TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+30.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Մարզիչը խոստովանել է, որ ինտիմ հարաբերություններ է ունեցել հայտնի գեղասահորդուհու հետ

12:13 01.02.2020

Մարզիչ Ժիլ Բեյերը խոստովանել է, որ ինտիմ հարաբերություններ է ունեցել ֆրանսիացի գեղասահորդուհի Սառա Աբիտբոլի հետ, որը մեղադրել էր նրան սեռական բռնությունների մեջ: Այս մասին հաղորդել է RMC Sport-ը: Գեղասահորդուհին իր կենսագրականում պատմել էր, որ դա տեղի էր ունեցել 1990-1992 թվականներին, երբ ինքը 15-17 տարեկան էր: Բեյերը չի ժխտել, որ հարաբերություններ է ունեցել Սառայի հետ, սակայն […]

̰
Հաբիբ Նուրմագոմեդովն աշնանը կմրցի Քոնոր Մաքգրեգորի հետ, եթե հաղթի Ֆերգյուսոնին

11:59 01.02.2020

UFC-ի նախագահ Դեն Ուայթը հաստատել է, որ Քոնոր Մաքգրեգորը կմենամարտի Հաբիբ Նուրմագոմեդով – Թոնի Ֆերգյուսոն զույգի հաղթողի հետ: «Հաբիբն ու Թոնին կհանդիպեն Բրուկլինում: Քոնորը կմենամարտի նրանց հաղթողի հետ: Բոլորս էլ հասկանում ենք, թե նա ում հետ կցանկանա մենամարտել: Ռամադանը կսկսվի անմիջապես Հաբիբ-Ֆերգյուսոն մենամարտից հետո: Հաբիբը պետք է սպասի դրա ավարտին, այսինքն` մենամարտը կլինի սեպտեմբերին, հոկտեմբերին […]

̰
Գերդրամատիկ վերջաբան Ֆրանսիայի առաջնության «Ռեն» – «Նանտ» խաղում

11:30 01.02.2020

Ֆրանսիական Լիգա 1-ի 22-րդ տուրը մեկնարկել է «Ռեն» –«Նանտ» հանդիպմամբ: Մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտը հաշիվը եղել է 1:2, սակայն այն, ինչ տեղի է ունեցել դրանից հետո, ուղղակի դրամա է «Նանտ»-ի ֆուտբոլիստների համար: 90+5-րդ րոպեին Բուրիժոն նախ հավասարեցրել է հաշիվը, ապա 2 րոպե անց՝ արդեն 90+7 րոպեին Ռաֆինյան նաև հաղթանակ է պարգևել տանտերերին՝ 3:2: Հետաքրքիր […]

̰
Արդյո՞ք չինական կորոնավիրուսը կարող է վտանգ ներկայացնել Օլիմպիական խաղերի համար. ՄՕԿ-ի հայտարարությունը

11:11 01.02.2020

Միջազգային oլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ մինչև 2020-ի Օլիմպիական խաղերի մենարկը, բոլոր միջոցները կձեռնարկվեն կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար: «Օլիմպիական կազմկոմիտեի համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը հանդիսանում է անվտանգ և հուսալի խաղեր անցկացնելու կարևորագույն գրավականներից մեկը», – ասված է ՄՕԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Այսպիսով`ՄՕԿ-ը նշել է, որ Օլիմպիական խաղերը վտանգված չեն լինի:

̰
Մոուրինյոյի յուրատեսակ ինքնաասուլիսը. «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչը պատասխանել է սեփական հարցերին

10:46 01.02.2020

Անգլիական «Տոտենհեմ»-ի  գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մամուլի ասուլիսի ժամանակ հետաքրքիր ոճ է ընտրել: Նա գիտեր, թե հիմնականում ինչ հարցեր են իրեն ուղղվելու, դրա համար չի սպասել այդ հարցերին: Մոուրինյոն  հեշտացրել է լրագրողների գործն ու ինքն իրեն տվել հարցերն ու  պատասխանել դրանց: Առաջին հարցը. «Մինչև տրանսֆերային պատուհանի փակումը նոր ֆուտբոլիստների սպասո՞ւմ եք». պատասխան՝ «Ոչ»:  Երկրորդ հարցը. […]

̰
ՖԻԴԵ-ի դասակարգման թոփ-100 աղյուսակում 4 հայ շախմատիստ կա

10:09 01.02.2020

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է տեղը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: Լևոնը մնում է 6-րդ հոերիզոնականում: Վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (44-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (77-րդ տեղ): Առաջին անգամ լավագույն գրոսմայստերների շարքում է նաև Կարեն Գրիգորյանը (91-րդ տեղ):

̰
«Լոս Անջելես Լեյքերս»-ը յուրօրինակ հարգանքի տուրք կմատուցի Քոբի Բրայանթի հիշատակին

09:57 01.02.2020

NBA-ի կանոնավոր առաջնության շրջանակներում փետրվարի 1-ին «Լոս Անջելես Լեյքերս»-ը սեփական հարկի տակ ուժերն է չափելու «Փորթլենդ Թրեյլ Բլեյզերս»-ի հետ: «Լոս Անջելես Լեյքերս»-ը յուրօրինակ հարգանքի տուրք է մատուցելու ակումբի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտին, ով հեռացավ կյանքից 41 տարեկան հասակում: Տրիբունաների բոլոր աթոռներին դրված են նրա մարզաշապիկները՝ տպագրված 8 և 24 համարներով: Հենց այդ համարներով է լեգենդը […]

̰
Դավիթ Պառավյանի փայլուն հաղթանակը. Gibraltar Masters 2020

15:54 31.01.2020

Ավարտվել է «Ջիբրալթար Մասթերս» խոշոր շախմատային մրցաշարը, որին մասնակցում էր 55 երկրի 250 շախմատիստ, այդ թվում` 85 գրոսմայստեր։ Մրցաշարի մասնակիցների թվում էին նաև մի շարք ուժեղագույն շախմատիստներ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Շահրիյար Մամեդյարովը, աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցներ Վան Հաոն, Կիրիլ Ալեքսեենկոն, աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Թոփալովը և այլ առաջատար շախմատիստներ։ 10 տուրից հետո 7 շախմատիստ […]

̰
Հենրիխ Մխիթարյանը հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ դուրս կգա մարզադաշտ

13:41 31.01.2020

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս ունի, որ հաջորդ շաբաթ կկարողանա միանալ թիմին: Ֆուտբոլիստը նշել է, որ ցանկանում է գոլերով օգնել իր թիմին: «Հուսով եմ՝ կվերադառնամ հաջորդ շաբաթ՝ «Սասուոլոյի» դեմ հանդիպումից հետո: Ես ցանկանում եմ գոլեր խփել: Ցավոք, վնասվածքները խանգարում են, սակայն հույս ունեմ, որ «Ռոմայի» հետ կլինեմ մրցաշրջանի 2-րդ կեսում»,- […]

̰
Հայաստանի հավաքականը Փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն ունի. Ֆուտզալ. Եվրո-2022

13:25 31.01.2020

ՈւԵՖԱ-ի Ֆուտզալի Եվրո-2022 առաջնության որակավորման փուլի B խմբում կայացած երկու խաղերից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Մեր հավաքականը վաստակել է 3 միավոր: Փետրվարի 1-ին Հայաստանի հավաքականը կմրցի Շոտլանդիայի թիմի հետ, որը դեռևս ոչ մի հաղթանակ չունի: Հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Փլեյ-օֆֆ-ի ուղեգիր:

̰
Ամերիկացի բռնցքամարտիկին կծած ուկրաինացի մարզիկը զրկվել է հոնորարից և տուգանվել 10 հազար դոլարով

13:13 31.01.2020

Ուկրաինացի բռնցքամարտիկ Իվան Ռեդկաչը, որը հունվարի 26-ին ամերիկացի Դեննի Գարսիայի հետ կայացած մենամարտի ժամանակ կծել էր նրա ուսը, կզրկվի արտոնագրից և մեկ տարի չի կարողանա մասնակցել մրցաշարերի: Հիշեցնենք, որ մենամարտը, մրցավարների միաձայն որոշմամբ, ավարտվել էր ամերիկացու հաղթանակով: Ռեդկաչը ոչ մարզական արարքի համար նաև զրկվել է մենամարտի՝ իր հասանելիք ամբողջ հոնորարից և լրացուցիչ տուգանվել է 10 […]

̰
Գեղարդ Մուսասի – Լովատո ռևանշ մենամարտը չի կայանա. ամերիկացու գլխուղեղում գոյացություն է հայտնաբերվել

13:10 31.01.2020

MMA-ի ամերիկացի մարտիկ Ռաֆայել Լովատոն դադարեցնում է ելույթները «Bellator» մրցաշարում: Լովատոն ունի առողջական խնդիրներ: Նրա գլխուղեղի արյունատար անոթներում բարորակ գոյացություն է հայտնաբերվել: Այսպիսով, նա ստիպված է հանձնել միջին քաշային կարգում չեմպիոնական գոտին: 2019 թվականի հունիսի 22-ին Լովատոն պարտության էր մատնել Հոլանդիան ներկայացնող ազգությամբ հայ Գեղարդ Մուսասիին և նվաճել էր նրանից չեմպիոնական տիտղոսն ու գոտին: Մարտիկները […]

̰
Քոբի Բրայանթի կնոջ հուզիչ գրառումը մեկ օրում 9 միլիոն հավանության է արժանացել

11:30 31.01.2020

Քոբի Բրայանթի կնոջ՝ Վանեսայի հուզիչ գրառումը մեկ օրում 9 միլիոն հավանության է արժանացել: Վանեսան գրել էր, որ բառեր չի գտնում նկարագրելու այն, ինչ զգում է Քոբիի և իրենց 13-ամյա դստեր` Ջիանայի մահից հետո, ու հիմա իր ամենամեծ ցանկությունը նրանց գրկելն է: Բրայանթի կինը նաև երախտիքի խոսքեր էր հղել բոլոր մարդկանց, ովքեր այս օրերին կիսել էին […]

̰
Մարիա Շարապովան պատրաստվում է ամուսնանալ արքայազն Հարրիի միլիոնատեր ընկերոջ հետ

11:13 31.01.2020

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան սոցցանցում ակնարկել է արքայազն Հարրիի ընկերոջ՝ բրիտանացի միլիոնատեր 40-ամյա Ալեքսանդր Գիլկսի հետ հնարավոր ամուսնության մասին։ Instagram-ում նա լուսանկար է հրապարակել, որում երևում է խոշոր ադամանդով զարդարված մատանին։ 32-ամյա թենիսիստուհին առաջին անգամ հանրությանն ընկերոջը ներկայացրել է 2019 թվականի ապրիլի վերջին։ Մարիան համացանցում համատեղ լուսանկար էր հրապարակել Ալեքսանդր Գիլկսի հետ։ Նախորդ տարի արքայազն […]

̰
Կանանց եզրափակիչը կանցնի առանց թոփ-10-ի ներկայացուցիչների. Australian Open

10:44 31.01.2020

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակչում միմյանց դեմ մրցելու են Սոֆյա Կենինը և Գարբինե Մուգուրուզան։ Կենինը համաշխարհային դասակարգման աղյուսակում 15-րդն է, Մուգուրուզան՝ 32-րդը։ Սա առաջին դեպքն է 1979 թվականից հետո, երբ Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակչում վարկանիշային աղյուսակի թոփ-10 ներկայացուցիչներից որևէ մարզիկ  չկա։ Նշենք, որ կիսաեզրափակչում Սոֆյա Կենինը երկու սեթում հաղթել է Էշլի […]

̰
Արթուր Ալեքսանյանն ու հավաքականի մյուս ըմբիշները պատրաստվում են մի քանի օրից մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը

10:32 31.01.2020

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է փետրվարի 10-16-ը Հռոմում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Իտալիայի մայրաքաղաք կմեկնի հետևյալ կազմով՝ Ռուդիկ Մկրտչյան (55կգ), Գևորգ Ղարիբյան (60կգ), Սահակ Հովհաննիսյան (63կգ), Կարեն Ասլանյան (67կգ), Մալխաս Ամոյան (72կգ), Կարապետ Չալյան (77կգ), Ռուբեն Ղարիբյան (82կգ), Մաքսիմ Մանուկյան (87կգ), Արթուր Ալեքսանյան (97կգ), Դավիդ Օվասապյան (130կգ)։  

̰
Մեսսիի նոր յուրատեսակ ռեկորդը. 500 խաղ և 500 գոլ

10:25 31.01.2020

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում «Բարսելոնա»-ն 5-0 հաշվով ջախջախեց «Լեգանես»-ին։ Այս հաղթանակը կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսիի համար դարձավ 500-րդը «Բարսելոնա»-ի կազմում։ Ընդհանուր առմամբ, արգենտինացին ակումբի կազմում մասնակցել է 710 հանդիպման։ Նաև Մեսսին, ով այս խաղում դուբլ էր գրանցել, խփեց իր 499-րդ և 500-րդ գոլերը իսպանական մրցաշարերում՝ Լա Լիգայում, Իսպանիայի գավաթում և Սուպերգավաթում։

̰
Գեղասահորդուհին պատմել է, թե ինչպես է 15 տարեկանում բռնությունների ենթարկվել մարզչի կողմից

17:09 30.01.2020

Ֆրանսիացի գեղասահորդուհի Սառա Աբիտբոլն իր գրքում պատմել է, որ 15 տարեկանում բազմիցս բռնությունների է ենթարկվել իր մարզիչ Ժիլ Բեյերի կողմից: «15 տարեկանում ես չեմ գիշերել տանը, և դուք օգտվել եք այդ հանգամանքից: Հիմա ես վախենում եմ միայնակ դուրս գալ փողոց կամ նստել տրանսպորտ: Ես չեմ կարող ինքնուրույն ճամփորդել, ես վախենում եմ անծանոթ վայրերից»,- գրել է […]

̰
Հայաստանի 4 ծանրորդներ կմեկնեն Իրան՝ օլիմպիական վարկանիշ ունեցող մրցումներին մասնակցելու

14:41 30.01.2020

Հայաստանի ծանրամարտի հավաքականի մի մասը հունվարի 31-ին կմեկնի Իրան: Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը, Ռուբեն Ալեքսանյանը   և Անդրանիկ Կարապետյանը  կմասնակցեն փետրվարի 2-4-ը Ռաշտ քաղաքում կայանալիք  միջազգային   մրցաշարին, որն ունի օլիմպիական վարկանիշ: Հավաքականի մյուս անդամները այստեղ կշարունակեն նախապատրաստվել փետրվարի 11-16-ը անցկացվելիք ՀՀ առաջնությանը։

̰
Մեր վերջին խաղի ժամանակ բոլորը տրիբունաներում դիմակներով էին. չեխ հոկեյիստը` կորոնավիրուսի համաճարակի մասին

13:52 30.01.2020

Միջմայրցամաքային հոկեյի լիգայում հանդես եկող չինական «Կունլուն Ռեդ Սթար» ակումբի դարպասապահ Շիմոն Գրուբեցը պատմել է Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման մասին: Դարպասապահը նշել է, որ հասցրել է իր ընտանիքին դեռ մինչև համաճարակի բռնկումը դուրս հանել Չինաստանից: «Իհարկե, սա շատ լուրջ թեմա է, որը քննարկում է մեր ամբողջ թիմը: Մենք նաև կատակներ ենք անում, փորձում ավելի թեթև […]

̰
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Չինաստանում հետաձգվել է ֆուտբոլի առաջնության  նոր մրցաշրջանի մեկնարկը

12:54 30.01.2020

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիան (CFA) որոշում է կայացրել հետաձգել նոր մրցաշրջանի մեկնարկը: «Համաճարակի դեմ պայքարին օգնելու, երկրպագուների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, խաղացողների, մարզիչների, ֆուտբոլային ակումբների և մարզադաշտերի անձնակազմի անդամների առողջությունը չվտանգելու  համար Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիան որոշել է հետաձգել 2020-ի մրցաշրջանի մեկնարկը»,- ասված է հայտարարության մեջ: Ֆուտբոլի նոր մրցաշրջանը պետք է սկսվեր փետրվարի 22-ին:

̰
Հաբիբ-Ֆերգյուսոն մենամարտի ամենաթանկ տոմսը կարժենա շուրջ 11 000 դոլար

12:37 30.01.2020

Հայտնի են դարձել UFC-ի բացարձակ չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի և MMA-ի խառը մենամարտերի մարտիկ Տոնի Ֆերգյուսոնի առաջին մենամարտի տոմսերի արժեքները: Աղբյուրները նշում են, որ ամենաթանկ տոմսը կարժենա 11 157 դոլար, իսկ ամենաէժանը՝ 99 դոլար: Հաբիբ-Ֆերգյուսոն մենամարտը տեղի կունենա այս տարվա ապրիլի 18-ին Բրուկլինում:  

̰
Կորոնավիրուսի պատճառով փակ մարզադաշտերում թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունը կհետաձգվի մեկ տարով

12:32 30.01.2020

Փակ մարզադաշտերում թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունը կորոնավիրուսի պատճառով կհետաձգվի մեկ տարով:  Առաջնությունը կայանալու էր Չինաստանի նանկին քաղաքում այս տարվա մարտին: Թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացին որոշել է առաջնությունը տեղափոխել 2021 թվական: Տեղեկությունը տարածել է (World Athletics) թեթև ատլետիկայի համաշխարհային ասոցիացիան:

̰
Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին մարզիչը

12:00 30.01.2020

Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին մարզիչ Օլեգ Կոնոնովը կարող է գլխավորել Ադրբեջանի հավաքականը: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, սակայն, որ գլխավոր մարզչի թեկնածուների ընդլայնված ցուցակում 32 անուն կա: Ինքը՝ Կոնոնովը, ասել է, որ իրեն առայժմ ոչինչ հայտնի չէ: Հիշեցնենք, որ ազգությամբ բելառուս այս մարզիչն աշխատանքից ազատվեց 2019-ի սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ մոսկովյան ակումբը […]

̰
«Բարսելոնա»-ի նոր մարզիչը խոստովանել է, որ կատալոնական ակումբում աշխատելն ավելի հեշտ է, քան կարծում էր

11:10 30.01.2020

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը, ով վերջերս է այս պաշտոնում փոխարինել Էռնեստո Վալվերդեին, խոստովանել է, որ  կատալոնական ակումբում աշխատելն ավելի հեշտ է քան ինքն էր պատկերացնում: «Ես կարծում էի, որ «Բարսելոնա»-ում աշխատելն ավելի դժվար է: Բայց ոչ, դա ավելի հեշտ է։ Ակնհայտ է, որ կան բաներ, որոնք պետք է բարելավվեն, բայց ես ուրախ եմ, որ […]

̰
Հայաստանի հավաքականը պարտվեց բելգիացիներին. Ֆուտզալի Եվրո-2022

10:43 30.01.2020

Ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցել է Բելգիայի ընտրանու հետ և պարտվել  2:5 հաշվով: Հաշիվը բացել են մեր խաղացողները. աչքի է ընկել Կելսոնը: Այնուհետև բելգիացիները 2 գոլ են խփել: 18-րդ րոպեին Համլետ Մանուկյանը հավասարեցրել է հաշիվը՝ 2:2: Խաղի մնացած ժամանակում երեք գոլ են խփել բելգիացիները: Այսօր Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Մոնտենեգրոյի […]

̰
«Ռեալ»-ը ջախջախեց «Սարագոսա»-ին և դուրս եկավ 1/4 փուլ. Իսպանիայի գավաթ

10:22 30.01.2020

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում «Սարագոսա»-ն հյուրընկալել էր Մադրիդի «Ռեալ»-ին։ Խաղի հաշիվը բացվել է 6-րդ րոպեին։ Արքայական ակումբին առաջ է մղել Ռաֆայել Վարանը։ 32-րդ րոպեին Լուկաս Վասկեսը հաշիվը դարձրել է 2-0: 72-րդ րոպեին հաշիվը խոշորացրել է Վինիսիուս Ժունիորը, իսկ 79-րդ րոպեին Կարիմ Բենզեման մադրիդցիների առավելությունը հասցրել է 4 գնդակի: «Ռեալ»-ը դուրս է եկել Իսպանիայի արքայական […]

̰
«Ինտեր»-ը հաղթեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Իտալիայի գավաթ

10:11 30.01.2020

Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալել էր «Ֆիորենտինա»-ին։ 44-րդ րոպեին «Ինտեր»-ին  առաջ մղեց Անտոնիո Կանդրեվան։ 60-րդ րոպեին Մարտին Կասերեսը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 7 րոպե անց Նիկոլո Բարելան խփեց տանտերերի հաղթական գնդակը։ «Ինտեր»-ը հաղթեց 2-1 հաշվով ու նվաճեց Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր։ Եզրափակչի ուղեգրի համար Անտոնիո Կոնտեի թիմը կպայքարի «Նապոլի»-ի հետ։

̰
Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի` տարվա լավագույն ֆուտբոլիստ

16:23 29.01.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում  քվեարկության արդյունքները: Հավաքելով 109 միավոր` Հայաստանի 2019թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա արժանացել է այս կոչմանը 9-րդ անգամ: 104 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմ»-ի  հարձակվող Սարգիս Ադամյանը: 61 միավորով երրորդ […]

̰
Վարդան Մինասյանը ճանաչվել է Հայաստանի ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչ

15:45 29.01.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները: 2019թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որն արժանանում է այս կոչմանը հինգերորդ անգամ: Նա հավաքել է 119 միավոր: 84 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: 67 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Գյումրիի «Շիրակ»  […]

̰
BACK_TO_TOP