14:02 25.07.2020
Իտալական Ա Սերիան իր պաշտոնական կայքում ներկայացրել է գնդակը, որը կօգտագործվի մյուս մրցաշրջանի խաղերում։ Իտալիայի առաջնությունում կգործածվի նոր Nike Flight գնդակ, որը օգտագործվելու է նաև ռուսական ու անգլիական լիգաներում։ Հիմնական գույնը սպիտակն է, բայց գնդակի վրա կան նաև կապույտ ու դեղին երանգներ։ Արտադրող ընկերության լոգոտիպը սպիտակ գույնով է, որն ընդգծված է կարմիրով։ Նշվում է, որ […]
13:50 25.07.2020
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոյի տունը թալանել են այն ժամանակ, երբ նա թիմի հետ տոնում էր չեմպիոնությունը։ Այս մասին գրում է Liverpool Echo-ն։ Ֆաբինյոյի տունը թալանվել է «Լիվերպուլի»՝ Պրեմիեր լիգայում տարած հաղթանակի գիշերը։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ գողացել են մի քանի ոսկյա իր, ինչպես նաև մոխրագույն Audi RS6-ը, որն ավելի ուշ նկատել ու գտել են Ուիգանի թաղամասերից […]
13:44 25.07.2020
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն մեկնաբանել է 2020 թվականին «Ոսկե գնդակ» չհանձնելու որոշումը: «Եվրոպական լիգաներում տարօրինակ մրցաշրջան էր. մի շարք հանդիպումներ անցկացվեցին փակ դռների հետևում, իսկ որոշ ֆուտբոլիստներ, օրինակ՝ ֆրանսիական Լիգա 1-ում, ժամանակից շուտ ավարտեցին իրենց ելույթները: Մի քանի ֆուտբոլիստներ կարող են վշտանալ այս որոշման պատճառով, ու Լևանդովսկին, անկասկած, նրանցից մեկն է: Լեհ հարձակվողը հիանալի էր, […]
13:30 25.07.2020
Տեղի ունեցան «Legends of Chess» սուպերմրցաշարի չորրորդ տուրի պարտիաները: Տուրի արդյունքներով՝ աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը դարձավ մրցաշարի միանձնյա առաջատարը: Չորրորդ տուրում 3-0 հաշվով հաղթեց իսրայելցի Բորիս Գելֆանդին: Ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը 1,5-2,5 հաշվով պարտվեց չինացի Դինգ Լիրենին: Յան Նեպոմնյաշչին 2.5: 1,5 հաշվով հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: Վլադիմիր Կրամնիկը հաղթեց հունգարացի Պետեր Լեկոյին՝ 2,5-1,5: Նիդեռլանդների ներկայացուցիչ […]
13:00 25.07.2020
ATP-ն և WTA-ը հայտարարել են Չինաստանում աշնանային հատվածում նախատեսված թենիսի մրցաշարերի չեղարկման մասին։ Պատճառը Covid-19-ն է։ Այսպիսով, չեն կայանա սեպտեմբերից մինչև նոյեմբեր նախատեսված հետևյալ մրցաշարերը՝ Չենդուի և Չժուհայի ATP 500 շարքի մրցաշարերը, Պեկին ATP 500-ը, ATP Մասթերս Շանհայը, WTA-ի միջազգային մրցաշարերը Նանչանում և Գուանչժոուում, WTA-ի մրցաշարերը Չժենչժոուում, Ուհանում, Պեկինում, Շենչժենի WTA-ի ամփոփիչ մրցաշարը, Չժուայի WTA-ի […]
12:47 25.07.2020
Գյումրիի «Շիրակի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանը նոր կարգավիճակով առաջին հարցազրույցն է տվել։ Դավթյանի խոսքով՝ «Շիրակի» նպատակները չեն փոխվել՝ իրենք շարունակելու են պայքարել տիտղոսներ նվաճելու համար և փորձելու են բարձր պահել Գյումրիի ֆուտբոլի պատիվը։ «Գիտակցելով այս գործի պատասխանատվությունը՝ հպարտությամբ ու մեծ ուրախությամբ ընդունեցի առաջարկը։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել գլխավոր մարզչի պաշտոնը հարազատ թիմում։ […]
12:39 25.07.2020
Բռնքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի գործկոմի նիստում քննարկվել են հայկական բռնցքամարտին, այդ թվում` առաջիկա ընտրություններին վերաբերող բազմաթիվ հարցեր: Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ժամանակավորապես վայր է դրել ֆեդերացիայի նախագահի լիազորությունները և նշել է, որ ընտրություններին կմասնակցi միայն այն դեպքում, եթե դրանք անցկացվեն օրինական: Օրերս Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան իր անվստահությունն է հայտնել հայկական կողմին, մասնավորապես Հայատանի բռնցքամարտի ֆեդերացիային: […]
11:55 25.07.2020
Չեխիայի առաջնությունը, որը վերսկսվել էր մայիսի 23-ից, վերջնականապես դադարեցվել է: Այս որոշումը երկրի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել է ստիպված՝ այն բանից հետո, երբ «Օպավա» ակումբի մի շարք ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Չեխիայի չեմպիոն հռչակվել է «Սլավիան»: Եվրագավաթներում Չեխիան կներկայացնեն «Սլավիան», «Վիկտորիան» և «Սպարտան»:
11:50 25.07.2020
«Լեյքերսի» հարձակվող Քայլ Կուզմայի ընկերուհին՝ Վինի Հարլոուն, շատ յուրօրինակ ձևով է շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ: Ինքնաթիռին, որը թռել է Դիսնեյուորլդի երկնքում, երկար ժապավենի տեսքով պաստառ է կցված եղել՝ հետևյալ գրությամբ․ «Ծնունդդ շնորհավոր, թագավո՛ր Կուզ: Ես սիրում եմ քեզ. Վինի»: real love *mary j voice* ?❤️ @kylekuzma @winnieharlow pic.twitter.com/yhUT1FxTaK — NBA Bubble Life (@NBABubbleLife) July […]
11:42 25.07.2020
Ֆրանսիայի գավաթի եզրափակչում ՊՍԺ-ն մրցել է «Սենտ-Էտյենի» հետ և հաղթել նվազագույն հաշվով: Հանդիպման 21-րդ րոպեին ծանր վնասվածք է ստացել Կիլիան Մբապեն: Հարձակվողը վնասել է ոտնաթաթը: Վնասվածքից հետո նույնիսկ արցունքներ են երևացել Մբապեի աչքերում: Այդ վիճակում հարձակվողը չի կարողացել շարունաել հանդիպումը և 33-րդ րոպեին փոխարինվել է: Kylian Mbappe has been subbed off with an apparent injury […]
11:19 25.07.2020
Իտալական «Ատալանտայի» ավագ Ալեխանդրո Գոմեսը պատմել է, որ իր որդու հետ մտել է «Յուվենտուսի» հանդերձարան և լուսանկարվել Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Այս մասին գրել է A Bola-ն: «Նա մեծ ֆուտբոլիստ է: Տղաս ցանկանում էր լուսանկարվել Ռոնալդուի հետ: Դիբալայի օգնությամբ մենք արեցինք դա: Ապշել կարելի էր. Կրիշտիանուն նման էր Քենին՝ «Բարբի» տիկնիկների շարքից»,-ասել է Գոմեսը: Հիշեցնենք, որ […]
23:01 22.07.2020
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը վերսկսել է մարզումները գերմանական ակումբի կազմում։ «Հոֆենհայմի» Facebook-յան էջը լուսանկարներ է հրապարակել Ադամյանի մարզումներից ու գրառում կատարել հետևյալ բովանդակությամբ․ «Տեսե՛ք, թե ով է վերադարձել աշխատանքի»։
17:38 22.07.2020
«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել 46-ամյա իսպանացի մարզիչ Դավիդ Կամպանյայի հետ։ Այդ մասին հայտնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը։ Կամպանյան կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Նախկինում նա աշխատել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբներում: Կամպանյայի գլխավորած վերջին ակումբը եղել է «Լոռին»:
17:18 22.07.2020
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Black Lives Matter ակցիային։ «Անհամբերությամբ սպասում եմ սպորտի վերսկսմանը, բայց ամեն անգամ, երբ տեսնում եմ, որ մարզիկը ծնկի է իջնում պետական օրհներգի ժամանակ, խաղն ավարտված է ինձ համար։ Դա մեծ անարգանքի նշան է մեր երկրին ու մեր դրոշին»,- գրել է Թրամփը։
17:11 22.07.2020
Թենիսի Citi Open մրցաշարը, որն անցկացվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում, 2020 թվականին չի կայանա։ ATP-ն որոշել է չեղարկել մրցաշարը, որը նախատեսված էր սկսել օգոստոսի 13-ից։ Պատճառը կորոնավիրուսով պայմանավորված անորոշ իրավիճակն է։ Ավելի վաղ, սակայն, լուրեր էին պտտվում, որ մրցաշարը կկայանա, և ATP 500 շարքի Վաշինգտոնի մրցաշարը առաջինն էր լինելու դադարից հետո։ Ավելի ուշ՝ օգոստոսի […]
17:00 22.07.2020
«Ռոմայի» ֆուտբոլիստներն այսօր մեկնել են Ֆերարա՝ Իտալիայի առաջնության 35-րդ տուրի ՍՊԱԼ-ի դեմ խաղի համար: Լուսանկարներից մեկում երևում է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը նույնպես մեկնել է թիմի հետ: Հիշեցնենք, որ «Ռոման» վերջին 4 խաղից հաղթել է 3-ում և մեկում ոչ-ոքի խաղացել: «Սպալ»-«Ռոմա» հանդիպումը տեղի կունենա այսօր:
16:00 22.07.2020
«Տամբովի» դեմ հանդիպմանը չներկայանալու համար «Սոչի» ակումբին տեխնիկական պարտություն է գրանցվել: Այս մասին տեղեկացրել է RTS.ru-ն: Ակումբում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել, որի պատճառով «Սոչին» հրաժարվել է մասնակցել հանդիպմանը: Բացի 3։0 հաշվով գրանցված պարտությունից, «Սոչին» ստիպված կլինի 1.500.000 միլիոն ռուբլի վճարել: Հիշեցնենք, որ «Սոչին», որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, ՌՊԼ-ի […]
15:38 22.07.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը երկու գոլի հեղինակ դարձավ Ա սերիայի 34-րդ տուրի «Լացիոյի» դեմ խաղում, պաշտոնական խաղերում խփած գնդակների թվով հավասարվեց Ռոմարիոյին: 35-ամյա պորտուգալացին խփեց 733-րդ և 734-րդ գոլերը, և այդ ցուցանիշով հիմա զիջում է միայն Պելեին: Ֆուտբոլի արքային հասնելու համար Ռոնալդուն պետք է խփի ևս 33 գնդակ: Լավագույնների հնգյակում 4-րդ տեղը զբաղեցնում է […]
15:30 22.07.2020
Diario Sport-ը հայտնում է, որ Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը պատրաստվում է դառնալ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ: Ենթադրվում է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը արդեն որոշում է կայացրել հաջորդ մարզչի վերաբերյալ, եթե Կիկե Սետյենը լքի կատալոնական ակումբն այս ամառ: Մարզչի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» մասնակցությունից հետո: Հիշեցնենք, որ կատալոնական […]
15:06 22.07.2020
2018 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոնուհի, կանադացի գեղասահորդուհի Գաբրիել Դեյլեմանը հաղթել է Miss Ontario գեղեցկության մրցույթում: Հիմա մարզուհին ներկայացնելու է Օնտարիո նահանգը Miss Canada գեղեցկության մրցույթում, որի հաղթողն էլ կներկայացնի Կանադան «Միսս աշխարհ» մրցույթում: 22-ամյա Գաբրիել Դեյլեմանը Օլիմպիական խաղերի չեմպիոն է, 2017 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2017 թվականի Չորս մայրցամաքների առաջնության արծաթե մեդալակիր, Կանադայի կրկնակի […]
14:51 22.07.2020
Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի «Զնամյա Տրուդա» թիմի դարպասապահ Անտոն Զաբորովսկին, որին վերջերս մարզումների ժամանակ հարվածել էր կայծակը, նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ, տեղեկացնում է «Զնամյա Տրուդայի» պաշտոնական կայքը: «Այսօր պայմանագիր ստորագրեցինք երիտասարդ դարպասապահ Իվան Զաբորովսկիի հետ. բարի գալուստ, հիմնական թիմ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Հուլիսի 4-ին Զաբորովսկին կայծակի հարված էր ստացել մարզման ընթացքում: Նա […]
22:48 20.07.2020
Ֆուտբոլի Հունաստանի չեմպիոնի կոչումը երեք տարի անց դարձյալ նվաճել է «Օլիմպիակոսը», որը 36 տուրում վաստակել է 91 միավոր։ Երկրորդ տեղում է ՊԱՕԿ-ը՝ 73 միավորով։ Եռյակը եզրափակել է ԱԵԿ-ը՝ 69 միավորով։ Առաջին երկու թիմերը հանդես կգան Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, երրորդ թիմը՝ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում։ 1925 թվականին հիմնադրված «Օլիմպիակոսը» 45-րդ անգամ դարձավ Հունաստանի չեմպիոն։ ΠΡΩΤΑΘΛΗΤΕΣ ΕΛΛΑΔΟΣ […]
22:19 20.07.2020
«Ռոմա»-«Ինտեր» խաղից հետո հռոմեական ակումբն իր թվիթերյան էջում քվեարկություն է անցկացրել՝ պարզելու այդ հանդիպմանը հռոմեական ակումբի լավագույն ֆուտբոլիստին։ Քվեարկության արդյունքում «Ռոմայի» կազմում լավագույնն է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը։ That’s now 3⃣ goals in his last 4⃣! Congratulations to @HenrikhMkh on being voted the #ASRoma @qatarairways Man of the Match against Inter! ? pic.twitter.com/fU7fLq4qJm — AS Roma […]
22:05 20.07.2020
UFC նախագահ Դանա Ուայթը խոսել է խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժիի առաջիկա մենամարտի մասին: «Նուրմագոմեդովի և Գեթժիի մենամարտը չի հետաձգվի, այն տեղի կունենա Աբու Դաբիում»,- ասել է Ուայթը: Նախնական տեղեկություններով՝ Ջասթին Գեթժիի և Հաբիբ Նուրմագոմեդովի մենամարտը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին: Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարում Ջասթին […]
22:00 20.07.2020
Օրեր առաջ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին շատ բուռն արձագանքեց «Օսասունայից» կրած պարտությանը՝ քննադատելով թիմին: Դրանից հետո նորից խոսակցություններ եղան, որ արգենտինացին լուրջ կոնֆլիկտ ունի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի հետ: Ինչպես տեղեկացնում է RAC1-ը, Մեսսին ու Սետյենը հանդիպում են ունեցել իրավիճակը շտկելու նպատակով: Զրույցը տևել է մոտ մեկ ժամ, Մեսին ու Սետյենը կառուցողական խոսակցություն են ունեցել […]
21:50 20.07.2020
UFC-ի նախագահ Դանա Ուայթը հերթական անգամ խոսել է ռուսաստանցի մենամարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի մասին: «Նա անպարտելի է: Նա ամեն ինչի հասել է: Նա այնքան փող ունի: Հաբիբի նման ուրիշ մեկը չի լինի երբեք: Քոնոր Մաքգրեգորի նման էլ չի լինի ոչ ոք, բայց մենք կունենանք այլ աստղեր»,- ասել է Ուայթը: UFC-ի նախագահը նաև հիշեցրել է, որ Նուրմագոմեդովը շատ […]
21:40 20.07.2020
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենիա Մեդվեդևա-Բաբասյանն անդրադարձել է գեղասահորդուհի Եկատերինա Ալեքսանդրովսկայայի մահվանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 20-ամյա գեղասահորդուհին ինքնասպանություն էր գործել՝ նետվելով բարձրահարկ շենքի պատուհանից: Եվգենիան ասել է, որ ճանաչել է Եկատերինային դեռ 3 տարեկանից, որ նրանք միասին են սկսել մարզվել, սակայն խոստովանել է, որ շատ չեն շփվել ու դրա համար զղջում է: «Երբ […]
21:13 20.07.2020
«Բարսելոնան» արձագանքել է France Football-ի «Ոսկե գնդակի» մրցանակի չեղարկմանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կորոնավիրուսով պայմանավորված դադարների պատճառով 2020 թվականին «Ոսկե գնդակ» մրցանակը չի տրվի ոչ մի ֆուտբոլիստի։ «Մենք հասկանում ենք։ Առանց այն էլ, բոլորը գիտեն, թե ով է լավագույնը»,- գրված է կատալոնական ակումբի Twitter-յան էջում։ «Բարսելոնան» լուսանկար է տեղադրել Մեսսիի վեց «Ոսկե գնդակներով»։ Հիշեցնենք, որ […]