TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+20.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Մբապեի մոտ կորոնավիրուս է հաստատվել

09:10 08.09.2020

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վարակվել է կորոնավիրուսով։ Goal-ը տեղեկացնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը չի մասնակցի Խորվաթիայի դեմ կայանալիք խաղին ու արդեն լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը։ Հիշեցնենք, որ մինչև Մբապեն ՊՍԺ-ում գրանցվել էր վարակի 6 դեպք։ Կորոնավիրուս էր հաստատվել Նեյմարի, Անխել դի Մարիայի, Լեանդրո Պարեդեսի, Կեյլոր Նավասի, Մարկինիոսի և Մաուրո Իկարդիի մոտ։ […]

̰
Սոնը իր գերարագության շնորհիվ փրկել է «Տոտենհեմին» գոլից

15:59 07.09.2020

«Տոտենհեմը» ընկերական հանդիպում է անցկացրել «Ուոթֆորդի» հետ։ Հանդիպումն ավարտվել է Մոուրինյոյի թիմի պարտությամբ՝ 1-2։ Խաղավերջում՝ ավելացված ժամանակի 2-րդ րոպեին, «Ուոթֆորդի» ֆուտբոլիստը խաղադաշտի գրեթե կենտրոնից գնդակն ուղարկել է մրցակցի անպաշտպան դարպասի ուղղությամբ։ Սակայն «Տոտենհեմի» կիսապաշտպան Սոնը, անհավանական արագություն զարգացնելով,  կարողացել է հասնել դեպի սեփական դարպասն ընթացող գնդակին ու փրկել թիմին գոլից։

̰
«Բարսելոնայի» երրորդ մարզաշապիկի շնորհանդեսի տեսանյութում ընդգրկվել է նաև Մեսսին

15:50 07.09.2020

«Բարսելոնան» ներկայացրել է 2020/2021 մրցաշրջանի իր երրորդ մարզաշապիկը: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը Twitter-ում: Nike-ի պատրաստած նոր մարզաշապիկը վարդագույն է: Հատկանշական է, որ մարզաշապիկի շնորհանդեսի տեսանյութում ընդգրկվել է նաև հարձակվող Լիոնել Մեսսին: ? Our third kit 20/21#OnlyForCulers pic.twitter.com/3vh3wjryEP — FC Barcelona (@FCBarcelona) September 7, 2020

̰
Տոտին կարող է վերադառնալ «Ռոմա» արդեն տնօրենի կարգավիճակում

15:30 07.09.2020

«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին մոտ է ակումբում ղեկավար պաշտոն ստանալուն: Այս մասին հայտնում է Calciomercato-ն: Հռոմեական ակումբի նոր սեփականատեր Դեն Ֆրիդկինը Տոտիի հետ բանակցություններ է վարում՝ «Ռոմայի» գործադիր տնօրենի պաշտոնում հնարավոր նշանակման մասին: Նշվում է, որ կողմերը կարող են համաձայնության գալ մինչև ամսվա վերջ:

̰
Ինչո՞ւ է Տիկնիզյանը հրաժարվել հանդես գալ ՀՀ հավաքականի կազմում

13:00 07.09.2020

ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը հարցազրույց է տվել Sport24-ին՝ անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականից ստացած հրավերին: «Հայաստանից ստացված առաջարկը մեկուկես տարի առաջ էր, և ևս մեկը՝ մեկ տարի առաջ: Նախ, երիտասարդական հավաքականում հանդես գալու հրավեր էր, իսկ հետո ֆեդերացիայից մարդիկ կապվեցին և խոսեցին հիմնական հավաքականի մասին»,- ասել է Տիկնիզյանը։ Հարցին՝ ինչո՞ւ է հրաժարվել հրավերից, 21-ամյա ֆուտբոլիստը պատասխանել […]

̰
Ֆատին դարձել է Իսպանիայի հավաքականի պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը

12:50 07.09.2020

Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին ազգային հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը դարձել է գոլի հեղինակ: «Բարսելոնայի» հարձակվողը գոլի հեղինակ է դարձել  ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2-րդ տուրի՝ Ուկրաինայի ազգային հավաքականի հետ խաղում, 17 տարեկան 311 օրականում: Ֆատին վերջին 84 տարվա ընթացքում Իսպանիայի հավաքականում նորամուտը նշած ամենաերիտասարդ խաղացողն է: Սեպտեմբերի 3-ին կայացած ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 1-ին տուրի՝ […]

̰
Մեսսին այսօր առաջին մարզումը կանցկացնի Ռոնալդ Կումանի գլխավորությամբ

12:34 07.09.2020

Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» հետ սկսում է իր մարզումները: Այսօր նա իր առաջին մարզումը կանցկացնի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ: Նշվում է, որ մարզումն անցնելու է փակ դռների հետևում: Թղթակիցները կհավաքվեն «Բարսելոնայի» սպորտային համալիրի մուտքի մոտ, որպեսզի ներկա լինեն Մեսսիի վերադարձին:

̰
Ջոկովիչի որակազրկումը ծանր հետևանքներ կունենա

11:57 07.09.2020

Միացյալ Նահանգների թենիսի միությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի որակազրման և մրցաշարից հեռացման հետ։ «Համաձայն Մեծ սաղավարտի մրցաշարերի կանոնագրքի, որն արգելում է կորտի ներսում գնդակին դիտավորյալ, վտանգավոր կերպով ու անխոհեմաբար կամ անփութորեն հարվածելը՝ չկանխատեսելով հետևանքները, Միացյալ Նահանգների բաց առաջնության մրցավարը որոշել է որակազրկել Նովակ Ջոկովիչին՝ հեռացնելով US Open-2020-ից։ Քանի […]

̰
«Ինտերի» հարձակվողն ազատ ժամանակ կթվորությամբ է զբաղվում

11:37 07.09.2020

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ժամանակ շրջում է Իտալիայում: Սկզբում նա Սարդինիայում էր, իսկ հիմա՝ Ալպերում: Այստեղ՝ Բերգամոյի մոտ գտնվող ագրոտուրիստական ​​ֆերմա-հյուրանոցում, նա իր հարսնացուի՝ Ագուստինայի հետ փորձել է կթվորությամբ զբաղվել, բայց դա նրա մոտ այնքան էլ լավ չի ստացվել:  Գործից ավելի հեշտ գլուխ է հանել Ագուստինան:  Նրա հարսնացուի մոտ կարծես թե […]

̰
Հայաստանի Մ-21 հավաքականը մեկնեց Լյուքսեմբուրգ

11:29 07.09.2020

Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքականը մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղ սեպտեմբերի 8-ին կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը: Այս մասին գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մ-21 հավաքականի կազմում Լյուքսեմբուրգ են մեկնել. Դարպասապահներ՝ Սևակ Ասլանյան – «Փյունիկ» Արմեն Ներսեսյան – ԲԿՄԱ Վարդան Շահատունի – «Արարատ-Արմենիա» Պաշտպաններ՝ Արթուր Դանիելյան – «Արարատ-Արմենիա» Էդգար Գրիգորյան – […]

̰
Ուրուգվայցի Սուարեսը դառնում է Իտալիայի քաղաքացի

11:17 07.09.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն այսօր իտալերենի թեստ է հանձնելու: Նա պատրաստվում է «Յուվենտուս» տեղափոխությանը: Այս մասին հայտնում է Football Italia-ն ՝ մեջբերելով Mundo Deportivo-ին: Սուարեսն ամուսնացած է Սոֆյա Բալբի անունով իտալուհու հետ: Դա բավական էր Իսպանիայում ԵՄ խաղացող համարվելու համար, բայց Իտալիայում խաղալու համար լիարժեք քաղաքացիություն է անհրաժեշտ, և այն ստանալու համար պետք է քննություն […]

̰
Ինչո՞ւ է Ալեգրին մերժել Նիդերլանդների հավաքականը գլխավորելու առաջարկը

10:57 07.09.2020

Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միությունը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկել էր Մասիմիլիանո Ալեգրիին: Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ 53-ամյա մասնագետը մերժել է առաջարկը, քանի որ նախընտրում է ակումբում աշխատել: Հիմա Նիդերլանդների հավաքականը գլխավորում է Դվայտ Լոդևեգեսը: Մինչև ամառ թիմը մարզում էր Ռոնալդ Կումանը, որը տեղափոխվեց «Բարսելոնա»: Այսօր Նիդերլանդների հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Իտալիայի հավաքականին։  

̰
Ջոկովիչը գնդակով հարվածել է մրցավարին, ինչի համար որակազրկվել է

10:49 07.09.2020

Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում գրանցվել է արտասովոր միջադեպ։ Տղամարդկանց մենախաղում պայքարից հեռացրել են աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին։ Պաբլո Կարենյո Բուստայի դեմ խաղի առաջին սեթում, երբ Ջոկովիչը պարտվում էր 5-6 հաշվով, դադարներից մեկի ժամանակ նա ռակետով հարվածել է գնդակին դաշտից դուրս ուղղությամբ, և այն պատահաբար դիպչել է գծային մրցավարին։ Վերջինս հարվածից հետո […]

̰
Ռամոսն՝ ազգային հավաքականների պատմության լավագույն պաշտպան-ռմբարկու

10:48 07.09.2020

Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի Ուկրաինայի դեմ խաղում երկու գոլի հեղինակ է դարձել և սահմանել նոր ռեկորդ: Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղն ավարտվել է 4: 0 հաշվով: 34-ամյա Ռամոսն այժմ 23 գոլի հեղինակ է Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 172 խաղում: Այսպիսով, նա դարձավ  ազգային հավաքականների պատմության մեջ լավագույն պաշտպան-ռմբարկուն: […]

̰
Երբ հեռանալուս ցանկության մասին հայտնեցի կնոջս ու երեխաներիս, նրանք լաց եղան. Մեսսի

17:19 05.09.2020

Լիոնել Մեսսին Goal.com-ի հետ բացառիկ հարցազրույցում  պատմել է, թե ինչ զգացողություն է ունեցել իր ընտանիքը, երբ իմացել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու ցանկության մասին։ «Դաժան դրամա էր, երբ հեռանալուս ցանկության մասին հայտնեցի կնոջս ու երեխաներիս։ Նրանք լաց եղան: Երեխաներս չեն ցանկանում հեռանալ Բարսելոնայից, ոչ էլ փոխել իրենց դպրոցը։ Ես հեռուն էի նայում։ Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել, […]

̰
Սուարեսը պատրաստվում է իտալերենի քննության

17:16 05.09.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը ցանկանում է շատ արագ իտալերեն սովորել: Հիշեցնենք՝ նա, ամենայն հավանականությամբ,  կտեղափոխվի «Յուվենտուս»:  Այս մասին գրում է  Gazzetta dello Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ուրուգվայցին վերջին շաբաթներին ակտիվորեն իտալերեն է սովորում և պատրաստվում է առաջիկա շաբաթվա ընթացքում Իտալիայի քաղաքացիություն ստանալու համար իտալերենի քննություն հանձնել։ Նշվում է, որ «Յուվենտուսն» աջակցում է 33-ամյա Սուարեսին, որպեսզի փաստաթղթային […]

̰
Որքա՞ն է վաստակել Մաքգրեգորը այս տարի

17:02 05.09.2020

Forbes ամսագիրը հրապարակել է տվյալներ, թե այս տարի որքան գումար է վաստակել երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մակգրեգորը:  Իռլանդացի մարտիկը վաստակել է 48 միլիոն դոլար: Այս գումարի գրեթե երկու երրորդը՝  30 միլիոն,  նա ստացել է 2020 թվականի հունվարին՝ ամերիկացի Դոնալդ Սերրոնեի դեմ հաղթական մենամարտի համար: Բացի այդ՝ մարզիկը գովազդային պայմանագրերից վաստակել է 5 […]

̰
Մահացել է «Հոֆենհայմի» նախագահը

16:45 05.09.2020

61 տարեկանում կյանքից հեռացել է գերմանական «Հոֆենհայմի» նախագահ Պետեր Հոֆմանը: Այս մասին գրված է  թիմի պաշտոնական թվիթերյան էջում։ Bild-ի տեղեկություններով՝ Բունդեսլիգայի ամենաերկարակյաց նախագահի մոտ լեյկեմիա էր ախտորոշվել՝ Ծննդյան տոներից անմիջապես առաջ։ Առողջական խնդիրներով պայմանավորված՝ նա օգոստոսին տեղափոխվել էր Հայդելբերգի համալսարանական կլինիկա։ «Ոչ ոք նրան նման չէր։ Նա «Հոֆենհայմի» բարի հոգին էր, անընդհատ ուշադրության կենտրոնում էր […]

̰
Երկուշաբթի Մեսսին կմիանա «Բարսելոնայի» մարզումներին

16:22 05.09.2020

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին երեկվա հայտարարությունից հետո, որ կմնա կատալոնական ակումբում, մտադիր է սկսել նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Սպասվում է, որ 33-ամյա արգենտինացին թիմին կմիանա երկուշաբթի` սեպտեմբերի 7-ին: Այս մասին գրել է Mundodeportivo-ն։   Football Espana-ն էլ  նշում է, որ «Բարսելոնայի» ավագը ակումբի կողմից չի տուգանվի: Հիշեցնենք՝ հեռանալու ցանկության պատճառով 33-ամյա արգենտինացին ինքնակամ բաց էր թողել թիմի […]

̰
Շատերն են սխալվել Մեսիի հարցում, նա սիրում է ոչ թե փողը, այլ մարզաշապիկը. Ռուբեն Ուրիա

15:38 05.09.2020

Մեսսիի հետ երեկ հարցազրույց վարած լրագրող Ռուբեն Ուրիան իր տպավորություններն է պատմել արգենտինացու մասին։ «Շատերն են սխալվել Մեսիի հարցում։ Նա սիրում է ոչ թե փողը, այլ մարզաշապիկը։ Նա արտահայտեց իր ճշմարտությունն ու խոսեց ամբողջ հոգով։ Մեսին շատ լավ վերաբերմունք ցուցաբերեց իմ նկատմամբ ու հավերժական հիշողություն պարգևեց, որն ինձ միշտ կուղեկցի իմ լրագրողական կարիերայի ընթացքում։ Շնորհակալ […]

̰
Իտալական ֆուտբոլը շատ ավելի ուժեղ է, քան դրա մասին մտածում են. Մխիթարյան

15:34 05.09.2020

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է իտալական ֆուտբոլի մասին։ «Կարող եմ ասել, որ Իտալիայում ֆուտբոլը թերագնահատում են։ Այն այնպիսին չէ, ինչպիսին դրա մասին մտածում ու խոսում են մարդիկ։ Մինչ այստեղ գալս, շատ կարծիքներ էի լսել, համաձայն որոնց, Ա Սերիան այնքան լավը չէ, որ թիմերն այստեղ այնքան  լավը չեն: Կարող եմ […]

̰
Չեխիա-Շոտլանդիա հանդիպումը չի կայանա. պատճառը կորոնավիրուսն է

15:08 05.09.2020

Ազգերի լիգայի շրջանակներում Չեխիայի ու Շոտլանդիայի հավաքականների միջև սեպտեմբերի 7-ին նախատեսված  հանդիպումը չի կայանա չեխական թիմում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով։  Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստներ Տոմաշ Սուչեկը և Պատրիկ Շիկը ինքնամեկուսացել են կորոնավիրուսով վարակված աշխատակցի հետ շփվելուց հետո։ Չեխիայի ֆուտբոլային միության հայտարարության մեջ ասվում է, որ ազգային թիմը չի խաղա Շոտլանդիայի ընտրանու հետ։ […]

̰
Ակումբից հեռանալու որոշումը չեմ կայացրել «Բավարիայից» կրած ցավալի պարտությունից հետո. Մեսսի

14:01 05.09.2020

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին քննադատել է ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուին: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը: «Ակումբից հեռանալու որոշումը մեկ օրում չեմ կայացրել: Բարտոմեուն այս տարվա ընթացքում տեղյակ է եղել իմ ցանկության մասին: Կարծում եմ, որ ավելի երիտասարդ ֆուտբոլիստները պետք է առաջ տանեն «Բարսելոնան»: Գիտեմ, որ իմ ժամանակն այստեղ հաշվված է: Ցավալի է, քանի որ միշտ […]

̰
Ես վիրավորվել եմ այն մարդկանցից, ովքեր  կասկածի տակ են դրել իմ սերը «Բարսելոնայի» հանդեպ. Մեսսի

13:34 05.09.2020

Հարձակվող Լիոնել Մեսսին Goal-ի հետ զրույցում խոստովանել է, որ միշտ կսիրի «Բարսելոնան»։ «Ես վիրավորվել եմ այն մարդկանցից, ովքեր  կասկածի տակ են դրել իմ սերը «Բարսելոնայի» հանդեպ։ Նրանք այնպիսի բաներ էին ասում, որոնց ես, իմ կարծիքով, արժանի չէի։ Այդ իրավիճակն օգնեց ինձ հասկանալ՝ ով ով է։  Ֆուտբոլի աշխարհը շատ  բարդ  է, այնտեղ կեղծ մարդիկ շատ կան։ Տեղի […]

̰
Արդյո՞ք Կապարոսը պատրաստվում է իսպանական «համ ու հոտ» մտցնել Հայաստանի հավաքականի խաղում

17:59 04.09.2020

Արդյո՞ք Կապարոսը պատրաստվում է իսպանական «համ ու հոտ» մտցնել Հայաստանի հավաքականի խաղում։ Այսպիսի հարց են տվել ՀՀ հավաքականի գլխավոր մարզչին՝ Սկոպյեում տեղի ունեցած նախախաղային ասուլիսի ժամանակ։ «Անհնար է Իսպանիայի հավաքականի ոճն ամբողջովին կիրառել Հայաստանի հավաքականում, քանի որ տարբեր խաղացողների մասին է խոսքը։ Սակայն, ինչպես նշեցի, մենք վետերաններ ու նորեկներ ունենք, որոնք լի են լավ խաղ […]

̰
Ի՞նչ ազդեցություն կունենա Մխիթարյանի բացակայությունը Մակեդոնիա-Հայաստան խաղում․ հարց Խոակին Կապարոսին

17:53 04.09.2020

Ի՞նչ ազդեցություն կունենա Մխիթարյանի բացակայությունը Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան խաղում։ Այս հարցը ՀՀ հավաքականի մարզչին ուղղել են հյուսիսմակեդոնացի լրագրողները՝ այսօր կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ։ «Բնականաբար, երբ ուժեղ ֆուտբոլիստը թիմում չէ՝ ազդում է խաղի վրա, հատկապես, երբ խոսքը Մխիթարյանի նման բարձրակարգ ֆուտբոլիստի մասին է։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Տղաները պետք է կարողանան կենտրոնանալ և շատ […]

̰
Մեծ խանդավառությամբ ենք մոտեցել այս մրցաշարին․ Խոակին Կապարոսը՝ Ազգերի լիգայի և վաղվա հանդիպման մասին

17:48 04.09.2020

Սկոպյեի Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի  է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Կապարոսը պատասխանել է այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունի Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան խաղից և Ազգերի լիգայի մրցաշարից՝ ընդհանրապես։ «Մեծ խանդավառությամբ ենք մոտեցել այս մրցաշարին։ Մեր թիմում կան և՛ վետերաններ, և՛ նորեկներ, […]

̰
Չեմ կարծում, որ վաղվա խաղում Մակեդոնիայի հավաքականը ֆավորիտ է․ Վարազդատ Հարոյան

16:47 04.09.2020

Սկոպյեի Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ «Չեմ կարծում, որ վաղվա խաղում Մակեդոնիայի հավաքականը ֆավորիտ է։ Մակեդոնիայի առավելությունն այն է, որ իրենց դաշտում ենք խաղում։ Գիտենք, որ մակեդոնացիները որակյալ ֆուտբոլիստներ ունեն։ Ինչ վերաբերում է մեր հավաքականների նախորդ երկու դիմակայություններին, […]

̰
Ավելի լավ է նա հեռու մնա ԱՊԼ-ից․ Ռոբերտսոնը՝ Մեսսիի մասին

16:41 04.09.2020

«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին կարող է տեղափոխվել ԱՊԼ-ի ակումբներից մեկը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Մեսսին կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: «Հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա: Մեսսիին «Լիվերպուլը» չի հրավիրի, իսկ այդ դեպքում, ավելի լավ է, որ նա հեռու մնա ԱՊԼ-ից: Ես 2 անգամ եմ խաղացել նրա դեմ, […]

̰
ԵԱԶԲ-ը հայտարարում է «Covid-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումներ» մրցույթի անցկացման մասին

14:32 04.09.2020

Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը հայտարարում է «Covid-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումներ» մրցույթի անցկացման մասին։ Մրցույթի մանրամասներից այսօր Sputnik Արմենիա գործակալության կազմակերպած Երևան-Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Նուրսուլթան տեսակամուրջի ժամանակ խոսել է բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։ Մրցույթի համար հայտեր կարող են ներկայացվել մեկ ամսվա ընթացքում թե՛ պետական հաստատությունների, թե՛ մասնավոր կառույցների, թե՛ անհատների կողմից։ Այդ նպատակի համար […]

̰
BACK_TO_TOP