23:16 06.05.2024
Թեյը չի ազդում քաշի կորստի վրա և չի նվազեցնում ենթամաշկային ճարպի ծավալը, ասել է դիետոլոգ Նատալյա Լազուրենկոն։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում ցրել է օգտակար ըմպելիքի մասին տարածված միֆը։ Լազուրենկոն նշել է, որ թեյը հակաօքսիդանտների, B խմբի վիտամինների և միկրոտարրերի յուրահատուկ աղբյուր է։ Բացի այդ, թեյը աշխուժացնում է և օգնում ներքին օրգաններին ավելի արդյունավետ կերպով հեռացնել […]
23:03 06.05.2024
Չինաստանը աջակցում է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ խաղաղ կոնֆերանսի անցկացմանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում ֆրանս-չինական գագաթնաժողովի արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին վերսկսել երկխոսությունը, աստիճանաբար ամրապնդել փոխադարձ վստահությունը և աջակցել համապատասխան ժամանակ և երկու կողմերի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հավանությամբ, միջազգային խաղաղության կոնֆերանսի […]
22:40 06.05.2024
ԱՄՆ-ն այս փուլում չի կարող աջակցել Ռաֆահում գործողությանը այն տեսքով, որով Իսրայելն առաջարկում է այն անցկացնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Իհարկե, մենք վաղուց հստակ էինք Ռաֆահի վերաբերյալ մեր դիրքորոշման հարցով, մենք չենք կարող աջակցել Ռաֆահի օպերացիային այն տեսքով, որով դա նախատեսված է ներկայումս։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անցյալ […]
22:29 06.05.2024
Պեկինը կոչ է անում Վաշինգտոնին հարգել «մեկ Չինաստանի» սկզբունքը և չաջակցել Թայվանի անկախությանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Մենք Միացյալ Նահանգներին կոչ ենք անում պահպանել ամերիկացի առաջնորդների պարտավորությունները և չաջակցել Թայվանի անկախությանը, դադարեցնել Թայվանի հարցում Չինաստանի կարմիր գծերը հատելը»,-ասել է նա։ Նա ասել է, որ «մեկ Չինաստան» սկզբունքն անսասան […]
22:17 06.05.2024
Ապրիլի 24-26-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել Օզոնային շերտի պաշտպանության մասին Վիեննայի կոնվենցիայի կողմերի Օզոնային շերտի հետազոտության ղեկավարների տասներկուերորդ (ORM-12) հանդիպումը, որը կազմակերպել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Օզոնի քարտուղարությունը՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) հետ համատեղ։ Հանդիպման նպատակն էր վերանայել ընթացիկ ազգային և միջազգային հետազոտությունների և մոնիթորինգի ծրագրերը` ապահովելու այդ ծրագրերի պատշաճ համակարգումը […]
22:06 06.05.2024
Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենի (Asnières-sur-Seine) քաղաքապետարանի հարևանությամբ տեղադրված խաչքարի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն։ Միջոցառման ընթացքում խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Այշլիմանը, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր, Իլ-դը Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Մարի-Դու Այշլիմանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամները, Անիեր-սյուռ-Սենի փոխքաղաքապետերը, քաղաքային խորհրդի անդամները, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ֆրանսիայի […]
21:58 06.05.2024
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ֆրանսիա-Չինաստան գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են 18 համաձայնագիր։ Այս մասին Չինաստանի ղեկավարը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Այցի ընթացքում կողմերը ստորագրել են 18 համաձայնագիր գերատեսչությունների միջև, որոնք վերաբերում են ավիացիոն արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, հումանիտար ոլորտին, փոքր ու միջին ձեռնարկությունների համագործակցությանը»,- ասել է նա մամուլի […]
21:31 06.05.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը տեղեկացրել է Եգիպտոսի և Կատարի միջնորդներին, որ հավանություն է տալիս Գազայի հատվածում զինադադար հաստատելու նրանց առաջարկած համաձայնագրի նախագծին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման պաշտոնական Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի և Եգիպտոսի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Աբբաս Քամելի հետ, շարժումը […]
21:23 06.05.2024
Իտալիան դեմ է, որ Ուկրաինան օգտագործի Հռոմի կողմից իրեն մատակարարված զենքը ռուսական տարածքի վրա հարձակումներ իրականացնելու համար։ Այս մասին արտաքին գործերի նախարար, Իտալիայի փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է մամուլի ասուլիսում։ «Մենք միշտ պահպանել ենք մեր ռազմական մատակարարումների գաղտնիությունը. այդ մասին տեղեկացված է միայն խորհրդարանը, մեր նպատակն է մատակարարել ոչ հարձակողական զենք, որը ծառայում է Ուկրաինայի […]
21:15 06.05.2024
Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի կամ ռուս ժողովրդի դեմ։ «Մենք պատերազմի մեջ չենք Ռուսաստանի կամ ռուս ժողովրդի հետ»,- ասել է Մակրոնը Փարիզում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Հեռարձակումն իրականացվել է X սոցիալական ցանցի՝ Ելիսեյան պալատի պաշտոնական էջում։
21:07 06.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի փ. 2, 4 շենքեր, Մառի նրբ. 3, 4, 5, 6, 8 շենքեր, Գայի պող. 55, 57, 57/1, 59 շենքեր, Միկոյան փ. 1, 3, 5 շենքեր, թիվ […]
16:00 06.05.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 6-ին, նախարար Գևորգ Պապոյանի ներկայությամբ, կայացել է «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի մասնակցության առաջին պայմանագրի ստորագրման արարողությունը։ Էկոնոմիկայի նախարարության կողմից պայմանագիրը ստորագրել է նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը, իսկ «Կարինե Թորոսյան Անդրանիկի» ԱՁ-ի կողմից՝ լիազորված անձ Սոս Մխիթարյանը։ Պայմանագրով նախատեսվում է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի գյուղում […]
15:57 06.05.2024
Ազգային ժողովը մայիսի 6-ի նիստում շարունակել է 2023 թվականի ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդման քննարկումը: Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Գլխավոր դատախազի տարեկան հաղորդման մեջ արձանագրված խնդիրներին, կառույցի գործունեությանը, համակարգային խնդիրներին ու փոփոխություններին, դատական համակարգի անկախությանը, կրկնակի ստանդարտների կիրարկման անթույլատրելիությանը, ատելության խոսքի դեմ պայքարի համապարփակ մոտեցման սկզբունքներին: Քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել խմբակցությունների […]
15:53 06.05.2024
Մայիսի 6-ին, ժամը 10:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակը ջրալցվել է․ հարկավոր է կատարել ջրահեռացման աշխատանքներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Երևան քաղաքի Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժին հերթապահ խումբը։ […]
15:49 06.05.2024
Մայիսի 6-ից ուժի մեջ են մտել առևտրային ցանցերի և մատակարարների արդար առևտրի ապահովմանը և գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները: Նոր կարգավորումների համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարողը պարտավոր է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումն իրականացնել 30 օրացուցային օրվա ընթացքում: Առևտրային ցանցը պարտավոր է մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի […]
15:41 06.05.2024
Սևանա լճի մակարդակը ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել՝ 1900.37 մ (05.05.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.883մլն. մ³, իսկ 2024 թվականի […]
15:32 06.05.2024
Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի հասկակալումը, նախալեռնային շրջաններում՝ աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, իսկ լեռնային շրջաններում՝ ցողունակալումը։ Արարատյան դաշտում շարունակվել է ծիրանենու և դեղձենու պտուղների աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել, նախալեռնային շրջաններում սկսվել է խաղողի ծաղկաբույլերի առաջացումը։ Նախալեռնային շրջաններում առաջացել են կարտոֆիլի ծիլերը, լեռնային շրջաններում շարունակվել է կարտոֆիլի ցանքը։ Մայիսի 4-5-ին Արագածոտնի և […]
15:27 06.05.2024
Լեհաստանը չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Լեհաստանը չի պատրաստվում և չի ուղարկի լեհական զորքեր Ուկրաինա», – նշել է նա TVP Info-ով հեռարձակված մամուլի ասուլիսում։
15:19 06.05.2024
Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք: Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է: Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսի փոխանցումը աղտոտված իրերի և երրորդ անձի միջոցով բացառվում է: Կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 […]
15:12 06.05.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Քաղաքացին փորձել է ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված ավտոմեքենայի յուղեր, մաքսային ծառայողները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված և չհայտարարագրված 6844 տուփ ծխախոտ, պարզվել է, որ տարանցման հայտարարագրում և փաստացի ապրանքերում կան անհամապատասխանություններ, օդային ճանապարհով առանց հայտարարագրման բրենդային օծանելիքների ներմուծման փորձը կանխվել է, փորձ է արվել […]
15:06 06.05.2024
Մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում` ժամը 13։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
14:57 06.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփել է Երևանում անցկացված ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը: «Վստահաբար կարող ենք ասել, որ այն ստացված միջոցառում էր, իսկ ՀՀ կառավարության կողմից կատարված ներդրումները միանգամայն արդարացված էին: Տրիբունաներում ավելի քան 5 հազար հանդիսականի ներկայությունն էլ վկայությունն էր այն բանի, որ Հայաստանում հատկապես խաղային մարզաձևերից մասշտաբային […]
14:48 06.05.2024
Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 42-ի, նրանցից երեքը երեխաներ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։ «Ըստ օպերատիվ տվյալների՝ Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ուկրաինացի ազգայնականների հարձակման հետևանքով տուժել է 42 մարդ, այդ թվում՝ երեք երեխա»,- ասել է Կուզնեցովը։
14:35 06.05.2024
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մայիսի 4-ին Երևան քաղաքի Արցախի փողոցում հայտանբերել և Աշտարակի բաժին են տեղափոխել 44-ամյա Հայկ Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
14:25 06.05.2024
Մալայզիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆեյսալ Հալիմի վրա ծծմբաթթու են լցրել առևտրի կենտրոնում, մարզիկը երկրորդ կարգի այրվածքներ է ստացել, հաղորդում է Agence France-Presse-ը։ Աղբյուրի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթավերջին մայրաքաղաք Կուալա Լումպուրի մոտ գտնվող Պետալինգ Ջայա քաղաքում։ «Սելանգոր» ՖԱ-ի 26-ամյա հարձակվողը պարանոցի, ուսի, ձեռքերի և կրծքավանդակի այրվածքներ է ստացել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանները ձերբակալել են […]
14:16 06.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում ներդրված հիմնարար փոփոխություններին և ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրեր: Նիստին մասնակցել են խորհրդում ներգրավված ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների աշակերտներ: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով մասնակիցներին՝ […]
14:10 06.05.2024
Մայիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Իջևան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական բնակավայրում գտնվող իր տնից իրեր են բացակայում: Կուտական մեկնած Վարդենիսի ոստիկանները պարզել են, որ հունվարի 15-ից մայիսի 4-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում, միջանցքի պատուհանի ապակին կոտրել, մտել էին առանձնատուն և գողացել հեռուստացույց, վառարան՝ խողովակներով, […]