21:41 03.07.2020
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ 42 ամյա Ջանլուիջի Բուֆֆոնը խոստովանել է այն, որ ինքը դեռ չի ավարտել դպրոցը: «Խաղացողի կարիերաս ավարտելուց հետո ես մի տարի արձակուրդ կունենամ: Ես ինձ կնվիրեմ ընտանիքիս, նաև կկարողանամ այդ ընթացքում ավարտել դպրոցը, ծնողներս արդեն 30 տարի ինձ ասում են այդ մասին»,- ասել է Բուֆոնը Instagram Randstaditalia-ի ուղիղ եթերում: Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» կազմում […]
21:02 03.07.2020
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, մահացել է ուղեղային արյունազեղման պատճառով: Այս մասին հայտնել են ռուսական մի քանի լրատվամիջոցներ: Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Նուրմագոմեդովն ուներ նաև թոքաբորբ, որն առաջացել էր կորոնավիրուսից։ Բժիշկները նրան միացրել էին թոքերի օդափոխության սարքին: Վերջերս, սակայն, հայտնի դարձավ, որ […]
20:13 03.07.2020
Վլադիմիր Պուտինը զանգահարել է Հաբիբ Նուրմագոմեդովին և ցավակցել է նրան հոր՝ վաստակավոր մարզիչ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնել է ռուսական «Ռիա-Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին: Նշվում է, որ Պուտինն անձամբ ծանոթ է եղել Աբդուլմանապ Նուրմագոմեդովի հետ: Նրանց ծանոթությունը տեղի է ունեցել տարիներ առաջ Դաղստանի օդանավակայանում: Հիշեցնենք, որ վաստակավոր մարզիչը 57 […]
19:35 03.07.2020
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին դադարեցրել է բանակցությունները կատալոնական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Cadena SER-ը։ Մեսսին դժգոհ է ակումբի ղեկավարության մեթոդներից և խոսակցություններից, որ ինքն է թիմում վատ մթնոլորտի ու տարաձայնությունների պատճառը։ 33-ամյա Մեսսին դժգոհ է նաև «Բարսելոնայի» տրանսֆերային քաղաքականությունից, որի հետևանքով կազմը չի համալրվում ուժեղ և երիտասարդ խաղացողներով։ Մեսսիի ընթացիկ […]
19:32 03.07.2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Առաջին խմբի առաջնության դադարեցման ու 5 ակումբի և 58 անձանց որակազրկման հետ։ «Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ, համաքաղաքացիներ, հայկական ֆուտբոլում այսօր բացառիկ որոշում է կայացվել՝ առաջին անգամ ինստիտուցիոնալ մակարդակով պայքար է սկսվել պայմանավորված խաղերի դեմ։ Տվյալ գործընթացը պետք է շարունակական լինի, համենայնդեպս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան […]
19:29 03.07.2020
«Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավին համաձայնել է գլխավորել «Բարսելոնան». այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացնում է Mundo Deportivo-ի լրագրող Ֆրանսիսկ Ագիլարը: Լրագրողի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կա՛մ պաշտոնանկ կարվի ընթացիկ մրցաշրջանից հետո, կա՛մ մինչև մրցաշրջանի ավարտը: Վերջին դեպքում թիմը ժամանակավորապես կգլխավորի «Բարսելոնա Բ-ի» մարզիչ Գարսիա Պիմյենտը, իսկ արդեն հաջորդ մրցաշրջանից թիմի […]
18:12 03.07.2020
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ընթացիկ մրցաշրջանը կավարտի ռեկորդային եկամուտով: Այս մասին հաղորդում է gazetta.it-ը։ Ռեկորդային ցուցանիշն ապահովել է կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի վաճառքը Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային», որը վճարել է 60 միլիոն եվրո։ «Յուվենտուսի» ընդհանուր եկամուտը կկազմի 160 միլիոն եվրո, իսկ շահույթը` 47 միլիոն եվրո։
17:52 03.07.2020
ՖԻՖԱ-ն նախատեսում է Կատարի Աշխարհի առաջնության ընթացքում ռոբոտ մրցավարների օգնությանը դիմել: Այս մասին տեղեկացրել է ՖԻՖԱ-ի տեխնոլոգիաների գծով տնօրեն Յոհանես Հոլցմյուլերը: Սա թույլ կտա ավտոմատ կերպով գրանցել խաղից դուրս իրավիճակները: Այն չափազանց ճշտգրիտ միջոց է, որը կնվազեցնի մարդկային սխալի և ժամանակի կորստի հնարավորությունը: Համակարգը ազդանշան կուղարկի մրցավարին, և հանդիպումն անմիջապես կդադարեցվի:
15:48 03.07.2020
57 տարեկանում մահացել է խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովի հայրն ու մարզիչը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը։ Այդ մասին «Տելեգրամում» գրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը։ Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Նուրմագոմեդովն ուներ նաև թոքաբորբ, որն առաջացել էր կորոնավիրուսից։ Բժիշկները նրան միացրել էին թոքերի օդափոխության սարքին:
15:40 03.07.2020
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ուդինեզեի» դեմ խաղում մեկնարկային կազմում չէր: Նա փոխարինման դուրս եկավ հանդիպման 46-րդ րոպեին ու խաղադաշտում մնաց մինչև խաղի ավարտը: Ի՞նչ գնահատական է ստացել Մխիթարյանը այս խաղում: Sofa Score Հենրիխ Մխիթարյան՝ 6.4 Առավելագույնը՝ Ալեքսանդր Կոլարով (7.3) Whoscored Հենրիխ Մխիթարյան՝ 6.2 Առավելագույնը՝ Կառլես Պերես (7.3)
15:21 03.07.2020
Այսօր կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Օրակարգում էր «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը: ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել է որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան […]
14:52 03.07.2020
«Բարսելոնայի» նախկին ավագ Չավին կարող է գլխավորել կատալոնական ակումբը: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Ֆրանսեսկ Ագիլարը: Ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն ստացել է թիմի ֆուտբոլիստների համաձայնությունը և առաջարկ է արել Չավիին: Կատալոնական ակումբը մտադիր է Չավիին տարեկան 6 միլիոն եվրո վճարել: Նշվում է, որ «Բարսելոնայի» ներկայիս մարզիչ Կիկե Սետյենը, այս մրցաշրջանի ավարտից հետո, կհեռանա ակումբից: […]
14:40 03.07.2020
Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) հրապարակել է գեղասահքի մրցումային օրացույցը: 2021թ․ աշխարհի առաջնությունը կհյուրընկալի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը: Այն նախատեսված է սկսել մարտի 22-ին: Դրանից մոտ մեկ ամիս առաջ էլ՝ (փետրվարի 8-14-ը) կկայանա Եվրոպայի առաջնությունը: Նշվում է սակայն, որ ժամկետները նախնական են և հնարավոր են փոփոխություններ։
14:34 03.07.2020
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կարծիքով՝ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին չպետք է հեռանա Լա լիգայից: «Մեկ բան հստակ է. Լա Լիգան շատ բան կկորցնի, եթե դա տեղի ունենա: Մեսսին պետք է այս առաջնությանը»,- ասել է Զիդանը: Այս օրերին ակտիվ շրջանառվում է, որ Մեսսին մտադիր է լքել կատալոնական ակումբը: Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է […]
13:00 03.07.2020
Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ավարտին երկու տուր է մնացել, թիմերը մրցաշարային աղյուսակում միավորներով շատ մոտ են դասավորված, սակայն որոշակի հստակություն եվրագավաթի ուղեգրերի վերաբերյալ արդեն կա։ Եվրագավաթի ուղեգիր են արդեն նվաճել «Շիրակը», «Արարատ-Արմենիան» և «Նոան», որոնք համապատասխանաբար վաստակել են 46, 46 և 45 միավոր։ Հարց է միայն, թե այս թիմերից որը հանդես կգա Չեմպիոնների լիգայի […]
12:46 03.07.2020
Բրիտանական Sky Sports-ի տեղեկությամբ` «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կտեղափոխվի շվեդական «Համարբյու»: Աղբյուրի հաղորդմամբ` «Միլանն» ու հարձակվողը չեն երկարաձգի պայմանագրի ժամկետը, որը նախատեսված է մինչև օգոստոսի 31-ը: Մինչ այդ նշվում էր, որ մեծ հավանականությամբ Իբրահիմովիչը չի մնա «Միլանում», քանի որ որոշակի խնդիրներ կան: Դրանից հետո տեղեկություններ տարածվեցին, որ Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքված են այլ իտալական ակումբներ, այդ […]
12:27 03.07.2020
Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքում գրառում է կատարել և հերքել օրերս տարածված այն լուրը, թե ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին: «UWW-ին դեռևս ոչ մի կոնկրետ որոշում չունի մեծահասակների աշխարհի առաջնության վերաբերյալ: Երեկ UWW-ի հետ տեղի ունեցած վիդեոկոնֆերանսի ժամանակ անձամբ եմ այդ հարցադրումն արել, այսօր էլ կրկին ստուգել եմ՝ […]
12:12 03.07.2020
ԱՊԼ 32-րդ տուրում երկրի դեռ չավարտված առաջնության արդեն հայտնի չեմպիոնը՝ «Լիվերպուլը», մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց սկզբունքային մրցակիցներից մեկին՝ «Մանչեսթեր Սիթիին»: Գվարդիոլայի թիմը հաղթեց 4:0 հաշվով: Գոլի հեղինակներ դարձան Դե Բրյույնեն, Ստերլինգը, Ֆոդենը: Մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց Օքսլենդ-Չեմբերլենը: Այս հաղթանակից հետո 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» միավորների քանակը հասցրեց 66-ի: Երկրի չեմպիոն […]
11:46 03.07.2020
Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ դժվարին հաղթանակ տարավ «Խետաֆեի» նկատմամբ: Միակ գոլը խփեց Սերխիո Ռամոսը 11 մետրանոց հարվածով՝ խաղի ավարտից 11 րոպե առաջ: Այս հաղթանակից հետո «Ռեալը» միավորների թիվը հասցրեց 74-ի և առաջնության ավարտից 5 տուր առաջ արդեն 4 միավորով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող «Բարսելոնային»:
11:40 03.07.2020
Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Ուդինեզեին»: 0-1 հաշվի ժամանակ «Ռոման» մնաց 10 հոգով: 30-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Դիեգո Պերոտին: Իսկ 78-րդ րոպեին հյուրերը կրկնապատկեցին հաշիվը: Հայաստանի ազգային հավաքականի կիսաապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ խաղադաշտ երկրորդ խաղակեսում: Այս խաղից հետո «Ռոման» 48 միավորով 5-րդն է:
11:28 03.07.2020
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ցանկանում է կարիերան շարունակել այլ ակումբում: Այս մասին տեղեկացնում է Cadenaser-ը: Ըստ աղբյուրի՝ արգենտինացին դադարեցրել է բանակցությունները նոր պայմանագրի շուրջ: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը: Նշվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստն ընկերներին ասել է, որ ինքը չի ցանկանում բեռ դառնալ ակումբի համար, քանի որ […]
23:01 02.07.2020
Դանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը դադարարեցվել է որոշ երկրպագուների կողմից սոցիալական հեռավորությունը չպահպանելու պատճառով: Եզրափակիչ խաղում հանդիպել են «Օլբորգ» և «Սյոներյուսկ» ակումբները: Խաղը դադարեցվել է 30-րդ րոպեին, երբ մրցավար Յորգեն Բուրհարդտը նկատել է, որ երկրպագուները չեն հետևում սահմանված կանոններին: 15 րոպե անց, այն բանից հետո երբ օրինախախտները դուրս են բերվել մարզադաշտից, հանդիպումը շարունակվել է: Եզրափակիչ […]
22:04 02.07.2020
«Արարատ Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումը ևս ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ «Շիրակը» սեփական հարկի տակ 0-0 էր խաղացել «Լոռիի» հետ, իսկ «Նոան» հաղթել էր «Արարատին»: Առաջնության ավարտից երկու տուր առաջ գերլարված իրավիճակ է մրցաշարային աղյուսակի վերին մասում: «Շիրակը» և «Արարատ Արմենիան» ունեն 46-ական միավոր, իսկ «Նոան» հետ է մնում ընդամենը մեկ միավորով:
22:02 02.07.2020
Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Արարատին»։ Այս հաղթանակից հետո «Նոան» միավորների քանակը հասցրեց 45-ի և արդեն 1 միավորով է զիջում առաջատար «Շիրակին»: Երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» նույնպես ունի 45 միավոր: Վարդան Մինասյանի թիմն այսօր մրցում է «Ալաշկերտի» հետ:
21:50 02.07.2020
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի և նրա կնոջ կորոնավիրուսի երկրորդ թեստը բացասական է եղել: Սերբական լրատվամիջոցները հաղորդել են, որ զույգի մոտ եղել է հիվանդության ասիմպտոմ ձևը: Վերջին 10 օրը նրանք եղել են ինքնամեկուսացված: Հիշեցնենք, որ սերբ թենիսիստը վերջին շրջանում հայտնվել էր քննադատությունների թիրախում այն պատճառով, որ նրա կազմակերպած թենիսի ցուցադրական մրցաշարի ժամանակ կորոնավիրուսի բռնկում էր […]
21:20 02.07.2020
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Քրիստոֆ Դյուգարին, անդրադառնալով իր հայրենակից Անտուան Գրիզմանի իրավիճակին, սկանդալային հայտարարություններ է հնչեցրել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի և գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի հասցեին: «Ո՞ւմից է վախենում Գրիզմանը. 1.5 մետրանոց ու աուտիզմով տառապող երեխայի՞ց: Նա կարող է ինչ-որ քաղցրավենիք դնել Մեսսիի բերանում, եթե խնդիր ունի: Սետյենը շատ սիրալիր մարզիչ է, սակայն […]
20:29 02.07.2020
Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում Գյումրիում այսօր «Շիրակը» ընդունեց իր համար ամենաանհարմար մրցակիցներից մեկին՝ «Լոռիին» հետ և այս անգամ էլ չկարողացավ հաղթել: խաղն ավարտվեց 0-0 հաշվով: Այս մրցաշրջանում թիմերի 4 հանդիպումներից 3-ն ավարտվել են ոչ-ոքի, մեկում հաղթել է «Լոռին»: 26 խաղից հետո «Շիրակը» վաստակել 46 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 1 միավոր պակաս […]
19:18 02.07.2020
«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, որը հաջորդ մրցաշրջանից սկսած խաղալու է «Բարսելոնայում», երեկույթ է կազմակերպել մտերիմների հետ՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու առիթը տոնելու կապակցությամբ: Երեկույթի վերջում Պյանիչը չի կարողացել զսպել արցունքներն ու արտասվել է հոր գրկում: Հիշեցնենք, որ 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար կատալոնական ակումբը «Յուվենտուսին» կվճարի 60 միլիոն եվրո՝ ևս 5 միլիոն եվրո հավելավճարի հնարավորությամբ։ ? – […]
19:06 02.07.2020
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր թիմակից, բոսնիացի Միրալեմ Պյանիչի «Բարսելոնա» տեղափոխությունը: Calciomercato-ի հաղորդմամբ՝ Ռոնալդուն կատակով ասել է, որ հիմա համարում է նրան թշնամի: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Պյանիչի տեղափոխության դիմաց կվճարի 60 միլիոն եվրո: «Յուվենտուսը» Պյանիչին գնել էր 2016թ․ ամռանը «Ռոմայից» 32 միլիոն եվրոյով։
19:02 02.07.2020
Շախմատի Հայաստանի հավաքականը կմասնակցի ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպվող առցանց Օլիմպիադային: Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը։ ՖԻԴԵ-ի առցանց Օլիմպիադան տեղի կունենա հուլիսի 22-ից օգոստոսի 30-ը: Մրցաշարն անցկացվելու է 15+5 ժամակարգով, խառը ձևաչափով՝ 6 մասնակիցներով: Թիմում պարտադիր պետք է լինեն 2 կին, 1 մինչև 20 տարեկան տղա, 1 մինչև 20 տարեկան աղջիկ: Հավաքականները կարող են […]