15:50 26.03.2020
Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսը կորոնավիրուսի համաճարակի պատճառով կանխատեսում է տրանսֆերային արժեքների անկում։ «Չեմ կարողանում պատկերացնել 100 մլն եվրո արժեցող տրանսֆերներ մոտ ապագայում։ Տրանսֆերային գումարները կնվազեն ու չեն վերադառնա նախկին մակարդակին առնվազն 2-3 տարի։ Դա ազդել է բոլոր երկրների վրա։ Ամենայն հավանականությամբ, մեզ սպասում է նոր ֆուտբոլային աշխարհ»,- ասել է Ուլի Հյոնեսը:
15:19 26.03.2020
Բուքմեյքերական ընկերությունները փորձում են կանխատեսել, թե որտեղ կկայանա Նուրմագոմեդով – Ֆերգյուսոն մենամարտը: Ըստ նրանց՝ մենամարտի անցկացման ամենահավանական վայրը Ֆլորիդա նահանգն է, երկրորդ ամենահավանական վայրը Դուբայն է, նաև որոշակի հավանականություն ունի մենամարտը Ռուսաստանում անցկացնելու տարբերակը: Հիշեցնենք, որ ավելի վաղ UFC նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ որոշել է մենամարտի անցկացման վայրը, սակայն մանրամասներ հայտնել չի կարող, […]
15:02 26.03.2020
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները համաձայն չեն աշխատավարձերի կրճատման ակումբի ղեկավարության առաջարկին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կատալոնական ակումբը ցանկանում է նվազագույնի հասցնել ֆինանսական կորուստները բարդ իրադրության պայմաններում և առաջարկելու է ֆուտբոլիստներին աշխատավարձերի 70 տոկոսով կրճատում: Չնայած դրան, «Բարսելոնայի» ղեկավարությունը շարունակում է բանակցությունները թիմի առաջատարների՝ Լիոնել Մեսսիի, Սերխիո Բուսկետսի ու Ժերար Պիկեի հետ։ Նշվում է, որ ֆուտբոլիստների այս […]
14:54 26.03.2020
The Sun պարբերականի տեղեկություններով` Հենրիխ Մխիթարյանը այնքան է ցանկանում մնալ «Ռոմայում», որ պատրաստ է անգամ աշխատավարձի խոշոր կրճատման։ Թերթը հաստատել է իտալական մամուլում հայտնված տեղեկությունը, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է առաջարկել «Արսենալին» թարմացնել հայ ֆուտբոլիստի պայմանագիրը, որը սպառվում է հաջորդ տարվա ամռանը ու նրան ևս մեկ մրցաշրջանով վարձակալության ուղարկել «Ռոմա»։ Դրա դիմաց Մխիթարյանը […]
14:49 26.03.2020
Ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկը մեկնաբանել է շախմատի միջազգային ֆեդերացիայի որոշումը՝ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը դադարեցնելու մասին: «Վաղուց հարկավոր էր ընդհատել մրցաշարը: Հետաձգման որոշումը ուշ է, բայց ճիշտ: Ոչ թե վիրուսի կամ հիվանդանալու վտանգի պատճառով, այլ պարզապես այս մրցաշարը ժանտախտի ժամանակ խնջույքի էր նման: Տղաների մոտ խուճապ չկար, բայց ոմանք թաքնվում էին սենյակներում»,- Գրիշչուկի խոսքերն է […]
14:38 26.03.2020
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, «Մնա տանը» կոչին հետևելով, որոշել է կատարել նաև այս օրերին նորաձև դարձած զուգարանի թղթով վարժանքը: Բայց դա արել է ոչ թե մենակ, այլ կնոջ հետ: Կինը ցուցադրել է իր ֆուտբոլային ունակությունները, սակայն փորձի պակասն իր հետևանքն է ունեցել: Կնոջ անհաջող հարվածից հետո զուգարանի թուղթը դիպչել է նրանց փոքրիկի դեմքին: […]
13:38 26.03.2020
Հենրիխ Մխիթարյանը, որի իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին», գովեստի խոսքեր է ասել «Ռոմայի» մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հասցեին: Մխիթարյանը նշել է, որ վայելում է խաղը Ֆոնսեկայի ղեկավարությամբ: «Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայի ոճից, բայց այստեղ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, քանի որ մենք խաղում ենք լավագույն ֆուտբոլը և կարծում եմ, որ դա ինձ հարմար […]
13:27 26.03.2020
ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն կորոնավիրուսի համաճարակի տարածմամբ պայմանավորված՝ քննարկում են ներկայիս և հաջորդ մրցաշրջանները միավորելու հնարավորությունը: Մեկ այլ տարբերակ էլ է դիտարկվում․ վաղաժամկետ ավարտել ներկայիս մրցաշրջանները՝ զրոյացնելով բոլոր արդյունքները։ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն քննարկում են նաև ֆինանսական խնդիրներ: Նշվում է, որ այս իրավիճակում կարող է ստեղծվել հատուկ հիմնադրամ, որը գումար կփոխանցի այնտեղ, որտեղ դա հատկապես անհրաժեշտ կլինի: […]
13:02 26.03.2020
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը շատերի նման ևս գտնվում է կարանտինում: Նա էլ է փորձում իր առօրյան հետաքրքիր կազմակերպել և դա ներկայացնել ուշագրավ տեսանյութերի միջոցով: Մինչ ոմանք զուգարանի թղթով են վարժանքներ անում, Ալեքսանդր-Առնոլդը գերադասում է շարունակել մարզումները սովորական գնդակով, բայց դարպասի դերում օգտագործել առանձնատան բակի դեկորատիվ կուժը: «Լիվերպուլի» պաշտպանը թվիթերյան իր էջում տեսանյութ […]
12:32 26.03.2020
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որը այս օրերին ընթանում էր Եկատերիբուրգ քաղաքում, դադարեցվել է: Մրցաշարի դադարեցման պատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված վտանգն էր: Մրցաշարը դադարեցվել է 7-րդ տուրից հետո: Ընդհանուր առմամբ այն բաղկացած է 14 տուրից և ավարտը նախատեսված էր ապրիլի 3-ին: Մրցաշարի շարունակության ժամկետներ առայժմ չեն նշվում: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա 7-րդ տուրից հետո […]
15:42 25.03.2020
Հունական «Օլիմպիակոս» և անգլիական «Նոթինգեմ Ֆորեստ» ակումբների սեփականատեր Եվանգելոս Մարինակիսն առողջացել է կորոնավիրուսից: «Երկշաբաթյա բուժումից հետո, բժիշկների ցուցումներին համապատասխան, անցել եմ երկրորդ բժշկական թեստը: Արդյունքը բացասական է եղել։ Մնացել եմ տանը, շփվում եմ ընկերներիս և հարազատներիս հետ, շատ կարդում եմ, դիտում հեռուստացույց, լսում երաժշտություն և ուսումնասիրում համացանցը՝ տեսնելու՝ ինչ է կատարվում աշխարհում՝ ևս մեկ անգամ […]
15:37 25.03.2020
UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի մենամարտը, ըստ ամենայնի, կանցկացվի ԱՄՆ-ում: Առավել հավանական դիտարկվում է Ֆլորիդայում անցկացնելու տարբերակը: UFC նախագահ Դանա Ուայթը նշել է մենամարտի անցկացման վայրերը՝ Ֆլորիդա նահանգի Օռլանդո, Տամպա և Ջեքսոնվիլ քաղաքները: Ավելի վաղ Դանա Ուայթը նշել էր, որ որոշել է մենամարտի անցկացման վայրը, սակայն մանրամասներ դեռ չի հայտնի: Հիշեցնենք, […]
15:22 25.03.2020
Իտալական «Միլանի» տնօրեն, Իտալիայի հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին, որի մոտ 4 օր առաջ կորոնավիրուս էր հայտնաբերվել, խոսել է իր առողջական վիճակի մասին: «Սա գրիպի նման չէ: Իմ մարմինը պայքարում է մի թշնամու դեմ, որին չի ճանաչում: Երբ հիվանդությունն իր գագաթնակետին էր, խնդիրներ էի ունենում նաև շնչառության հետ, իսկ ջերմությունս չէր իջնում 38.5 աստիճանից: […]
13:39 25.03.2020
«Ռոման» ցանկանում է գնել Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը: Այս մասին հայտնել է Football Italia-ն՝ հղում կատարելով La Gazetta dello Sport-ին։ Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հայ կիսապաշտպանի տրանսֆերի համար «Ռոման» կարող է 25 միլիոն եվրո վճարել։ Ավելի վաղ նշվում էր, որ հենց այդքան էլ պատրաստվում է պահանջել «Արսենալը» Մխիթարյանի […]
13:28 25.03.2020
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆուտբոլի Բելառուսի առաջնությունը չի դադարեցվի: Այս մասին տեղեկացրել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Ալեքսանդր Ալեյնիկը: Ավելին, առաջնությունը ոչ միայն չի դադարեցվի, այլև խաղերը կանցկացվեն հանդիսականներով: «Ֆեդերացիան որոշեց շարունակել առաջնությունը: Խաղերը կանցկացվեն երկրպագուներով: Մեր ղեկավարությունը անընդհատ կապի մեջ է երկրի առողջապահության նախարարության հետ»,- ասել է Ալեյնիկը: Հիշեցնենք, որ եվրոպական առաջնություններից այս օրերին […]
13:27 25.03.2020
Լիոնել Մեսսին 1 միլիոն եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար: Այդ մասին հայտնել են իսպանական լրատվամիջոցները: Ֆուտբոլիստի կողմից հատկացված միջոցների մի մասը կտրվի Բարսելոնի հիվանդանոցներից մեկին, իսկ մյուսը՝ Արգենտինայում՝ Մեսսիի ծննդավայրում գտնվող բժշկական կենտրոնին:
13:02 25.03.2020
Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանն իր կարծիքն է հայտնել Օլիմպիական խաղերի հետաձգման մասին, նաև պատմել, թե ինչ է անում տանը կարանտինի ընթացքում: «Սա ճիշտ որոշում է: Անհնար էր անցկացնել Օլիմպիական խաղերը մի ժամանակ, երբ մենք առաջին հերթին պետք է հոգ տանենք մեր սեփական առողջության և սիրելիների առողջության մասին: Ամեն ինչ գնում էր դրան, և […]
12:53 25.03.2020
Օլիմպիական խաղերի, Եվրոպայի հնգակի ու աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել «Ինստագրամի» իր էջում: «Սիրելի՛ հայրենակիցներ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Օլիմպիական խաղերը հետաձգվեցին։ Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր՝ ոսկի բերելու անսասան կամքով, սակայն մարդն ինձ համար գերագույն արժեք է, և մենք բոլորս այս պահին ունենք մեկ […]
12:41 25.03.2020
Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մրցաշրջանի ավարտին հեռանալ Թուրինի «Յուվենտուսից»: Այս մասին տեղեկացնում է Diario GOL-ը: Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա պորտուգալացու համար պայքարում են ֆրանսիական ՊՍԺ-ն և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Անգլիական ակումբ տեղափոխությունն ավելի հավանական կդառնա, եթե մանչեսթերցիները նվաճեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն անցկացրել է 32 հանդիպում և դարձել 25 գոլի հեղինակ:
12:20 25.03.2020
«Բարսելոնայի» ղեկավարությունը, դուրս գալով ստեղծված իրավիճակից, մտադիր է յուրաքանչյուր խաղացողի աշխատավարձը կրճատել 70%-ով: Աշխատավարձի իջեցումը չի ազդի խաղացողների բոնուսների վրա: Պայմանները ուժի մեջ կլինեն մինչև Իսպանիայում արտակարգ դրության ավարտը, որը կառավարության կողմից երկարաձգվել է մինչև ապրիլի 11-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները համաձայն են համաճարակի ընթացքում գնալ ավելի ցածր աշխատավարձ ստանալու տարբերակին: Այն […]
17:06 24.03.2020
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվել են: Այս մասին փոխանցում է Reuters-ը: Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի միջև բանակցությունների արդյունքում: Ի սզբանե, խաղերը հետաձգելու նախաձեռնությամբ հանդես է եկել հենց Ճապոնիայի կառավարության ղեկավարը: Ընդ որում, Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն հայտարարել է, որ մրցումները […]
16:51 24.03.2020
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում այսօր ազատ օր է: Մրցաշարի ավարտին դեռ 8 տուր կա, և մասնակիցներից ռուս Ալեքսանդր Գրիշչուկը լրատվամիջոցների հետ զրույցում դժգոհել է, որ մրցաշարը դեռ շարունակվում է: Գրիշչուկը հայտնել էր, որ նա այլևս ցանկություն չունի խաղալու այսպիսի իրավիճակում, և լավագույն լուծումը մրցաշարի դադարեցումն է:
15:54 24.03.2020
France Football-ը հրապարակել է 2019 թվականին ամենամեծ եկամուտներ ստացած ֆուտբոլիստների անունները: Նախորդ տարի ամենաշատ եկամուտ է ստացել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին՝ 131 միլիոն եվրո, որի մեջ բացի աշխատավարձից ներառված են նաև գովազդներից և բոնուսներից ստացած եկամուտները: Երկրորդ տեղում «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է, որի եկամուտը կազմել է 118 միլիոն եվրո: Եռյակը եզրափակում է ֆրանսիական ՊՍԺ-ի […]
15:40 24.03.2020
Արդեն 12 երկիր դիմել է ՄՕԿ-ին Օլիմպիական խաղերը հետաձգելու կոչով: Այս մասին իր պաշտոնական կայքէջում հայտնել է Բրազիլիայի ազգային օլիմպիական կոմիտեն: Տարածած հայտարարության մեջ Բրազիլիայի ԱՕԿ-ը նշել է, որ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով անհնարին է դառնում տարբեր երկրների մարզիկների համար հավասար պայմանների ապահովումը մարզումների, հետևաբար նաև օլիմպիական խաղերի շրջանում: Բրազիլիայի ԱՕԿ-ի նախագահը հիշեցրել է, որ […]
15:27 24.03.2020
France Football-ը հրապարակել է այն մարզիչների անունները, որոնք ամենամեծ եկամուտն են ստացել 2019 թվականին: Նախորդ տարի ամենամեծ եկամուտը Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի մարզիչ Դիեգո Սիմեոնեն է ստացել՝ 40.5 միլիոն եվրո: Երկրորդ տեղում Միլանի «Ինտերի» մարզիչ Անտոնիո Կոնտեն է, որի նախորդ եկամուտը կազմել է 30 միլիոն եվրո: Երրորդ տեղում էլ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան է՝ 27.5 […]
14:59 24.03.2020
Լոնդոնի «Չելսիի» ու «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո տեղափոխվեց հոկեյ ու խաղում է նույն դիրքում, ընդունել է այս օրերի ամենահայտնի՝ «Մնա տանը» մարտահրավերը։ Այս մարտահրավերի ընթացքում ֆուտբոլիստները գնդակի փոխարեն զուգարանի թղթով են վարժանքներ անում: Չեխն էլ է նույնը արել, միայն թե հոկեյի դարպասապահի մականի միջոցով: View this post […]
14:35 24.03.2020
«Յուվենտուսը» տեսանյութ է հրապարակել, որտեղ Ռոնալդուն հետևում է իր երեխաների հիգիենային: Տեսանյութում Ռոնալդուն երեխաներին հերթով տալիս է ախտահանիչ գել և հետո բացատրում է, թե ինչպես պետք է շփել ձեռքերը: Հիշեցնենք, որ Ռոնալդուն ընտանիքի հետ այս օրերին մեկուսացած է Պորտուգալիայում՝ իր հայրենի Մադեյրա կղզում: Bianconeri keeping fit & healthy @ home ?? pic.twitter.com/MoOXbv3GUx — JuventusFC […]
14:11 24.03.2020
«Ռոման» ու «Արսենալը» շարունակում են բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար: Լոնդոնյան ակումբը հայտնել էր, որ պահանջում է 25 մլն եվրո Մխիթարյանի համար, սակայն հռոմեացիները, ըստ ամենայնի, չեն ցանկանում այդքան վճարել: Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է 2021 թվականին։ Առայժմ ամբողջական տրանսֆերը քիչ հավանական է, իսկ ևս մեկ տարով հայ ֆուտբոլիստին վարձակալելը անհնարին է, քանի որ […]
14:02 24.03.2020
Հաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի միջև մենամարտը կկայանա, բայց առանց հանդիսականի: Այս մասին հայտարարել է UFC-ի նախագահ Դեն Ուայթը: Հիշեցնենք, որ ի սկզբանե այս մենամարտը պետք է կայանար Նյու Յորքում՝ ապրիլի 18-ին, բայց մասսայական միջոցառումների անցկացման սահմանափակումներ մտցվեցին կորոնավիրուսի տարածման պատճառով: Կազմակերպիչները հայտարարեցին, որ մրցաշարը կանցկացվի մեկ այլ քաղաքում: Ուայթն ասել է, որ կազմակերպիչները […]
14:00 24.03.2020
Գերմանական «Վերդերի» ֆուտբոլիստներն առաջարկել են ակումբի ղեկավարությանը կրճատել իրենց աշխատավարձերը: Այս մասի տեղեկացնում է Sport Bild-ը: «Ակումբը պետք է գնա այդ քայլին: Մենք ամեն ինչ հասկանում ենք»,- ասված է ֆուտբոլիստների տարածած հայտարարության մեջ: Ակումբի սպորտային տնօրեն Ֆրանկ Բաումանն էլ հետևյալ կերպ է արձագանքել. «Մեր ֆուտբոլիստների համար ակումբը ավելին է, քան աշխատանքը: Նրանք հրաշալի տղաներ են, […]