14:57 12.07.2024
Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման ընթացքը՝ անդրադառնալով վերջինիս քաղաքական, տրանսպորտային, էներգետիկ ու այլ բաղադրիչներին: Կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեխնիկատնտեսական իրագործելիության վերլուծությունը: Կողմերը […]
14:37 12.07.2024
Հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին: ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը:
14:11 12.07.2024
Սասունիկում ընթացքի մեջ են միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դպրոցի կառուցումն իրականացվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով՝ Ասիական զարգացման բանկի եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 350,2 մլն դրամ է: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թ.-ին»,-գրել է նա:
14:04 12.07.2024
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, հուլիսի 11-ին Վարդենիսի Ազգալդյան փողոցում հայտնաբերվել և Կոտայքի բաժին են տեղափոխել 39-ամյա Սամսոն Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (Հոգեկան ներգործությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:
13:37 12.07.2024
Երևանում հուլիսի 12-ին երեկոյան, 13-17-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 12-ին կեսօրից հետո, 13-17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ […]
13:33 12.07.2024
Բաքվի դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Նա 2023 թվականի օգոստոսի 1-ին տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և ձերբակալվել։ Բեգլարյանին ադրբեջանական կողմը մեղադրել է «Խոջալուի ջարդերին» մասնակցելու համար:
13:26 12.07.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 11-12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, թմրանյութի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության՝ 13, ֆիզիկական ներգործության՝ 9, զենքի, զինամթերքի առգրավման՝ 5, խուլիգանության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […]
13:14 12.07.2024
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը և Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յաապ Ֆրեդերիկսին: Այդ մասին նշված է ԵՄ առաքելության X-ի պաշտոնական միկրոբլոգում։ «Հյուրերը միացել են Իջևանի շրջանում պարեկությանը՝ տեղում առաքելության աշխատանքի մասին ավելին իմանալու համար»,-նշված է գրառման մեջ:
13:07 12.07.2024
Հավայան կղզիներում ուղղաթիռի վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսն անհետ կորել են։ Այս մասին հայտնել է Կաուայ շրջանի ոստիկանությունը։ Նրա տվյալներով, Robinson R44-ը ջրի մեջ է ընկել Կաուայ կղզու ափերի մոտ հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 13:20-ին: Էքսկուրսիոն թռիչք իրականացնող ուղղաթիռը պատկանել է տեղական Ali’i Air Tours and Charters ընկերությանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռում եղել […]
13:00 12.07.2024
Բրազիլիայի իշխանությունները G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար շուտով հրավերներ կուղարկեն պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, RIA Novosti-ին հայտնել է Բրազիլիայի ԱԳՆ սոցիալական հաղորդակցության բաժնի ղեկավար Ժոել Սոուզա Պինտո Սամպայոն։ «Առաջիկա շաբաթների ընթացքում հրավերներ կուղարկվեն բոլոր մասնակից պետությունների ղեկավարներին», – ասել է Սամպայոն:
12:54 12.07.2024
Հուլիսի 10-ի ժամը 23.45-ին, ուժեղացված ծառայության ընթացքում, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի ծառայողներն ու պարեկները համատեղ միջոցառումներով Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք, սառը զենք և թմրամիջոց պահելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել 32-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Աուդի» մեքենայով հանդերձ: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա սպորտային պայուսակում հայտնաբերվել է […]
12:48 12.07.2024
Հուլիսի 11-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, Ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը։ Քննարկվել են տարբեր […]
12:31 12.07.2024
Հուլիսի 11-ի ժամը 20-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդ: Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19-ի սահմաններում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից ջրի պոմպակայանի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 51-ամյա տղամարդուն խոհանոցային դանակով երկու […]
12:25 12.07.2024
Հուլիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր, 12:30-ին՝ Ծաղկաբեր, 13։30-ին՝ Հարթագյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
12:18 12.07.2024
Հուլիսի 12-ին շարունակվել է Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի առաջին ընթերցմամբ կարգավորումները՝ այստեղ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, […]
11:51 12.07.2024
Աշտարակ համայնքի Աշտարակ, Ավան, Բյուրական, Լեռնարոտ, Ոսկեվազ, Վերին Սասունիկ և Ուջան բնակավայրերում իրականացվել են փողոցների տուֆ քարով սալապատման աշխատանքներ, ընդհանուր՝ 2.49 կմ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սուբվենցիոն ծրագրի արժեքը՝ 265 մլն դրամ է, Կառավարության մասնաբաժինը՝ շուրջ 133 մլն դրամ։
11:44 12.07.2024
Վաղարշապատի համայնքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել պատանի երաժիշտ կատարողների «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնի գալա համերգն ու մրցանակաբաշխության արարողությունը: «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնն իրականացնում է «Արտպրոգրես» մշակութային կազմակերպությունը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վաղարշապատի համայնքապետարանի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար […]
11:37 12.07.2024
Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Վահագն Դավթյան Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, 35-ամյա Վահագն Դավթյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը: -Վահա՛գն, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ի՞նչ զգացողություններ ունեք: -Շատ ուրախ եմ, որ […]
11:29 12.07.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ «Հանրապետության նախագահը (Մակրոն – խմբ.) վերահաստատել է մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը` նպատակ ունենալով արագորեն հասնել խաղաղության համաձայնագրի, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում», – ասված է հայտարարության […]
11:24 12.07.2024
Թուրքիան հավանություն չի տա ՆԱՏՕ-ի և Իսրայելի համագործակցությանը մինչև Գազայում հրադադարի հաստատումը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Հոկտեմբերի 7-ից Գազայում մեծ ջարդ է տեղի ունեցել: Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 40 հազար անմեղ մարդ: Ես դա ընդգծել եմ իմ բոլոր շփումներում: Խաղաղությունն անհնար է առանց պաղեստինյան հարցի վերջնական լուծման: Անընդունելի է, որ […]
11:19 12.07.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդները Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ժամանակ «ազդանշան են ուղարկել Մոսկվային» Ուկրաինային աջակցելու իրենց միասնության մասին: «Այսօր մենք ազդանշան ուղարկեցինք Մոսկվային մեր միասնության մասին, որ բռնությունն ու ահաբեկումը արդյունք չեն տա, և որ Ուկրաինան կարող է հույս դնել ՆԱՏՕ-ի վրա այժմ և երկարաժամկետ հեռանկարում», – ասել է […]
11:12 12.07.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: «Առաջին կանգառն Աշտարակում էր: Համայնքի սուբվենցիոն ծրագրով 25 բնակավայրերում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ՝ 22,4 կմ երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 142,5 մլն դրամ է, որից 749,8 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Աշտարակում այցելեցի նաեւ նոր կառուցված […]
11:04 12.07.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հուլիսի 10-ին այց է իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են Կացարանում տրամադրվող կենսաապահովման պայմանների համապատասխանությունը միջազգային և ներպետական օրենսդրության չափորոշիչներին, սանիտարահիգիենիկ վիճակը, սննդի, սպիտակեղենի, անձնական հիգիենայի պարագաների, հագուստի և կոշիկի տրամադրման հետ կապված հարցերը։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարանում բնակվող ապաստան հայցողների, […]
10:57 12.07.2024
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակության հետ՝ Ռաֆալ Ռիբացկիի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են ԵՆԲ համաֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ընթացիկ վիճակին և առաջիկա գործողություններին։ Նշենք, որ ԵՆԲ-ն ՎԶԵԲ-ի հետ համատեղ […]
10:50 12.07.2024
Հուլիսի 11-ին ԱՄՆ դեսպանությունն առաջին անգամ ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառում անցկացրեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Այս առանձնահատուկ տոնակատարությունը մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների և մեր ժողովուրդների սերտ կապերի ամրապնդման գերազանց հնարավորություն է»,-ասել է դեսպան Քրիստինա Քվինը՝ ողջունելով միջոցառման հյուրերին։
10:44 12.07.2024
Ռուսական կողմը շահագրգռված է, որ Երևանի և Մինսկի միջև առկա բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտադիր է մասնակցել տարաձայնությունների կարգավորմանը, Գալուզինը պատասխանել է․ «Մոսկվան շահագրգռված է, որ որքան հնարավոր է շուտ ավարտվի մեր ընկերների միջև առկա բարդությունների շրջանը։ Ամեն դեպքում, մենք հուսով […]