TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+18.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը ԵԱ-ում նվաճել է 8 մեդալ

17:14 21.04.2025

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր կանանց հավաքականից վերջին մեդալները նվաճել են Լիանա Գյուրջյանը և Տաթև Հակոբյանը։ Լիանա Գյուրջյանը (87 կգ) դարձել է աշխարհամասի փոխչեմպիոն։ 22-ամյա ծանրորդը 246 կգ (106+140) արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։ Նա երկրորդն էր նաև հրում վարժությունում և փոքր արծաթե մեդալի է արժանացել։ Տաթև Հակոբյանը երկամարտի 232 կգ (110+122) […]

̰
ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

12:25 19.04.2025

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […]

̰
Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

10:49 19.04.2025

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […]

̰
Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում:

̰
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները

22:57 18.04.2025

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին ասել է, թե ովքեր են իր որդիների սիրելի ֆուտբոլիստները: «Նրանց սիրելի ֆուտբոլիստներն են՝ Մբապեն, Վինիսիուսը, Յամալը, Լևանդովսկին ու Հոլանդը», – Լեոյի խոսքերը մեջբերում է All About Argentina-ն: Արգենտինացին ունի 3 որդի՝ 12-ամյա Տիագոն, 9-ամյա Մատեոն և 7-ամյա Չիրոն:

̰
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին

21:07 18.04.2025

Կոլումբիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Կառլոս Վալդերաման խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի վարքի մասին: «Այն, ինչ նա անում է, անթույլատրելի է: Վինիսիուսը պետք է սովորի լավագույններից և չլացի: Լավագույններին կարող են միշտ հարվածել, բայց նրանք պետք է մնան ոտքի վրա»,- Վալդերամայի խոսքերը մեջբերում է AS-ը: Ավելի վաղ Վինիսիուսը 105-րդ գոլն էր խփել «Ռեալի» կազմում՝ […]

̰
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […]

̰
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […]

̰
Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր:

̰
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ

19:00 18.04.2025

Միլանի «Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան Չեմպիոնների լիգայում ֆավորիտ չի համարում կատալոնական «Բարսելոնային»: «Մենք հպարտանում ենք ակումբով, սեփականատերերով և մարզչով, որն ամենամեծ ներդրումն ունի այս հաջողություններում: Մենք դեռևս հավակնում ենք թրեբլի: Անկախ արդյունքներից, այս մրցաշրջանը կարելի է հաջողված համարել: Այս գործընթացի սկիզբը կապված է Ինձագիի հետ: Սիմոնեն մեզ Եվրոպայում հզոր է դարձրել: Ինձ համար նա դեռ […]

̰
Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

18:24 18.04.2025

Գերմանացի հանրահայտ մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ: Կլոպի շրջապատում սակայն ասում են, որ նա հետաքրքրված է նաև Բրազիլիայի հավաքականը գլխավորելու տարբերակով: Ամենահավանական տարբերակը, սակայն, «Ռեալը» գլխավորելն է, քանի որ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները Կառլո Անչելոտին ու Ժորժե Ժեզուսն են: Sky Sports-ը հայտնել […]

̰
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

18:06 18.04.2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ:

̰
Մխիթարյանը թույլ չի տվել՝ կրքերը թեժանան․ միջադեպ «Ինտեր»-«Բավարիա» խաղի ավարտին

17:30 18.04.2025

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի ավարտն ազդարարած սուլիչի ձայնից անմիջապես հետո կասեցրել է իր թիմակից Ֆրանչեսկո Աչերբիի ու «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերի բախումը: Պատասխան հանդիպումը 2-2 հաշվով ավարտելով՝ «Ինտերն» առաջին խաղում տարած 2-1 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է եկել եվրոպական ակումբային ֆուտբոլի […]

̰
«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

16:51 18.04.2025

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս հանգամանքը ստիպել է ակումբին սկսել նոր դարպասապահի որոնումները։ Նշվում է, որ կարճ ցուցակում ընդգրկված են մի քանի թեկնածուներ։ Մադրիդյան ակումբը դիտարկում է հետևյալ դարպասապահների թեկնածությունը․ Մայք Մենյան («Միլան»), Ժոան Գարսիա («Ժիրոնա») և Լուկաս Շևալյե («Լիլ»)։ Նշենք, որ Լունինի պայմանագրի ժամկետը «Ռեալի» […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բուդյո-Գլիմտի» սխրանքները․ ԵԼ

16:28 18.04.2025

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» լրացուցիչ ժամանակը ներառյալ 5-4 հաշվով հաղթել է «Լիոնին»։ Առաջին խաղակեսում բչօտանական թիմը երկու գնդակի առավելություն է ստացել, սակայն հյուրերը կարողացել են հետ բերել կորցրածն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ «Լիոնն» 89-րդ րոպեին մնացել է 10 ֆուտբոլիստով։ Լրացուցիչ ժամանակում արդեն «Լիոնը» երկու […]

̰
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին

16:00 18.04.2025

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ծառայություններով, հայտնում է El Gol Digital-ը: 22-ամյա ֆուտբոլիստին թիմում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը: Գերմանացի մասնագետը կարծում է, որ Մուսիալան փայլուն զույգ կկազմի տաղանդավոր Լամին Յամալի հետ: Ընթացիկ մրցաշրջանում Մուսիալան «Բավարիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, խփել է 18 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում:

̰
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա

15:35 18.04.2025

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան հույս ունի, որ Լիոնել Մեսսին կմասնակցի Մունդիալ-2026-ին: «Մենք կրկին կնվաճենք աշխարհի գավաթը՝ չեմ կասկածում: Ես շատ եմ հավատում մեր տղաներին: Նրանք անելու են ամեն ինչ: Մենք հնարավորություն ունենք աշխարհին ցույց տալու, թե ինչի են ունակ արգենտինացիները: Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում, բայց ամեն ինչ կախված է […]

̰
Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […]

̰
Արտետան «Ռեալի» դեմ խաղից առաջ հեռախոսազրույց է ունեցել Գվարդիոլայի հետ

14:40 18.04.2025

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից (2-1) առաջ հեռախոսազրույց է ունեցել Պեպ Գվարդիոլայի հետ: «Խաղից առաջ զանգեցի Գվարդիոլային, որովհետև ես այսօր այստեղ եմ նրա շնորհիվ: Պեպն ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել, հենց նա է հավատացել ինձ: «մանչեսթեր Սիթիում» 4 հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել: […]

̰
Հրապարակվել են ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունն ընդունող քաղաքների պաշտոնական պաստառները

14:24 18.04.2025

Հրապարակվել են ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունն ընդունող քաղաքների պաշտոնական պաստառները, հաղորդում է ՖԻՖԱ-ն: Պաստառները կցուցադրեն մրցաշարն ընդունող քաղաքների մշակութային ու գեղարվեստական ոգին՝ միաժամանակ ընդգծելով սիրված մարզաձևի շուրջ միասնությունը, բազմազանությունն ու կիրքը: 2026 թվականին կայանալիք Մունդիալն առաջինն է, որ կանցկացվի երեք երկրներում՝ Կանադայում, Մեքսիկայում ու ԱՄՆ-ում: Այն կդառնա պատմական իրադարձություն՝ որպես պատմության մեջ աշխարհի ամենամեծ […]

̰
«Ռոլան Գարոսում» կմեծարեն Ռաֆայել Նադալին

13:43 18.04.2025

«Ռոլան Գարոսի» բացման արարողության ժամանակ կմեծարեն «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալին, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Միջոցառումը տեղի կունենա մրցաշարի մեկնարկային 3 հանդիպումներից հետո «Ֆիլիպ Շատրիե» կորտում: Լեգենդար իսպանացին «Ռոլան Գարոսը» հաղթել է ռեկորդային 14 անգամ:

̰
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի կիսաեզրափակչի հանդիպումների ժամանակացույցը

13:20 18.04.2025

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի կիսաեզրափակչի հանդիպումների ժամանակացույցը: Առաջին խաղեր Ապրիլի 29 «Արսենալ» – ՊՍԺ Ապրիլի 30 «Բարսելոնա» – «Ինտեր» Պատասխան խաղեր Մայիսի 6 «Ինտեր» – «Բարսելոնա» Մայիսի 7 ՊՍԺ – «Արսենալ» Մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում:

̰
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են

12:58 18.04.2025

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Գլազգոյի «Ռեյնջերսին»։ Կիսաեզրափակիչում է նաև Լոնդոնի «Տոտենհեմը», որը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։

̰
«Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ այլևս չեն վստահում Անչելոտիին

12:35 18.04.2025

Մադրիդի «Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին բողոքել են գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից, հաղորդում է Relevo-ն: Բողոքի պատճառը մասնավորապես այն է, որ ըստ այդ խաղացողների՝ գլխավոր մարզչի տակտիկական պլանը շատ վատն է եղել: Ավելին՝ «Ռեալի» ֆուտբոլիստները կարծում են, որ թիմը տակտիկական պլան առհասարակ […]

̰
Հավանաբար, ես նրան մի լավ ապտակ կհասցնեի. Արտետան մեկնաբանել է  Սակայի վրիպումը 11 մետրանոցից

12:15 18.04.2025

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղում Բուկայո Սակայի վրիպումը 11 մետրանոցից։ «Հավանաբար, ես նրան մի լավ ապտակ կհասցնեի։ Ֆուտբոլիստն ինքն է որոշում, թե ինչպես իրացնել 11 մետրանոցը։ Բուկայոն այս անգամ ձախողվեց։ Այդ պահից հետո խաղը կարող էր էականորեն փոխվել․ սկսվեցին բաներ, որոնք մեզ ձեռնտու չէին», […]

̰
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ

11:49 18.04.2025

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը ևս դուրս է եկել Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հինգերորդ փուլի եզրափակիչ: Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 13,899 միավոր է հավաքել և երրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Հիշեցնենք՝ աշխարհի գավաթի հինգերորդ փուլի որակավորման փուլն ավելի վաղ հաղթահարել են Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, […]

̰
«Չելսին» սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն է կրել Բիչախչյանի «Լեգիայից»

11:30 18.04.2025

Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Չելսին» սեփական հարկի տակ «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 1-2 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Վարշավայի «Լեգիայից»։ Լեհական թիմից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինման է դուրս եկել 86-րդ րոպեին։ «Չելսին», չնայած պարտությանը, դուրս է եկել կիսաեզրափակիչ։

̰
«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ

10:45 18.04.2025

Opta-ի մասնագետները քառորդ եզրափակիչ փուլի ավարտից հետո գործարկել են սուպերհամակարգիչ և կրկին հաշվարկել թիմերի՝ 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունները։ Ըստ հաշվարկների՝ «Արսենալը» ներկայումս մրցաշարի գլխավոր ֆավորիտն է: Թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 28.7 տոկոս։ Երկրորդ տեղում է «Ինտերը»՝ 25.5 տոկոսով, իսկ ՊՍԺ-ն 24 տոկոսով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Ուշագրավ է, որ ամենացածր շանսերն ունի […]

̰
Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին

10:21 18.04.2025

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խուսափել է լուրջ վնասվածքից, գրում է As-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կոճի վնասվածք էր ստացել, սակայն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչին։ «Ռեալը» գավաթի խաղարկության եզրափակչում ապրիլի 26-ին կմրցի «Բարսելոնայի» դեմ։

̰
Հայաստանի հոկեյի հավաքականը հաղթել է Իրանի ընտրանուն․ Աշխարհի IV դիվիզիոնի առաջնություն

09:55 18.04.2025

Երևանում շարունակվող տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 8-0 հաշվով հաղթել է Իրանի ընտրանուն։ Հայաստանի հավաքականը 9 միավորով երկրորդ տեղում է, Իրանի ընտրանին` 3 միավորով 5-րդն է։ Առաջատար Ուզբեկստանի հավաքականն է և ունի 10 միավոր։ Վերջին` 5-րդ տուրում հոկեյի Հայաստանի հավաքականը ապրիլի 19-ին կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ։

̰
BACK_TO_TOP