13:54 26.04.2025
«Մանչեսթեր Սիթին», որը բարդ մրցաշրջան է անցկացնում, ամռանը ծրագրում է մեծ փոփոխություններ կատարել թիմի կազմում: Defensa Central-ի տեղեկություններով՝ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Ջուդ Բելինգհեմին և Էդուարդո Կամավինգային։ Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է այս երկու խաղացողի համար ընդհանուր առմամբ առաջարկել 200 միլիոն եվրո։ Ակումբը […]
12:50 26.04.2025
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Fastex Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի ակումբների ներկայացուցիչները միասին կքննարկեն Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափի հնարավոր փոփոխության վերաբերյալ ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկները և ակումբների դիրքորոշումները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Հանդիպում-քննարկումը կկայանա ՀՖՖ գրասենյակում ապրիլի 28-ին: Օրակարգում կլինեն նաև ֆուտբոլիստների մարզումային փոխհատուցման, ինչպես նաև ԲԿՄԱ-ի հետագա գործունեության վերաբերյալ հարցերը:
12:13 26.04.2025
Չնայած հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արդեն սկսել է ծրագրել թիմի ամառային տրանսֆերային արշավը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի տրանսֆերային կարճ ցուցակում ընդգրկված են չորս ֆուտբոլիստներ, որոնք բոլորն էլ հանդես են գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Իտալացի մասնագետի տեսադաշտում են․ Սանդրո Տոնալին («Նյուքասլ») Ալեքսիս Մաքալիստերը («Լիվերպուլ») Ուիլյամ Սալիբան […]
11:40 26.04.2025
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն աջակցել է Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտիին: Վերջին շրջանում իտալացի մարզիչը քննադատության թիրախում է հայտնվել: «Ֆուտբոլում մեղավոր են մարզիչները, սակայն պետք է խոստովանել, որ Անչելոտին փայլուն աշխատանք է կատարում: Նա մարզիչ է, որն աշխարհում ամենաշատ տիտղոսներն է նվաճել: Կառլոն հրաշալի է ղեկավարում «Ռեալը», որտեղ շատ աստղեր կան: Կարծում եմ՝ […]
10:11 26.04.2025
Մադրիդի «Ռեալը» նպատակ ունի ամրապնդել կիսապաշտպանությունը և թիրախավորել է Լոնդոնի «Չելսիի» առաջատար Էնցո Ֆերնանդեսին, հայտնում է fichajes-ը: Իսպանական ակումբը առաջարկել է լոնդոնցիներին փոխանակել արգենտինացուն և Արդա Գյուլերին: Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է նաև ևս 40 միլիոն եվրո վճարել:
09:00 26.04.2025
Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ալգուասիլը ակումբում որպես գլխավոր մարզիչ աշխատում է 2018 թվականից, մինչ այդ նա 7 տարի ղեկավարել է երիտասարդական թիմերը։ Հենց նույն թիմում նա սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան 1989 թվականին։ 2019/20 մրցաշրջանի ավարտին մասնագետը Սան Սեբաստիան քաղաքը ներկայացնող […]
23:18 25.04.2025
Էլեկտրաէներգիայի մատակարարը որոշել է հոսանքազրկել Պորտուգալիայի Պորտու քաղաքի Besa Sekulho XXI մարզադաշտը «Բոավիշտա» ակումբի պարտքերի պատճառով։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ Նշվում է, որ մեկ շաբաթ մարզադաշտում էլեկտրականություն չի եղել։ Ֆուտբոլիստները պետք է մարզվեին Էսմորիզում՝ 30 կմ դեպի հարավ։ Սա վտանգի տակ է դրել Պորտուգալիայի առաջնության 31-րդ տուրի «Սպորտինգի» հետ ապրիլի 27-ին կայանալիք հանդիպման […]
22:38 25.04.2025
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը «Ֆարուլի» կազմում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել «Կլուժի» դեմ Ռումինիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի խաղում: Գրիգորյանը 36-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել: «Ֆարուլը» պարտվել է 1-4 հաշվով և դուրս մնացել գավաթի խաղարկությունից: 23-ամյա հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում գրանցել է 7 գոլ և մեկ գոլային փոխանցում:
21:33 25.04.2025
«Վալյադոլիդը» կորցրել է Լա Լիգայում մնալու հնարավորությունը՝ առաջնության ավարտից հինգ տուր առաջ «Բետիսից» կրած պարտությունից հետո։ Թիմն ունի ընդամենը 16 միավոր՝ 18-ով պակաս, քան 17-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ալավեսը»։ «Վալյադոլիդը» բարձրագույն խումբ էր բարձրացել ընդամենը մեկ տարի առաջ՝ նախորդ մրցաշրջանում Սեգունդայում զբաղեցնելով երկրորդ տեղը։ Լա Լիգայի ընթացիկ առաջնության 33 տուրում թիմը բաց է թողել 81 գնդակ, […]
20:57 25.04.2025
«Ռեալը» պաշտոնապես ապահովել է իր մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկությանը՝ Լա Լիգայի վերջին տուրերից հետո։ Մադրիդյան ակումբը 33 խաղից հետո ունի 72 միավոր։ Քանի որ Իսպանիան մրցաշարի լիգայի փուլում կներկայացվի հինգ թիմով, «Ռեալը» արդեն երաշխավորել է իր տեղը։ «Վիլյառեալը», որը ներկայումս զբաղեցնում է վեցերորդ տեղը (52 միավոր՝ 32 խաղից հետո), ինչպես նաև մնացած ստորին […]
20:27 25.04.2025
«Բարսելոնան» շարունակում է ակտիվորեն փնտրել նոր հարձակվողի, որը կդառնա լեհ Ռոբերտ Լևանդովսկու երկարաժամկետ փոխարինողը ակումբում։ Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լևանդովսկին անձամբ է ակումբի ղեկավարությանը հայտնել իր կարծիքը՝ նշելով, որ իր համար իդեալական փոխարինողը Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն է։ Նշվում է, որ 36-ամյա հարձակվողը կողմ է Ալվարեսի տեղափոխությանը կատալոնական ակումբ։ «Բարսելոնան» հույս ունի պայմանագիր կնքել […]
19:54 25.04.2025
Մյունխենի «Բավարիան» երեք տարով կերկարաձգի համագործակցությունը Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեի հետ, հաղորդում է Bild-ը։ Նոր պայմանագրի կնքումը սպասվում է հաջորդ շաբաթ։ 29-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո։ Նախատեսված է նաև 5 միլիոն եվրո բոնուս։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լերոյ Սանեն մասնակցել է 26 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
19:30 25.04.2025
«Ռեալ Սոսյեդադի» տնօրինությունը քննարկում է թիմի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլին փոխարինելու տարբերակները, հաղորդում է AS-ը: Ալգուասիլը 6,5 տարի թիմը գլխավորելուց հետո հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իսպանական ակումբից: Ալգուասիլին փոխարինելու գլխավոր թեկնածուն Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոն է, որը նախկինում մարզել է բասկյան ակումբի երիտասարդական թիմը: Ալոնսոն ակումբի տնօրեն Ջոկին Ապերրիբայի երազանքի թեկնածուն […]
19:12 25.04.2025
Մադրիդի «Ռեալը» տեսանյութ է ներկայացրել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի մասին, գրում է Marca-ն: Ինչպես գրում է իսպանական պարբերականը, Real Madrid TV-ն փորձել է ընդգծել «Ռեալի» մասնակցությամբ խաղերում պաշտոնյայի սխալները: «Երբ խաղադաշտում բասկ մրցավարն է, «Ռեալը» հաղթում է խաղերի 64, իսկ «Բարսելոնան»՝ 81 տոկոսը: Անհավանական տարբերություն […]
18:45 25.04.2025
Անդալուզական «Սևիլիան» Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի վերադարձից հետո երկրորդ անընդմեջ խաղում չի կարողացել հաղթել։ «Սևիլիան» Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է «Օսասունային»: Անդալուզացիները 32-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ էր ստացել Դոդի Լուկեբակիոն: Կապառոսի թիմը 37 միավորով 15-րդն է, «Օսասունան»` 44 միավորով 8-րդը:
18:12 25.04.2025
Վանաձորում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Հաղթողներ են դարձել Սաշա Պետրոսյանը (57 կգ, Արտաշատ), Սարգիս Բեգոյանը (61 կգ, Արտաշատ), Արման Մուսիկյանը (65 կգ, Երևան), Վլադիմիր Ազարյանը (70 կգ, Վանաձոր), Արայիկ Այվազյանը (74 կգ, Արտաշատ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ, Երևան), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ, Երևան), Նարեկ Իկիլիկյանը (92 կգ, Գյումրի), Հրաչ Մկրտչյանը (97 […]
17:48 25.04.2025
Բռնցքամարտի 2024 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանն ապրիլի 27-ին պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայանալիք IBA.PRO 4 միջազգային մրցաշարում: Հարությունյանի մրցակիցը կլինի սերբ բռնցքամարտիկ Օմեր Ամետովիչը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի ռուս Ալեքսեյ Եգորովի և կուբացի Լենար Պերեսի մենամարտը:
17:20 25.04.2025
Մադրիդի «Ռեալն» այն ակումբներից մեկն էր, որն 2022 թվականին հետաքրքրություն էր դրսևորել Էրլինգ Հոլանդի նկատմամբ: Սակայն նա Դորտմունդի «Բորուսիան» փոխարինեց «Մանչեսթեր Սիթիով»։ Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շարունակում է մնալ նորվեգացի հարձակվողի տաղանդի մեծ երկրպագու։ Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ Հոլանդը կրկին կարող է դառնալ Պերեսի թիվ մեկ թիրախը։ Դա տեղի կունենա, եթե «Ռեալից» հեռանա […]
16:55 25.04.2025
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կսկսվեն լռության րոպեով, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Լռության րոպեն նվիրված է լինելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի հիշատակին: Ապրիլի 29-ին «Արսենալը» կընդունի ՊՍԺ-ին, իսկ հաջորդ օրը «Բարսելոնան» սեփական դաշտում կմրցի «Ինտերի» հետ:
16:24 25.04.2025
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտվել է սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճել է 1 ոսկե և 5 բրոնզե մեդալ: Եվրոպայի առաջնություններում իր երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ): Բրոնզե մեդալակիր են դարձել Դավիթ Հովսեփյանը (մարզական սամբո, 58 կգ), Համլետ Սուքիասյանը (մարտական սամբո, 58 կգ), Մհեր Մերջանյանը (մարտական սամբո, 71 կգ), Արթուր […]
15:46 25.04.2025
Հայտնի է կարատեի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի Երևանում մայիսի 7-11-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Տղամարդիկ․ 60 կգ – Յուրա Զալյան 67 կգ – Սուրեն Հարությունյան 75 կգ – Ռոբերտ Հովհաննիսյան 84 կգ – Գոռ Ներսիսյան +84 կգ – Դավիթ Մակյան Կատա – Միխայիլ Մխիթարյան Կանայք 50 կգ – Ելենա Գասպարյան 55 կգ – Ալիսա Խոջայան […]
15:14 25.04.2025
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանի, խառը մենամարտերի անվանի հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանի և Մոսկվայի մարզի MMA-ի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Ղուլյանի հետ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ծառուկյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և գրառում կատարել: «Այսօր այցելեցինք […]
14:46 25.04.2025
«Բոլոնիան» Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում ևս հաղթել է «Էմպոլիին»: Պատասխան մրցավեճում գրանցվել է 2-1 հաշիվը: Դիմակայության առաջին խաղում «Բոլոնիան» հաղթել էր 3-0 հաշվով։ Եզրափակչում մրցակիցը կլինի «Միլանը», որը պայքարից դուրս էր թողել «Ինտերին»:
14:10 25.04.2025
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին քննադատել է բրազիլացի հարձակվող Էնդրիկին: «Խետաֆեի» դեմ Լա լիգայի 33-րդ տուրի խաղի 56-րդ րոպեին երիտասարդ ֆուտբոլիստը դուրս էր եկել մրցակցի դարպասապահի դեմ և փորձել էր նրա վրայով կախել գնդակը, սակայն չէր կարողացել: Դրանից 8 րոպե անց իտալացին փոխարինել էր Էնդրիկին: «Նա չի կարող այդպես վարվել: Էնդրիկը դեռ երիտասարդ է և […]
13:23 25.04.2025
Ամերիկյան «Ինտեր Մայամին» ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակչի առաջին մրցավեճում 0-2 հաշվով պարտվել է «Վանկուվերին»: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին եղել է հյուրերի մեկնարկային կազմում և ամբողջական հանդիպում է անցկացրել: Արգենտինացին երրորդ խաղում անընդմեջ չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողությամբ: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 1-ին:
13:05 25.04.2025
«Բարսելոնայի» ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, հայտնում է Marca-ն։ Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը, սակայն փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մրցաշրջանի ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆլիկի նոր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականը, գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսին։ […]
12:50 25.04.2025
Իսպանական Marca պարբերականը աննախադեպ համընկնում է գրանցել։ Իտալական «Ավելինո» ակումբը միշտ հայտնվում է ավելի բարձր դիվիզիոնում, երբ մահանում է Հռոմի պապը: Օրեր առաջ մահացավ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, և «Ավելինոն» բարձրացավ Բ Սերիա: Այս միստիկ զուգադիպությունը հետապնդում է Իտալիայի հարավը ներկայացնող ակումբին 1958 թվականից: Այդ թվականին «Ավելինոն» բարձրացավ իտալական ֆուտբոլի 4-րդ դիվիզիոն, ու 2 օր անց […]
12:07 25.04.2025
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն 40 միլիոն եվրոյով կվաճառի իսպանական «Վալյադոլիդը»։ Վաճառքի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մի քանի շաբաթ առաջ, սակայն երկու կողմերը չեն կարող այդ մասին հայտարարել մինչև մայիս, հետևաբար գնորդը դեռ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ գործարքի արժեքը կկազմի մոտ 40 միլիոն եվրո: Ռոնալդոն «Վալյադոլիդի» սեփականատերն է 2018 թվականից:
11:20 25.04.2025
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի կիսաեզրափակչում «Միլանից» կրած խոշոր հաշվով պարտության մասին․ «Շատ ենք ցավում մեր երկրպագուների համար, ովքեր այսօր մեզ հետ էին: Սա ֆուտբոլ է. «Միլանն» արժանի էր հաղթանակի։ Ակնհայտ է, որ մենք սովոր չենք երկու անգամ անընդմեջ պարտվելուն։ Պետք է ճիշտ վերլուծել այս երկու պարտությունները։ Բոլոնիայում […]
10:45 25.04.2025
Իսպանիայի Լա լիգան հրաժարվել է հետաձգել 34-րդ տուրի «Վալյադոլիդ»-«Բարսելոնա» հանդիպումը, հայտնում է COPE-ն։ «Բարսելոնան» դժգոհ էր խաղացանկից և դիմել էր՝ հետաձգելու «Վալյադոլիդի» դեմ խաղը, որպեսզի պատշաճ պատրաստվի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը։ Այդուհանդերձ, Լա լիգան մերժել է «Բարսելոնային»` պատճառաբանելով, որ եթե այդ հանդիպումը հետաձգվի, դա վատ կանդրադառնա առաջնության մրցակցության և մյուս ակումբների վրա։ […]