TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Մաստարայի և Լանջիկի տրանսպորտային հանգույցներում գործարկվել է արտաքին լուսավորության համակարգը

10:50 04.07.2024

Ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների շրջանակներում Մ-1 միջպետական ճանապարհի Մաստարայի և Լանջիկի տրանսպորտային հանգույցներում գործարկվել է արտաքին լուսավորության համակարգը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Առաջիկա օրերին կգործարկվի նաև Մ-6 միջպետական ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածի արտաքին լուսավորությունը։

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

10:42 04.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո նախագահ Բայդեն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին` Անկախության օրվա առթիվ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում դրված ազատության, արդարության և ժողովրդավարության համընդհանուր արժեքները, ինչպես […]

̰
Գեղարքունիքի մարզպետը շնորհակալագրեր է հանձնել մարզից Եվրոպայի և աշխարհի առաջնություններում հաղթող ճանաչված մարզիկներին

10:38 04.07.2024

Հուլիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Մարտունու Սմբատ Մհերյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, 48 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր 18 ամյա Սիմոն Սիմոնյանին (Ծովինար), նրա մարզիչներ՝ Գագիկ Սարգսյանին և Գևորգ Սարգսյանին, Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան, ծանրամարտի աշխարհի առաջնության 61 կիլոգրամ քաշային կարգում […]

̰
Նոր մանրամասներ Ամբերդում կատարված սպանության գործով

10:28 04.07.2024

Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում կատարված սպանությանն արդեն անդրադարձել ենք, նաև նշել, որ շատ հանգամանքներ դեռ պարզվում են: Վաղարշապատի ոստիկանների ու քննիչների համատեղ գործողությունների արդյունքում հանգամանքների հիմնական մասն արդեն պարզված է, և դեպքը հնարավոր է ներկայացնել ավելի հանգամանալի: Հունիսի 12-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ շտապօգնության խումբը […]

̰
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է․ նրա անվան թատրոնում տեղի կունենա Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացումը

10:22 04.07.2024

Այսօր հայ թատրոնի և կինոյի մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում ժամը 19։30-ին տեղի կունենա Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացումը։ Հրավիրյալ հյուրերի ցանկում են արտիստներ, թատրոնի և կինոյի դերասաններ, ռեժիսորներ և ոլորտի այլ անվանի ներկայացուցիչներ։

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է

10:16 04.07.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է։ «Շնորհավորում ենք Անկախության տոնի առթիվ։ Այսօր մենք տոնում ենք ԱՄՆ Անկախության 248 տարին, որը սկիզբ առավ 1776թ․ հուլիսի 4-ին Անկախության հռչակագրի ընդունմամբ»,-նշված է դեսպանության հաղորագրության մեջ։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:09 04.07.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:00 04.07.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի […]

̰
ՊՀԾ-ի գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը

17:00 03.07.2024

ՊՀԾ-ի գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գնահատման առաքելության ներկայացուցիչներին՝ առաքելության ղեկավար Ֆրանս Վան Գերվենի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի (ԴՍԵԲ) […]

̰
Հուլիսի 4-ին՝ ժամը 15:00-ից  քաղաքացիների սպասարկման՝ Արգիշտիի 1 հասցեում գտնվող գրասենյակը ժամանակավորապես չի գործելու

16:57 03.07.2024

Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանի քաղաքացիների սպասարկման Արգիշտիի փ. հ. 1 հասցեի գրասենյակում սույն թվականի հուլիսի 4-ի ժամը 15:00-ից անորոշ ժամանակով քաղաքացիներին չի սպասարկելու: Վերանորոգման ընթացքում սպասարկումն իրականացվելու է Փ. Բուզանդի հ1/3. հասցեի քաղաքացիների սպասարկման գրասենյակում:

̰
Թբիլիսին և Երևանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Վրաստանի ԱԳ նախարար

16:55 03.07.2024

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին և Երևանը մեծապես աջակցում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վրացի պաշտոնյան այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ Վրացի նախարարը նշել է, որ Երևանն ու Թբիլիսին ունեն առանձնահատուկ բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ, […]

̰
««Ոսկե ծիրանը» համախմբող երևույթ է». Դանիել Դանիելյան

16:50 03.07.2024

Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։ Կինոյի տանն այսօր տեղի է ունեցել «Ոսկե ծիրան»-ի մեկնարկին նվիրված առաջին մամուլի ասուլիսը, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» […]

̰
Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ և բավարար քայլեր․ ՄԻՊ

16:46 03.07.2024

Այսօր՝ մահացու հրազենային վիրավորումով պայմանագրային զինծառայողի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ Դեպքի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին: Պաշտպանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերի առկայությունն անթույլատրելի է և խիստ մտահոգիչ։ Զինված ուժերում կյանքի իրավունքի պաշտպանության նպատակով պետությունը պարտավոր է ձեռնարկել […]

̰
Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է զետեղել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ

16:44 03.07.2024

Թբիլիսի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է զետեղել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ։ Պաշտոնական արարողության ժամանակ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը:

̰
Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

16:36 03.07.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների, Կենտրոնական բանկի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի օրակարգում ներառված է եղել ֆինանսական կազմակերպություններում տեսողության և լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններից օգտվելու մատչելիության վերաբերյալ հարցը։ Քննարկվել են տեսողության […]

̰
ՊԵԿ-ում ՄԱԶԾ աջակցությամբ ներդրվել է Թվային հետախուզության լաբորատորիա

16:24 03.07.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է թվային հետախուզության գերժամանակակից գործիքակազմ։ Կոմիտեում, հուլիսի 3-ին, տեղի է ունեցել թվային հետախուզության լաբորատորիայի (ԹՀԼ) պաշտոնական բացումը։ Լաբորատորիան ստեղծվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Հարկը հանուն կայուն զարգացման» նախաձեռնության շրջանակում։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության […]

̰
Ֆինլանդիայի ղեկավարը Եվրոպային կոչ է արել անցնել ռազմական տնտեսության

16:17 03.07.2024

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Եվրոպան պետք է անցնի «ռազմական տնտեսության», հաղորդում է Bloomberg-ը։ «Եվրոպան պետք է անցնի «ռազմական տնտեսության», – ասել է նա։ Ֆինլանդիայի նախագահը նշել է, որ Եվրոպան պետք է համախմբի սպառազինությունների պատվերները՝ պաշտպանական արդյունաբերությանը երկարաժամկետ հեռանկար տալու համար։ Նա ընդգծել է, որ Եվրոպական ներդրումային բանկը պետք է դուրս գա «իր […]

̰
Պետդեպում հայտնել են, թե որ դեպքում Ուկրաինան կմեծացնի Ռուսաստանի դեմ հարվածների շրջանակը

16:02 03.07.2024

Ուկրաինան կմեծացնի Ռուսաստանի դեմ հարվածների շրջանակը, եթե ճակատն ընդլայնվի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։ «Նախ այն տարածքն էր, որտեղ Ռուսաստանը հարձակում էր իրականացնում Խարկովի մոտ, իսկ հիմա, ինչպես ասաց Ջեյք Սալիվանն անցյալ շաբաթ, եթե Ռուսաստանը փորձի ընդլայնել այս ճակատը, Ուկրաինային թույլ կտան ավելի մեծ […]

̰
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին համարում է իր դաշնակիցը․ Օվերչուկ

15:55 03.07.2024

Մոսկվան շարունակում է Երևանին համարել դաշնակից, իսկ երկու երկրների տնտեսական համագործակցությունը նկատելի աճ է գրանցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ։ Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմում է 7,3 միլիարդ դոլար։ Տեմպերը շատ լավ են, տնտեսությունը շատ լավ է […]

̰
Խաղաղության օրակարգի առաջմղման գործում մեծ է եվրոպական ընտանիքի դերը. ԱԺ պատգամավորի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

15:48 03.07.2024

Հայաստանի Հանրապետությունը հստակորեն առաջ է մղում խաղաղության օրակարգը՝ փորձելով հարթել բոլոր տեսակի խնդիրներն իր հարևանների հետ, և այս գործընթացում չափազանց մեծ է եվրոպական ընտանիքի դերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ունեցած ելույթի ընթացքում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: «Հարգելի գործընկերներ, անվիճելի է, […]

̰
Ոստիկանությունը զգուշացնում է. համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել

15:30 03.07.2024

Համացանցում, մասնավորապես` «Facebook» և «Instagram» սոցիալական կայքերում տարածվում է գովազդ, որով անհայտ անձինք ոստիկանության անունից ֆինանսական խարդախություններից տուժած անձանց առաջարկում են վերադարձնել կորցրած գումարները: Մուտք գործելով իբր գումարի վերադարձման համար նախատեսված դիմումի էջ` քաղաքացիներից պահանջում են լրացնել անձնական տվյալներ՝ կորցրած գումարի չափը, փոխանցման տարբերակը (բանկային քարտով կամ կրիպտոարժույթով), անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար: Որոշ ժամանակ […]

̰
Հնդկաստանում կրոնական հավաքի ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է ավելի քան 120 մարդ

15:12 03.07.2024

Ուտար Պրադեշ նահանգում կրոնական հավաքի ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է 121 մարդ, ևս 28-ը տուժել են, գտնվում են հիվանդանոցում: Այս մասին լրագրողներին հայտնել է տեղի ոստիկանությունը։ Ողբերգության վայրում աշխատում են քրեագետներն ու դատաբժշկական փորձագետները, որտեղ երեքշաբթի օրը 50 հազար մարդ եկել էր հանդիպելու կրոնական քարոզիչ Բհոլե Բաբայի հետ։ Միջոցառման կազմակերպիչների նկատմամբ գործ է հարուցվել։ Ոստիկանությունը […]

̰
Պարզաբանում՝ Եղիպատրուշ համայնքում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

15:05 03.07.2024

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից 2024 թվականի հունվարի 5-ին ստացված գրության հիմքով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշմամբ՝ «Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում՝ 1208 […]

̰
SHANTNEWS

15:00 03.07.2024

̰
ԱԱԾ-ն Արաբկիրի համայնքապետարանում իրականացնում է քննչական գործողություններ. կան ձերբակալվածներ

14:57 03.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ […]

̰
Աստանայում սկսվել են Պուտինի և Ադրբեջանի նախագահի բանակցությունները

14:47 03.07.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցությունները սկսվել են Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Պուտինը հուլիսի 3-ի առավոտյան մեկնել է Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին։ Միջոցառումն անցկացվելու է «Բազմակողմ երկխոսության ամրապնդում՝ կայուն խաղաղության և զարգացման ձգտում» կարգախոսի ներքո։

̰
Պարզվում են պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մահվան հանգամանքները

14:40 03.07.2024

2024 թվականի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:45-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք, որից հետո տեղափոխվել է կայազորային հոսպիտալ, որտեղ, գիտակցության չգալով, […]

̰
ԱԽ քարտուղարը Հայաստանի դիմակայունության կարևոր գործոն է համարում դիվերսիֆիկացիան և ժողովրդավարությունը

14:33 03.07.2024

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի դիտարկմամբ՝ տնտեսության, անվտանգության դիվերսիֆիկացիան կշատ կարևոր գործոն է Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԽ քարտուղարը նշել է «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկման ելույթի շրջանակներում։ «Ես այն կարծիքին եմ, որ Արևելյան գործընկերությունը հաջողված է, և այն դրական բազմաթիվ արդյունքներ ունի։ 15 տարի առաջ, երբ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

14:22 03.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է կոնգրեսականների այցը Հայաստան և գոհունակություն հայտնել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման բնույթից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է վերջերս Երևանում անցկացված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի անցկացման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Վարչապետը նշել է, որ ԱՄՆ-ն արդյունավետ […]

̰
Հետախուզվում էր գողության մեղադրանքով

13:50 03.07.2024

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին Մամիկոնյանց փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 43-ամյա Վահան Ս.-ին: Նա ապրիլի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
BACK_TO_TOP