15:42 03.07.2025
Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 71 միավորով թիմային պայքարում զբաղեցրել է 5-րդ տեղը։ Հաղթել է Վրաստանի թիմը, որը հավաքել է 135 միավոր։ Հիշեցնենք, որ մեր հավաքականը երկու մեդալ էր նվաճել։ Առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր էին դարձել համապատասխանաբար Գասպար և Սամվել Տերտերյանները։
14:55 03.07.2025
«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից: Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի գլխավոր ռմբարկուին իր կազմում ցանկանում է տեսնել «Ալ Քադիսիան»: Սաուդյան ակումբը 50-60 միլիոնանոց առաջարկ կանի Բերգամոն ներկայացնող ակումբին: Ավելի վաղ «Ալ Քադիսիա» տեղափոխությունից հրաժարվել էին Մոյզե Քինը, Ռիկարդո Օրսոլինին և Ջոնաթան Դեյվիդը: 2024/25 մրցաշրջանում Մատեո Ռետեգին Ա Սերիայի 36 խաղում խփել է […]
14:00 03.07.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի երրորդ փուլ։ Աշխարհի 20-րդ ռակետը երկրորդ փուլում դժվարին պայքարում 1-6, 7-6, 4-6, 6-3, 6-4 հաշվով հաղթել է Շինտարո Մոչիզուկիին (Ճապոնիա, 144-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է մոտ 4 ժամ։ Հաջորդ փուլում Խաչանովը կմրցի աշխարհի 37–րդ ռակետ, պորտուգալացի Նունո Բորգեսի […]
10:54 03.07.2025
«Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թբիլիսիում, որի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել և 1-0 հաշվով հաղթել Փոթիի «Կոլխեթի 1913»-ին։ Տուլիպայի գլխավորած թիմի հաղթանակ գնդակը խփել է Մեթյու Գբոմադուն։ Հայկական ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 5-ին Թբիլիսիի «Դինամոյի» դեմ։ Հուլիսի 9-ին էլ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Վրաստանի բարձրագույն լիգան ներկայացնող ևս մեկ ակումբ` «Թելավին»։
10:36 03.07.2025
Գյումրեցի բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Ստամբուլում նոկաուտով հաղթել է հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիին։ Մենամարտի 9-րդ ռաունդում 32-ամյա Բաչկովը ուժեղ հարվածով տապալել է մրցակցին ու նվաճել IBA Pro վարկածով չեմպիոնական գոտին։ Նա նաև պաշտպանել է WBA Continental գոտին։ Մենամարտը կայացել է մինչև 63,5 կգ քաշային կարգում։ Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է բոլոր 8 […]
10:00 03.07.2025
Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ Եզրափակչում հայ ըմբիշը համառ պայքարում 3-4 հաշվով պարտվել է վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին։ Մինչև եզրափակիչ հասնելը Գասպարը հաղթել էր հույն (2-1), հունգարացի (9-1) ու ադրբեջանցի (5-1) ըմբիշներին։ Հայաստանը մրցաշարում նաև մեկ բրոնզե մեդալ է […]
21:14 02.07.2025
Էլիզաբետա Կոչարետոն (116-րդ ռակետ) հաղթել է աշխարհի երրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլային ու դուրս եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի երկրորդ շրջան։ Իտալիան ներկայացնող մարզուհին առավելության է հասել երկու սեթում (6-2, 6-3):
20:29 02.07.2025
«Ինտերի» դեմ աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի խաղում «Ինտերին» հաղթելուց հետո «Ֆլումինենսեն» սոցիալական հարթակներում ծաղրական գրառում է արել: «Այսօր պիցցայի վրա կետչուպը շատ է»,- գրել է բրազիլական ակումբը: «Ֆլումինենսեն» մրցաշարի քառորդ եզրափակչում կխաղա «Ալ Հիլալի» հետ, որը պայքարից դուրս էր թողել «Մանչեսթեր Սիթիին»: É MUITO KETCHUP NA PIZZA HOJE — Fluminense F.C. (@FluminenseFC) June […]
19:54 02.07.2025
Ամերիկացի հայտնի բլոգեր Ջեյք Փոլը ընդգրկվել է բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածով առաջին ծանր քաշային կարգի (մինչև 90,72 կգ) լավագույն 15 բռնցքամարտիկների ցանկում։ Նա 14-րդ տեղում է։ Հունիսի 29-ին Փոլը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Խուլիո Սեզար Չավես-կրտսերին։ WBA-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկվելու շնորհիվ 28-ամյա Փոլը հետագայում կարող է հնարավորություն ստանալ մենամարտելու […]
18:41 02.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականն ընկերական խաղում 45 միավորի տարբերությամբ պարտվել է Ռուսաստանի հասակակիցների թիմին` 45-90։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Դանիել Կիրակոսյանն էր, որը վաստակել է 13 միավոր։ Հայաստանի թիմը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստման շրջանակներում ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ հուլիսի 6-ին Շվեյցարիայի, իսկ հուլիսի 9-ին` Վրաստանի Մ20 հավաքականների […]
17:41 02.07.2025
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները, որոնք մասնակցել են թիմի նոր մարզաշապիկի ներկայացմանը, պատասխանել են լրագրողների հարցերին: Թիմի երիտասարդ աստղ Լամին Յամալն էլ հանդես է եկել հետաքրքիր հայտարարություններով: «5 տարի հետո ես ընդամենը 22 տարեկան եմ լինելու: Բոլորդ պատրաստվե՛ք. ես անկառավարելի եմ լինելու», – Յամալի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» կայքը: Ըստ իսպանական մամուլի՝ Յամալը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու […]
17:09 02.07.2025
Իտալիայի Կաորլե քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ Հայ ըմբիշը կիսաեզրափակչում 5-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Սեյմուր Գասիմովին։ Մինչև եզրափակիչը նա հաղթել էր նաև հույն (2-1) ու հունգարացի (9-1) մրցակիցներին։ Տերտերյանը այսօր երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի […]
16:53 02.07.2025
UFC-ի թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիան դարձել է PFP-ի՝ անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակի առաջատար։ Այս մասին տեղեկացնում է լիգայի մամուլի ծառայությունը։ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը 13-րդ տեղում է, Իսլամ Մախաչևը նահանջել է երկրորդ տեղ, իսկ լավագույն եռյակը եզրափակում է վրացի Մերաբ Դվալիշվիլին։
16:30 02.07.2025
Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանն» ընկերական խաղում 4-1 հաշվով հաղթել է «Բանսկա Բիստրիցային»։ «Սլովանից» երկրորդ խաղակեսին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: 52-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը գեղեցիկ գրոհից հետո գրավել է մրցակցի դարպասը։ «Սլովանը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին՝ լեհական «Վիսլայի» հետ։
14:22 01.07.2025
Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» գոլառատ խաղում պարտվել է «Ալ Հիլալին» և դուրս մնացել պայքարից: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2, լրացուցիչ ժամանակի առաջին կեսում թիմերը փոխանակվել են մեկական գոլով, իսկ 112-րդ րոպեին Մարկոս Լեոնարդոյի գոլի շնորհիվ «Ալ Հիլալը» կարողացել է հաղթանակ ապահովել ու դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա բրազիլական «Ֆլումինենսեի» […]
14:02 01.07.2025
Իտալիայում ավարտված WBC մուայթայի աշխարհի առաջնությունում Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի 9 մարզիկներ երեքական ոսկե, արծաթե ու բորնզե մեդալ են նվաճել։ Ոսկե մեդալակիր են դարձել Դավիթ Քարամյանը (Մ8, 24 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (Մ12, 44 կգ) և Վահե Հովհաննիսյանը (Մ14, 40 կգ)։ Երկրորդտեղն են գրավել ու արծաթե մեդալ նվաճել Հենրի Մարտիրոսյանը (Մ12, 70 կգ), Գրիգոր Ազիզյանը (Մ13, […]
13:42 01.07.2025
Բրազիլական «Ֆլումինենսեն» անակնկալ հաղթանակ է տարել Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» նկատմամբ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչի խաղում բրազիլական թիմը միլանյան ակումբին հաղթել է 2-0 հաշվով: Խաղի հաշիվը երրորդ րոպեին բացել է արգենտինացի 37-ամյա հարձակվող Խերման Կանոն: Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի երրորդ րոպեին երկրորդ գոլն է խփել բրազիլացի կիսապաշտպան Էրկուլեսը` 2-0: «Ինտերի» […]
13:18 01.07.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում» մեկնարկել է վստահ հաղթանակով: Աշխարհի 20-րդ ռակետն առաջին շրջանում 7-5, 6-4, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 88-րդ ռակետ ամերիկացի Մակքենզի Մաքդոնալդին: Մրցաշարի գործող չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն էլ ծանր պայքարում հաղթեց իտալացի Ֆաբիո Ֆոնյինիին: Իսպանացին աշխարհի 138-րդ համարին հաղթեց 5 սեթում` […]
13:00 01.07.2025
GiveMeSport պարբերականը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։ Լավագույն եռյակում են նաև Ուսման Դեմբելեն (ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները` ըստ GiveMeSport-ի 1. Լամին Յամալ («Բարսելոնա»), 2. Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), 4. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), 5. Ռաֆինյա («Բարսելոնա»), 6. Հարի Քեյն («Բավարիա), 7. […]
12:26 01.07.2025
Պրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» Ավստրիայի մարզական հավաքն ավարտել է հաղթանակով: Հայաստանի գավաթակիրը չորրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սերբիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Ժելեզնիչար Պանչևոյին»: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու 18-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը: «Նոան» նախորդ երեք խաղերում ևս հաղթել էր:
19:54 30.06.2025
Հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […]
19:26 30.06.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` հունիսի 30-ին թարմացված դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ տեղով և այժմ 2240 միավորով աշխարհի 20-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է (10430), որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 9300), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500), Ջեք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, […]
19:10 30.06.2025
Խորվաթ հարձակվող Ալեն Գրգիչը տեղափոխվել է «Նոա»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը երեք տարվա պայմանագիր են ստորագրել։ 30-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոնի կազմում հանդես կգա «77» համարի մարզաշապիկով։ Գրգիչի նախորդ ակումբը եղել է «Սլավենը», նախկինում նա հանդես է եկել նաև «Ռիեկայում» և «Օսիեկում»։ Գրգիչը Խորվաթիայի առաջնությունում 219 խաղում 25 գոլ է խփել, կատարել […]
18:48 30.06.2025
«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում 0-3 հաշվով պարտվել է «Զենիթին»։ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կայացած խաղում Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Նա փոխարինվել է 82-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 4-ին Ավստրիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ամշթեթենի» հետ։
18:27 30.06.2025
«Փյունիկն» ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է Վրաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Գարեջիին»։ Գոլերի հեղինակ են դարձել Լևոն Պետրոսյանն ու Ալեքսանդր Միլկովիչը։ Երևանյան ակումբը Վրաստանի ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 3-ին՝ «Սամգուրալիի» հետ։
18:06 30.06.2025
UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար մենամարտը, որտեղ օկտագոն դուրս կգան ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ու ավստրալացի Ջեք Դելա Մադալենան, կանցկացվի Նյու Յորքում կայանալիք մրցաշարում։ Այս մասին հաղորդում է FightTime-ը: Մրցաշարի անցկացման ժամկետը դեռևս հայտնի չէ: «Երբ մենք մրցաշար ենք անցկացնում Նյու Յորքում՝ «Մեդիսոն Սքուեր Գարդենում», միշտ հատուկ իրադարձություն է […]
17:42 30.06.2025
Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված բռնցքամարտի` Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի մարզիկները նվաճել են 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։ Մրցաշարի հաղթող են դարձել Ռուսլան Ասլիկյանը (55 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) և Նարեկ Մանասյանը (90 կգ)։ Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը, Դավիթ Սիմոնյանը, նվաճելով արծաթե […]
17:22 30.06.2025
ՊՍԺ-ն խոշոր՝ 4-0 հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» ու դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ։ Փարիզյան ակումբը բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում. դուբլ է գրանցել Ժոաու Նևեշը, մեկ գոլ խփել է Աշրաֆ Հաքիմին, նաև մրցակցի պաշտպան Տոմաս Ավիլեսը գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը կլինի «Բավարիան»։
17:06 30.06.2025
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովել է Ջեք Գրիլիշին, որը թիմի հետ չի մեկնել ԱՄՆ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանն ու շուտով հեռանալու է ակումբից: «Այս տղաները երկար տարիներ խաղացել են միասին: Ես բոլորին լավագույնն եմ մաղթում, այդ թվում Ջեքին, նրա ընկերուհուն ու երեխաներին: Ես չգիտեմ՝ որտեղ նա կշարունակի կարիերան, բայց գիտեմ նրա որակները: Առանց […]