TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+23.73 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Մխիթարյանի խաղընկերը կարող է կարիերան շարունակել ԱՄԷ-ում

18:26 26.07.2020

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Դիեգո Պերոտին կարիերան կարող է շարունակել ԱՄԷ-ում: 32-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Շաբաբը», որտեղ ժամանակին հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի բրազիլացի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին: Պերոտիի պայմանագիրը «Ռոմայի» հետ լրանում է  մինչև 2021թ․-ը: Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 19 խաղում Պերոտին դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

̰
Գրանցվել է կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենաարագ նոկաուտը

17:56 26.07.2020

ԱՄՆ-ի Ինդիո քաղաքում տեղի ունեցած մենամարտում 28-ամյա ամերիկացի Սենիեսա Էստրադան պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթև քաշային կարգում WBC Silver գոտու համար մենամարտում հաղթել է 42-ամյա Միրանդա Աթքինսին։ Էստրադան գրանցել է ամենաարագ հաղթանակը կանանց բռնցքամարտում՝ մրցակցին նոկաուտի ենթարկելով  7-րդ վայրկյանին։ Էստրադան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 19 մենամարտ, տարել նույնքան հաղթանակ։ ? RECORD BREAKING ? @SeniesaSuperbad 7 second KO! […]

̰
Արդյո՞ք մեզ կհաջողվի նրան «Ռեալի» մարզաշապիկով տեսնել. Ֆիգուն՝ Մբապեի մասին

17:33 26.07.2020

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝  մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության հարցը։ «Մբապեն աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, նա շատ տաղանդավոր է ու աճելու մեծ հնարավորություններ ունի։ Իհարկե, հիմա նա շատ հարուստ թիմում է խաղում, այնպես որ, չգիտեմ՝ արդյո՞ք մեզ կհաջողվի նրան «Ռեալի» մարզաշապիկով տեսնել»,- Ֆիգուի խոսքերն է փոխանցում Goal-ը։ Հիշեցնենք՝  […]

̰
«Միլանն» ու Իբրահիմովիչը համաձայնության չեն գալիս աշխատավարձի շուրջ

17:00 26.07.2020

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալն ակումբի ղեկավարությունից տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ է պահանջում հարձակվողի համար, որի հետ իտալական ակումբը ցանկանում է  շարունակել համագործակցությունը: Միլանյան ակումբը, սակայն,  պատրաստ չէ վճարել տարեկան 4 մլն եվրոյից ավելի գումար: Ըստ տեղեկությունների՝ «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին և տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին համոզում են ակումբի գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսին […]

̰
Ինչո՞ւ է Ռոդրիգոն Մոդրիչին «հայրիկ» անվանում, իսկ Մոդրիչը նրան՝ «որդիս»

16:32 26.07.2020

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն խոսել է իր և կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխհարաբերությունների մասին, մասնավորապես՝ անդրադարձել իրենց տարիքային տարբերությանը: Ռոդրիգոն ասել է, թե Լուկա Մոդրիչը դժվարացել է հավատալ, որ իր  հայրը 35 տարեկան է։ «Երբ նա իմացավ, որ հայրս 35 տարեկան է, չհավատաց։ Հետո ինձ ասաց, որ ես պետք է ավելի հարգալից լինեմ նրա նկատմամբ,  որովհետև […]

̰
«Ինտերը» խոստանում է Մեսսիին վճարել տարեկան 50 մլն եվրո աշխատավարձ, եթե արգենտինացին տեղափոխվի միլանյան ակումբ

16:18 26.07.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է շարունակել կարիերան Իտալիայում: Այդ մասին հայտնում է Sportmediaset-ը։  Վերջերս տեղեկություն տարածվեց, որ Մեսսիի հայրը տուն է գնել Միլանում: Այս փաստը առիթ դարձավ ենթադրելու, որ Մեսսին կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»: Ակումբի ղեկավարությունը մտադիր է Մեսսիին ձեռք բերել 2021 թվականի ամռանը: Այդ ժամանակ լրանում է արգենտինացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: […]

̰
Լիոնել Մեսսին ցանկանում է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Մարսելո Բիելսային

16:05 26.07.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Մարսելո Բիելսային: 65-ամյա մասնագետը 2019/2020թթ․ մրցաշրջանի արդյունքներով «Լիդսին» դուրս է բերել Պրեմիեր լիգա, սակայն դեռ չի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Նրա գործող համաձայնագրի ժամկետը լրանում է հուլիսի 30-ին: «Լիդսում» ցանկանում են շարունակել համագործակցությունն արգենտինացի մասնագետի հետ, բայց բացառված չէ, որ նա ընտրություն կկատարի […]

̰
Լոբանովսկին չպետք է տեսնի այս խայտառակությունը. Կիևի «Դինամոյի» երկրպագուները, ի նշան բողոքի, փակել են լեգենդար մարզչի արձանի աչքերը

15:19 26.07.2020

Կիևի «Դինամոյի» երկրպագուները դժգոհ են այն փաստից, որ թիմը գլխավորել է «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Ի նշան բողոքի և անհամաձայնության՝ նրանք փակել են ակումբի լեգենդար մարզիչ Վալերի Լոբանովսկու արձանի աչքերը: «Լոբանովսկին չպետք է տեսնի այս խայտառակությունը»,- ասված է «Դինամոյի» ֆան շարժման հաղորդագրությունում: Հիշեցնենք ՝ Լոբանովսկիի գլխավորությամբ Կիևի «Դինամոն» 8 անգամ դարձել է ԽՍՀՄ […]

̰
Կորոնավիրուսի պատճառով «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» խաղի անցկացումն Անգլիայում վտանգված է

15:02 26.07.2020

Իսպանիայում կորոնավիրուսի նոր բռնկումների պատճառով Մեծ Բրիտանիայի կառավարությունն այդ երկրից ժամանողների համար սահմանել է 14 օր պարտադիր կարանտին։ Այդ պատճառով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» պատասխան հանդիպման անցկացումն Անգլիայում վտանգված է, հաղորդում է Marca-ն։ Հանդիպումը Մանչեսթերում նախատեսված է օգոստոսի 7-ին։ Եթե «Ռեալի» ֆուտբոլիստներին առանց կարանտինի Անգլիա ժամանելու հնարավորություն չտրվի, ՈւԵՖԱ-ն հանդիպումը կտեղափոխի Պորտուգալիա, որտեղ […]

̰
Խոսակցությունները, թե Մեսսին կարող է միանալ «Ինտերին», կեղծիք են.  Անտոնիո Կոնտե

14:35 26.07.2020

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անդրադարձել է այն տեղեկությանը, թե «Ինտերը» 2021 թվականին լուրջ քայլեր է ձեռնարկելու՝ Լիոնել Մեսսիի տրանսֆերը ձեռք բերելու համար։ «Խոսակցությունները, թե Մեսսին կարող է միանալ «Ինտերին», ամբողջությամբ կեղծիք են։ Մի՛ քննարկեք կեղծ տեղեկությունները։ Նա «Ինտերին» չի միանա, նույնիսկ Ֆենտեզի-ֆուտբոլում»,- ասել է Կոնտեն։

̰
Արյունոտ մենամարտում Ուիթակերը հաղթեց Թիլին. UFC Fight Island 3

14:17 26.07.2020

Կայացավ UFC Fight Island 3 մրցաշարը Աբու Դաբիի Fight  կղզում: Երեկոյի գլխավոր մենամարտում հանդիպեցին UFC միջին քաշային կարգի նախկին չեմպիոն Ռոբերտ Ուիթակերը և Դարեն Թիլին: Մրցավարների միաձայն որոշմամբ՝  48:47, 48:47, 48:47 հաշվով հաղթեց Ուիթակերը: Սա վերջինիս 21-րդ հաղթանակն էր: Մարտիկն ունի նաև 5 պարտոթուն: Իսկ Թիլը, որ ունի 22 հաղթանակ, կրեց իր երրորդ պարտությունը կարիերայում: […]

̰
Պատմական մենամարտ. Մայք Թայսոնն ու Ռոյ Ջոնսը կհանդիպեն ռինգում

14:11 26.07.2020

Ծանր քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն, 54-ամյա ամերիկացի Մայք Թայսոնը կվերադառնա ռինգ և ցուցադրական մենամարտում կհանդիպի հինգ քաշային կարգերում աշխարհի չեմպիոն, 51-ամյա Ռոյ Ջոնս կրտսերի հետ։ Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին Լոս Անջելեսում։ «Շատ ուրախ եմ, որ իմ և Թայսոնի մենամարտը տեղի կունենա։ Ես միշտ պատրաստ եմ եղել, այս անգամ էլ կլինեմ։ Ես […]

̰
«Արսենալի» մարզիչը հիշել է Մխիթարյանին

13:56 26.07.2020

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ թիմը ֆուտբոլիստների պակաս ունի փլեյմեյքերի դիրքում: Իսպանացի մասնագետը նշել է, որ Պրեմիեր լիգայի առաջնությունում ակումբը հաճախ է միավորներ կորցրել կարգով ավելի թույլ թիմերի դեմ մրցավեճերում, երբ վերջիններս պաշտպանվել են գրեթե ամբողջ կազմով: ««Տեսեք, թե անցյալում ինչ ֆուտբոլիստներ ենք ունեցել այդ դիրքում: Կարող եք հիշել […]

̰
«Բորուսիան» հրապարակել է Տորգան Ազարի բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները

13:39 26.07.2020

Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Տորգան Ազարի` ավարտված առաջնությունում խփած բոլոր գոլերն ու կատարած գոլային փոխանցումները: Ազարն անցած մրցաշրջանում դարձել է 7 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

̰
Մբապեն կապանների լուրջ վնասվածք է ստացել

13:06 26.07.2020

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն երեկ  բուժզննում է անցել: Հարձակվողը ծանր վնասվածք էր ստացել Ֆրանսիայի գավաթի եզրափակչի՝ ՊՍԺ-«Սենթ-Էթյեն» խաղում և փոխարինվել էր 32-րդ րոպեին: Բուժզննման արդյունքում հայտնի է դարձել, որ հարձակվողի վնասվածքը կապված է կապանների հետ: Ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն: Հիշեցնենք, որ երեկ եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած մեդալների հանձնման արարողության ժամանակ Մբապեի առողջական […]

̰
Ո՞ր դիրքում կարող է խաղալ Մխիթարյանը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլիայի» դեմ խաղում

12:51 26.07.2020

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում «Ռոման» օգոստոսի 6-ին ուժերը կչափի «Սևիլիայի» հետ։ Հռոմեական ակումբի կազմում երկու դեղին քարտի պատճառով չի խաղա հենակետային կիսապաշտպան Ժորդան Վերետուն։ Ֆուտբոլիստը միակն է հռոմեական ակումբի կազմում, որ որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցություն ունենալ հանդիպմանը։ Այս հանգամանքով պայմանավորված` կիսապաշտպանության առջևում գործող Մխիթարյան-Պելեգրինի զույգից մեկը կարող է հանդես գալ ավելի թիկունքում՝ օգնելով պաշտպաններին։ […]

̰
«Ինտերը» հաղթեց և ամրապնդվեց երկրորդ հորիզոնականում

12:34 26.07.2020

Իտալական Ա սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» հյուընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ջենոայի» դարպասը: Կոնտեի թիմում երկու գնդակի հեղինակ դարձավ Լուկակուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սանչեսը:  Այս հաղթանակից հետո «Ինտերը» 76 միավորով 2-րդ տեղում է:

̰
4 հայտնի իտալական պարբերականներից 3-ը Հենրիխ Մխիթարյանին ներառել են այսօրվա խաղի «Ռոմայի» հիմնական կազմում

12:11 26.07.2020

«Ռոման» Ա սերիայի 36-րդ տուրում ընդունելու է «Ֆիորենտինային»: Հանդիպումը տեղի է ունենալու այսօր երեկոյան:  Հռոմեացիները վերջին 5 խաղում տոնել են 4 հաղթանակ և 1 հանդիպում ավարտել ոչ-ոքի: Ինչպես միշտ, իտալական մամուլը խաղից մեկ օր առաջ ներկայացրել է հռոմեացիների հավանական կազմը: 4 հայտնի իտալական պարբերականներից 3-ը Հենրիխ Մխիթարյանին ներառել են հիմնական կազմում: Goal Italia Պաու Լոպես, […]

̰
Մխիթարյանը գոլային փոխանցումների թվով «Ռոմայի» լավագույն եռյակում է

11:31 26.07.2020

«Ռոմայի» պաշտոնական կայքը կազմել է թիմի՝ գոլային փոխանցումների թվով ֆուտբոլիստների լավագույն տասնյակը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս ցանկում 3-րդն է. Մխիթարյանը  20 խաղում կատարել է 4 գոլային փոխանցում: Նա զիջում է  Էդին Ջեկոյին, ով 33 խաղում 7 գոլային փոխանցում է կատարել և Լորենցո Պելեգրինիին, ով անցկացրած 26 խաղում 9 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել: […]

̰
Գեղեցկության մրցույթի մասնակիցները ներկայացրել են «Նիժնի Նովգորոդ» ակումբի նոր հանդերձանքը

11:13 26.07.2020

«Նիժնի Նովգորոդ» ֆուտբոլային ակումբը գեղեցկուհիների օգնությամբ ներկայացրել է թիմի նոր մարզազգեստը: Այն ցուցադրել են «Միսս ՖԱ Նիժնի Նովգորոդ» գեղեցկության մրցույթի մասնակիցները։ Երկրպագուներին ամենաշատը դուր է եկել կապույտ շապիկը: Երկրորդ տարբերակում մարզաշապիկը ամբողջովին սպիտակ է: Սակայն հնարավոր է այն համատեղել մուգ կապույտ կիսատաբատների հետ: Անցյալ մրցաշրջանում «Նիժնի Նովգորոդը» ՌԴ առաջնության 27 խաղում վաստակել է 36 միավոր […]

̰
Հայկ Մարտիրոսյանի փայլուն հաղթանակը. արագ շախմատի Գրան Պրիի 8-րդ փուլ

10:29 26.07.2020

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է արագ շախմատի Գրան Պրիի 8-րդ փուլը: 20-ամյա գրոսմայստերը մրցաշարի եզրափակչում 2-0 հաշվով առավելության է հասել ռուս գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի նկատմամբ: Եզրափակչի երկու մասնակիցներն էլ հաջող ելույթներից հետո ընդգրկվել են Գրան Պրի մրցաշարի ընդհանուր հաշվարկով լավագույն քառյակում: Գրան Պրիի 8-րդ փուլը մեկնարկել էր հուլիսի 21-ին․ մրցաշարին մասնակցել է 745 շախմատիստ։ Գրան […]

̰
Ըմբշամարտի օլիմպիական և աշխարհի քառակի չեմպիոնը ջրահեղձ է եղել Մերձմոսկվայում

10:06 26.07.2020

Ազատ ոճային ըմբիշ, Օլիմպիական խաղերի և աշխարհի քառակի չեմպիոն  Ալեքսանդր Իվանիցկին ջրահեղձ է եղել  Մոսկվայի մոտակայքում: 3 օր առաջ նա գնացել էր անտառ ՝ սունկ հավաքելու,  և անհետ կորել էր:  Իվանիցկիի բջջային հեռախոսը և այլ իրերը հայտնաբերվել էին Վեյնա գետի շրջակայքում: Նշվում է, որ նա խեղդվել է, մահվան մեջ չկա ոչ մի քրեական տարր: Ալեքսանդր […]

̰
«Բարսելոնայում» կրկին անորոշություն է. ակումբը մտադիր չէ գլխավոր մարզիչ նշանակել Լորան Բլանին

16:29 25.07.2020

«Բարսելոնան» մտադիր չէ գլխավոր մարզիչ նշանակել Լորան Բլանին: Այս մասին  հայտնում է AS-ը: Աղբյուրը նշում է, որ ֆրանսիացի մասնագետին հրավիրելը չի մտնում կատալոնական ակումբի ծրագրերի մեջ: Այս պահին «Բարսելոնան» լիովին կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի՝ «Նապոլիի» դեմ պատասխան խաղի վրա: Ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը նույնպես չի կապվել Բլանի հետ: Բլանը «Բարսելոնայի» կազմում խաղացել է 1996-1997 […]

̰
Մեսսիի հայրը տուն է գնել Միլանում. հնարավո՞ր է Լեոն տեղափոխվի Ա սերիա

16:00 25.07.2020

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, տուն է գնել Միլանում: Այս մասին հայտնել է La Gazzetta dello Sport-ը: Այս փաստը թույլ է տալիս ենթադրել, որ Մեսսին հնարավոր է տեղափոխվի միլանյան «Ինտեր»: «Ինտերում» Ժոզե Մոուրինյուի նախկին օգնական Ժոզե Մորայիշը ենթադրել էր, որ «Բարսելոնայի» հարձակվողը կարիերան կարող է շարունակել «Ինտերում», իսկ ավելի վաղ հաղորդվել էր, […]

̰
Էկվադորի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից՝ ոչ մի խաղ ու մարզում չանցկացնելով

15:44 25.07.2020

Ժորդի Կրույֆը՝ հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրույֆի որդին, հեռացվել է Էկվադորի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մասնագետն այս տարվա հունվարի սկզբին էր գխավորել թիմը՝ 3-ամյա պայմանագիր կնքելով: Կրույֆի նորամուտի խաղը պետք է լիներ մարտի 26-ին նախատեսված Արգենտինայի հետ հանդիպումը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն չեղարկվեց: Ժորդին նշանակումից […]

̰
Ֆիլիպիններում կորոնավիրուսից 17-ամյա ֆուտբոլիստուհի է մահացել

15:15 25.07.2020

Ֆիլիպինցի ֆուտբոլիստուհի Անյանա Բաուտիստան 17 տարեկան հասակում հեռացել է կյանքից: Մեկ ամիս առաջ մարզուհուն ծանր ախտորոշում էր տրվել՝ սուր էնցեֆալոմիելիտ (գլխուղեղի հազվագյուտ բորբոքում): Այնուհետև Բաուտիստան վարակվել էր կորոնավիրուսով, և վարակը խորացրել էր հիմնական հիվանդոթյունը: «Ֆեդերացիան ցավակցում է Անյանայի ընտանիքին ու ընկերներին ու ֆուտբոլային հանրությանը խնդրում աղոթել նրա հոգու հանգստության համար»,- ասվում է Ֆիլիպինների ֆուտբոլի ֆեդերացիայի […]

̰
Մբապեն իր վնասվածքի մասին պատմել է Էմանուել Մակրոնին

14:34 25.07.2020

Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ ՊՍԺ-«Սենտ-Էտյեն» (1-0) խաղից հետո տեղի է ունեցել մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը: Մեդալների հանձնման ընթացքում Կիլիան Մբապեն, որը վնասվածք էր ստացել խաղի ժամանակ և ստիպված էր եղել լքել մարզադաշտը, զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ֆրանսիայի նախագահը հարցրել է, թե արդյո՞ք կոտրվածք կա: «Ցավում է, պարոն նախագահ, բայց չեմ կարծում, որ կոտրվածք կա»,- […]

̰
Կրտսեր Զիդանը կհեռանա «Ռեալից»

14:32 25.07.2020

«Ռեալի» դարպասապահ Լուկա Զիդանը՝ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին, կհեռանա թիմից։ Մադրիդյան ակումբի ղեկավարությունը չի ուզում երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, որի ծառայություններով հետաքրքրված է «Մոնպելյեն»։ Ինչպես հաղորդում է AS-ը, Զիդանի փոխարեն «Ռեալը» կվերադարձնի ուկրաինացի Անդրեյ Լունինին։ Դարպասապահն իրեն լավ է դրսևորել «Օվյեդոյում» ու կդառնա Տիբո Կուրտուային փոխարինողը։  

̰
Տոկիոյի օլիմպիական խաղերի հետհաշվարկը մեկնարկել է

14:20 25.07.2020

2021 թվականի հուլիսի 23-ին պետք է տրվի  «Տոկիո-2020»-ի մեկնարկը։ Այդ կապակցությամբ Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում  տեղի է ունեցել  արարողություն՝ «Մենք  ուժեղ ենք միասին» կարգախոսով։ Դա հաստատում է համավարակի պայմաններում համերաշխության, միասնության կարևորությունը և ընդգծում է օլիմպիական խաղերի համախմբող ուժը: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, մեկնաբանելով միջոցառումը, շնորհակալություն է հայտնել  ճապոնացի գործընկերներին, երկրի վարչապետին, կազմկոմիտեին, նահանգապետին, մարզիկներին, ամառային […]

̰
Իսրայել Հակոբկոխյանը թեկնածությունն է առաջադրել ՀԲՖ նախագահի պաշտոնում

14:18 25.07.2020

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Օրեր առաջ ֆեդերացիան հայտարարեց, որ հուլիսի 30-ին տեղի է ունենալու ՀԲՖ գործկողմի նիստը, որի ընթացքում հաստատվելու են թեկնածուները, իսկ օգոստոսի 3-ին կկայանան նախագահի ընտրությունները: Նախկին բռնցքամարտիկ Արթուր Գևորգյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում է 2013 թվականից: 2018 թվականին տեղի ունեցած արտահերթ […]

̰
BACK_TO_TOP