TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+25.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Բայրամյանի «Ռոստովը» ոչ-ոքի է խաղացել. ՌՊԼ

09:40 15.09.2020

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ռոստովը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: Հայ ֆուտբոլիստը տանտերերի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել ամբողջ հանդիպմանը: Այս խաղից հետո «Ռոստովը» 11 միավորով 7-րդն է:

̰
«Բորուսիան» ջախջախեց «Դույսբուրգին. Գերմանիայի գավաթ

09:20 15.09.2020

Գերմանիայի գավաթի 1/32-րդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 5-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ«Դույսբուրգի» նկատմամբ։ Լյուսիեն Ֆավրի թիմն այսպիսով դուրս եկավ Գերմանիայի գավաթի 1/16-րդ եզրափակիչ։ Դորտմունդյան թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Ջեյդոն Սանչոն, Ջուդ Բելինգհեմը, Տորգան Ազարը, Ջիովանի Ռեյնան և Մարկո Ռոյսը։

̰
Ձերբակալեք այն ոստիկանին, որը սպանել է Բրեոնա Թեյլորին. Հեմիլթոնի հակառասիստական քայլը

09:15 15.09.2020

Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիան հետաքննություն է սկսել «Ֆորմուլա 1-ի» մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի նկատմամբ։ Հեմիլթոնը Տոսկանայի Գրան-պրիում հաղթելուց հետո շապիկ էր հագել, որի վրա գրված էր․ «Ձերբակալեք այն ոստիկանին, որը սպանել է Բրեոնա Թեյլորին»։ Թեյլորը սևամորթ կին էր, որը սպանվել է սեփական տանը ոստիկանի կողմից։ Այս դեպքը տեղի է ունեցել մարտին: ԱՄՖ-ն հայտնել է, որ իրենց կազմակերպությունն […]

̰
«Չելսին» հաղթանակ տարավ ԱՊԼ-ի մեկնարկային տուրում

08:58 15.09.2020

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի շրջանակներում «Բրայթոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Չելսիին»։ Առաջին կեսի միջնամասում հյուրերը 11-մետրանոց հարվածից հետո առաջ անցան հաշվի մեջ: 54-րդ րոպեին «Բրայթոնը» հավասարեցրեց հաշիվը, սակայն երկու րոպե անց «Չելսին» նորից  առաջ անցավ հաշվի մեջ: 66-րդ րոպեին հաշիվը դարձավ 3-1։

̰
3 փայլուն հաղթանակներից հետո Արոնյանը միանձնյա առաջատարն է. CHAMPIONS SHOWDOWN CHESS 9LX

10:15 13.09.2020

Երեկ կայացան  CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX մրցաշարի 4-րդ, 5-րդ և 6-րդ տուրերը: Լևոն Արոնյանը նախ սևերով հաղթեց իրանցի Ալիրեզա Ֆիրուջային, ապա սպիտակներով պարտության մատնեց Պյոտր Սվիդլերին, իսկ օրվա վերջին պարտիայում սևերով հաղթեց կուբացի Լենյեր Դոմինգեսին: Այս երեք անընդմեջ հաղթանակներից հետո Արոնյանը 4,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Այսօր Արոնյանը կմրցի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի, […]

̰
«Նիցցայի» հարձակվողը՝ կրկնակի գողության զոհ

20:35 12.09.2020

Ֆրանսիական «Նիցցայի» հարձակվող Կասպեր Դոլբերգը դարձել է ավազակային հարձակման զոհ:  Նա մեկնել էր Դանիայի հավաքականի կազմում հերթական խաղին մասնակցելու, իսկ այդ ընթացքում  ավազակները Ֆրանսիայում գողացել են նրա «Porsche» մեքենան: Բացի այդ՝ 22-ամյա դանիացու մեքենայում գողերը գտել են նրա  բնակարանի բանալիները, որոնց օգնությամբ   մուտք են գործել տուն և գողացել նաև կենցաղային տեխնիկա և մի քանի հազար […]

̰
Ովքե՞ր կլինեն «Բարսելոնայի» 4 ավագները

20:26 12.09.2020

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2020-21 մրցաշրջանում թիմի ավագներին։ Կատալոնական ակումբում ավագների փոփոխություն չի լինում արդեն  3-րդ տարին անընդմեջ։ Թիմի ավագի թևկապը կկրի  Լիոնել Մեսսին։ Նրան համապատասխանաբար կհաջորդեն Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն ու Սերխի Ռոբերտոն։

̰
Բոլորը գիտեն, որ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է. Կուման

19:30 12.09.2020

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է  Լիոնել Մեսսիի՝  ակումբում մնալու որոշումը: «Բոլորը գիտեն, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Հիանալի է թիմում նման խաղացողի ունենալը: Հիմա մեզ համար կարևոր է, որ Լեոն օպտիմալ մարզավիճակ հավաքի, քանի որ նրա որակները ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել: Շատ լավ է, որ Մեսսին մեզ հետ կլինի […]

̰
Ալեքսանդր Կարապետյանի «Տամբովը» հաղթեց «Ուֆային»

19:10 12.09.2020

Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Տամբովը» տանը ուժերը չափե է  «Ուֆայի» հետ և հաղթել  2:0 հաշվով: Խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացել է  Ալեքսեյ Գրիցաենկոն: 79-րդ րոպեին «Տամբովի» երկրորդ գոլը խփել է  Միխայիլ Կոստյուկովը: Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանից,  փոխարինման դուրս եկել 66-րդ րոպեին: 7-րդ տուրից հետո «Տամբովը» 7 միավորով 11-րդն է […]

̰
Կարծում եմ, որ Մեսսիին որոշում ընդունելու հարցում խանգարում է  հայրը. Կրեսպո

18:00 12.09.2020

Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էրնան Կրեսպոն խոսել է   Լիոնել Մեսսիի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Կարծում եմ, որ Մեսսիին որոշում ընդունելու հարցում խանգարում է   հայրը՝ Խորխե Մեսսին, որը նրա իսկ  գործակալն է: Երբ խոսքը վերաբերում է ակումբի փոփոխությանը, կարծում եմ, որ ընտանիքի անդամը չի կարող գործակալի պարտականությունները կատարել այնպես, ինչպես դա կանի մասնագետը:  Իհարկե, […]

̰
Ես ներողություն խնդրելու պատճառ չունեմ. Կորյանը՝ «Խիմկի»-«Մոսկվա» խաղից հետո արած իր գրառման մասին

16:41 12.09.2020

Հայաստանի հավաքականի և «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը նշել է, որ մտադիր չէ ներողություն խնդրել մրցավար Վլադիմիր Մոսկվալևից՝ նրան ուղղված խոսքերի համար, որոնք գրել էր  անցած մրցաշրջանում «Զենիթի» հետ Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչից հետո (0:1):  Մրցաշարի վճռական խաղում մրցավարը վիճահարույց տուգանային հարված էր նշանակել Մալկոմի նկատմամբ թույլ տված խախտման համար: 11 մետրանոց հարվածն իրացրեց Արտյոմ Ձյուբան, […]

̰
Բարտոմեուից հետո միգուցե Մեսսին որոշի մնալ «Բարսելոնայում». Ռիվալդո

16:19 12.09.2020

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն իր կարծիքն է հայտնել Լիոնել Մեսսիի ապագայի վերաբերյալ: «Անցյալ շաբաթ Մեսսին ասաց, որ կմնա «Բարսելոնայում» մինչ պայմանագրի ժամկետի ավարտը, այսինքն՝ մինչ այս մրցաշրջանի ավարտը: Բայց ես չեմ զարմանա, եթե դրանից հետո նա մնա ակումբում: Այս մրցաշրջանում շատ բան կարող է պատահել. «Բարսելոնան» սկսում է կյանքը նոր մարզիչ Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ, իսկ […]

̰
Թքած ունեմ այդ պատմության վրա. դե Բրույնեն իր կարծիքն է հայտնել Մեսսիի չկայացած տեղափոխության մասին

15:55 12.09.2020

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիի չկայացած տեղափոխության մասին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: «Իսկապես թքած ունեմ այդ պատմության վրա: Հստակ է, որ Լեոն ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Իհարկե, նա կարող է ուժեղացնել մեր կազմը, բայց ինչու՞ մտածեմ մի բանի մասին, որը տեղի […]

̰
Ցնցող և հուզիչ. ամուսնության առաջարկ «Матч ТВ»-ի ուղիղ եթերում

15:45 12.09.2020

«Матч ТВ»-ի ուղիղ եթերում տեղի է ունեցել հուզիչ և ռոմանտիկ իրադարձություն: Նորությունների հաղորդավարուհի Էլեոնորա Խաբիբուլինան ամուսնության առաջարկ է ստացել իր գործընկեր Սերգեյ Ռոզանովից:  Հաղորդավարուհին ընդունել է ամուսնության առաջարկը: Նա արտասվելու աստիճան հուզվել է:     View this post on Instagram   ?‍♀️?? ⠀ #матчтв #прямойэфир #onair #wedding #предложениерукиисердца #handinmarriage #кольцо #ring #marriageproposal #останкино #love #счастье […]

̰
Արոնյանը կիսում է 4-8 տեղերը. CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX

15:27 12.09.2020

Այսօր կկայանան CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX մրցաշարի 4-րդ, 5-րդ և 6-րդ տուրերը: Լևոն Արոնյանը նախ սևերով կմրցի իրանցի Ալիրեզա Ֆիրուջայի հետ, ապա սպիտակներով կխաղա Պյոտր Սվիդլերի հետ և օրվա վերջին պարտիայում սևերով  կմրցի կուբացի Լենյեր Դոմինգեսի հետ:  Դոմինգեսը, ի դեպ, մրցաշարի առաջատարներից է: Նա և Մագնուս Կարլսենը 3 տուրից հետո ունեն 2,5 միավոր և կիսում […]

̰
Հայաստանի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը ևս «Շիրակից» տեղափոխվեց «Արարատ»

17:43 11.09.2020

Իվուարցի ֆուտբոլիստ Մորի Կոնեն պայմանագիր է կնքել Երևանի «Արարատի» հետ: Այս մասին  հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  25-ամյա հարձակվողը հանդես է եկել լատվիական «Դաուգավպիլսում», իսկ նախորդ մրցաշրջանն անցկացրել է Գյումրիի «Շիրակում»։ Հիշեցնենք՝ Կոնեն նախորդ մրցաշրջանում ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև դարձել է Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու՝ խփած 23 գոլով:

̰
Կիսաեզրափակչի ժամանակ Ուիլյամսը վնասվածք է ստացել. US Open 2020

17:15 11.09.2020

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլիամսը ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակչում Վիկտորիա Ազարենկայի հետ խաղում պարտվել է 1:6, 6:3, 6:3 հաշվով: Սակայն, տեղեկություն տարածվեց, որ խաղի ժամանակ Ուիլյամսը վնասվածք է ստացել: Նա վնասվածք է ստացել  երրորդ սեթի սկզբում, երբ սեթերի հաշիվը 1-1 էր: Ըստ էության՝ սա է ազդել նրա խաղի վրա, և […]

̰
Իմաստ չունի կոսմետիկ վիրահատություն անել, մարտի ժամանակ կարող են նորից կոտրել այդ ամենը. Անաստասիա Յանկովա

16:47 11.09.2020

Ռուսաստանցի MMA մարտիկ Անաստասիա Յանկովան խոսել է պլաստիկ վիրաբուժության նկատմամբ իր վերաբերմունքի ու վիրահատությունների մասին: «Քիթս վիրահատել եմ: Բայց վիրահատությունը կոսմետիկ չէր: Բժիշկն ինձ ասել է՝ իմաստ չունի կոսմետիկ վիրահատություն անել, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի և հավասար, ինչպես դա սպորտից առաջ էր, քանի որ մարտի ժամանակ կարող են նորից կոտրել այդ ամենը: Եվ յուրաքանչյուր […]

̰
Մեր թիմը շատ համալրումների կարիք չունի. դե Բրույնեի ակնարկը Մեսսիի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու հեռանկարի վերաբերյալ

16:30 11.09.2020

«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն անդրադարձել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ իրենց շարքերը համալրելու լուրերին: «Ես միշտ մեծ հաճույքով եմ խաղում այն ֆուտբոլիստների հետ, որոնք գալիս են «Մանչեսթեր Սիթի»: Բայց կարծում եմ, որ մեր թիմը շատ համալրումների կարիք չունի ու արդեն իսկ բավական լավն է: Շատ եմ կարդացել Մեսսիի՝ «Սիթի» տեղափոխվելու […]

̰
Հայ 7 աթլետներ մեկնեցին Թուրքիա

16:00 11.09.2020

Հայաստանի աթլետիկայի պատվիրակությունն այսօր մեկնել է Թուրքիա։ Ստամբուլում սեպտեմբերի 12-13-ին կանցկացվի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը։ Հայաստանի թիմը բաղկացած է յոթ մարզիկից։ Մեր աթլետները հանդես կգան հեռացատկ, եռացատկ, վազք և արգելավազք մրցաձևերում։ Սեպտեմբերի 19-20-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կանցկացվի Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությունը: Այդ մրցաշարին կմասնակցի մեր երկրից 12 աթլետ:

̰
Ֆրանսիայի չեմպիոնը պարտվեց նոր սկսված առաջնության առաջին խաղում

14:41 11.09.2020

Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրի շրջանակներում կայացած «Լանս»- ՊՍԺ  հանդիպումը առաջինն էր չեմպիոնի համար Լիգա 1-ի 2020/21 մրցաշրջանում։ Այն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 1-0: Այս խաղից հետո չեմպիոնը 0 միավորով զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։ «Լանսը» 3 միավորով 12-րդն է։ Նշենք, որ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով խաղին չեն մասնակցել առանցքային մի շարք ֆուտբոլիստներ՝ Անխել դի Մարիան, Մաուրո […]

̰
Առանց Ռոնալդուի ավելի թիմային ենք խաղում. Մոդրիչ

14:15 11.09.2020

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է, թե ինչպես է փոխվել թիմը Ռոնալդուի հեռանալուց հետո: Հիշեցնենք՝ Ռոնալդուն «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականին: «Ռոնալդուի հետ մի թիմում խաղալն անհավանական էր: Մենք 7 հիանալի մրցաշրջան ենք անցկացրել միասին ու շատ տիտղոսներ նվաճել նրա հետ: Նույնիսկ երբ թիմը լավագույնս հանդես չէր գալիս, Կրիշտիանուն կարող էր իր հմտությունների ու […]

̰
Արոնյանը կմասնակցի «Ֆիշեր» մրցաշարին

13:29 11.09.2020

Այսօր  մեկնարկում է «Ֆիշեր» շախմատի միջազգային առցանց մրցաշարը։ Մասնակից  տասը շախմատիստների թվում է նաև Լևոն Արոնյանը: Հայտավորված են այսօրվա դրությամբ աշխարհի ուժեղագույն շախմատիստները: Արոնյանից բացի, մրցաշարին կմասնակցեն Մագնուս Կառլսենը,  Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարունան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, Պետեր Սվիդլերը, Ալիրեզա Ֆիրուջան, Գարի Կասպարովը։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 13-ին, մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար […]

̰
Սերենա Ուիլյամսը պարտվեց կիսաեզրափակչում. US Open-2020

13:00 11.09.2020

Բելառուս թենիսիստուհի Վիկտորյա Ազարենկան դարձավ կանանց մենախաղի US Open-2020 մրցաշարի եզրափակչի երկրորդ մասնակիցը: Կիսաեզրափակիչ խաղում աշխարհի նախկին առաջին ռակետը հաղթեց ամերիկուհի Սերենա Ուիլյամսին ՝ 1:6, 6:3, 6:3: Հանդիպումը տևեց 1 ժամ 55 րոպե։ Ազարենկան կրճատեց Ուիլյամսի հետ անձնական դիմակայությունների ընդհանուր հաշիվը՝ 5-18:  Եզրափակչում Վիկտորյան կխաղա ճապոնուհի Նաոմի Օսակայի հետ, որը մյուս կիսաեզրափակչում հաղթահարեց ամերիկուհի Ջենիֆեր […]

̰
Մխիթարյանը շնորհավորել է Միրանչուկին Ա սերիա տեղափոխվելու կապակցությամբ

11:29 11.09.2020

«Ռոմայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վիդեոհաղորդագրության միջոցով շնորհավորել է «Ատալանտայի» նորեկ Ալեքսեյ Միրանչուկին՝  Ա սերիա տեղափոխվելու կապակցությամբ. «Ողջույն, Ալեքսեյ: Շնորհավորում եմ «Ատալանտա» տեղափոխվելու կապակցությամբ: Հույս ունեմ, որ դու կատարել ես ճիշտ քայլ ու ընտրություն: Երջանկություն ու հաջողություն եմ մաղթում քեզ, որպեսզի քեզ դրսևորես այնպես, ինչպես Ռուսաստանում: Կհանդիպենք»,-ասել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ «Ատալանտան» Միրանչուկի […]

̰
«Բարսելոնան» մարտին նոր նախագահ կընտրի

11:19 11.09.2020

Հայտնի է դարձել «Բարսելոնայի» նախագահի ընտրության օրը: Այն կկայանա 2021 թ-ի մարտի 20-21-ին:  Նախկինում ընտրությունը կատարվել է նույն օրը՝ նույն տեղում: Այս անգամ, կանխարգելելով Covid-19-ի հնարավոր տարածումը, ընտրությունը կկատարվի տարբեր վայրերում: Ակումբի գործող նախագահ Խոսեպ Բարտոմեուն չի մասնակցի առաջիկա ընտրություններին:

̰
Մեսսին կարող է տեղափոխվել միայն ֆինանսական «արդար խաղը» չհարգող ակումբ. Ժոզե Մոուրինյո

21:55 10.09.2020

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացառել է Լիոնել Մեսսիի տեղափոխությունն իր ղեկավարած թիմ։ «Մեսսիին կցանկանայի տեսնել միայն իմ խորհրդանշական հավաքականում։ «Տոտենհեմում» հարգում են ֆինանսական «արդար խաղի» կանոնները։ Նա կարող է տեղափոխվել միայն ֆինանսական «արդար խաղը» չհարգող ակումբ, իսկ «Տոտենհեմն» այդպիսի ակումբ չէ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Joe-ն։ Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի […]

̰
«Ատլետիկոն» կարող է խլել Սուարեսին «Յուվենտուսից»

21:31 10.09.2020

Թվում էր, որ Լուիս Սուարեսը շուտով «Յուվենտուսի» ֆուտբոլիստ կդառնա, բայց իրավիճակը կտրուկ շրջադարձի է ենթարկվում: Ինչպես տեղեկացնում է Deportes Cuatro-ն, «Ատլետիկոն» միացել է ուրուգվայցու համար պայքարին, ավելին՝ մադրիդցիներն արդեն բանակցությունների մեջ են ֆուտբոլիստի հետ: Նշվում է, որ Սուարեսը «Ատլետիկոյի» և «Յուվենտուսի» միջև նախընտրում է իսպանական ակումբը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուարեսն արդեն համաձայնության է […]

̰
Յայա Տուրեն վերադառնում է

21:00 10.09.2020

«Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն մտադիր է վերադառնալ մեծ ֆուտբոլ: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: 37-ամյա իվուարցի ֆուտբոլիստի ներկայացուցիչը կապ է հաստատել իտալական Ա Սերիայի նորեկ «Սպեցիայի» հետ՝ Տուրեի ծառայություններն առաջարկելով այս ակումբին: Տուրեն 2007-2010 թվականներին հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում», որից հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»:

̰
Ռոնալդուն կգերազանցի համաշխարհային ռեկորդը. Ռայան Գիգզ

20:39 10.09.2020

Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզն անդրադարձել է  Կրիշտիանու Ռոնալդուի նոր նվաճմանը: Հիշեցնենք՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում նա գոլերի թիվը հասցրել էր 101-ի: Հավաքականի կազմում գոլերի ցուցանիշով համաշխարհային ռեկորդը պատկանում է Ալի Դաեին, որն Իրանի ազգային թիմում խփել է 109 գոլ: Ռայան Գիգզը կարծում է, որ 35-ամյա Ռոնալդուն կգերազանցի այդ ռեկորդը: «Կարծում եմ՝ Ռոնալդուն կգերազանցի այդ […]

̰
BACK_TO_TOP