11:20 25.04.2025
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի կիսաեզրափակչում «Միլանից» կրած խոշոր հաշվով պարտության մասին․ «Շատ ենք ցավում մեր երկրպագուների համար, ովքեր այսօր մեզ հետ էին: Սա ֆուտբոլ է. «Միլանն» արժանի էր հաղթանակի։ Ակնհայտ է, որ մենք սովոր չենք երկու անգամ անընդմեջ պարտվելուն։ Պետք է ճիշտ վերլուծել այս երկու պարտությունները։ Բոլոնիայում […]
10:45 25.04.2025
Իսպանիայի Լա լիգան հրաժարվել է հետաձգել 34-րդ տուրի «Վալյադոլիդ»-«Բարսելոնա» հանդիպումը, հայտնում է COPE-ն։ «Բարսելոնան» դժգոհ էր խաղացանկից և դիմել էր՝ հետաձգելու «Վալյադոլիդի» դեմ խաղը, որպեսզի պատշաճ պատրաստվի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը։ Այդուհանդերձ, Լա լիգան մերժել է «Բարսելոնային»` պատճառաբանելով, որ եթե այդ հանդիպումը հետաձգվի, դա վատ կանդրադառնա առաջնության մրցակցության և մյուս ակումբների վրա։ […]
10:08 25.04.2025
«Չելսիի» ղեկավարությունը ցանկանում է ամռանը պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հետ, գրում է CaughtOffside-ը: 33-ամյա կիսապաշտպանն արդեն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Մանչեսթեր Սիթիից», որի հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսին: Դե Բրույնեն վերջին շաբաթների ընթացքում հայտարարել է, որ բաց է բոլոր առաջարկների համար և դիտարկելու է բոլոր […]
09:30 25.04.2025
«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան այս ամառ կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Բարսելոնան» բանակցություններ է վարում Ռաֆինյայի հետ մինչև 2030 թվականը պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։ Իսպանական աղբյուրի համաձայն՝ «Ալ Հիլալը» ֆուտբոլիստին առաջարկում է 200 միլիոն դոլար, որը կվճարվի յուրաքանչյուր մրցաշրջանում 50 միլիոնով։ Պայմանագիրը նախատեսված է […]
09:05 25.04.2025
Սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբը համաշխարհային եզակի նվաճման է հասել, հայտնում է թիմի պաշտոնական կայքը։ Թիմը 2017 թվականի ապրիլից սեփական մարզադաշտում 148 հանդիպում է անցկացվել և պարտություն չի կրել։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Մադրիդի «Ռեալին», որը 1957-1965 թվականներին անցկացրել է 121 անպարտելի հանդիպում տանը: Իդեպ Սերբիայի վերջին առաջնությունում «Ցրվենա Զվեզդան» չի պարտվել ոչ միայն տանը, այլև […]
08:43 25.04.2025
«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեշի ծառայություններով: Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Շվեդին ձեռքբերելու համար կատալոնացիները պատրաստ են վաճառել Ֆերան Տորեսին և Ռոնալդ Արաուխոյին։ Transfermarkt-ը «Սպորտինգի» 26-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո, սակայն ակումբը, հավանաբար, մի փոքր քիչ կպահանջի իր աստղի համար։ Ընթացիկ մրցաշրջանում Գյոկերեշը պորտուգալական ակումբի […]
08:21 25.04.2025
Իտալացի հանրահայտ մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը չի հասնելու պատմության լավագույն ֆուտբոլիստների խաղամակարդակին, հաղորդում է As-ը: «Յամալն աստղ է, բայց հանճար չէ: Նա չի դառնա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսիք են Մեսսին, Մարդոնան ու Պելեն: Նրանց պես ֆուտբոլիստները ծնվում են 20 տարին մեկ: Այնպես որ ևս 20 տարի պետք է […]
08:00 25.04.2025
Անգլիական սիրողական «Օլդ Մելթոն» և «Մոլթ Շավել» թիմերի միջև խաղը դադարեցվել է արտառոց պատճառով: Մրցավարը իր կոշիկում արտաթորանք է հայտնաբերել: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Յորք քաղաքում: Խաղի ընդմիջման ժամանակ անհայտ անձը ներխուժել է մրցավարի հանդերձարան և արտաթորել նրա մարզակոշիկներից մեկի մեջ: Հայտնաբերելով դա՝ մրցավարը դադարեցրել է հանդիպումը: Ենթադրվում է, որ […]
00:00 25.04.2025
«Ռուբինի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն «РБ Спорт»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ազգային թիմի հեռանկարներին, նաև թիմի նոր գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի մասին է խոսել: «Ես իսկապես հույս ունեմ և հավատում եմ, որ մի օր հայ ֆուտբոլիստները կխաղան աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում: Կարող եմ հավաստիացնել, որ մեր թիմը պայքարելու է հունգարացիների, […]
23:23 24.04.2025
Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում և 6 այլ քաղաքներում։ «Հայաստանը դեռ տեղեկատվություն չի տրամադրել Ադրբեջանում կազմակերպվելիք ԱՊՀ երկրների 3-րդ խաղերին մասնակցելու վերաբերյալ»,- նշել է ԱՊՀ խաղերի ազգային կազմկոմիտեի ներկայացուցիչ Այգուլ Աղաևան։
22:53 24.04.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հնարավոր հեռացման մասին լուրերը։ «Տհաճ է տեսնել, թե ինչ է կատարվում Անչելոտիի հետ: Նա ամեն ինչ նվաճեց «Ռեալի» հետ, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Times-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալի» […]
21:52 24.04.2025
Նիդերլանդների գավաթի եզրափակչում «Գոու Էհեդ Իգլսը» հաղթել է «ԱԶ Ալկմարին» և նվաճել տիտղոսը: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, հետխաղյա 11-մետրանոցներով Պաուլ Սիմոնիսի թիմն առավելության է հասել՝ 4:2: Դևենտերը ներկայացնող թիմը պատմության մեջ առաջին անգամ է դարձել Նիդերլանդների գավաթակիր: Մինչև 1933 թվականը ակումբը 4 անգամ դարձել էր երկրի չեմպիոն:
21:14 24.04.2025
Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) տնօրենների խորհուրդը հաստատել է լրացուցիչ ամառային տրանսֆերային պատուհանի անցկացումը 2025 թվականին։ Այս որոշումը կայացվել է, որպեսզի 2025 թվականի հունիսի 14-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող թիմերը կարողանան գրանցել նոր ֆուտբոլիստներ։ Լրացուցիչ տրանսֆերային պատուհանը բաց կլինի հունիսի 1-ից 10-ը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայից առաջնությանը կմասնակցի ՊՍԺ-ն։ 2025 թվականի Աշխարհի […]
20:46 24.04.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանին։ Ինչպե՞ս հարաբերվել Թուրքիայի հետ, հաշվի առնելով մեր երկրի բարդ ու տկար վիճակը, մյուս կողմից Թուրքիայի հեգեմոն դերն ու աճող ազդեցությունը տարածաշրջանում։ Հիմնականում այս թեմայի շուրջ է ընթացել զրույցը պատմաբան Սուրեն Մանուկյանի հետ։ «Ես հասկանում եմ Թուրքիայից եկող վտանգները, հասկանում եմ, որ շատ վտանգավոր է դառնում նույն հռետորաբանությամբ […]
20:34 24.04.2025
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խորհուրդ է տվել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին մնալ անգլիական ակումբում: «Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խորհրդանիշ է «Լիվերպուլում»: Նա կարող է մնալ ակումբում, ինչպես Մոհամեդ Սալահն ու Վիրջիլ վան Դեյքը: Իմ խորհուրդն է Տրենտին մնալ «Լիվերպուլում»: Նրանց հետ նա կարող է ամեն տարի պայքարել՝ Անգլիայի Պրեմիեր լիգան ու Չեմպիոնների լիգան հաղթելու համար: […]
19:53 24.04.2025
«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ռմբարկուական մրցակցությունը: «Ինձ համար միևնույն է Ռոնալդուի հետ ռմբարկուական մրցակցությունը: Ամենակարևորը տիտղոսն է», – Բենզեմայի խոսքերն է մեջբերում Goal-ը: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 23 գոլ է խփել, Բենզեման՝ 18: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ալ Իթիհադը»՝ մոտակա հետապնդող «Ալ Հիլալին» […]
19:31 24.04.2025
Հայաստանը ներկայացնող սամբիստ Արման Ավանեսյանը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Մարտական սամբոյի մինչև 98 կգ քաշային կարգի եզրափակչում Ավանեսյանը 9-1 հաշվով վաղաժամ հաղթանակի է հասել Խորվաթիան ներկայացնող Մարինո Դուգանժիչի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ավանեսյանը 9-0 հաշվով ջախջախել էր նախորդ տարվա Եվրոպայի առաջնության հաղթող, ռուսաստանցի Մագոմեդ Գասանովին:
18:48 24.04.2025
«Լիվերպուլը» ամռանը կվաճառի թիմի ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն։ Նշվում է, որ հունվարին Նունյեսը մոտ էր Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» տեղափոխվելուն, սակայն ակումբում չցանկացան զրկվել իրենց հարձակվողից մրցաշրջանի ընթացքում։ Դարվինը անգլիական ակումբին միացել է «Բենֆիկայից» 75+25 միլիոն եվրոյի դիմաց 2022 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը անգլիական ակումբի կազմում մասնակցել է […]
18:10 24.04.2025
Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Միլանը» 3-0 հաշվով հաղթել է «Ինտերին»: Ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը։ «Միլանը» 2018 թվականից ի վեր առաջին անգամ է դուրս եկել Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Բոլոնիա» – «Էմպոլի» զույգի հաղթողի հետ։
17:22 24.04.2025
Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը կարող է նորամուտը նշել «Սանդերլենդի» գլխավոր թիմում։ Այս մասին հաղորդում է Sunderland Echo-ն: Չեմպիոնշիփի կանոնավոր առաջնության ավարտից 2 տուր առաջ թիմն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը, որտեղ հաջող հանդես գալու դեպքում դուրս կգա Անգլիայի Պրեմիեր լիգա: Առաջնությունում 4-րդ տեղն ապահովելը թիմի գլխավոր մարզիչ Ռեժիս Լե Բրիին դրդել է ուշադրություն դարձնել […]
16:54 24.04.2025
Sportico պարբերականը ներկայացրել է պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկներին։ Ցանկը գլխավորել է լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 6-ակի չեմպիոնը կարիերայի ընթացքում վաստակել է 4,1 միլիարդ դոլար։ Երկրորդն աշխարհահռչակ գոլֆիստ Թայգեր Վուդսն է (2,7 միլիարդ), երրորդը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն է։ Պորտուգալացի ֆուտբոլիստը վաստակել է 2,2 միլիարդ դոլար։ Լավագույն տասնյակում են նաև Լեբրոն […]
15:47 24.04.2025
Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ: «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելից: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը (ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել): Մենք հիշում ենք: Մենք պահանջում ենք: Մենք միասնական ենք»,- գրել է «Ինտերի» հայ կիսապաշտպանը:
15:20 24.04.2025
Խորվաթիայի առաջնության 31-րդ տուրում «Օսյեկը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթել է առաջատար «Ռիեկային»։ Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը երրորդ հանդիպումն է անցկացնում առանց փոխարինվելու։ «Օսյեկը» 34 միավորով բարձրացել է 8-րդ տեղ, «Ռիեկան» 51 միավոր ունի և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
14:50 24.04.2025
Մադրիդի «Ռեալը» 8 միլիոն եվրո կվճարի Լևերկուզենի «Բայերին», եթե որոշի նոր գլխավոր մարզիչ նշանակել Խաբի Ալոնսոյին։ Այս մասին հայտնում է El Partidazo de COPE-ը: Ավելի վաղ նշվում էր, որ գերմանական ակումբն ակնկալում է ստանալ 15-20 միլիոն եվրո: «Ռեալը» դեռ հստակ որոշում չի կայացրել Կառլո Անչելոտիի վերաբերյալ:
14:23 24.04.2025
Արդյո՞ք մեր բարդ աշխարհաքաղաքական վիճակը, մեր անվտանգային խնդիրներն ու մարտահրավերները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու դիրքորոշումը՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Պե՞տք է դառնալ ավելի հանդուրժող ու ավելի քիչ պահանջատեր: Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Պաշտպան Հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ: Տարուց ավելի է՝ կա իրական Հայաստան և պատմական Հայաստան խոսույթը, […]
14:14 24.04.2025
Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ հանդիպել է «Խետաֆեի» հետ և հաղթել նվազագույն 1-0 հաշվով։ Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը երկրորդ տեղը պահպանել է և զիջում է առաջատար «Բարսելոնային» 4 միավոր:
13:25 24.04.2025
ՖԻՖԱ-ն քննարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին 2 տարով որակազրկելու հարցը, գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր պաշտոնական կայքում: Վինիսիուսի դեմ բողոք է ներկայացրել բրազիլական Tiberis Holding ընկերությունը: Բրազիլական ֆուտբոլի 2-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Աթլետիկ» ակումբի բաժնեմասը վաճառվել է ALL Agenciamento Esportivo ընկերությանը, որը պատկանում է Վինիսիուսի հորն ու ֆուտբոլիստի գործակալ Սոարեշին, մինչդեռ Tiberis […]
12:20 24.04.2025
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ մրցաշրջանը վատն է իր թիմի համար՝ հաշվի առնելով նախևառաջ անհաջող մրցելույթներն Անգլիայի Պրեմիեր լիգայում: «Մեզ համար սա վատ մրցաշրջան է: Կապ չունի՝ մենք կհասնենք գավաթի եզրափակիչ, կամ կլինենք Չեմպիոնների լիգայի գոտում, թե ոչ: Սա վատ մրցաշրջան է մեզ համար, այդպես երբեմն պատահում է: Պետք է նշել, […]
11:45 24.04.2025
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչ բրոնզե մեդալ է նվաճել։ Մարտական սամբոյում հանդես եկող Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ) և Ավետիք Պողոսյանը (88 կգ) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։
11:10 24.04.2025
Աշխարհի ամենահայտնի մարզիչներից մեկը՝ Ժոզե Մոուրինյուն գրառում է կատարել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասին, որը մահացել էր ապրիլի 21-ին Վատիկանում: «Մեծագույն լինելու համար հարկավոր է հասկանալ, թե ինչպես լինել փոքր: Խոնարհությունը իրական մեծության հիմքն է: Հույսը դա լույս է մթության մեջ: Մեծագույն Պապ»,- Instagram-ում գրել է պորտուգալացի մարզիչը: