային փուլի վերջին տուրում 5-2 հաշվով հաղթել է Թուրինի «Յուվենտուսին», որը 6 միավորով երկրորդն է ու ևս փլեյ-օֆֆում է: Անգլիական թիմից գոլ են խփել Ժերեմի Դոկուն, Էռլինգ Հոլանդը, Ֆիլ Ֆոդենը և Սավինյոն: Թուրինյան […]
16:22 27.06.2025
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին տուրի «Յուվենտուսի» հետ խաղում հերթական անգամ աչքի ընկնելով գոլով նոր ցուցանիշ է գրանցել: ESPN-ի տվյալներով 24-ամյա ֆուտբոլիստը խփել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 300-րդ գոլը՝ հասնելով այդ ցուցանիշին շատ ավելի արագ, քան Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Կիլիան Մբապեն: Նորվեգացին 300 գոլ է խփել անցկացնելով […]
15:58 27.06.2025
Աշխարհի ակումբային առաջնության H խմբից 1/8 եզրափակիչ դուրս են եկել Մադրիդի «Ռեալն» ու Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը»: Վերջին՝ երրորդ տուրում «Ռեալը» 3-0 հաշվով հաղթել է ավստրիական «Զալցբուրգին»: Ալոնսոյի թիմից դարպասի գրավմամբ աչքի են ընկել Վինիսիուս Ժունիորը, Ֆեդերիկո Վալվերդեն ու Գոնսալո Գարսիան: «Ալ Հիլալն» էլ 2 անպատասխան գնդակ է ուղարկել մեքսիկական «Պաչուկայի» դարպասը: «Ռեալն» առաջին տեղն […]
14:11 27.06.2025
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Նաիր Թիկնիզյանի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվից» սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ռուսական ակումբներն ու թիմերը ենթարկվում են պատժամիջոցների: Ֆուտբոլիստները չեն կարողանում լիովին ցուցադրել իրենց կարողություններն ու մարզական պատրաստվածությունը եվրոպական մրցաշարերում: Թիկնիզյանը, հավանաբար, Սերբիա է մեկնել ավելի ցածր աշխատավարձով, բայց նա ցանկանում է փորձել իր ուժերը և հավատում է […]
13:45 27.06.2025
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին երկրորդ տարին անընդմեջ հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստն է։ Մեսսիի տարեկան աշխատավարձը 12 միլիոն դոլար է։ Պարտադիր բոնուսների հետ նրա ընդհանուր եկամուտը ակումբից հասնում է 20,4 միլիոն դոլարի։ Ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը՝ 1․ Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 20,4 միլիոն դոլար 2. Լորենցո Ինսինիե («Տորոնտո»)՝ 15,4 միլիոն դոլար 3. […]
13:22 27.06.2025
Բրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ: «Պալմեյրասը», «Բոտաֆոգոն», «Ֆլամենգոն» և «Ֆլումինենսեն» պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչում: Ընդ որում, թիմերից մեկը հաստատ կհայտնվի քառորդ եզրափակիչում, քանի որ 1/8 եզրափակչում «Պալմեյրասն» ու «Բոտաֆոգոն» մրցելու են միմյանց դեմ: «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Միլանի «Ինտերի» հետ, իսկ «Ֆլամենգոն»՝ Մյունխենի «Բավարիայի»: Արգենտինան ներկայացնող […]
12:53 27.06.2025
«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիսլավ Ռադիմովը Матч ТВ-ի եթերում ասել է, որ Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում փորձելու է խաղով ապացուցել «Լոկոմոտիվի» ղեկավարության սխալը: 26-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը կնքվել է 3 տարով: «Սա լուրջ մարտահրավեր է Թիկնիզյանի համար, և ես նրան մեծապես հարգում եմ այս քայլի համար: Նա մեկնում է առաջին հերթին «Լոկոմոտիվին» և նրա ղեկավարությանը իր […]
12:16 27.06.2025
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնում է sport.es-ը: Աղբյուրի համաձայն՝ «Ալ Հիլալի» նախագահն այժմ ԱՄՆ-ում է և ծրագրում է հանդիպել արգենտինացու հոր՝ Խորխե Մեսսիի հետ: Սաուդյան ակումբի ղեկավարը մտադիր է գնահատել հնարավոր տրանսֆերի շանսերը, հետո նոր առաջարկ անել ֆուտբոլիստին: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի գործող պայմանագիրն ուժի […]
11:31 27.06.2025
Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն արձագանքել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հայտարարությանը: «Ես կարող եմ պատկերացնել այն համատեքստը, որի շրջանակներում արվել է այդ հայտարարությունը: Չեմ ցանկանում խորանալ դրա մեջ: Ենթադրում եմ, որ նրանք նույնպես որոշակի իշխանություն ունեն, այդ պատճառով էլ տվյալ հայտարարությունն աշխատում է երկու կողմի համար: Ամեն դեպքում, մենք ազատության և ժողովրդավարության […]
11:00 27.06.2025
Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն ասել է, որ չի կարոտում իր նախկին աշխատանքը: «Հավաքականի խաղին կողքից հետևելը փոքր-ինչ տարօրինակ է ինձ համար, սակայն ես չեմ կարոտում հավաքականում աշխատելուն: Ուսերիս այլևս ծանր բեռ չկա: Ես հրաշալի ժամանակ եմ անցկացրել Անգլիայի հավաքականի ղեկին, բայց հիմա նոր մարզչի հետ առաջ գնալու ժամանակն է»,-Սաութգեյթի խոսքերն է […]
10:09 27.06.2025
«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կանգնած է տակտիկական երկընտրանքի առաջ, գրում է Marca-ն: «Պաչուկայի» դեմ ԱԱԱ-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում նա ցույց տվեց, թե որ տակտիկական սխեմաներն է դիտարկում՝ հաջորդ մրցաշրջանում կիրառելու համար: Մադրիդյան թիմը խաղը սկսեց 4-5-1 սխեմայով, իսկ Ռաուլ Ասենսիոյի հեռացումից հետո անցավ 4-4-1-ի: Երկրորդ խաղակեսում, երբ Ռյուդիգերը խաղադաշտ մտավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի […]