10:15 24.01.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հայտարարությունը երկրում նախապատրաստվող պետական հեղաշրջման, ինչպես նաև Վրաստանում անկարգությունների ու հակակառավարական ցույցերի մասին, մի տեղից համակարգվող գործընթացներ են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այս կարգի գործընթացները բոլոր երկրներում համակարգվում են բացարձակապես մի ձեռքով: Ես հաճախ էի մեջբերում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կոնկրետ տեսաուղերձը, որտեղ նա […]
10:09 24.01.2025
Եթե պատերազմի ավարտի ժամկետը կախված լիներ Ուկրաինայից ու ժողովրդավարական աշխարհից, ապա ամեն ինչ կավարտվեր վաղը, սակայն հաղթանակը պետք է հանգեցնի արդար խաղաղության։ Այս մասին Դավոսում Euronews-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Նա նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է մայրցամաքի աջակցությունը՝ դադարեցնելու պատերազմը, որը նա երբեք չի ցանկացել։ Երմակը նշել է, […]
22:47 23.01.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պատմաբան Շիրակ Թորոսյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ պատգամավորի՝ վարչապետին ուղղված հարցին բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության դրսևորումների մասին: Հյուրը անդրադարձել է նաև վերջին քաղաքական զարգացումներին՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթին, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարած այցին և, ընդհանուր առմամբ, […]
21:58 23.01.2025
Եգիպտոսի հավաքականի հարձակվող Օմար Մարմուշն «Այնտրախտից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։ Այս մրցաշրջանում թոփ լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառը։ Տրանսֆերի արժեքը կազմել է 75 մլն եվրո: Այսպիսով սա այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք գործարքն է։
21:30 23.01.2025
Հունվարի 22-ին կայացած Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի հանդիպումների արդյունքներով որոշվել են եվրոպական գլխավոր մրցաշարից ժամանակից շուտ դուրս մնացած թիմերը։ Այսպիսով, իսպանական «Ժիրոնան», սերբական «Ցրվենա Զվեզդան», ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգը» և «Շտուրմը» յոթ խաղից հետո վաստակել են ընդամենը երեք միավոր և կորցրել են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները։ Բացի դրանից, մրցաշարի հաջորդ փուլի […]
21:00 23.01.2025
Կիևի պարտությունը ՆԱՏՕ-ին կարժենա ոչ թե հավելյալ միլիարդավոր դոլարներ, որոնք դաշինքը ներկայումս հատկացնում է ռազմական կարիքների համար, այլ լրացուցիչ տրիլիոն դոլարներ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ուկրաինային թեմային նվիրված միջոցառմանը։ «Եթե Ուկրաինան պարտվի, ՆԱՏՕ-ին կպահանջվեն ոչ թե հավելյալ միլիարդներ, այլ լրացուցիչ տրիլիոն դոլարներ»,- ասել է նա: Նա […]
20:46 23.01.2025
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը (դուբլ «Զալցբուրգի» դեմ խաղում), «Աթլետիկոյի» արգենտինացի ռմբարկու Խուլիան Ալվարեսը (դուբլ «Բայերի» դեմ խաղում), կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան» (դուբլ «Բենֆիկայի» դեմ խաղում) և ՊՍՎ-ի ավագ Լյուկ դե Յոնգը (դուբլ «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում): Նախորդ […]
20:22 23.01.2025
Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է հանրահայտ բլոգեր «IShowSpeed» Ուոթկինսի 20-ամյակը: Սթրիմերը սոցցանցերում լուսանկար է տեղադրել ծննդյան արարողությունից: Տորթերից մեկը եղել է Կրիշտիանու Ռոնալդուի ոճով: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն էլ անտարբեր չի մնացել և մեկնաբանությունների բաժնում բարեմաղթանք է գրել: «Բարի տարեդարձ, Speed, հուսով եմ, որ օրդ հիանալի է անցել: Մնա անկասելի և արագ, ինչպես որ կաս»,- գրել […]
19:55 23.01.2025
Անգլիական ֆուտբոլի լեգենդ Ալան Շիրերը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի նոր պայմանագիրը: Ավելի վաղ 24-ամյա ֆուտբոլիստը երկարաձգել էր պայմանագիրը մինչև 2034 թվականը: «Ինը տարի անց նա կլինի 34 տարեկան: Վստահ եմ, որ Էրլինգը կգերազանցի Պրեմիեր լիգայի արդյունավետության ռեկորդը: Բայց չեմ կարծում, որ նա այդքան ժամանակ կմնա Անգլիայում: Այո՛, ակումբի և ֆուտբոլիստի համար […]
19:26 23.01.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի»՝ Լիգայի փուլից դուրս մնալու հնարավոր տարբերակը: «Ինձ համար լավ նորություն կլիներ նրանց դուրս մնալը, որովհետև «Մանչեսթեր Սիթին» առայժմ գլխավոր հավակնորդներից մեկն եմ համարում»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ESPN-ը:
19:18 23.01.2025
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Եվրամիությունը սեփական բանակի կարիք չունի, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքը ներառում է կազմակերպության 27 անդամ երկիր։ Նրա կարծիքով, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն պետք է սերտորեն համագործակցեն։ «Մենք չպետք է կրկնօրինակենք այն, ինչ արդեն անում է ՆԱՏՕ-ն: ԵՄ-ում մենք ունենք 27 բանակ, և նրանք բոլորը պետք է նպաստեն հավաքական […]
19:04 23.01.2025
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը մեկնաբանել է այլ ակումբների կողմից ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության և պայմանագիրը երկարաձգելու մասին լուրերը: «Թիկնիզյանն այժմ հավաքների է մասնակցում: Նա կենտրոնացած է մարզումների վրա: Ինչ վերաբերում է տրանսֆերային շշուկներին, ապա դրանք չեն համապատասխանում իրականությանը: Վերջերս մենք հանդիպում ունեցանք «Լոկոմոտիվի» ղեկավարության հետ և քննարկեցինք պայմանագիրը երկարաձգելու […]
18:38 23.01.2025
ԱՄՆ-ի, Իսրայելի և Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկումներ են սկսել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատանդների գործարքի երկրորդ փուլի շուրջ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները: Walla պորտալի համաձայն՝ իսրայելական հետախուզական «Մոսադ» ծառայության ղեկավար Դեյվիդ Բարնեան և իսրայելական անվտանգության ծառայության տնօրեն Շին Բեթ Ռոնեն այս շաբաթ Կահիրեում Եգիպտոսի հետախուզության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ բանակցություններ են վարել գործարքի շուրջ։ Channel […]
18:12 23.01.2025
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի նախավերջին` 7-րդ տուրում Իտալիայի չեմպիոն «Ինտերը» և փոխչեմպիոն «Միլանը» ևս հասել են հաղթանակի: «Ինտերը» հյուրընկալվելիս արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ հաղթել է չեխական «Սպարտային»: Իտալական ակումբի կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը: Իսկ «Միլանը» 1-0 հաշվով առավելության է հասել կատալոնական «Ժիրոնայի» նկատմամբ: «Ինտերը» 16-ա միավորով բաժանում է 3-4-րդ […]
17:54 23.01.2025
Հրադադարի պայմանագիրը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև, որի ժամկետը լրանում է հաջորդ շաբաթ, ամենայն հավանականությամբ կերկարաձգվի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Լիբանանի, Իսրայելի և ֆրանսիացի պաշտոնյաների խոսքերով, «Հեզբոլլահին» և Իսրայելին ավելի շատ ժամանակ է պետք՝ նոյեմբերի վերջին համաձայնեցված հրադադարի նախնական պայմանները կյանքի կոչելու համար և նրանք մտադիր չեն վերսկսել ռազմական գործողությունները: […]
17:38 23.01.2025
«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն ու կիսապաշտպան Պեդրին կերկարաձգեն պայմանագիրն ակումբի հետ, գրում է Marca-ն։ Երկու ֆուտբոլիստի համաձայնագիրն էլ ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը ներառյալ։ Կատալոնական ակումբը գործարքի մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկա օրերին։ Ուրուգվայցի Արաուխոն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թ. օգոստոսից, 155 խաղում խփել 8 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Իսպանացի Պեդրին […]
17:21 23.01.2025
Ֆրանսիան մտադիր չէ խզել հարաբերությունները իր հակառակորդների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարի հարցերում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր տնօրինության ղեկավար Սելին Բերտոնը։ «Հետախուզական համայնքում մենք երբեմն ասում ենք, որ չունենք ոչ թշնամիներ, ոչ ընկերներ: Մենք ունենք դաշնակիցներ և հակառակորդներ: Պետությունների շահերից է բխում երբեք չխզել հարաբերությունները, այլ պահպանել հաղորդակցությունը հետախուզական […]
16:47 23.01.2025
Գեղասահքի Եվրոպայի գործող չեմպիոն Լունա Հենդրիքսը չի մասնակցի աշխարհամասի 2025 թվականի առաջնությանը, գրում է Sporza.be-ն: Բելգիուհին կոճի ցավերի պատճառով հրաժարվել է տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից: Մարզումների ժամանակ 25-ամյա Հենդրիքսը ցավեր է զգացել: Բժիշկներն արգելել են նրան մրցումների մասնակցել: «Այս վնասվածքը սկզբում մանրուք էր թվում, բայց շարունակում է անհանգստացնել ինձ: Չեմ կարողանում հենվել աջ ոտքիս վրա: Այս […]
16:14 23.01.2025
Մախաչկալայի «Դինամոյի» կիսապաշտպան Աբակար Գաջիևը կարող է տեղափոխվել «Նապոլի», գրում է Sport24-ը: Երեկ իտալական ակումբի ներկայացուցիչները ժամանել են Ալանիա, որտեղ նախապատրաստական հավաք է անցկացնում ռուսական Պրեմիեր լիգայի ակումբը: «Նապոլիի ներկայացուցիչները բանակցել են 21-ամյա ֆուտբոլիստի հետ: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 22 խաղում դարձել է 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
15:44 23.01.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը TNT Sports հեռուստաընկերության եթերում մասնակցել է «Պահե՞լ, թե՞ վաճառել» խաղին։ Անգլիացին առաջարկել է վաճառել «Մանչեսթեր Յունայթեդի» 8 խաղացողների՝ Մատեյս դե Լիխտին, Լիսանդրո Մարտինեսին, Լյուկ Շոուին, Մեյսոն Մաունթին, Կազեմիրոյին, Անտոնիին, Ջոշուա Զիրկզեին ու Մարկուս Ռեշֆորդին։ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 13-րդն է։ Նախորդ տուրում ակումբը […]
15:12 23.01.2025
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը երրորդ անգամ դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն։ 33-ամյա շախմատիստը Հայաստանի 85-րդ առաջնությունում 9 խաղափուլում չի կրել ոչ մի պարտություն, վաստակել է 6,5 միավոր։ Երկրորդ տեղը 5,5 միավորով զբաղեցրել է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, նույնքան միավորով երրորդը ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանն է։ Ռոբերտ Հովհաննիսյանը նախկինում չեմպիոն էր դարձել 2011 ու 2024 թվականներին։
14:50 23.01.2025
UFC-ի վետերան մարտիկ Էնթոնի Սմիթը խոսել է թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Չի կարելի անընդհատ մարդկանց աչքին փուշ լինել և ակնկալել, որ նրանք կընդունեն քեզ: Ես նկատի չունեմ, որ Ծառուկյանը լուրջ վնասվածք չի ստացել, բայց երբեմն դուք հանգամանքների զոհ եք դառնում։ Բոլորն արդեն մոռացել են, որ նա հարվածել է […]
14:20 23.01.2025
Միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը չորրորդ անգամ դարձել է ՀՀ շախմատի կանանց առաջնության չեպիոն։ 28-ամյա շախմատիստուհին կանանց 80-րդ առաջնությունում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և մնացել անպարտելի։ 6,5 միավորով երկրորդ տեղը գրավել է ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, 6 միավորով եռյակը եզրափակել է ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանը։ Գաբոյանը չեմպիոն էր դարձել նաև 2015, 2021 ու 2024 […]
14:05 23.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մոտ 10 հազար զինվորական տեղակայել Մեքսիկայի հետ սահմանին։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով մաքսային և սահմանային ծառայության փաստաթղթերը։ «Նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է մոտ 10 հազար զինվոր ուղարկել հարավային սահման»,- հայտնում է հրատարակությունը։ Ըստ թերթի, սահմանին ռազմական ներկայության ուժեղացումը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլով։ Առաջին […]
13:55 23.01.2025
«Յուվենտուսի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է կարիերան շարունակել եվրոպական թոփ-5 առաջնություններից մեկում, հայտնում է ESPN-ը։ Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստն այժմ մի շարք առաջարկներ է դիտարկում, դեռ որևէ ակումբի հետ համաձայնության չի եկել։ Ավելի վաղ 31-ամյա կիսապաշտպանը հայտնել էր, որ ցանկանում է տեղափոխվել Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբ։ Պոգբան նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին […]
13:20 23.01.2025
Դորտմունդի «Բորուսիան» հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Նուրի Շահինի պաշտոնանկության մասին: Գերմանական ակումբը այս որոշումը կայացրել է թիմի 4-րդ անընդմեջ պարտությունից հետո: Նախօրեին «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 1:2 հաշվով պարտվել էր «Բոլոնիային»: Sky Sports-ը գրում է, որ մարզչին և ֆուտբոլիստներին այս պաշտոնանկության մասին հայտնել են Իտալիայում: Բունդեսլիգայում «Բորուսիան» 10-րդ տեղում է, իսկ Չեմպիոնների լիգայում՝ […]
12:50 23.01.2025
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 16-րդ տուրում «Ալ Իթիհադը» սեփական դաշտում հաղթել է «Ալ Շաբաբին»։ Տանտերերի երկրորդ գոլը խփել է Մադրիդի «Ռեալի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող, «Ոսկե գնդակի» 2022 թ. դափնեկիր Կարիմ Բենզեման։ 37-ամյա հարձակվողը 12 գոլով գլխավոր ռմբարկուների պայքարում երկրորդն է ու զիջում է միայն «Ռեալում» նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին, ով խփել է […]
12:30 23.01.2025
Գերմանիայի Բունդեսլիգա-2-ը ներկայացնող «Կայզերսլաութեռնը» Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» վարձակալել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Վարձակալական պայմանագիրը կգործի մինչև 2025 թ. հուլիսի 1-ը։ Գործարքում ներառված չէ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գնման հատուկ կետ։ Հրանտ-Լեոն Ռանոսը մյոնխենգլադբախյան ակումբ է տեղափոխվել 2023 թ. ամռանը, 12 խաղում խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նա […]
12:17 23.01.2025
Տասնյակ հազարավոր հանցագործներ՝ ահաբեկիչներ և մարդասպաններ, գտնվում են ԱՄՆ տարածքում և ազատորեն շրջում են ողջ երկրում, հայտարարել է ԱՄՆ վարչակազմի նոր ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Մենք ունենք հազարավոր ահաբեկիչներ մեր երկրում, տասնյակ հազարավոր մարդասպաններ: Նրանց 48%-ը սպանել է մեկ կամ մի քանի մարդու, նրանք դուրս են եկել այլ երկրների բանտերից և շրջում են ԱՄՆ-ում», – ասել […]
11:57 23.01.2025
Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթանակ էր տարել «Լիլի» նկատմամբ: Թիմի գլխավոր մարզիչ Առնե Սլոթի համար այս հաղթանակը 7-րդ անընդմեջն էր մրցաշարում։ Ըստ Opta-ի՝ Սլոթը դարձել է պատմության մեջ երկրորդ մարզիչը, որը հասել է այս նվաճմանը՝ նոր թիմի հետ: Առաջինը Հանսի Ֆլիկն էր, որն այս ցուցանիշը գրանցել է «Բավարիայի» ղեկին […]