11:35 23.01.2025
ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ջո Բայդենի օրոք անցած չորս տարին իր համար դժոխք է եղել՝ հետապնդման պատճառով: Թրամփն ասել է, որ միլիոնավոր դոլարներ է ծախսել փաստաբանների վրա։ «Ես չորս տարվա դժոխքի միջով անցա, միլիոնավոր դոլարներ ծախսեցի փաստաբանների վրա և հաղթեցի, բայց դա հեշտ չեղավ», – ասել է նա երդմնակալությունից հետո Fox […]
11:28 23.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախորդը՝ Ջո Բայդենը վատ խորհրդատուներ է ունեցել Ուկրաինայի հարցում։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարը նշել է, որ այս հակամարտությունը չպետք է տեղի ունենար։ «Ջո Բայդենին շատ վատ խորհուրդներ են տվել: Նա ուներ վատ խորհրդականներ Ուկրաինայի հարցով, վատ առաջարկություններ, այս հակամարտությունը չպետք է տեղի ունենար»,- ասել է նա իր երդմնակալությունից […]
11:20 23.01.2025
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրի «Բրյուգե»-«Յուվենտուս» խաղում ընդամենը 1 հարված է կատարվել դարպասին, գրում է Opta-ն: Գրանցվել է 0:0 հաշիվը: Չեմպիոնների լիգայում 13 տարի այս քանակի հարվածներ չէին գրանցվել: Նախորդ նման դեպքը 2012 թվականի «Լիլ» – «Բավարիա» խաղում էր, որն ավարտվել էր 0-1 հաշվով: Բելգիայում կայացած խաղում ևս 9 հարված շեղ է ընթացել, իսկ […]
11:12 23.01.2025
Գազայի հատվածում հրադադարից հետո որոնողափրկարարական խմբերը ավերված տների փլատակներից դուրս են բերել 212 դի։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ անկլավում անհետ կորած է համարվում ավելի քան 14200 մարդ, որոնցից մոտ 5000-ը՝ կանայք և երեխաներ։ Զոհվածների հարազատները սկսել են վերադառնալ Գազա՝ հուղարկավորելու նրանց մարմինները։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել էր […]
11:00 23.01.2025
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի նախավերջին` 7-րդ տուրում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հույժ կարևոր խաղում ընդունել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիին» և հաղթել է 4-2 հաշվով: Անգլիայի չեմպիոնը 50 և 53-րդ րոպեներին խփած գոլերից հետո հաղթում էր 2-0 հաշվով, սակայն փարիզյան ակումբի ֆուտբոլիստները հետագայում չորս անգամ գրավեցին մրցակցի դարպասը: Լուիս Էնրիկեի թիմը 10 միավորով բարձրացավ 1/16 եզրափակչի […]
10:32 23.01.2025
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի նախավերջին` 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 5-1 հաշվով հաղթել է ավստրիական «Զալցբուրգին»: Դուբլ են գրանցել բրազիլացի հարձակվողներ Ռոդրիգոն և Վինիսիուսը, մեկ գոլ էլ խփել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: Գործող գավաթակիրը 12 միավորով 16-րդն է:
10:10 23.01.2025
Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը վարձակալությամբ տեղափոխվում է «Կայզերսլաուտեռն», հաղորդում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները վերջնական համաձայնության են հասել: Պաշտոնական հայտարարությունը կլինի ավելի ուշ: Ռանոսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ կխաղա «Կայզերսլաուտեռնում»: Գործարքը պարտադիր գնման կետ չունի: «Կայզերսլաուտեռնը» հանդես է գալիս երկրորդ Բունդեսլիգայում ու մրցաշարային աղյուսակում հինգերորդն է: […]
21:45 22.01.2025
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի նորեկ, վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի մասին: «Մենք շատ լավ գիտենք, թե ինչպիսի խաղացող է նա: Նա ցույց տվեց իր բարձր մակարդակը։ Խվիչան պետք է տեղավորվի ՊՍԺ-ի կազմում. նա շատ ունիվերսալ ֆուտբոլիստ է»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։ ՊՍԺ-ն հունվարի 17-ին հայտարարել է Կվարացխելիայի հետ պայմանագիր կնքելու մասին։ […]
21:22 22.01.2025
«Յուվենտուսի» ավագ Դանիլոն կհեռանա ակումբից և կվերադառնա հայրենիք, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն մոտ է բրազիլական «Ֆլամենգոն»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դանիլոյի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին», սակայն բրազիլացի ֆուտբոլիստը նախընտրում է կարիերան շարունակել «Ֆլամենգոյում»։ Դանիլոն թուրինյան ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ Դանիլոն «Յուվենտուս» է տեղափոխվել 2019թ. օգոստոսին, 213 խաղում […]
21:06 22.01.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Բրայթոնից» կրած պարտությունից հետո վնասել է ակումբի հանդերձարանի մեծ հեռուստացույցը, որն օգտագործվում էր տակտիկական վերլուծությունների համար, հայտնում է The Athletic-ը։ Պորտուգալացի մասնագետը խիստ զայրացած է եղել և քննադատել է ֆուտբոլիստներին։ Ակումբում Ամորիմի նման պահվածքը շատերին է զարմացրել, քանի որ նա խաղադաշտում տեղի ունեցածը վերլուծում […]
20:46 22.01.2025
Կայացել է շախմատի Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների նախավերջին՝ 8-րդ խաղափուլը: Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ է գրանցել միայն Տիգրան Հարությունյանը: Արթուր Դավթյան – Կարեն Գրիգորյան, Բենիկ Ագասարով – Ռոբերտ Հովհաննիսյան, Մամիկոն Ղարիբյան – Սարգիս Սարգսյան, Մանուէլ Պետրոսյան – Զավեն Անդրիասյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: Վերջին խաղափուլից առաջ միանձնյա առաջատարը մնում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, […]
20:25 22.01.2025
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը միակողմանի խզելու մասին, հայտնում է ակումբի Facebook-յան էջը: Աբրահամ Խաշմանյանը «Ալաշկերտը» հինգերորդ անգամ գլխավորել էր այս մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ փոխարինելով Վահե Գևորգյանին: Այսօրվա դրությամբ՝ Հայաստանի քառակի չեմպիոնը Պրեմիեր լիգայում զբաղեցնում է նախավերջին տեղը և ունի 13 միավոր:
20:08 22.01.2025
Մադրիդի «Ռեալը» բացասաբար է վերաբերվում 2024/2025 մրցաշրջանի ավարտին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից բաժանվելու գաղափարին։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» նախագծում Անչելոտիի հետ երկարաժամկետ համագործակցությունն է։ Նշվում է, որ ակումբը գոհ է իտալացի մասնագետի աշխատանքից և մտադիր չէ խզել նրա հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, […]
19:54 22.01.2025
UFC-ի պաշտոնական կայքում հերթական մրցաշարից հետո թարմացվել է քաշային կարգերի դասակարգման աղյուսակը։ Հայ մարտիկ Արման Ծառուկյանը շարունակում է գլխավորել թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակը։ 28-ամյա Ծառուկյանը հունվարի 19-ին UFC-311 մրցաշարում պետք է մենամարտեր քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ դուրս գալ օկտագոն։ Ծառուկյանի փոխարեն մենամարտեց բրազիլացի Ռենատո Մոյկանոն, որին Մախաչևն առաջին […]
19:34 22.01.2025
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 16-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը դուբլ է գրանցել։ 39-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում գոլերի քանակը հասցրել է 13-ի ու դարձել Պրո լիգայի գլխավոր ռմբարկուների միանձնյա առաջատար։ «Ալ Նասրը» 32 միավորով […]
18:52 22.01.2025
Մադրիդի «Ռեալի» գործառնական եկամուտները գերազանցել են մեկ միլիարդ եվրոն, հաղորդում է Marca-ն: Այս ամենին նպաստել է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնի վերակառուցումը: Մարզադաշտի վերաբացումից հետո «Ռեալը» յուրաքանչյուր խաղային օրվա ժամանակ աշխատում է ավելի քան 251 միլիոն եվրո: Ստադիոնի VIP նստատեղերի եկամուտներից «Ռեալը» ամեն խաղից վաստակում է 82 միլիոն եվրո: «Ռեալին» գործառնական եկամուտներով զիջում է միայն «Մանչեսթեր Սիթին»: […]
18:11 22.01.2025
Արսեն Զախարյանը կոճի վնասվածք է ստացել, ВсеПроСпорт-ի հետ զրույցում հայտնել է «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության ղեկավար Յոն Անդեր Մունդուատեն: «Զախարյանը ցավեր ունի կոճի հատվածում»,- ասել է Մունդուատեն: Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դեռ ոչ մի հանդիպման չի մասնակցել: Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը: Կիսապաշտպանը բասկյան թիմում բոլոր մրցաշարերում 40 խաղում խփել […]
17:48 22.01.2025
«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն «Զալցբուրգի» դեմ Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրի խաղից առաջ խոսել է մադրիդյան թիմում իր ադապտացիայի մասին: ««Ռեալում» խաղալու առաջին շաբաթների ընթացքում ես հոգեբանական լուրջ խնդիրներ ունեի: Անդադար մտածում էի՝ ինչպես խաղալ, որ դիրքում, ինչպես տեղաշարժվել: Իսկ երբ շատ ես մտածում, լավ չես խաղում: Քննադատությունը նորմալ է, հատկապես պարտություններից հետո: Այն մեզ ավելի […]
17:20 22.01.2025
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրի խաղում դուբլ էր գրանցել՝ երկու անգամ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Այսպիսով, Լևանդովսկին Չեմպիոնների լիգայում 11-մետրանոցից խփած գոլերի թիվը հասցրել է 19-ի։ Այս ցուցանիշով նա գերազանցել է Լիոնել Մեսսիին (18 գոլ) և հավասարվել ակումբային ֆուտբոլի գլխավոր եվրագավաթում 11 մետրանոցի նշակետից ամենաշատ գոլ խփած Կրիշտիանու Ռոնալդուին […]
16:50 22.01.2025
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հայտնի դարձան տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները: Քառորդ եզրափակիչ վերջին խաղում Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները հանդիպել է ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ և հաղթել 6-3, 6-2, 6-1 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ: Ավստրալիայի բաց առաջնության գործող հաղթող Սիները եզրափակչի ուղեգրի համար կպայքարի ամերիկացի Բեն Շելթոնի հետ: 22-ամյա թենիսիստը հաղթել էր […]
11:23 22.01.2025
Կատարի իշխանությունները պատրաստ են կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության ամբողջական կարգավորման պայմանով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է էմիրության վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մուհամեդ ալ Անսարին։ «Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է կապված լինի երկու անկախ պետությունների ստեղծման միջոցով պաղեստինյան հարցի ամբողջական լուծման հետ»,- ասել է ալ-Անսարին՝ պատասխանելով […]
11:05 22.01.2025
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի նախավերջին` 7-րդ տուրում Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» տանը 2-1 հաշվով հաղթել է ֆրանսիական «Լիլին» և 21 միավորով ապահովել առաջին տեղն ու 1/8 եզրափակչի ուղեգիր: Կատալոնական «Բարսելոնան» Լիսաբոնում 5-4 հաշվով շքեղ կամային հաղթանակ է տարել «Բենֆիկայի» դեմ արտագնա մրցավեճում: Հյուրերից դուբլի հեղինակ են դարձել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և բրազիլացի […]
10:43 22.01.2025
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է ՉԼ նոր ձևաչափի և թիմի շանսերի մասին: «Երբեք չեմ առաջնորդվում մրցաշարային աղյուսակով ու մտածում, թե մեզ ավելի հեշտ խաղ է սպասվում, քանի որ առաջին տեղում ենք: Չեմպիոնների լիգայի այս տարօրինակ ձևաչափի պատճառով հնարավոր չէ ասել, թե որ խաղն է հեշտ լինելու: Ես որևէ բացասական բան չեմ ասում՝ կիրառելով […]
10:00 22.01.2025
Եվրամիությունը մտահոգված է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու ԱՄՆ-ի նոր վարչակազմի որոշմամբ և հույս ունի, որ Դոնալդ Թրամփը հաշվի կառնի Եվրոպայի մտահոգությունները և կփոխի իր կարծիքը։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Եվա Հրնցիրովան։ «ԵՄ-ն անհանգստացած է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու ԱՄՆ-ի որոշմամբ: Մենք հուսով ենք, որ այս որոշումը […]
09:50 22.01.2025
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ մտադիր է մոտ ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի հարցը։ «Ժամանակն է վերադառնալու ինչ-որ շրջանակային պայմաններին: Անընդունելի է երկրի համար այս տեմպերով և այս մակարդակով ուրան հարստացնելը»,- ասել է Գրոսին Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա հիշեցրել է, […]
21:25 21.01.2025
Անդորրան ներկայացնող «Ռենջերս» ակումբը կատարել է մի տրանսֆեր, որն մեծ իրարանցում է առաջացրել համացանցում, հայտնում է Record-ը: «Ռենջերսը» նույն երկիրը ներկայացնող մյուս ակումբից՝ «Կանկունից» գնել է 28-ամյա մեքսիկացի կիսապաշտպանի, որի անուն-ազգանունը համընկնում է իսպանական ֆուտբոլի լեգենդ Անդրես Ինիեստայի հետ: Այս տրանսֆերի մասին համացանցում բազմաթիվ հրապարակումներ ու հումորային մեկնաբանություններ են հայտնվել։ Փաստորեն, անհայտ ակումբն ու անհայտ […]
20:42 21.01.2025
Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Իփսվիչ Թաունին» հաղթելուց (6-0) հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մոտեցել է Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդին։ Այս մասին հայտնում է Squawka հարթակը։ Գվարդիոլայի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում 6 և ավելի գոլ է խփել 13-րդ խաղում։ Այդ ցուցանիշով ռեկորդակիրը «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն է, որը 14 այդպիսի հաղթանակ ունի։ […]
19:45 21.01.2025
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի տիտղոսը չորրորդ անգամ պաշտպանած Իսլամ Մախաչևը առանց բոնուսների վաստակել է 200 հազար դոլար։ Մախաչևի մրցակիցը՝ բրազիլացի Ռենատո Մոյկանոն, որը Արման Ծառուկյանի վնասվածքից հետո փոխարինել էր նրան, վաստակել է 250 հազար դոլար։ UFC 311 մրցաշարի գլխավոր է ճանաչվել Մերաբ Դվալիշվիլիի և Ումար Նուրմագոմեդովի մենամարտը։ Նրանք, համապատասխանաբար, ստացել են 500 000 և […]
19:22 21.01.2025
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի թիմի դեմ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Խաղը կկայանա հունիսի 9-ին Չեռնոգորիայում: Հանդիպման անցկացման հստակ վայրն ու ժամը հայտնի կդառնան ավելի ուշ:
19:00 21.01.2025
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը MMA-ին տված հարցազրույցում հայտնել է, որ պատրաստ է մի քանի մրցակիցների հետ հանդիպել՝ կրկին տիտղոսային մենամարտի իրավունք ստանալու համար։ «Ցանկանում եմ ևս մեկ անգամ տիտղոսային մենամարտ ստանալ։ Պատրաստ եմ մենամարտել Մայքլ Չենդլերի և Չարլզ Օլիվեյրայի հետ։ Երկուսի հետ էլ պատրաստ եմ պայքարել 5 ռաունդ»,- […]