TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+25.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Իրանը հայտարարել է Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ իսլամական պետությունների հանդիպման անհրաժեշտության մասին

15:47 03.06.2024

Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների շարունակությունը նվազեցնում է տարածաշրջանում խաղաղ կարգավորման հասնելու հնարավորությունները և մեծացնում պաղեստինցիների տառապանքը։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին եւ նրա լիբանանցի գործընկեր Աբդալլահ Բու Հաբիբը։ «Անհրաժեշտ է հրատապ համատեղ ջանքեր գործադրել ագրեսիան դադարեցնելու և Պաղեստինի ժողովրդին պաշտպանելու համար։ Ստեղծված իրավիճակում Իրանը […]

̰
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական 12 մարմինների` 2023 թ. իրականացրած ծրագրերի ֆինանսական ցուցանիշները

15:40 03.06.2024

Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական 12 մարմինների՝ վարչապետի, նախագահի, Ազգային ժողովի, ՍԴ, ԲԴԽ, Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազության, Պետական վերահսկողական ծառայության, Քննչական կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին

15:32 03.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված երկխոսությունը և կարևորել պարոն Սարաֆյանի այցը Հայաստան, ինչը հնարավորություն է տալիս տեղում քննարկել տեղի ունեցող գործընթացները: Համբիկ Սարաֆյանը նշել է, որ ՍԴՀԿ-ն կիսում է ՀՀ կառավարության խաղաղության օրակարգը, մարտահրավերները հաղթահարելուն միտված […]

̰
Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետ

15:27 03.06.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետ: Տավուշի և Լոռու մարզպետարանների ներկայացուցիչները ներկայացրել են աղետի գոտում բնակչության բուժսպասարկման ներկայիս պատկերը: Նշված մարզերում հեղեղի հետևանքով` բուժօգնության տրամադրման խնդիրներ չկան, դեղապահովումն իրականացվում է ամբողջ ծավալով, այդ թվում` մարդասիրական դեղերի տրամադրմամբ, պատվաստանյութերի սառցե շղթայի ապահովման խնդիրներ չեն առաջացել, բնակչությունն իրազեկված […]

̰
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

15:20 03.06.2024

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 1-ին, ժամը 2.50-ի, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել 30-ամյա Հայկարամ Հ.-ն: Նա 2023 թ. մայիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում ընդունել է Նիդերլանդների ոստիկանության պատվիրակությանը

15:11 03.06.2024

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Եղեգնաձորում ընդունել է Նիդերլանդների ոստիկանության պատվիրակության անդամներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառումից։ «Ուրախ ենք այսօր Եղեգնաձորում ողջունել Նիդերլանդների ոստիկանության պատվիրակությանը: Լավ քննարկումներ ունեցանք Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի և տեղում իրականացվող գործունեության վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

̰
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը

15:05 03.06.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում մայիսի 31-ին Չինաստանի Շանհայ քաղաքից Երևան է հասել առաջին բեռնատարն՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին բեռնատարի դիմավորման միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր […]

̰
SHANTNEWS

15:00 03.06.2024

̰
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Գրիգորյանը․ ՏԱՍՍ

14:57 03.06.2024

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է մասնակցում Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) նիստին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը միջոցառման վայրից։ Նշվում է, որ Գրիգորյանի գլխավորած հայկական պատվիրակությունը հունիսի 3-ի առավոտյան ժամանել է Մինսկի մերձակայքում գտնվող «Великий камень» չինական-բելառուսական արդյունաբերական պարկ, որտեղ անցկացվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։

̰
Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն ազատազրկվածների ներկայացմամբ

14:49 03.06.2024

Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ ազատազրկված անձանց նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել էր հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված «Հանուն հայի բառ ու բանի» միջոցառումը։ Ազատազրկված անձինք ներկայացրել են բանաստեղծի ստեղծագործությունները, նրա կյանքը, ստեղծագործական ուղին, վերլուծություններ և պատմություններ գրողի հայտնի աշխատանքներից։ Միջոցառմանը մասնակցել է շուրջ […]

̰
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կատարողականը 2023 թ. կազմել է 97.5 տոկոս

14:41 03.06.2024

2023 թվականին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ծախսել է 705.6 մլրդ դրամ, ինչն ավելի է եղել 2022 թվականի հատկացումից 15 տոկոսով: Տարվա պլանը եղել է 653.7 մլրդ դրամ, սակայն այդ միջոցներն ավելացվել են՝ պայմանավորված ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանմամբ: Տարվա ընթացքում իրականացվել են 17 ծրագիր եւ 107 միջոցառում: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների […]

̰
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ՀՀ դեսպան է նշանակվել

14:33 03.06.2024

ՀՀ նախագահի հրամանագրով Մարիամ Գևորգյանը նշանակվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Մարիամ Գևորգյանին նշանակել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոնտեվիդեո)»,-նշված է հրամանագրում։

̰
ՀՀ կառավարությունը տրամադրում է արտադրվող դեղերի կլինիկական փորձարկումների և (կամ) կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի մասնակի փոխհատուցում

14:29 03.06.2024

Հայաստանի կառավարությունը տրամադրում է արտադրվող դեղերի կլինիկական փորձարկումների և (կամ) կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի մասնակի փոխհատուցում։ Պարտադիր պահանջներ են՝ արտադրվող արտադրանքը պետք է համապատասխանի օրենքով սահմանված «դեղ» հասկացությանը, հայտատուն հայտի ներկայացման պահին չպետք է ունենա չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ։ Ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվող փոխհատուցման չափը կազմում է կլինիկական փորձարկումների ծախսերի 50%-ի չափով, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

14:22 03.06.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

14:16 03.06.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ […]

̰
Հանրային քննարկման շրջանակում ստացված առաջարկությունները մեծամասամբ ներառվել են էլեկտրական ավտոմեքենաներ ձեռք բերելու համար կազմված տեխբնութագրում

14:09 03.06.2024

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարիքների համար մրցութային ընթացակարգով էլեկտրական ավտոմեքենաներ ձեռք բերելու համար կազմված տեխնիկական բնութագրի նախագիծը մայիսի 24-ին դրվել էր հանրային քննարկման: Ստացվել են մի շարք առաջարկություններ, որոնք քննարկվել են Ներքին գործերի նախարարությունում և մեծամասամբ ներառվել տեխնիկական բնութագրում։ Ներքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում քաղաքացիներին՝ հանրային քննարկման ժամանակահատվածում դրսևորած ակտիվության համար։

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 527 դեպք, որից 138-ը՝ արտակարգ

14:03 03.06.2024

Մայիսի 27-ից հունիսի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 527 դեպք, որից 138-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 61, փլուզման՝ 8, սողանքի, պայթյունի, երկրաշարժի, ուժեղ քամու, դարափուլի՝ 1-ական, տեղատարափ անձրևի, զինամթերքի հայտնաբերման, կայծակի՝ 2-ական, որոնողափրկարարական, ուժեղ կարկուտի` 3-ական, քարաթափման, վայրի կենդանիների հարձակման՝ 4-ական, օձի նկատման՝ 61, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 6-ական, թունավորման՝ 11, ճանապարհատրանսպորտային […]

̰
Ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

13:58 03.06.2024

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի պարեկները Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21053» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում պարզվել է, որ 23-ամյա վարորդը 2018 թ դեկտեմբերի 22-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Նա տեղափոխվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 3-ին

13:52 03.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.3 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.37 դրամ:  

̰
Հետախուզվում էր փաստաթղթերի կեղծիքի և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով

13:45 03.06.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 1-ի ժամը 23.40-ին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 48-ամյա Ռուստամ Ա.-ն: Նա 2023 թ. մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական […]

̰
ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները․ Տասմագամբետով

13:37 03.06.2024

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Այս մասին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Հուսով ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները, ինչը ձեռնտու կլինի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարությունը հերքում է անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթացի մասին տեղեկությունը

13:30 03.06.2024

Ի պատասխան շրջանառվող տեղեկատվության առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մայիսի 1-ից սկսելու է 55 տարեկանից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց, գերատեսչությունից հայտնում են, որ սույն տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
Անահիտ Մնացականյանի դին հայտնաբերել են Սևանա լճում՝ 4 մետր խորության վրա․ մանրամասներ

13:24 03.06.2024

Հունիսի 1-ին, ժամը 12:23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող հյուրանոցի հյուրերից մեկը տևական ժամանակ է բացակայում է, սակայն իրերը տեղում են (ենթադրվում է, որ լճում խեղդվել է)։ Հունիսի 1-3-ը ենթադրյալ տարածքում քաղաքացու որոնողական աշխատանքները իրականացնելու նպատակով ընդգրկվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ […]

̰
Ներկայացվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

13:22 03.06.2024

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2023 թվականին գործել է իրավական կարգավորումների համաձայն հաստատված եւ երեք մասից բաղկացած գործունեության ծրագրի հիման վրա. ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 3-ի նիստում: Կառույցի ղեկավարը տեղեկացրել է, որ իրականացվել է 40 հաշվեքննություն տասը պետական մարմիններում` 2022 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն […]

̰
Դատարանը Լևոն Երանոսյանի նկատմամբ համաներում կիրառեց

13:19 03.06.2024

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով վճիռը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը վճռեց Լևոն Երանոսյանի մեղադրանքները վերաորակել և նրան մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և այդ մասով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետը անցած լինելու […]

̰
Փրկարարներն իրականացրել են ամրացման աշխատանքներ

13:16 03.06.2024

Հունիսի 3-ին, ժամը 11։44-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացու փողոցի շենքերից մեկի (3-րդ հարկ) ծխատար խողովակը պոկվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են ամրացման աշխատանքներ:

̰
ՆԳՆ փրկարար ծառայությունում կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

13:10 03.06.2024

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության շարահրապարակում տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված արդեն ավանդական դարձած տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՆԳՆ փրկարարական և ոստիկանության ծառայողների երեխաներ։ Կազմակերպվել էին մի շարք ժամանցային միջոցառումներ, հետաքրքրաշարժ խաղեր, մրցույթներ, կավճանկարչություն և այլն, որին իրենց մասնակցությունն ունեցան ՆԳՆ աշխատակիցների երեխաները։ Շարահրապարակում տիրում էր ուրախ տրամադրութուն․ ամենուր գույնզգույն փուչիկներ էին, […]

̰
Մեկնարկում է «ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը

13:02 03.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ: Ամենամյա մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, խթանել ՏԻՄ-երի կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքները և ծրագրերի ծավալների մեծացման գործընթացը և այլն։ Մայրաքաղաք Երևանը չի մասնակցում մրցույթին։ Նույն քաղաքը չի կարող երկու […]

̰
Վթարավերականգնողական աշխատանքներ Ալավերդի քաղաքում

13:01 03.06.2024

Վթարավերականգնողական աշխատանքներ են ընթանում Ալավերդի քաղաքում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

̰
Կոմպոզիտորի դին հայտնաբերվել է Սևանա լճում

12:55 03.06.2024

Սևանա լճում հայտնաբերվել է կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին։ Radar Armenia-ն քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դին հայտնաբերվել է, նախնական տվյալներով, ջրահեղձ եղած վիճակով․ «Անհետ կորելու վերաբերյալ ստացած հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- հայտնեցին ՔԿ-ից։

̰
BACK_TO_TOP