TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

10:09 05.07.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի […]

̰
ՃՏՊ Աշտարակի խճուղում․ կան տուժածներ

10:00 05.07.2024

Հուլիսի 4-ին, ժամը 17:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Խ.) և «Nissan» (վարորդ՝ Լ. Մ.) մակնիշների ավտոմեքենաները։ […]

̰
Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը․ Փաշինյան

09:14 05.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առիթով. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր՝ հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը: Սահմանադրությունն ընդունված է կոչել նաև մայր օրենք կամ հիմնական օրենք: Մայր օրենք կոչում են, որովհետև Սահմանադրություն ունեցող ցանկացած երկրում օրենքները պիտի բխեն հենց նրանից, սնվեն, կերակրվեն Սահմանադրության թեզերից, հայեցակարգերից ու դրույթներից: Սահմանադրությունը հիմնական օրենք […]

̰
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

08:59 05.07.2024

Հուլիսի 5-ը Հայաստանի Սահմանադրության օրն է: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

22:05 04.07.2024

Հուլիսի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են առողջապահության ոլորտի բարեփոխումները և տարվող աշխատանքները։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

̰
SHANTNEWS

22:00 04.07.2024

̰
Երևանում այս տարի միջին նորոգման ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 55 կմ ճանապարհ

21:57 04.07.2024

Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում ճանապարհների միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Երևանում այս տարի միջին նորոգման ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 55 կմ ճանապարհ:

̰
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության անդամներն այցելել են Նորավանք համալիր

21:49 04.07.2024

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ներկայացնող անդամներն այցելել են Վայոց Ձորի մարզում գտնվող 13-րդ դարի Նորավանք համալիր և ծանոթացել Հայաստանի հարուստ մշակույթին։ «Մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը անչափ կարևոր է»,-նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ։

̰
Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

21:44 04.07.2024

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ ներկայացվում է Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները։ Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում։ Արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառու են հանդիսանում օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) ձեռք բերած անշարժ գույքի սեփականատերերը, որոնց գույքը […]

̰
Գենադի Տավարածյանն ազատվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից

21:41 04.07.2024

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գենադի Տավարածյանն ազատվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Գենադի Տավարածյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից»,-նշված է հրամանագրում:

̰
Հուլիսի 4-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:26 04.07.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Մայիսի 9-ի, Կողբի 1-ին, Արագածի փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Բաբաջանյան նրբանցք 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 […]

̰
Լեհաստանը չի պատրաստվում իր զինվորականներ ուղարկել Ուկրաինա

21:13 04.07.2024

Լեհաստանը չի պատրաստվում զինուժ ուղարկել Ուկրաինա և կարծում է, որ նման գործողությունները կներկայացնեն ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցությունը Կիևի և Մոսկվայի միջև զինված հակամարտությանը։ Այս մասին լրագրողներին ասել է հանրապետության նախագահ Անջեյ Դուդան՝ Սլովակիայի իր գործընկեր Պետեր Պելեգրինիի հետ բանակցություններից հետո։ «Ես չեմ կարծում, որ Լեհաստանը պետք է զինուժ ուղարկի Ուկրաինա, դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ի պետությունը ներգրավվում […]

̰
Ֆրանսիացի 18-ամյա ֆուտբոլիստը էլեկտրական սկուտերով մահացու ելքով հարվածել է մի կնոջ

21:00 04.07.2024

Ֆրանսիական «Ռենի» ֆուտբոլիստը էլեկտրական սկուտերով հարվածել է 51-ամյա կնոջ։ Այս մասին հայտնում է RMC Sports գործակալությունը։ Կինը մահացել է հունիսի 24-ին՝ դեպքից մի քանի օր անց։ Նշվում է, որ 18-ամյա խաղացողը կալանքի տակ է չկանխամտածված սպանության համար։ «Ռենի» խաղացողին ուղեկցել է անչափահաս ուղեւորը։ Երկուսի մոտ էլ ալկոհոլի կամ թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել: Ֆուտբոլիստի ինքնությունը չի […]

̰
Հունգարիան առաջարկել է ակտիվացնել երկխոսությունը ԵՄ-ի և Իրանի միջև

20:52 04.07.2024

Հունգարիան կարծում է, որ Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ երկխոսություն սկսի Իրանի հետ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն՝ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ հեռախոսազրույցից հետո։ Զրույցը տեղի է ունեցել երկրորդ կիսամյակում ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության մեկնարկի կապակցությամբ։ «Մենք պետք […]

̰
Պուտինը հայտարարել է Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ավելացման մասին

20:41 04.07.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Իրանի հետ ապրանքաշրջանառության աճը։ «Այս տարի մեր այնապրանքաշրջանառության մակարդակը աճել է 14 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ», – ասել է Ռուսաստանի ղեկավարը Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ հանդիպմանը։ Պուտինի խոսքով՝ «Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը կնպաստի տնտեսական կապերի հետագա ամրապնդմանը»։ «Կազմակերպության անդամ երկրները […]

̰
Սաուդյան Արաբիան և Թուրքիան պայմանավորվել են համագործակցել պաշտպանական արդյունաբերության ոլորտում

20:29 04.07.2024

Սաուդյան Արաբիայի պետական ​​ռազմական արդյունաբերության ընկերությունը (SAMI) փոխըմբռնման երեք հուշագիր է ստորագրել թուրքական պաշտպանական ընկերությունների հետ։ Սաուդյան ընկերությունն ասել է, որ համաձայնագրերը նպատակ ունեն «աջակցել թագավորությունում պաշտպանական արդյունաբերության տեղայնացմանը»: SAMI-ի հայտարարության մեջ ասվում է, որ հուշագիր է ստորագրել թուրքական Baykar ավիաարտադրողի հետ, որը նախատեսում է Սաուդյան Արաբիայում արտադրական օբյեկտների ստեղծում և համակարգերի մշակում թուրքական արտադրողի […]

̰
Մասկը պատմել է, թե ինչպես կանվաներ Մարսի առաջին քաղաքը

20:18 04.07.2024

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Մարսի առաջին քաղաքը կանվանի «Բար»։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը հրապարակել է գրառում՝ հարցնելով, թե ընթերցողները ինչ կանվանեն Մարսի առաջին քաղաքը։ «Բար», – լակոնիկ պատասխանել է Tesla-ի գործադիր տնօրեն Մասկը:

̰
Ֆրանսիան ԱԺ ընտրությունների օրը կարգուկանոն պահպանելու համար կներգրավի 30 հազար անվտանգության ուժեր

20:07 04.07.2024

Ֆրանսիայի ՆԳՆ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի օրը անվտանգության ապահովման համար կներգրավի 30 հազար ոստիկան։ Այս մասին France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ներքին գործերի նախարարության ղեկավար Ժերալդ Դարմանինը։ «Ընտրությունների օրը կաշխատեն 30 հազար ոստիկաններ և ժանդարմներ, որոնցից 5 հազարը կտեղակայվեն Փարիզում և նրա արվարձաններում»,- ասել է նախարարը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 9-ին որոշում […]

̰
Սահմանվել են էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը

16:00 04.07.2024

Գործադիրը սահմանել էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը: Ըստ այդմ՝ հատուկ ուսուցումը ներառում է տեսական և գործնական մաս, որի ժամկետը 5 աշխատանքային օր է։ Հատուկ ուսուցումն իրականացվում է ուսումնական հաստատությունում՝ ծառայողի՝ իր վերջին անցած հատուկ ուսուցումից հետո յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ կրակային, ֆիզիկական և տեխնիկական պատրաստականությանը վերաբերող հմտությունների շարունակական զարգացման և […]

̰
Ջիլ գյուղում մոդուլային դպրոց կկառուցվի

15:55 04.07.2024

Կառավարությունն ընդունել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղ Ջիլ գյուղի 1-ին փողոց 73 հասցեում գտնվող գույքի նվիրաբերությունը և այն ամրացրել Պետգույքի կառավարման կոմիտեին՝ մոդուլային դպրոց կառուցելու նպատակով։

̰
Կապահովվի անհայտ կորածների, գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

15:48 04.07.2024

Կառավարությունն ընդունել է որոշում՝ պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով: Ըստ այդմ՝ 6.6 մլն դրամ կհատկացվի մայիս և հունիս ամիսներին 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։ Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական […]

̰
Փոփոխություններ՝ Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրում

15:40 04.07.2024

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի մեջ: Ըստ հիմնավորման՝ 2024 թ. պետբյուջեով ծրագրի իրականացման համար ֆինանսավորման չափը սահմանվել է 1,521,688 հազար դրամ, որը հավասարապես բաժանվել է ՀՀ կառավարության համաֆինանսավորում և արտաքին միջոցներ (KfW)-ի միջև` յուրաքանչյուրը՝ 760,844.1 հազար դրամ։ Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության ներկայացրած […]

̰
Կկանխվեն սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները. նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները

15:35 04.07.2024

Կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում այն է՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը ապահոված […]

̰
Կառավարությունը շարունակում է ՀՀ ճանապարհների վիճակի բարելավման ապահովումը

15:31 04.07.2024

Կառավարության որոշմամբ 60,715.8 հազար դրամ կհատկացվի «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Գումարը կուղղվի մի շարք ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ Հ-26,/Մ-4/-Ենոքավան–Կարմիր գյուղ (գյուղատեղի)-/Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում, Հ-30, /Մ-4/ – Ճամբարակ- /Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ և 51-րդ կմ-երում գտնվող սողանքային տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումների իրականացում, Տ-1-25, /Մ-3/(Աշտարակ)–Փարպի-Ղազարավան տեղական […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

15:29 04.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Գնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի աշխատանքների ընթացքին

15:23 04.07.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի, ճանապարհաշինարարների ուղեկցությամբ ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ «Ճանապարհ» ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանը նախարար Սանոսյանին է ներկայացրել շինարարության ընթացքը, առաջ եկած բարդությունները, դրանց տրված […]

̰
Հավանության է արժանացել «ՀՀ 2025-2027 թթ․ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը

15:15 04.07.2024

Հուլիսի 4-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության 2025-2027 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Պետական միջնաժամկետ ծախսային ծրագիրը ներկայացնում է ՀՀ կառավարության տնտեսական և հարկաբյուջետային, այդ թվում՝ պարտքային և ծախսային քաղաքականությունները եռամյա ժամանակահատվածում: 2025-2027թթ. ՄԺԾԾ-ը հիմնվում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի և ՀՀ կառավարության այլ ռազմավարական փաստաթղթերի վրա և […]

̰
Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը

15:12 04.07.2024

Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը: Առաջին երեք օրերին անցկացվել են «Կողմնորոշում», «Քառամարտ» և հրաձգություն՝ «ԱԿ-103 ինքնաձիգից» ու «Դիպուկահար հրացանից» մրցաձևերը: Մասնակից 18 թիմերում ակտիվորեն ներգրավված են կին զինծառայողները: Մասնակիցների ելույթներն արձանագրում է բոլոր կառույցների սպայակազմից ձևավորված հանձնաժողովը: Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի խաղերին մասնակցող թիմերի քանակը կրկնապատկվել […]

̰
Մոդիի պաշտոնական այցը Ռուսաստան տեղի կունենա հուլիսի 8-9-ը

15:10 04.07.2024

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հուլիսի 8-9-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում կքննարկվեն ռուս-հնդկական ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

̰
SHANTNEWS

15:00 04.07.2024

̰
BACK_TO_TOP