TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+25.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Վրաստանի հյուսիսում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

10:10 04.06.2024

5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հյուսիսում՝ Ռաչայի շրջանի Օնի քաղաքի մոտ։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Իրի գյուղի մոտ, 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Թբիլիսիում։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:  

̰
Աղետի գոտում իրականացվել են անկած անասնագլխաքանակի գույքագրման, վնասների գնահատման աշխատանքներ. Արման Խոջոյան

00:00 04.06.2024

Աղետի գոտում իրականացվել են անկած անասնագլխաքանակի գույքագրման, վնասների գնահատման աշխատանքներ։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ «Խստորեն հորդորում ենք հետևել անվտանգության կանոններին»,- նշել է նա։

̰
Ռուսական ընկերությունը տիեզերքում լազերային հաղորդակցություն է փորձարկել

23:51 03.06.2024

Ռուսական «Բյուրո 1440» ընկերությունը հաջողությամբ փորձարկել է տիեզերական երկու սարքերի միջև լազերային հաղորդակցությունը։ Այս մասին ասված է ընկերության Տելեգրամ ալիքում։ «2024 թվականի մայիսի 30-ին մենք հաջողությամբ ավարտեցինք մեր մշակմամբ լազերային միջարբանյակային կապի փորձարկումների առաջին շարքը։ Ավելի քան 200 գիգաբայթ փոխանցվել է վայրկյանում 10 գիգաբիթ արագությամբ միմյանցից ավելի քան 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տիեզերական սարքերի […]

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում

23:42 03.06.2024

Հունիսի 3-ին, ժամը 19:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրվանզադեի փողոցում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:37-ին, մարվել՝ 19:58-ին: Այրվել է մոտ 40 հակ անասնակեր:

̰
Մեկ օր հրաշքների աշխարհում. ՀՀ վարչապետի և տիկին Աննա Հակոբյանի նվերը երեխաներին

23:32 03.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հունիսմեկյան նվեր են մատուցել Լոռու մարզի և Երևանի տասնյակ դպրոցների շուրջ 800 երեխաների: Դպրոցականները «Երևան պարկ»-ում մեկ անմոռանալի օր անցկացնելու հրավեր են ստացել: Այգու տարածքում տոնական տրամադրություն էր. երեխաներին ներսում սպասում էին սիրելի մուլտհերոսները: Փոքրիկ հյուրերը հնարավորություն ունեին օգտվել «Երևան պարկ»-ի բոլոր ատրակցիոններից: Նրանց համար նախատեսված էր […]

̰
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ կլինի

23:21 03.06.2024

2024 թվականի հունիսի 2-ին Արեգակի վրա տեղի ունեցավ հզոր բռնկում, որն առաջացրեց արեգակնային նյութի արտանետում: Պլազմային ամպը երկիր կհասնի երեքշաբթի՝ հունիսի 4-ին: Lenta.ru-ն ներկայացրել է մագնիսական փոթորկի հնարավոր հետևանքները մարդկանց և սարքավորումների համար։ Նախնական գնահատականներով՝ հարվածի ուժը կհամապատասխանի G3 կատեգորիային, ինչը նշանակում է ուժեղ մագնիսական փոթորիկ։ G3-ը (ուժեղ փոթորիկը), ինչպես և սպասվում էր այս դեպքում, […]

̰
G7-ի առաջնորդները կողմ են Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահի առաջարկին

23:12 03.06.2024

G7 պետությունների և կառավարությունների ղեկավարները աջակցություն են հայտնել Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկին, հայտնում է РИА Новости-ն։ Հայտարարության մեջ ասվում է, որ դրա ընդունումը կհանգեցնի Գազայում կրակի անհապաղ դադարեցմանը, բոլոր պատանդների ազատմանը և անկլավի ողջ տարածքում բաշխվող մարդասիրական օգնության զգալի և կայուն աճին: Համաձայնագիրը, ինչպես նշվում է, հնարավորություն կտա վերջ դնել ճգնաժամին […]

̰
Հաշվետու համերգ-ցուցահանդես՝ ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ

23:02 03.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը հունիսի 4-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կիրականացնի հաշվետու համերգ-ցուցահանդես: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների շնորհալի սաները: Միջոցառումը միտված է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառի հանրահռչակմանը, ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, Երևան-մարզ […]

̰
Սանահին կայարանում հետիոտնային կամրջի կառուցման ինտենսիվ աշխատանքներ են ընթանում

22:53 03.06.2024

Հետիոտնային կամրջի կառուցման ինտենսիվ աշխատանքներ Սանահին կայարանում` արգելափակված հատվածի հետ կապը վերականգնելու նպատակով։ Տեղում աշխատում են տասնյակ մասնագետներ։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։ «Սանահին կայարանում հետևել եմ աշխատանքների ընթացքին, կարիքների գնահատում իրականացրել»,- նշված է գրառման մեջ։

̰
«Երևան բալետ ֆեստ»-ը մեկնարկել է Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնի ծրագրով

22:45 03.06.2024

«Երևան բալետ ֆեստ»-ը մեկնարկել է Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնի ծրագրով: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, փառատոնը կշարունակվի ևս երկու օր. հունիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն է՝ «Կարապի լիճը» ներկայացմամբ: Հունիսի 5-ին բեմում կլինի Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի թատրոնը՝ գալա ծրագրով: Երեկոների սկիզբը՝ ժամը […]

̰
Պարգևատրվել են «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսի հաղթողներն ու մանկավարժները

22:27 03.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2024 թվականի ապրիլ-հունիսին անցկացրել է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը: Մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը, հաղթողների հայտարարման և պարգևատրման արարողությունը կայացել են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցել է Երևանում և ՀՀ մարզերում գործող արվեստի և գեղարվեստի, […]

̰
Շիրակի մարզպետը ներկա է եղել «Շառլ Ազնավուր 100» համերգ-երեկոյին

22:20 03.06.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ներկա է եղել «Շառլ Ազնավուր 100» համերգ-երեկոյին։ Այդ մասին հայտնում են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից։ Երեկոյի ընթացքում հնչել են աշխարհահռչակ շանսոնյեի երգերը Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի և հայտնի մեներգիչների կատարմամբ։

̰
Ախթալայում խմելու ջրի խնդիրը լուծվեց. Արեն Մկրտչյան

22:10 03.06.2024

Ախթալայում խմելու ջրի խնդիրը ևս լուծվեց։ Մինչև այս վերականգնվել էր գազամատակարարումը, էլեկտրասնուցումը, կապի ենթակայանները։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։ «Հետիոտնային ժամանակավոր կամրջով վերականգնված է կապն Մ6-ի հետ։ Մինչ այդ քաղաքը ջրի, սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների կարիք չի ունեցել, սնուցումն արագ ապահովվել է։ Ախթալան հրատապ լուծման որևէ խնդիր […]

̰
SHANTNEWS

22:00 03.06.2024

̰
Լյուդվիգ Գյուլնազարյանը ստանձնեց Փարաքար համայնքի կառավարումը

21:55 03.06.2024

Ազգային ժողովի պատգամավոր գործընկերների, մարզի համայնքների ղեկավարների, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, մարզային և համայնքային կառույցների ղեկավարների հետ այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը մասնակցեց համայնքի ավագանու՝ օրենքի ուժով հրավիրված նիստին, որտեղ համայնքի նորընտիր ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը երդմամբ ստանձնեց համայնքի կառավարումը: Այդ մասին հայտնում են ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմից։ Մարզպետը, ելույթ ունենալով, շնորհակալություն հայտնեց համայնքի […]

̰
Քննարկվել են Սյունիքում պետական միջոցներով իրականացվող դպրոցաշինության ծրագրերը

21:46 03.06.2024

Այսօր Սյունիքի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում պետական միջոցներով իրականացվող դպրոցաշինության ծրագրերը։ Այդ մասին ասված է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում։ Քննարկմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբը` տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի […]

̰
Փոքր Մասրիկ գյուղում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում վերակառուցվել է օրվա կարգավորիչ ջրամբարը

21:40 03.06.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմն ամփոփել է ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերը։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում վերակառուցվել է օրվա կարգավորիչ ջրամբարը։ Փոքր Մասրիկի օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է […]

̰
Մեծ Մասրիկում ծնվել է ընտանիքի 9-րդ երեխան

21:17 03.06.2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի բնակիչներ Արմեն Մանուկյանի և Աննա Շաբոյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան։ Նորածինը տղա է, 2770 գրամ քաշով և 51 սմ հասակով։ Այդ մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։ Փոքրիկի ծնունդը գրանցվել է 2024 թվականի մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բժշկական կենտրոնի ծննդատանը։ Նորածինն […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարները

21:05 03.06.2024

Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատների և գործարար հանրության ներկայացուցիչների միջև առցանց հանդիպում: Այդ մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։ «Հայկական կողմից մասնակցեցին Ուկրինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը, Առևտրաարդյունաբերական պալատի Ուկրաինայի մասով համակարգող Արա Մարությանը։ Ուկրաինական կողմը ներկայացնում էր Պալատի նախագահ Գենադի Չիժիկովը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են […]

̰
Հունիսի 4-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:57 03.06.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Դավթաշեն 3-րդ թաղ․ 1, 11, 12, 13 շենքեր, Բաբաջանյան փ. 44/2, 52/4 շենքեր, Իսակովի պող. 54/6 հասցե և հարակից շենքեր, Ավան՝ Բրյուսով թաղ. 63, 64, 65, 66, 67, 71 շենքեր, Դուրյան […]

̰
ՄԱԿ-ը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին ճանաչել Պաղեստինը

20:53 03.06.2024

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները կոչ են արել բոլոր պետություններին ճանաչել Պաղեստինը՝ Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու համար, ասվում է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) կողմից: «Բոլոր երկրները պետք է ճանաչեն Պաղեստին պետությունը և օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած քաղաքական և դիվանագիտական ​​ռեսուրսները՝ Գազայում անհապաղ զինադադար ապահովելու համար»,- ասվում […]

̰
Հնդկաստանի ընտրություններում քվեարկել է 642 միլիոն մարդ

20:49 03.06.2024

Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկել է 642 միլիոն ընտրող, ինչը համաշխարհային ռեկորդ է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների համար: Այս մասին հայտարարել է երկրի ընտրական հանձնաժողովի ղեկավար Ռաջիվ Կումարը։ «Հնդկաստանը սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ 642 միլիոն ընտրողներով, այդ թվում՝ 312 միլիոն կին», – ասել է Կումարը, ում ելույթը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։ 2019 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկել է […]

̰
Իտալիան աջակցում է Գազայի հատվածում կրակի դադարեցման ԱՄՆ ծրագրին

20:44 03.06.2024

Իտալիան աջակցում է Մերձավոր Արևելքում հրադադարի և խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագրին։ «Մենք լիովին աջակցում ենք Գազայի հատվածում հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկին, քանի որ եկել է հրադադարի ժամանակը, որպեսզի ապահովվի պատանդների ազատ արձակումը և պաղեստինցիներին մարդասիրական օգնության առաքումը: Մենք աջակցում ենք այս միջնորդությանը»,- ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին […]

̰
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ճանապարհին «УАЗ»-ը կողաշրջվել է․ կա 4 տուժած

20:41 03.06.2024

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ճանապարհին «УАЗ» մակնիշի ավտոմեքենան տեխնիկական խնդիրների պատճառով կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։    

̰
Լիտվայում զինամթերքի գործարան կկառուցվի

20:32 03.06.2024

Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարարությունը երկուշաբթի պայմանագիր է ստորագրել գերմանական Rheinmetall սպառազինությունների կոնցեռնի հետ զինամթերքի գործարան կառուցելու վերաբերյալ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Rheinmetall գործարանի հիմնումը Լիտվայում կօգնի ապահովել անխափան մուտք դեպի անհրաժեշտ զենք և զինամթերք, քանի որ մենք ինքներս կարտադրենք Եվրոպայի պաշտպանության համար անհրաժեշտ արտադրանքը, որը կկազմի ավելի քան 180 միլիոն եվրո։ Ակնկալվում է, […]

̰
Սլովակիայում բացատրել են, թե ինչու են Ֆիցոյի վրա կրակողին տեղափոխել հոգեբուժական բաժանմունք

20:25 03.06.2024

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ կատարած Յուրայ Ցինտուլան տեղափոխվել է բանտային հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք, ասել է հանրապետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը։ «Պատճառը նրա անվտանգությունն է, նա գտնվում է այնտեղ, որտեղ կա ինտենսիվ հսկողության հնարավորություն»,- երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Կալինյակը։ Նրա խոսքով, Ցինտուլային հոգեբուժարան տեղափոխելու որոշումը կայացվել է, որպեսզի նա […]

̰
Լեհաստանը՝ ադրբեջանական կեղծ քարոզչության հերթական «հանգրվան»

20:12 03.06.2024

Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը: Վերջերս Լեհաստանում, Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ, բացվել է «Քրիստոնեական ժառանգությունն Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» լուսանկարչական ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։ «Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան, Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովը, աղվանաուդի քրիստոնեական-կրոնական համայնքի նախագահ Ռոբերտ […]

̰
Մայիսի 27-ից հունիսի 2-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

20:06 03.06.2024

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիսի 27-ից հունիսի 2-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում աշնանացան ցորենը դեռ գտնվել է կաթնային հասունացման, նախալեռնային շրջաններում՝ հասկակալման, լեռնային շրջաններում՝ ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման փուլերում։ Հովտային շրջաններում սկսվել է կորիզավոր պտղատուների հասունացումը: Շարունակվել է խաղողի վազի մասսայական ծաղկումը, բանաջարանոցային մշակաբույսերի […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

16:00 03.06.2024

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 1-ին բաժին է ինքնակամ ներկայացել 35-ամյա Լևոն Մ.-ն: Նա ապրիլի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Լևոն Մ.-ի ներկայանալու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Արարատ Միրզոյանը և Իլյա Դարչիաշվիլին անդրադարձ են կատարել բազմակողմ օրակարգի հարցերի

15:52 03.06.2024

Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային թեմաներ, այդ թվում՝ առաջիկա ծրագրերը՝ միտված երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը: Արարատ Միրզոյանը և Իլյա Դարչիաշվիլին անդրադարձ են կատարել բազմակողմ օրակարգի հարցերի: Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Տավուշի և […]

̰
BACK_TO_TOP