TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+24.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Մակրոնն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

11:29 12.07.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ «Հանրապետության նախագահը (Մակրոն – խմբ.) վերահաստատել է մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը` նպատակ ունենալով արագորեն հասնել խաղաղության համաձայնագրի, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում», – ասված է հայտարարության […]

̰
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հավանություն չի տա ՆԱՏՕ-ի և Իսրայելի համագործակցությանը

11:24 12.07.2024

Թուրքիան հավանություն չի տա ՆԱՏՕ-ի և Իսրայելի համագործակցությանը մինչև Գազայում հրադադարի հաստատումը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Հոկտեմբերի 7-ից Գազայում մեծ ջարդ է տեղի ունեցել: Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 40 հազար անմեղ մարդ: Ես դա ընդգծել եմ իմ բոլոր շփումներում: Խաղաղությունն անհնար է առանց պաղեստինյան հարցի վերջնական լուծման: Անընդունելի է, որ […]

̰
Ստոլտենբերգը հայտարարել է Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի միասնության մասին

11:19 12.07.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդները Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ժամանակ «ազդանշան են ուղարկել Մոսկվային» Ուկրաինային աջակցելու իրենց միասնության մասին: «Այսօր մենք ազդանշան ուղարկեցինք Մոսկվային մեր միասնության մասին, որ բռնությունն ու ահաբեկումը արդյունք չեն տա, և որ Ուկրաինան կարող է հույս դնել ՆԱՏՕ-ի վրա այժմ և երկարաժամկետ հեռանկարում», – ասել է […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու 2023 թ․ իրականացված աշխատանքներին

11:12 12.07.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: «Առաջին կանգառն Աշտարակում էր: Համայնքի սուբվենցիոն ծրագրով 25 բնակավայրերում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ՝ 22,4 կմ երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 142,5 մլն դրամ է, որից 749,8 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Աշտարակում այցելեցի նաեւ նոր կառուցված […]

̰
Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ Կացարան»

11:04 12.07.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հուլիսի 10-ին այց է իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են Կացարանում տրամադրվող կենսաապահովման պայմանների համապատասխանությունը միջազգային և ներպետական օրենսդրության չափորոշիչներին, սանիտարահիգիենիկ վիճակը, սննդի, սպիտակեղենի, անձնական հիգիենայի պարագաների, հագուստի և կոշիկի տրամադրման հետ կապված հարցերը։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարանում բնակվող ապաստան հայցողների, […]

̰
Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակության հետ

10:57 12.07.2024

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակության հետ՝ Ռաֆալ Ռիբացկիի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են ԵՆԲ համաֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ընթացիկ վիճակին և առաջիկա գործողություններին։ Նշենք, որ ԵՆԲ-ն ՎԶԵԲ-ի հետ համատեղ […]

̰
ԱՄՆ անկախության օրվան նվիրված միջոցառում է անցկացվել Կապան քաղաքում

10:50 12.07.2024

Հուլիսի 11-ին ԱՄՆ դեսպանությունն առաջին անգամ ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառում անցկացրեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Այս առանձնահատուկ տոնակատարությունը մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների և մեր ժողովուրդների սերտ կապերի ամրապնդման գերազանց հնարավորություն է»,-ասել է դեսպան Քրիստինա Քվինը՝ ողջունելով միջոցառման հյուրերին։

̰
Ռուսական կողմը շահագրգռված է, որ Երևանի և Մինսկի միջև առկա բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի․ Գալուզին

10:44 12.07.2024

Ռուսական կողմը շահագրգռված է, որ Երևանի և Մինսկի միջև առկա բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտադիր է մասնակցել տարաձայնությունների կարգավորմանը, Գալուզինը պատասխանել է․ «Մոսկվան շահագրգռված է, որ որքան հնարավոր է շուտ ավարտվի մեր ընկերների միջև առկա բարդությունների շրջանը։ Ամեն դեպքում, մենք հուսով […]

̰
Ինչպես է անհայտ անձը հեղուկանման զանգվածը լցնում սոսի տեսակի ծառերի տակ

10:37 12.07.2024

Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, օրեր առաջ քաղաքացիները նկատել են, թե ինչպես է անհայտ անձը հեղուկանման զանգվածը լցնում սոսի տեսակի ծառերի տակ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Գործողությունները կատարվել են մի քանի օրերի ընթացքում՝ աշխատանքային ժամերի ավարտից հետո: Հաշվի առնելով, որ սոսիները ներառված են Հայաստանի «Կարմիր գրքում» ՝ ծառերի վնասման համար օրենսդրությամբ նախատեսված է քրեական […]

̰
Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

10:32 12.07.2024

Հուլիսի 12-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

10:27 12.07.2024

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հուլիսի 11-ին, ժամը 19.30-ին, Պռոշյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Երևանի Իսահակյան փողոցի բնակիչ 34-ամյա Արտակ Գ.-ին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով: Արտակ Գ.-ն և կազմված […]

̰
Հեծանիվը պայքար է, հեծանիվը զգոնություն է, հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարես․ Փաշինյան

10:21 12.07.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառմամբ նշել․ «Այսօր տեղի ունեցավ մեր 8-րդ հեծանվային զբոսանքը։ Հեծանիվը պայքար է, հեծանիվը զգոնություն է, հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարես։ Կեցցե՛ հեծանիվը»,- գրել է նա։

̰
Հայաստանում Արևմուտքը կարող է տվյալներ հավաքել ռուսական օբյեկտների վերաբերյալ․ Գալուզին

10:14 12.07.2024

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքը։ «Նրանք իրենց զեկույցներն ուղղակիորեն ուղարկում են Բրյուսել և չեն կիսում դրանք նույնիսկ հայկական կողմի հետ, կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ արևմտյան երկրները տվյալներ են հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանին հարևան բոլոր պետությունների վերաբերյալ», – ասել է նա։ Գալուզինի խոսքով, […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

10:07 12.07.2024

Հուլիսի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են առողջապահության ոլորտի բարեփոխումները և տարվող աշխատանքները։

̰
Հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի․ Էրդողան

10:00 12.07.2024

Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի և խաղաղություն կտիրի։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ «Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է […]

̰
Իրանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայում հակամարտության համար

16:00 11.07.2024

Ուկրաինայի հակամարտության համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ՆԱՏՕ-ն։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Ցավոք, այն, ինչ մենք տեսնում ենք Ուկրաինայում, ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ի քաղաքականության և ագրեսիվ քայլերի արդյունքն էր, որոնք դեռ շարունակվում են»,- ասել է նա Իրանի ԱԳՆ տելեգրամյան ալիքում։ Ինչպես ընդգծել է Քանանին, Ռուսաստանին իրանական ռազմական օգնության մասին պնդումները, […]

̰
Արևմուտքի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ «յուղ լցրեց կրակի վրա» ուկրաինական հակամարտությունում․ Էրդողան

15:51 11.07.2024

Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների ծայրահեղ բացասական վերաբերմունքը միայն «կրակի վրա յուղ լցրեց»՝ սրելով իրավիճակը Ուկրաինայում։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Newsweek ամսագրին տված հարցազրույցում։ «Արևմտյան որոշ դաշնակիցների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ միայն յուղ լցրեց կրակի վրա, այն ավելի շատ վնաս բերեց Ուկրաինային, քան օգուտ», – ասել է նա:

̰
Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն «Տելեգրամ»-ի հարթակներով և դրանից ստացված 8մլն. դրամի փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է

15:45 11.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում քննչական խմբի կողմից իրականացված քննչական և վարութային համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոց արտադրելու, պատրաստելու և իրացնելու, ինչպես նաև՝ դրա արդյունքում ստացված ապօրինի եկամուտներն օրինականացնելու դեպքի՝ էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ […]

̰
Աննա Վարդապետյանն այցելել է Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

15:38 11.07.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հուլիսի 10-ին այցելել է Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ և ներկա գտնվել Պատանիների և դեռահասների ծանրամարտի բաց առաջնությանը: Գլխավոր դատախազի կողմից առաջնությանը ներկա լինելու նպատակը մրցույթին մասնակցող 12-ամյա պատանիներից մեկին իր աջակցությունը հայտնելն էր: Առաջնությունից հետո Աննա Վարդապետյանը 25 կիլոգրամ քաշային կարգում առաջին հորիզոնականը զբաղեցրած պատանու […]

̰
Կիպրոսով Գազա է հասցվել ավելի քան 8 հազար տոննա մարդասիրական օգնություն

15:31 11.07.2024

Կիպրոսի տարածքով Գազայի հատված հասցված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալն արդեն գերազանցել է 8,6 հազար տոննան։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թեոդորոս Գոցիսը։ Ինչպես նշվում է, օգնություն է ցուցաբերվել անկլավի բնակչությանը Ամալֆեայի մարդասիրական միջանցքի շրջանակներում։ Այն սկսել է գործել 2024 թվականի մայիսի սկզբից այն բանից հետո, երբ Գազայում սկսեց գործել […]

̰
Ֆիլիպինների ափերի մոտ 7,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:15 11.07.2024

Ֆիլիպինների ափերի մոտ 7,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զամբոանգա քաղաքից (Մինդանաո կղզի) 148 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 457 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 621 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

̰
Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը համալրվել է էլեկտրական բեռնատար մոտոցիկլներով

15:05 11.07.2024

Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը համալրվել է էլեկտրական բեռնատար մոտոցիկլներով։ Տեխնիկան ծառայելու է ՊՈԱԿ ի Հրազդանի և Սիսիանի անտառտնտեսություն մասնաճյուղերի ջերմոցային տնտեսությունների աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելուն։ Էլեկտրական բեռնատար մոտոցիկլները լավագույն լուծումն են ջերմոցային տնտեսությունում․ դրանց կիրառումը կարող է զգալի առավելություններ ապահովել անտառտնտեսության աշխատանքների կազմակերպման արդյունավետության և բնապահպանական կայունության բարձրացման համար, ինչպես նաև նվազեցնել շրջակա միջավայրի […]

̰
SHANTNEWS

15:00 11.07.2024

̰
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը հանդիպել է դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով

14:40 11.07.2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հուլիսի 11-ին հանդիպել է դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով։ Քննարկվել են դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը, ոլորտում իրականացվող պետական տնտեսական քաղաքականությունն ու ոլորտում գործող ընկերություններին տրամադրվող պետական աջակցության միջոցառումները, որոնք Կառավարության որոշմամբ ընդունվել են այս տարի։ Ոլորտի ներկայացուցիչները դրական են գնահատել Կառավարության ջանքերը դիվերսիֆիկացման և ներդրումային միջավայրի […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է սահմանին տիրող իրավիճակը

14:32 11.07.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է սահմանին տիրող իրավիճակը։ «Միացյալ Նահանգները ողջունում է տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ

14:18 11.07.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այդ հարցում ունեցած ավանդի համար: Դեսպան Ֆան Յոնն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ […]

̰
Ոչ սթափ վարորդի մոտ թմրանյութ կար. Արագածոտնի պարեկների բացահայտումը

14:12 11.07.2024

Հուլիսի լույս 3-ի գիշերը Մարգարա-Վանաձոր ճանապարհին Արագածոտնի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Կիա» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ վարորդը ոչ սթափ վիճակում է։ Մեքենան պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու պահին պարեկները սրահում նկատել են կաթուցիչ: 42-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ, մոխրացած հետքերով կաթուցիչ և դանակ։ Ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով վարորդը ձերբակալվել […]

̰
«Օպելի» վարորդը ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» ատրճանակ

14:00 11.07.2024

Հուլիսի 10-ին անցկացված ուժեղացված ծառայության ժամանակ Երևանի Բաբաջանյան փողոցում ոստիկանները ստուգման նպատակով մոտեցել են «Օպել» մակնիշի մի մեքենայի: Կոտայքի մարզի Բուժական գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը ոստիկաններին է ներկայացրել մեքենայում պահվող «Մակարով» ատրճանակը: Նա ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

̰
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է

13:54 11.07.2024

Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի […]

̰
Զորացրված զինծառայողները տաքսիով ուղևորվելիս են եղել Երևանի ուղղությամբ․ մանրամասներ՝ մահվան ելքով վթարի մասին

13:49 11.07.2024

Հուլիսի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նախնական տվյալներով զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են […]

̰
BACK_TO_TOP