16:06 02.07.2020
«Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին տեղեկացնում է Express-ը: Հիմա էլ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտերն» ու Լոնդոնի «Արսենալը»: Անտուան Գրիզմանը Մադրիդի «Ատլետիկոյից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ 130 միլիոն եվրոյի դիմաց: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գրիզմանի […]
15:40 02.07.2020
Իսպանական Marca պարբերականը 1 լուսանկարի միջոցով փորձել է ցույց տալ «Բարսելոնայի» անհաջողությունների գլխավոր պատճառը: Լուսանկարն արված է հանդիպման դադարներից մեկի ընթացքում: «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ջուր խմելուց հետո անմիջապես վերադարձել են խաղադաշտ, իսկ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները մոտեցել են մարզիչ Դիեգո Սիմեոնեին և լսել նրա ցուցումները: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 70 միավորով երկրորդն է և 1 միավորով հետ է առաջատար […]
14:48 02.07.2020
ՈՒԵՖԱ-ն հաստատել է Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ժամանակացույցը։ Խմբային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Ստամբուլում։ Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկի հետաձգումը պայմանավորված է ընթացիկ մրցաշրջանը ավարտին հասցնելու խնդրով։ Խմբային փուլի 6 տուրերը տեղի կունենան հոկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 9-ը: Փետրվարի 16-ից մինչև ապրիլի 14-ը կանցկացվեն 1/8 և 1/4 եզրափակիչները: Ապրիլի 27-28-ին և […]
14:40 02.07.2020
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի ապագան կատալոնական ակումբում նորից անորոշ է: Ինչպես հաղորդում է Marca-ն՝ խաղացողները նրան չեն աջակցում։ Սետյենի ապագան թիմում հարցականի տակ է ու կարող է մոտ օրերս որոշվել։ Այն ամբողջովին կախված է չեմպիոնական մրցավազքից։ Հիմա «Բարսելոնան» 70 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է։ «Ռեալը» գլխավորում է աղյուսակն ու կատալոնացիներից առաջ […]
13:18 02.07.2020
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կասկածներ է հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանը կկարողանա մասնակցել Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Ուդինեզեի» հետ հանդիպմանը։ Ըստ ամենայնի, Մխիթարյանը դեռևս չի հասցրել վերականգնվել։ «Դժվար է վերականգնվել այդքան կարճ ժամանակում։ Այդ կասկածն ունեմ՝ արդյո՞ք Մխիթարյանը կխաղա, թե՞ ոչ։ Չենք կարող մոռանալ, որ երկու օրից էլ պետք է խաղանք «Նապոլիի» դեմ»,- ասել է […]
13:15 02.07.2020
«Արարատ-Արմենիա» թիմի ներկայացուցիչ Պողոս Գալստյանին ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն որակազրկել է 01.07.2020թ-ից մինչև 14.07.2020թ.՝ սահմանելով փորձաշրջան հուլիսի 7-ից 14-ը։ Որոշումը կոմիտեն կայացրել է հունիսի 28-ին «Լոռի ՖԱ»-«Արարատ-Արմենիա» խաղին մրցավարների հասցեին Պողոս Գալստյանի՝ հայհոյանքներ հնչեցնելու համար։ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստում ներկայացված զեկույցում բերվում են միջադեպի մանրամասները։ ««Արարատ-Արմենիա» թիմի ներկայացուցիչ Պողոս Գալստյանը երկրորդ խաղակեսի […]
13:07 02.07.2020
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Վալենսիան» ընդունել էր «Ատլետիկին»։ 13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել են հյուրերը։ Գոլի հեղինակ է դարձել Ռաուլ Գարսիան, իսկ երկրորդ կեսի հենց սկզբում Գարսիան երկրորդ գնդակն է խփել: Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 0-2: Հիշեցնենք, որ նախորդ խաղից հետո, երբ «Վալենսիան» դարձյալ պարտություն էր կրել, հեռացվել էր թիմի գլխավոր մարզիչ […]
12:55 02.07.2020
Սերենա Ուիլյամսի մարզիչ Պատրիկ Մուրատօղլուի կարծիքով՝ Միացյալ Նահանգների բաց առաջնության անցկացումը հարցականի տակ է, քանի որ ԱՄՆ-ում, մասնավորապես՝ մրցաշարի անցկացման քաղաքում՝ Նյու Յորքում, Covid-19-ով հիվանդների թիվը շարունակում է աճել։ «Հաշվի առնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի՝ օր օրի աճող թվերն ու այն, ինչ կատարվում է երկրում՝ ես չեմ կարծում, որ US Open-ը կկայանա։ Մրցաշարի անցկացման գաղափարը խելագարություն է […]
11:33 02.07.2020
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերն անդրադաձել է Լիոնել Մեսսիի 700-րդ գոլին և հիշեցրել, որ նման 700 ու ավելի գնդակ իր ակտիվում ունի նաև Կրիշտիանու Ռոնալդուն։ «Խելահեղ թվեր։ Ա՜խ, տղանե՛ր։ Մենք կարոտելու ենք նրանց, երբ նրանք այլևս չխաղան»,-գրել է Լինեկերը Twitter-ի իր էջում ու կիսվել պորտուգալացու ու արգենտինացու ֆանտաստիկ ցուցանիշներով։ Հիշեցնենք՝ Ռոնալդուն իր […]
11:27 02.07.2020
Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը: «Տեղեկացնում ենք, որ Լոռի ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը յոթ օր ինքնամեկուսացումից հետո հոսպիտալացվել է։ Նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ, COVID֊19-ի առաջին թեստը բացասական է եղել, երկրորդ թեստավորման պատասխանը հայտնի կլինի վաղը։ Լոռի ՖԱ ֆուտբոլիստներն ու ամբողջ անձնակազմն առողջություն և արագ […]
11:16 02.07.2020
Ռաֆայել Հարությունյանը ISU-ի՝ Չմշկորդների միջազգային միության տարվա լավագույն մարզչի թեկնածուների թվում է: ISU-ի տարվա լավագույն մարզչի թեկնածուներն են նաև Էթերի Տուտբերիձեն և Բրայան Օրսերը: Ռուս գեղասահորդուհի Ալյոնա Լեոնովան պատմել է, թե իր կարծիքով՝ ով պետք է ստանա ISU-ի մրցանակը՝ որպես տարվա լավագույն մարզիչ: «Ինչ-որ մեկին ընտրելը դժվար է, բայց, հավանաբար, կայունությունն է նախևառաջ վարպետության […]
22:17 01.07.2020
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, 50-ամյա շվեյցարացի Ջանի Ինֆանտինոն կորոնավիրուսի պանդեմիայի թեմայով հանդես է եկել ուղերձով։ «Այս ամիսների ընթացքում բոլորս հասկացանք, որ ֆուտբոլը չէ ամենակարևորը, առողջությունն է առաջին տեղում և առաջնորդվում ենք այդ անվիճարկելի սկզբունքով։ Այս աննախադեպ ժամանակները թույլ տվեցին մեզ քայլ առաջ կատարել և մտածել լավագույն ֆուտբոլի և առաջադիմող հանրության ստեղծման մասին։ Միջազգային ֆուտբոլային ընտանիքը […]
22:05 01.07.2020
89-ամյա Բեռնի Էքլսթոունը չորրորդ երեխան է ունեցել: Ֆորմուլա-1-ի նախկին սեփականատիրոջ կինը 44-ամյա Ֆաբիանան է, որը ծննդաբերել է Շվեյցարիայում: Այս մասին հաղորդում է ESPN-ը։ Հղիության ժամանակ Ֆաբիանան Էքլսթոունի հետ Բրազիլիայում էր, սակայն այդ երկրում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված ծանր վիճակի պատճառով որոշել են մեկնել Շվեյցարիա։ Էքլսթոունը նախկին ամուսնություններից ունի երեք դուստր՝ կրտսերը 35 տարեկան է, ավագը՝ 65 […]
21:54 01.07.2020
Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Ռոման» հյուրընկալելու է «Ուդինեզեին»։ «Միլանից» կրած պարտությունից հետո նոր միավորների կորուստը էականորեն կնվազեցնի հռոմեացիների շանսերը առաջ անցնել «Ատալանտայից» ու նվաճել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր։ «Ուդինեզեի» հետ հանդիպումը որակազրկումների պատճառով բաց են թողնելու Վերետուն ու Լորենցո Պելեգրինին։ Այս պայմաններում իտալական գրեթե բոլոր լրատվամիջոցները հավատացած են, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղալու […]
21:15 01.07.2020
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) որոշում է ընդունել 2020 թվականի աշխարհի առաջնության անցկացման ժամկետների վերաբերյալ: Ըստ այդմ, աշխարհի առաջնությունը կանցկացվի այս տարվա դեկտեմբերին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օլիմպիական վարկանիշային մրցաշարերը տեղի կունենան 2021թ․ մարտի 19-ից 22-ը Բուդապեշտում և ապրիլի 30-ից մայիսի 3-ը՝ Սոֆիայում։
21:09 01.07.2020
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել իր մարզումներից: «Մարզումները շատ լավ են օգնում հաղթահարել սթրեսն ու ագրեսիան: Մարզվեք և դարձեք բարի»,- գրել է մարզիկը Instagram-ի իր էջում: Հիշեցնենք՝ 2019-ի աշնանը հաբիբը հաղթեց ամերիկացի Դասթին Պորյեին: Սպասվում է, որ սեպտեմբերին կկայանա նրա մենամարտը ամերիկացի Ջասթին Գեթժիի հետ: View this post on Instagram […]
19:35 01.07.2020
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ու իր օգնական Լուսիանո Մարտինը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային պատմել են իրենց կատարած աշխատանքների մասին։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն էլ Խոակին Կապառոսին նվիրել է ազգային հավաքականի իր առաջին մարզաշապիկը։
19:32 01.07.2020
Չմշկորդուհի, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Լարա վան Ռեյվենը գտնվում է արհեստական կոմայի մեջ: Բժիշկները նրա վիճակը բնորոշում են որպես ծայրահեղ ծանր: Մարզուհին հոսպիտալացվել էր աուտոիմունային ռեակցիայից առաջացած բարդությունների պատճառով: «Լարան պայքարում է կյանքի համար: Նա մեծ կամքի շնորհիվ դարձավ աշխարհի չեմպիոն, բայց նրա այս մարտը մի քանի անգամ ավելի ծանր է: Մենք շատ […]
19:25 01.07.2020
Գրիզմանի հայրը պատասխանել է Սետյենի խոսքերին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Անտուան Գրիզմանից հանդիպման 90-րդ րոպեին նրան խաղադաշտ դուրս բերելու համար, թեև խոստացել էր անպայման խոսել նրա հետ։ «Նման զրույց ունենալու համար դու պետք է ունենաս […]
19:17 01.07.2020
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հերթական խաղից առաջ մեկնաբանել է թիմերի դիրքերի դասավորությունը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ 32-րդ տուրից հետո «Ռեալը» առաջատարն է, 1 միավորի առավելություն ունի «Բարսելոնայի» նկատմամբ, բայց նաև 1 խաղ պակաս է անցկացրել: «Խետաֆեին» հաղթելու դեպքում մադրիդցիները կարող են 4 միավորի առավելություն ձեռք բերել: «Մենք չենք կարող ոչնչից խոսել, քանի դեռ […]
19:04 01.07.2020
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է «Ատլետիկոյի» հետ խաղի արդյունքը (2-2), նաև անդրադարձել Անտուան Գրիզմանի հետ կապված հարցին: Հիշեցնենք՝ Սետյենը ֆրանսիացուն խաղադաշտ էր դուրս բերել խաղի վերջին 90-րդ րոպեին: «Ամեն անգամ Լա լիգան հաղթելն ավելի բարդ է դառնում: Այս կորսված միավորները նվազեցնում են չեմպիոնության հնարավորությունները: Սա ցավալի արդյունք էր: Գրիզմանը լավ վիճակում է, բայց […]
18:09 01.07.2020
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Օրենբուրգ»-«Ուրալ» հանդիպումը չի կայանա: Պատճառն այն է, որ «Օրենբուրգ» ակումբի 10 ներկայացուցչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նրանց նկատմամբ հսկողություն է սահմանվել: Թիմը շարունակում է մնալ կարանտինում: «Ուրալի» մամուլի քարտուղարությունը հայտնել է, որ հանդիպման չեղարկման մասին իրենք իմացել են օդանավակայանում: «ՌՊԼ-ն և երկու ակումբները մինչև վերջին րոպեն փորձում էին կազմակերպել խաղը: […]
18:03 01.07.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը գոլի հեղինակ է դարձել Ղազախստանի առաջնության 3-րդ տուրի՝ «Ժետիսուի» հետ խաղում: Սա Հովհաննիսյանի առաջին գոլն էր «Կայրաթի» կազմում: Ի դեպ, հիշեցնենք, որ Կամոն հենց «Ժետիսուից» էր տեղափոխվել «Կայրաթ»: Հայ ֆուտբոլիստը «Կայրաթի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն 30-րդ րոպեին ստիպված է եղել լքել խաղադաշտը վնասվածքի պատճառով:
16:51 01.07.2020
ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը։ Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է 7-րդ հորիզոնականը: Առաջին տասնյակում են հաջորդաբար Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժեն, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովը և Անիշ Գիրին: Հայաստանցի գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Կարեն Գրիգորյանը` 71-րդը, Հրանտ Մելքումյանը` 77-րդը, Սերգեյ Մովսեսյանը` 98-րդը: Կանանց […]
16:48 01.07.2020
Հենրիխ Մխիթարյանը, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայի» կազմում, ամենայն հավանականությամբ, կմնա իտալական թիմում՝ մշտական հիմունքներով: Երեկ «Ռոման» հայտարարեց, որ երկարաձգել են հայ ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը մինչև 2021 թվականի ամառը: Հենց այդքան ժամանակ է ուժի մեջ Մխիթարյանի՝ «Արսենալի» հետ պայմանագիրը: Corriere dello Sport-ը վստահեցնում է, որ Մխիթարյանը կխզի պայմանագիրը «զինագործների» հետ: Մխիթարյանի գործակալ Մինո […]
16:15 01.07.2020
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան «Բետիսի» հարձակվող Բորխա Իգլեսիասի հետ գնել է իսպանական երրորդ դիվիզիոնի «Ինտեր» ակումբը: Այս մասին գրել է Marca-ն: Կուրտուան, ի դեպ, նախկինում գնել էր նաև DUX Gaming կիբերսպորտի ընկերությունը: Նշվում է, որ Կուրտուան նաև խորհրդատվական գործունեություն կկատարի թե՛ ֆուտբոլային ակումբում, թե՛ DUX Gaming ընկերությունում: Լա լիգայի ընթացիկ առաջնությունում Կուրտուան անցկացրել է […]
15:00 01.07.2020
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հայտարարել է, որ Զլատան Իբրահիմովիչը ապաքինվել է և շուտով դաշտ է վերադառնալու։ Այս մասին գրել է Football Italia-ն: «Իբրահիմովիչի հետ ամեն ինչ կարգին է, նա առյուծ է։ Երեկ նա լավ է մարզվել։ Եթե նա այդպես մարզվի նաև այսօր ու ինձ հասկացնել տա, որ պատրաստ է, ապա ես կներառեմ նրան առաջիկա […]