11:34 24.01.2020
«Լիվերպուլ»-ը չի պարտվում 40-րդ խաղն անընդմեջ: Սա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ երրորդ ցուցանիշն է: Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում Յուրգեն Կլոպի սաները 2-1 հաշվով հաղթեցին «Վուլվերհեմփթոն»-ին և, այսպիսով, առանց պարտությունների շարքը հասցրեցին 40-ի: Այս ցուցանիշով «Լիվերպուլ»-ը հավասարվեց «Չելսի»-ին: 40 անգամ անընդմեջ լոնդոնյան ակումբը չէր պարտվել 2004–2005 թվականների սեզոնին: Իսկ առանց պարտությունների ամենաերկար շարքը՝ 49 խաղ, […]
10:30 24.01.2020
ՌԴ-ը ներկայացնող հայազգի գեղասահորդ Արթուր Դանիելյանն Ավստրիայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությանը նվաճել է արծաթե մեդալ: 16-ամյա մարզիկն առաջին անգամ է մասնակցել Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Կարճ և դասական ծրագրերով ելույթների արդյունքում նա հավաքել է 246,74 միավոր: «Ամենալավն այն էր, որ ես կարոողացա առանց սխալների կատարել ծրագիրը: Ես չէի մտածում տեղ գրավելու մասին, այլ մտածում էի միայն […]
22:15 23.01.2020
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Այն տեղի է ունեցել երկրորդ շրջանի՝ Ռաֆայել Նադալ- Ֆեդերիկո Դելբոնիս խաղի ժամանակ, որում, ի դեպ, 6-3, 7-6, 6-1 հաշվով հաղթել է Աշխարհի առաջին ռակետը: Հանդիպման դրվագներից մեկում հակառակորդի մատուցումը ընդունելիս Նադալը պատահմամբ հարվածել է գնդակներ մատակարարող երեխաներից մեկին։ Նադալը անմիջապես մոտեցել է աղջնակին, ներողություն խնդրել ու համբուրել […]
18:06 23.01.2020
ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան` համառ պայքարում 6:2, 2:6, 6:4, 3:6, 7:6 հաշվով հաղթելով Շվեդիայի ներկայացուցիչ Միկայել Իմերին: Խաղը 4 ժամ 34 րոպե է տևել: 4-րդ շրջան դուրս գալու համար Խաչանովը կմրցի ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ, որը հաղթել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին 6:2, 6:4, 4:6, 7:5 […]
16:10 23.01.2020
ՌԴ գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը խոստացել է օգնել խառը մարտերի մենամարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոյին հաղթահարել կախվածությունը ալկոհոլից: Վերջերս Եմելյանենկոն հարբած վիճակում կռիվ էր հրահրել Անապայում, ինչից հետո կալանավորվել էր 7 օրով: Իսկ առաջիկայում` արդեն ապրիլի 3-ին, նա պետք է մենամարտի Մագոմեդ Իսմայիլովի հետ: «Հարբեցողությունը, որը զուգակցվում է ծանր ֆիզիկական պարապմունքներով, շատ հաճախ մահով է ավարտվում, երբեմն […]
15:43 23.01.2020
Իսրայելում այսօր մեկնարկել է ձյուդոյի միջազգային «Գրան պրի» մրցաշարը, որին կմասնակցի նաև Հայաստանի ներկայացուցիչ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը: Սա 2020թ. մրցաշրջանի առաջին խոշոր ստուգատեսն է: Հայտավորվել է 85 երկրի 583 ձյուդոիստ: Մրցաշարը վարկանիշային է: 73 կգ քաշային կարգում ընդգրկված է 58 մարզիկ: Ֆերդինանդին տատամի կուղեկցի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:
15:11 23.01.2020
Ֆրանսիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ռեյմս» – ՊՍԺ հանդիպումն ավարտվել է փարիզեցիների հաղթանակով ՝ 0:3: 90-րդ րոպեին ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դեղին քարտ է ստացել: Նա կրկնել է Դիեգո Մարադոնայի հայտնի՝ «Աստծո ձեռքը» հնարքը, բայց չի մնացել աննկատ: Դարպասապահի հետ շփումից հետո Կիլիանն ընկել է ու այդ ընթացքում էլ ձեռքով գնդակն ուղարկել դարպասը: Գոլը, բնականաբար, […]
13:08 23.01.2020
Ավստրիայի Գրաց քաղաքում ընթացող Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հաջող է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը: Նա կարողացել է հաղթահարել որակավորման փուլը և, մտնելով 24 լավագույնների մեջ, իրավունք է ստացել մասնակցելու ազատ ծրագրին։ Ազատ ծրագիրը կկայանա այսօր` հունվարի 23-ին: Հիշեցնենք, որ կարճ ծրագրից հետո երրորդ հորիզոնականում է ընթանում ՌԴ-ն ներկայացնող հայազգի գեղասահորդ Արթուր Դանիելյանը:
11:00 23.01.2020
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Յուվենտուս»-ը հյուրընկալել էր «Ռոմա»-ին: Թուրինյան ակումբը հաղթեց 3:1 հաշվով: Առաջին խաղակեսում Ռոնալդուի, Բենտանկուրի և Բոնուչիի գոլերը հսկայական առավելություն ապահովեցին թուրինցիների համար: Երկրորդ կեսի մեկնարկից 5 րոպե անց «Ռոմա»-ն կարողացավ խփել մեկ պատասխան գնդակ, ավելին հռոմեացիներին չհաջողվեց: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը դուրս եկավ Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Թուրինյան թիմի մրցակիցը կլինի «Միլան» […]
21:56 22.01.2020
Ավստրիայում մեկնարկել է Եվրոպայի գեղասահքի առաջնությունը: Առաջին օրը կայացել են տղամարդկանց կարճ ծրագրով ելույթները: Առաջին մրցումային օրվա արդյունքներով ՌԴ-ն ներկայացնող հայազգի Արթուր Դանիելյանը երրորդ տեղում է: Արթուրը ունի 84,63 միավոր: Երկրորդ տեղում մեկ այլ ռուսաստանցի է՝ Դմիտրի Ալիևը: Իսկ առաջատարը չեխ մարզիկ Միխալ Բրժեզինան է: Հիշեցնենք, որ Արթուրը բոլորովին վերջերս է դարձել 16 տարեկան: Նա […]
21:51 22.01.2020
UFC-ի մարտիկ Տոնի Ֆերգյուսոնը Instagram-ի իր էջում հաղորդագրություն է թողել Հաբիբ Նուրմագամեդովի համար։ «Տիրամիսուն ակտուա՞լ է երեքշաբթի օրերին։ Վերցրո՛ւ այս քաղցր աղբը, Հաբի՛բ Նուրմագամեդով»,- գրել է Ֆերգյուսոնը հրապարակած լուսանկարին կից։ Հիշեցնենք, որ Հաբիբը ֆերգյուսոնի առաջիկա մրցակիցն է լինելու: Հաբիբ Նուրմագամեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը կայանալու է ապրիլի 18-ին UFC 249- ի շրջանակում՝ Նյու Յորքում։
21:41 22.01.2020
Մեքսիկացի ֆուտբոլիստ Ժոաո Մալեկն ամռանը ավտովթարի էր ենթարկել երկու հետիոտնի: 20-ամյա ֆուտբոլիստը թույլատրվածից 35 կմ/ժ ավելի արագությամբ էր վարել մեքենան, ինչի հետևանքով վրաերթի ենթարկված երկու հետիոտներն էլ մահացել են: Նրանք սիրահարներ էին և հենց այդ օրը պետք է ամուսնանային: Պարզվել է, որ ֆուտբոլիստը եղել է անսթափ վիճակում: Իսպանական El Mundo Deportivo պարբերականը հայտնել է, որ […]
19:31 22.01.2020
Ձմեռային երրորդ պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 16-ամյա Սպարտակ Ոսկանյանը 10 կմ տարածության դասական ոճում 85 դահուկորդների մրցապայքարում զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին էլ 1,5 կմ արագավազքում Սպարտակ Ոսկանյանը 87 մասնակիցների պայքարում գրավել էր 78-րդ տեղը:
19:21 22.01.2020
Մոսկվայի «Սպարտակ»-ի երիտասարդական թիմը, Թուրքիայի հավաքի շրջանակներում, տարվա առաջին խաղն է անցկացրել` մրցելով ադրբեջանական «Սաբահ» թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: Մոսկովյան թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել ազգությամբ հայ Ստեփան Հովհաննիսյանը: Նա երկրորդ կեսում է դուրս եկել խաղադաշտ ու անմիջապես գոլի հեղինակ է դարձել` առաջ մղելով մոսկովյան թիմին. 2:1, սակայն, ադրբեջանական թիմի […]
16:06 22.01.2020
UFC-ի նախագահ Դեյն Ուայթը մեկնաբանել է միջին քաշային կարգում նախկին չեմպիոն Ռոբերտ Ուիտակերի` Ջարեդ Կանոնյերի հետ մենամարտին չմասնակցելու որոշումը: «Պատճառը, ըստ որի նա չի կռվի, ամենաանշահախնդիր բաներից մեկն է, որ տեսել եմ իմ կյանքում: Նա շատ լավ մարդ է, շատ լավ, ու ես շատ եմ հարգում նրան: Հաջողություն եմ մաղթում նրան: Չեմ կարող բառերով արտահայտել […]
15:55 22.01.2020
Մաքգրեգորի հետ մարտից հետո Սերոնեի բուժման համար կարող է պահանջվել մինչև կես տարի: Այսպիսի կանխատեսումներ ունեն Սերոնեի առողջական վիճակին ծանոթ որոշ մասնագետներ: Նրանք նշել են, որ գլխին ստացած ծանր հարվածներից հետո ամերիկացի մարզիկի վերականգնումը կարող է ավելի երկար տևել, քան ենթադրվում էր: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին կայացած մենամարտում Մաքգրեգորը ընդամենը 40 վայրկյանում նոկաուտի ենթարկեց Սերոնեին: […]
15:20 22.01.2020
«Բարսելոնա» ակումբի նոր մարզիչ Կիկե Սետյենը հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել: Նա խոստովանել է, որ կուզենար թիմի կազմում դարձյալ տեսնել Անդրեաս Ինյեստային, որն այժմ հանդես է գալիս ճապոնական «Վիսսել Կոբե» ակումբում: «Ակումբի լեգենդներից ես Ինյեստային կցանկանայի վերադարձնել: Նա դեռ չի ավարտել կարիերան, և հնարավոր է` մենք դեռ կարողանանք լուծել նրա վերադարձի խնդիրը»,- նշել է Սետյենը: […]
13:08 22.01.2020
Կարագանդայի «Շախտյորը»պայմանագիր է կնքել հայկական արմատներով ռուս դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ: 33-ամյա դարպասապահի վերջին ակումբը «Ենիսեյ»-ն էր: Յուրչենկոն հանդես է եկել նաև մոսկովյան «Տիտան», լատվիական «Մետալուրգ», Մինսկի «Դինամո», ռուսական «Կռիլյա Սովետով», «Վոլգար», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի» և «Տոսնո» ակումբներում: Հիշեցնենք` Ղազախստանում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներն այլևս լեգեոներ չեն համարվում:
11:41 22.01.2020
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակներում կայացավ «Նապոլի»-«Լացիո» հանդիպումը։ Խաղի արդեն երկրորդ րոպեին տանտերերին առաջ մղեց Լորենսո Ինսինյեն։ Առաջին խաղակեսի 10-րդ րոպեին 11-մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել հռոմեական ակումբի առաջատար Չիրո Իմոբիլեն։ Ապա թիմերից մեկական խաղացողներ կարմիր քարտ ստացան: Հաշիվը չփոխվեց: Այսպիսով, «Նապոլի»-ն դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Միլանի «Ինտեր»-ին:
10:41 22.01.2020
Տոկիոյի ծովածոցում տեղադրվել է օլիմպիական խաղերը խորհրդանշող հարթակը` հինգ օղակներով: Կառույցն ունի 32 մետր լայնություն և 15 մետր բարձրություն: Այն Ճապոնիայի մայրաքաղաք է տեղափոխվել Յոկոհամայից: Կառույցի բացումը տեղի կունենա հունվարի 24-ին: Այն կդառնա օլիմպիական մայրաքաղաքը զարդարող գլխավոր խորհրդանիշը: 32-րդ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Դրանց հաջորդող պարալիմպիկ խաղերը կկայանան […]
14:30 21.01.2020
ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Australian Open-ի երկրորդ շրջան: Առաջին փուլում նա 4:6, 6:4, 7:6, 6:3 հաշվով առավելության է հասել Իսպանիայի ներկայացուցիչ Մարիո Վիլելյա-Մարտինեսի նկատմամբ: Խաղը 2 ժամ 51 րոպե է տևել: Australian Open-ի երրորդ շրջան դուրս գալու համար Խաչանովը կմրցի Յասուտակա Ուտիյամա (Ճապոնիա)- Միկայել Իմեր (Շվեդիա) զույգի հաղթողի հետ:
13:51 21.01.2020
Ամերիկացի մոդել Ջեյմի Ֆրոնտցը, որ հայտնի է ռուս բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Սերգեյ Կովալևի հետ ունեցած սկանդալային պատմությամբ, նշել է, որ միջադեպից հետո 4 անգամ վիրահատության է ենթարկվել: Ջեյմիի խոսքերով՝ Կովալևը բռունցքով հարվածել է նրա դեմքին, որից հետո նրա մոտ ուժեղ արնահոսություն է սկսվել: Հետագայում պարզվել է, որ պարանոցի շրջանում Ջեյմիի մոտ ճողվածք է […]
13:39 21.01.2020
Թաեքվոնդո մարզաձևում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, իրանցի մարզուհի Կիմիա Ալիզադեն հեռացել է Իրանից: Նա այսուհետ ապրելու և մարզվելու է Գերմանիայում: Կիմիան մեղադրել է Իրանի իշխանություններին իր նկատմամբ դրսևորած դաժան վերաբերմունքի և սեքսիզմի մեջ և նշել, որ այս քայլին դիմել է ստիպված: Արտասահմանում, սակայն, նա խնդիրներ չունի: Ավելին, արդեն մի քանի երկրներից նրան ազգային հավաքականում ելույթ […]
13:21 21.01.2020
ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը պարտվել է Ավստրալիայի բաց առաջնության հենց առաջին փուլում: Մարգարիտան մրցել է հույն թենիսիստուհի Մարիա Սակկարիի հետ և զիջել է 2-6 հաշվով: Մրցավեճը տևել է 1 ժամ 5 րոպե: Նշենք, որ Australian Open-2020 մրցաշարը կշարունակվի մինչև փետրվարի 1-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 43 միլիոն դոլար:
11:25 21.01.2020
Կամո Հովհաննիսյանը երգել է իր նոր թիմի հավաքույթի ժամանակ: Սա ընդունված է ֆուտբոլային աշխարհում, թիմերի նորեկներն առաջին հավաքույթի ընթացքում, որպես կանոն, ինչ-որ երգ են կատարում: «Կայրաթ»-ի խնջույթի ընթացքում էլ Կամո Հովհաննիսյանը կատարել է հատված Թաթայի և Անատոլի Դնեպրովի «Արմենիա» երգից: View this post on Instagram Чтим традиции ??? ⠀⠀⠀ ?: @hovhannisyan13 A post […]
10:56 21.01.2020
Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2019 թվականի ուժեղագույն լիգաների 100-յակը: 2009 թվականից ի վեր առաջին անգամ լավագույն լիգա է ճանաչվել Անգլիայի Պրեմիեր լիգան: Մինչ այս` 10 տարի շարունակ, աշխարհի ուժեղագույն լիգա էր ճանաչվում իսպանական Լա Լիգան: Երկրորդ տեղում բրազիլական Ա Սերիան է: Աշխարհի ուժեղագույն լիգաների եռյակը եզրափակում է իսպանական Լա լիգան: […]
10:44 21.01.2020
Այսօր՝ հունվարի 21-ին, Հենրիխ Մխիթարյանը դարձավ 31 տարեկան: Հայաստանի հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպանը հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ներկայիս առաջատարն ու ֆուտբոլային դեսպանն ամբողջ աշխարհում: Հենրիխը «Փյունիկ»-ի սան է, երևանյան ակումբից տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», այնուհետև՝ «Շախտյոր»: Այստեղ փայլուն ելույթներից հետո Մխիթարյանը փայլել է Դորտմունդի «Բորուսիա»-ում: Ապա խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում և […]
23:29 20.01.2020
Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող ռուսական «Չայկա»-ն, որտեղ հանդես է գալիս Դենիս Թումասյանը, ընկերական խաղ է անցկացրել «Գաբալա»-ի հետ: Հանդիպման վերջնամասում ադրբեջանական թիմի ֆուտբոլիստ Մուրադ Մուսաևը կոպտագույն խախտում է կատարել՝ կոտրելով Վլասիսլավ Դուբովոյի ոտքը: Այս խախտումից հետո ֆուտբոլիստին պատգարակով դուրս են բերել խաղադաշտից և տեղափոխել հիվանդանոց, իսկ ռուսական ակումբը չի ցանկացել ավարտել հանդիպումը և հեռացել է […]
22:40 20.01.2020
Ֆուտզալի կանանց Ուկրաինայի հավաքականի խփած գնդակը պարզապես գլուխգործոց է համաշխարհային ֆուտբոլում: Ուկրաինուհիները գոլը խփել են Ֆինլանդիայի հավաքականի դարպասը: View this post on Instagram Unbelievable combination and crucial finish by Ukrainian Women ?? A post shared by offsider | your football guide (@offside__r) on Jan 19, 2020 at 10:09am PST
20:56 20.01.2020
Ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Վերջին տուրում առաջատար Սամվել Տեր-Սահակյանը միավորը կիսեց Շանթ Սարգսյանի հետ ու դարձավ Հայաստանի չեմպիոն: Ոչ-ոքի ավարտվեցին նաև Փաշիկյան-Գաբուզյան, Ղարիբյան-Միքայելյան, Անդրիասյան-Մարտիրոսյան պարտիաները: Հաղթանակ տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Սամվել Տեր-Սահակյանը Հայաստանի չեմպիոն դարձավ 6 միավորով: 5,5 միավորով 2-3 տեղերը կիսեցին Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: