14:53 20.03.2020
UFC-ի նախագահ Դենա Ուայթը կատակել է և առաջարկել է Հաբիբ Նուրմագոմեդով-Թոնի Ֆերգյուսոն մենամարտը անցկացնել Լուսնի վրա: Հիշեցնենք, որ այս մենամարտի անցկացումը նախատեսված էր ապրիլի 18-ին՝ Լաս Վեգասում, սակայն ԱՄՆ-ում բոլոր մարզական միջոցառումները ևս արգելված են: Անկախ ամեն ինչից, Նուրմագոմեդով-Ֆերգյուսոն մրցամարտի շուրջ հետաքրքրությունը չի նվազում, այն տեղափոխելու և այլ տեղ կազմակերպելու բազմաթիվ տարբերակներ են նշվում: Երեկ […]
14:25 20.03.2020
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, որ այս օրերին Հայաստանում էր, վերադարձել է Իսպանիա: Այս մասին գրել է իսպանական Marca-ն: «Հայաստանում նույնպես արտակարգ դրություն է, մենք վերադարձանք տուն։ Այժմ տնից աշխատելու ժամանակն է։ Նաև կվերլուծենք իրավիճակն ու կհասկանանք առաջիկա անելիքները: Համենայնդեպս, հիմա սպորտը հետին պլանում է։ Բոլորս պետք է պայքարենք և հաղթենք այս վարակը»,- նշել […]
14:15 20.03.2020
Մինչ ամբողջ Եվրոպայում ֆուտբոլային առաջնություններ են դադարեցվում, Բելառուսում այն մեկնարկում է առանց խնդիրների: Բելառուսի ֆուտբոլի ազգային առաջնությունը մեկնարկեց երեկ՝ մարտի 19-ին: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Բազանովը մեկնաբանել է առաջնության մեկնարկը: «Մենք մշտական կապի մեջ ենք առողջապահության նախարարության հետ, և եթե ինչ-որ բան այնպես չլիներ, մեզ նախագահի աշխատակազմից կտեղեկացնեին։ Հիմա բոլորը վախեցած են, սահմանները փակել […]
13:58 20.03.2020
Իտալիայում ֆուտբոլի առաջնությունների ժամանակավոր դադարի հետևանքով կարող են աշխատավարձերի կրճատումներ լինել: Տոմսերի վաճառքի դադարեցման վնասը կարող է 70-ից մինչև 700 միլիոն եվրոյի վնաս հասցնել ակումբներին, կախված նրանից, թե երբ կվերսկսվի առաջնությունը: Մոտավոր հաշվարկ կա նաև, թե ամենաշատը որ ֆուտբոլիստը կտուժի: Պարզ տրամաբանությամբ կտուժի նա, ով ամենամեծ աշխատավարձն է ստանում՝ նա Կրիշտիանու Ռոնալդուն է: Ռոնալդուն տարեկան […]
13:42 20.03.2020
Եկատերինբուրգում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Երեք տուրից հետո այստեղ եռիշխանություն է: Մրցաշարային աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Վան-Հաոն: Վաղը՝ մարտի 21-ին, տեղի կունենան 4-րդ տուրի պարտիաները: Հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղ անցկացնել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
12:43 20.03.2020
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ևս միացել է «Մնա տանը» չելենջին։ Տեսանյութը հրապարակել է «Բարսելոնան» իր թվիթերյան էջում: Օրեր առաջ Սերխիո Ռամոսն էր չելենջին միացել ու նույն՝ զուգարանի թղթով վարժանքով տեսանյութ հրապարակել: Հիշեցնենք, որ կորոնովիրուսի պանդեմիայի հետևանքով եվրոպական մի շարք երկրների առաջնություններ, այդ թվում՝ Լա լիգան դադարեցված է: #10TouchesChallenge by Leo Messi […]
12:14 20.03.2020
Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինիա Ռոդրիգեսը, որը նաև նրա երեխաների մայրն է, նկար է հրապարակել «Ինստագրամում», որտեղ խոսել է նրա մասին: «Քո ուժի ու քաջության համար դու միշտ կլինես մեր հերոսը: Մեզ օր ու գիշեր պաշտպանելու համար դու կլինես մեր հրեշտակը: Ուրախության պահերին դու կլինես մեր ամենակարևոր ընկերը: Այն մեծ սիրո համար, որը օրինակ է բոլորին […]
11:01 20.03.2020
«Արսենալը» և «Ռոման» շարունակում են բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ: Daily Express-ի տեղեկություններով՝ հռոմեական թիմի ղեկավարությունը շատ լուրջ է մտադրված գնել հայ ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը: Լոնդոնյան ակումբն էլ դեմ չէ բաժանվել Մխիթարյանից, քանի որ ցանկանում է այդ գումարով նոր ֆուտբոլիստ ձեռք բերել: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում և դարձել 6 գոլի […]
16:57 19.03.2020
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Սամբոյի միջազգային ֆեդերացիան, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը աշխարհում, հայտարարել է առաջիկայում նախատեսված բոլոր միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Աշխարհի գավաթի փուլերի, Սամբոյի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունների հետաձգման մասին: Այս օրերին Սամբոյի եվրոպական ֆեդերացիաները հեռավար կարգով քննարկում են նաև Սամբոյի Եվրոպայի առաջնության հետաձգման հարցը, որի անցկացման ժամկետն է մայիսի 22-24-ը: […]
16:47 19.03.2020
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները կմարզվեն տեսակապի միջոցով: Այս մասին նշված է ակումբի պաշտոնական կայքում: «Մեզ պետք է ճիշտ տարբերակ գտնել այս իրավիճակում: Մարտի 18-ին ես այդպիսի մարզում անցկացրեցի տղաների հետ հեռավար եղանակով: Բոլորին դուր եկավ: Տղաներից յուրաքանչյուրը մարզվում էր անհատապես և իր պլանշետի վրա տեսնում էր իմ հրահանգները»,- պատմել է թիմի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը: Ընթացիկ սեզոնում […]
16:32 19.03.2020
Իտալական «Ֆիորենտինա» ակումբի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին կորոնավիրուսի դեմ պայքարի համար 50 հազար եվրո է նվիրաբերել իտալական հիվանդանոցներին: Արշավը, որի շրջանակներում Ռիբերին նվիրաբերել է գումարը, կոչվում է «Սիրտ և ուժ. միասին` կարևոր հաղթանակի համար»: Արշավի նախաձեռնողները մտադիր են 500 հազար եվրո հավաքել: Նշենք, որ Ռիբերին ընթացիկ սեզոնում 11 խաղ է անցկացրել և դարձել 2 գոլի հեղինակ: […]
15:55 19.03.2020
Ամերիկացի հանրահայտ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը հնարավոր է այլևս չվերադառնա ռինգ, թեև նշել էր, որ 2020 թվականին պատրաստվում է մարտ անցկացնել: Հնարավոր այս որոշման պատճառներից կարող են լինել Մեյվեզերի ընտանիքին պատուհասած դժբախտությունները: Հիշեցնենք, որ մարտի 11-ին մահացավ Մեյվեզերի երեք երեխաների մայրը՝ 40-ամյա Ջոզի Հարիսը: Իսկ երեկ՝ մարտի 18-ին, մահացավ նրա հորեղբայրը՝ Ռոջերը: Մյուս կողմից բռնցքամարտիկը վախենում […]
15:35 19.03.2020
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը բացառել է Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտի չեղարկումը: «Ֆերգյուսոնի հետ մենամարտը պետք է անպայման տեղի ունենա: Դրա համար տեղ կգտնվի: ԱՄՆ-ում, Եվրոպայում չենք կարող մենամարտել, Ռուսաստան և Ասիա չենք կարող մեկնել: Կարող ենք մենամարտել Կոնգոյի ջունգլիներում, որտեղ ժամանակին մենամարտել է Մուհամեդ Ալին»,- Նուրմագոմեդովի խոսքերն է մեջբերել Allboxing […]
13:38 19.03.2020
Լեգենդար Պելեն պատմել է, թե ինչու են իրեն հենց այդ մականունը տվել: Բրազիլացին ասել է, որ պատմությունը գալիս է այն ժամանակներից, երբ իր հայրը, որը ևս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, խաղում էր «Բաուրու Ատլետիկոյի» կազմում: «Այդ ժամանակ մի դարպասապահ կար Բիլե անունով, որը հայրիկիս մրցակիցն էր: Ինձ, իհարկե, դուր չէր գալիս, որ հայրս մրցակից ունի, ու […]
13:28 19.03.2020
Թուրքական «Տրաբզոնսպոր» ակումբի նախագահ Ահմետ Ահանօղլուն կարծում է, որ Թուրքիայում կորոնավիրուսն ու ապահարզաններն անմիջական կապ ունեն և այդ պատճառով չի կարելի դադարեցնել առաջնությունը: Այս մասին գրել է The Sun-ը: «Ֆուտբոլը միակ բանն է, որը հանգստացնում է թուրքական հասարակությանը: Դրա միջոցով մենք ազատվում ենք սթրեսից: Առաջնության դադարեցումը կբերի ապահարզանների կտրուկ աճի: Երկրում այդքան դատավոր չկա, որ […]
13:06 19.03.2020
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինիա Ռոդրիգեսը խախտել է կարանտինը ու գնացել է գնումների։ Այս մասին հայտնել է Corriere dello Sport պարբերականը: Ջորջինային լուսանկարել են թիկնապահների ուղեկցությամբ խանութներով քայլելիս։ Սա առաջացրել է Ռոնալդուի երկրպագուների զայրույթը, որոնք գտնում են, որ Ջորջինիան անլուրջ է վերաբերվում ֆուտբոլիստի առողջությանը։ Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն ընտանիքի հետ միասին Պորտուգալիայում կարանտինի մեջ […]
13:02 19.03.2020
Անգլիայի ֆուտբոլային լիգան 50 միլիոն ֆունտ կտրամադրի իր հովանու ներքո գործող ակումբներին` որպես ֆինանսական աջակցություն կորոնավիրուսի համաճարակի ընթացքում: Գումարը բաժանվելու է Պրեմիեր լիգայում, Առաջին և Երկրորդ լիգաներում հանդես եկող 72 ակումբների միջև: Գումարով նախատեսվում են նաև բոնուսային վճարումներ խաղացողների համար: Ակումբները կկարողանան նաև դիմել նաև առանց տոկոսի վարկեր ստանալու համար:
12:37 19.03.2020
Ճապոնիայի իշխանություններն առաջին անգամ խոսել են Օլիմպիական խաղերի անցկացման հնարավոր սպառնալիքների մասին: Երկրի պաշտոնական դիրքորոշումը, որը հրապարակել էր վարչապետ Սինձո Աբեն, այն է, որ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, և Ճապոնիան նույնիսկ չի դիտարկում խաղերի չեղարկման տարբերակները: Սակայն Ճապոնիայի ֆինանսների նախարար և փոխվարչապետ Տարո Ասոն հայտարարել է, որ եթե նույնիսկ Ճապոնիան կարողանա զսպել կորոնավիրուսի […]
15:52 18.03.2020
UFC-ի նախկին մարտիկ Ռաֆայել դոս Անյոսի կարծիքով` Նուրմագոմեդով-Ֆերգյուսոն մենամարտում հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի ամերիկացի մարտիկը: «Իմ կարծիքով` Թոնին մի փոքր առավելություն ունի, նա շատ լավ է աշխատում արմունկներով, բացի դրանից, փայլուն կոորդինացիա ունի: Ընդհանրապես կարելի է ասել, որ սա կլինի հավասարների մարտ: Ճիշտ է, Թոնին ավելի շատ է հարվածներ բաց թողնում, և Հաբիբը կունենա […]
15:46 18.03.2020
Հայտնի ռուսաստանցի մենամարտիկ Մագոմեդ Իսմայիլովը կատակել է խանութներից համատարած զուգարանի թուղթ գնելու մասին: Իսմայիլովը ասել է, որ հիգիենայի այդ միջոցը անփոխարինելի չէ: «Մի բան չեմ կարող հասկանալ: Մի՞թե այդքան կարևոր բան է զուգարանի թուղթը: Մարդիկ ժամերով հերթեր են կանգնում, իրար են ծեծում դրա համար: Կարելի է հիգիենայի համար ջուր օգտագործել: Մարդ ինչքան լավատես պետք է […]
14:55 18.03.2020
Չնայած «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել էր, որ նրան դուր է գալիս «Ռոմայում» վարձավճարով հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի խաղը ու նրանք հնարավոր է դիտարկեն հայ կիսապաշտպանի վերադարձը, բայց հիմա, կարծես թե, մտադրությունները նորից փոխվել են: Calciomercato պարբերականը պնդում է, որ իսպանացի մարզիչը ցանկանում է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը, և ներկայումս բանակցություններ են ընթանում «Ռոմայի» ղեկավարության […]
14:39 18.03.2020
Հայտնի ուկրաինացի բռնցքամարտիկ Դմիտրի Լիսովոյը մահացել է ավտովթարից: Այս մասին տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիան: Ավտովթարի մանրամասները առայժմ չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ դեպքը տեղի է ունեցել Կիևի շրջանում` Նադնեպրյանսկոյե խճուղու վրա: Վթարի հետևանքով երկու զոհ է գրանցվել, երկրորդ զոհի ինքնության մասին ևս ոչինչ չի նշվել: Լիսովոյը Ուկրաինայի ճանաչված բռնցքամարտիկներից մեկն էր, բազմաթիվ […]
14:15 18.03.2020
UFC-Ի բացարձակ չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը պատմել է, թե ինչ է հարկավոր, որպեսզի ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտը նորից չչեղարկվի: Հիշեցնենք` Նուրմագոմեդով-ֆերգյուսոն մենամարտը նախատեսված էր ապրիլի 18-ին՝ Նյու Յորքում, սակայն կորոնավիրուսի տարածման պատճառով ԱՄՆ-ում UFC-Ի մրցաշարի անցկացումը դարձավ անհնարին: «Մենամարտն անցկացնելու համար մեզ ընդամենը 100 մարդ է պետք: Հարկավոր են տեսախցիկներ և վճարովի հեռարձակումներ, որպեսզի մարդիկ, […]
12:44 18.03.2020
ՖԻՖԱ-ն 10 միլիոն դոլար է նվիրաբերելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Կառույցի պաշտոնական տեղեկության մեջ նաև նշվում է, որ ՖԻՖԱ-ն քննարկում է համաշխարհային ֆոնդ ստեղծելու հարցը: Ֆոնդի և ֆուտբոլի օգնությամբ նախատեսվում է պայքարի ծրագրեր մշակել կորոնավիրուսի պատճառով տնտեսությունում առաջացած վնասների դեմ։
12:40 18.03.2020
Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին, վիրահատվել է։ «Աստղիկ» ԲԿ-ից փոխանցել են, որ նա տարել է վերջույթների կոտրվածքի վիրահատություն, որը բավական հաջող է անցել ու ներկայումս գիտակցությունը տեղն է եկել: Մի քանի օրից պարզ կլինի` պե՞տք է ևս մեկ վիրահատություն, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ Արիանա Կաոլին վթարի էր ենթարկվել մարտի 15-ին: Երևանյան լճի մոտակայքում նրա […]
12:13 18.03.2020
Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը, որը գտնվում է կարանտինում, պատմել է, թե ինչպես է այն ընթանում: Կրոսն ասել է, որ իր և ընտանիքի հետ ամեն ինչ կարգին է, վարակի ախտանշաններ չկան, չի ձանձրանում, որովհետև 3 երեխայի հետ անհնար է ձանձրանալ: «Գլխավորն այն է, որ մեզ հետ ամեն ինչ կարգին է, և ունենք […]
11:54 18.03.2020
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը նշել է, որ ԵՎՐՈ 2020-ը հետաձգելն իմաստուն որոշում է, քանի որ ամենակարևորը մարդկանց առողջությունն է: «Եկեք չմոռանանք նրանց մասին, ովքեր հիմա հիվանդություն են տանում: Հիմա չափազանց կարևոր է այս խնդրին պատասխանատվությամբ մոտենալը: Ամենակարևոր խաղը, որում մենք պետք է հաղթենք, կորոնավիրուսի դեմ հանդիպումն է: Մենք պետք է համերաշխություն և կարգապահություն […]
11:49 18.03.2020
Լիոնել Մեսսին պատրաստ է մնալ «Բարսելոնայում» միայն Նեյմարի վերադարձի դեպքում: Հիշեցնենք, որ բրազիլացին հիմա հանդես է գալիս ՊՍԺ-ում: Բանն այն է, որ Մեսսիին այլևս չեն գոհացնում թիմի մարզական հաջողությունները, ինչպես նաև Վալվերդեի պաշտոնանկությունը, որի հետ նա ընկերական հարաբերություններ ուներ: Եվ հիմա միակ բանը, որ կարող է մոտիվացնել Մեսսիին մնալ ակումբում, Նեյմարի վերադարձն է, որի հետ […]
17:40 17.03.2020
ԵՎՐՈ-2020-ը հետաձգվեց մեկ տարով և կկայանա 2021թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Որոշումն ընդունվել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ ՈՒԵՖԱ-ի այսօրվա նիստում: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ը կայանալու էր այս տարվա հունիսի 12-ից հուլիսի 12-ը եվրոպական 12 քաղաքներում: ՀՖՖ-ին, Հայաստանի ազգային հավաքականին և Հայաստանի առաջնությանը վերաբերող նորությունները ֆեդերացիան կներկայացնի ավելի ուշ:
17:03 17.03.2020
CIES Football Observatory հեղինակավոր հետազոտական կենտրոնը հրապարակել է թոփ-լիգաների ամենաթանկ խաղացողների ակումբների ցանկը: Կենտրոնն ուսումնասիրել է Անգլիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի առաջատար լիգաների ակումբների ընդհանուր ֆինանսական կարողությունները և ակումբների արժեքները` ըստ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների հանրագումարի: Ամեն ակումբից հաշվարկվել է 20 ամենաթանկ ֆուտբոլիստների ընդհանուր գումարային արժեքը: Այդ հաշվարկի արդյունքում ամենաթանկ ակումբը անգլիական «Լիվերպուլն» է՝ 1,4 […]