10:56 04.05.2024
Ինդոնեզիայի Հարավային Սուլավես նահանգում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Detik պորտալը։ «Հարավային Սուլավես նահանգի Լուվու շրջանում ջրհեղեղի և սողանքների հետևանքով 14 բնակիչ է զոհվել», – մեջբերում է պորտալը աղետների կառավարման գործակալության խոսնակ Աբդուլ Մուխարիին: Ըստ Detik-ի՝ ավելի քան 100 տուն լուրջ վնաս է կրել, 42-ը քանդվել են, […]
10:48 04.05.2024
Չեխիայի և Ուկրաինայի կառավարությունների միջև հաջորդ խորհրդակցությունները, որոնք տեղի կունենան համատեղ հանդիպման ձևաչափով, կարող են ընթանալ 2024թ.։ Այս մասին TK լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։ «Կարծում եմ, որ նման բանակցություններ տեղի կունենան ընթացիկ տարում»,- ասել է նա։ Պրահան և Կիևը, ըստ վարչապետի, զարգացնում են շփումները բազմաթիվ մակարդակներով։ «Այժմ Ուկրաինային առաջին […]
10:26 04.05.2024
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Կողմերը կարևորել են ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը և Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդումը: Քեմերոնն ընդգծել է, որ […]
10:15 04.05.2024
Այսօր՝ մայիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 48, թիվ 48/1 և […]
10:12 04.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ:
10:01 04.05.2024
Առնվազն մեկ եվրոպական երկրի մասնակցությունն Ուկրաինայի հակամարտությանը անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղիղ բախման և երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Եթե այս պատերազմին ներքաշվի ևս մեկ եվրոպական երկիր, դա կստեղծի համաշխարհային պատերազմի վտանգ, քանի որ տվյալ երկիրը, անշուշտ, կլինի ՆԱՏՕ-ի անդամ, և եթե […]
09:52 04.05.2024
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ տեղատարափ անձրևի հետևանքով Երևանի մի շարք վարչական շրջաններում, մասնավորապես՝ Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջանների շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում ջրալցումների, փլուզումների, ջրի մեջ արգելափակված և խափանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ […]
09:27 04.05.2024
ԱՄՆ-ը հույս ունի, որ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դրականորեն կարձագանքի Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման առաջարկին։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Արիզոնա նահանգի Սեդոնա քաղաքում Մաքքեյնի ինստիտուտի անցկացրած ֆորումում։ «Հիմա ամենալավ բանը, որ կարող է պատահել, համաձայնության գալն է, որն ուսումնասիրում է ՀԱՄԱՍ-ը հրադադար ձեռք բերելու և […]
23:59 03.05.2024
Առանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի երկու շաբաթից, խոստովանել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայում։ «Ես գիտեմ, թե ինչպես կարելի է դադարեցնել պատերազմը, մենք պետք է դադարեցնենք զենքի մատակարարումը։ Երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի։ Բայց ես չեմ ուզում պատերազմի նման դադարեցում», – ասել է Բորելը: ԵՄ դիվանագիտական ծառայության […]
23:50 03.05.2024
Դանիացի դեռահասները 15 տարեկանից հնարավորություն կունենան աբորտ անել առանց ծնողների համաձայնության, իսկ հղիության ընդհատման ժամկետը երկրում ավելանում է մինչև 18-րդ շաբաթ, հայտնում է Դանիայի առողջապահության նախարարությունը։ «Հղիության ընդհատման շեմը տեղափոխվում է հղիության 18-րդ շաբաթ։ Միևնույն ժամանակ, 15-17 տարեկան դեռահասներին հնարավորություն է տրվում աբորտ անել առանց ծնողների համաձայնության»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվել է, […]
23:29 03.05.2024
ԱՄՆ-ը բանակցություններ է վարում G7-ի մյուս երկրների հետ՝ Կիևի իշխանություններին 50 մլրդ դոլարի չափով օգնություն տրամադրելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԱՄՆ-ը փորձում է ապահովել, որ G7-ի գագաթնաժողովում, որը կկայանա հունիսին Իտալիայում, ստորագրվի աջակցության տրամադրման մասին համաձայնագիրը։ Ինչպես նշում է գործակալությունը, այս թեմայի շուրջ բանակցությունները բարդ են, և համաձայնագրի կնքումը կարող […]
23:15 03.05.2024
Մայիսի 3-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ավտոճանապարհին՝ կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են […]
23:10 03.05.2024
ԱՄՆ-ը պնդում է շարունակել խորհրդակցությունները Իսրայելի հետ Ռաֆահ քաղաքի վերաբերյալ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիեռը։ «Մենք ցանկանում ենք շարունակել այս խոսակցությունները, որոնք ունեցել ենք Իսրայելի կառավարության հետ»,- ասել է նա՝ պատասխանելով Ռաֆահին վերաբերող հարցերին։ Միևնույն ժամանակ նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները Իսրայելից չի ստացել […]
22:57 03.05.2024
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել ԵՄ-ին զինվել՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ ուժի դիրքերից խոսելու համար։ Բորելը Մեծ Բրիտանիայում իր ելույթի ընթացքում, որը հեռարձակվում էր Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության կողմից, Ռուսաստանին և Չինաստանին անվանել է «ավտորիտար ռեժիմներ» և «կայսրություններ»։ Իսկ վերջում նա արել է հետևյալ եզրակացությունը. «Ավտորիտար ռեժիմները ոչինչ ավելի շատ չեն հարգում, քան […]
22:44 03.05.2024
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում հերթական անգամ զգուշացրել է վրացական ղեկավարությանը, որ Թբիլիսին կարող է «բաց թողնել եվրոպական ապագայի հնարավորությունը»։ Այս մասին Միշելը գրել է ուրբաթ օրը X-ում: «Հեռախոսազրույց ունեցա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Մենք քննարկեցինք Վրաստանի վերջին իրադարձությունները, և ես լիակատար աջակցություն հայտնեցի բոլոր վրացիներին, ովքեր իրենց երկրի եվրոպական […]
22:35 03.05.2024
Պնդումը, թե խալերի պարբերական վնասումը հանգեցնում է մաշկի քաղցկեղի, ոչ այլ ինչ է, քան առասպել, ասում է ուռուցքաբան Սունա Իսակովան։ Բժիշկը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հերքել է տարածված թյուր կարծիքը։ Իսակովայի խոսքով՝ ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում […]
22:23 03.05.2024
Չինացի և եվրոպացի բժիշկները ապացույցներ են հայտնաբերել, որ հղիության ընթացքում պասիվ ծխելը զգալիորեն արագացնում է պտղի բջիջների ծերացումը, ինչի հետևանքով մարդու կենսաբանական տարիքը ավելանում է 0,25-0,5 տարով։ Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Science Advances գիտական ամսագրում հրապարակված հոդվածում: «Մենք առաջին անգամ չափել ենք ծերացման մակարդակը այն մարդկանց շրջանում, ովքեր ենթարկվել են պասիվ ծխելու՝ պտղի զարգացման ընթացքում: […]
22:11 03.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Լազոյի փ․ 6 շենք 1-ին մուտք, Լազոյի փողոցի և նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 30, 32 շենքեր, Լուկաշին 1, 2 փողոցներ, Րաֆֆու փ. 29, 31, 33, 35 շենքեր, […]
16:53 03.05.2024
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի համար մշակվել են բազմաթիվ լուծումներ բարձր ջերմաստիճաններին դիմակայելու և հարմարվելու համար։ Այս լուծումները պետք է անհապաղ կիրառվեն ըստ Շրջակա միջավայրի և զարգացման միջազգային ինստիտուտի: Անհրաժեշտ են ավելի շատ ծառեր և կանաչ տարածքներ՝ քաղաքային «ջերմային կղզու» էֆեկտը մեղմելու համար, ինչպես նաև «պասիվ սառեցում» բնակարաների համար, ինչպիսիք են, օրինակ, ջերմամեկուսացումը և հատուկ փեղկերի […]
16:50 03.05.2024
Մամուլի ազատության օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳՆ խոսնակը հաղորդագրություն է տարածել․ «Այսօր՝ մամուլի ազատության օրվա կապակցությամբ, ցանկանում ենք ընդգծել ժողովրդավարության ու թափանցիկության ապահովման հարցերում մամուլի առանցքային դերը և շնորհավորում ենք լրագրող գործընկերներին: Մենք գնահատում ենք լրատվամիջոցների հետ համագործակցությունը՝ միտված փաստերի և այն մարտահրավերների օբյեկտիվ ու ճշգրիտ լուսաբանմանը, որոնց բախվում է Հայաստանի Հանրապետությունն ու մեր տարածաշրջանը: Չնայած […]
16:37 03.05.2024
Կիևը բացահայտորեն պատրաստվում է նոր հարձակման Ղրիմի կամրջի վրա՝ Արևմուտքի աջակցությամբ, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այսօր՝ Ղրիմի ազատագրման 80-ամյակի նախաշեմին, Ղրիմի կամուրջը կրկին վտանգի տակ է։ Կամրջի վրա հարձակվելու նախապատրաստությունը այժմ բացահայտորեն իրականացվում է ցուցադրական խրոխտությամբ և հավաքական Արևմուտքի անմիջական ու անմնացորդ աջակցությամբ»,- ընդգծել է դիվանագետը։
16:28 03.05.2024
Մայիսի 3-ին տեղի է ունեցել աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակի՝ «e-work.am»-ի պաշտոնական շնորհանդեսը, որի նպատակն է կամուրջ ստեղծել գործատուի և աշխատանք փնտրողի միջև, մեկտեղել հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերն ու խթանել պետություն-գործատու-աշխատանք փնտրողների միջև կապը։ Հաջորդիվ տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Զբաղվածության մարտահրավերները թվայնացման դարաշրջանում» թեմայով, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության […]
16:20 03.05.2024
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Մոսկվայում քննարկել են բազմաբնույթ առևտրատնտեսական համագործակցության հարցեր և հաստատել իրենց պատրաստակամությունն ամրապնդելու երկկողմ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ «Բանակցություններում նրանք քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդի հարցեր, որոնք ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում», – ասվում է ՌԴ կառավարության կայքում հրապարակված […]
16:11 03.05.2024
Մայիսի 3-ին, ժամը 13:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող գրասենյակում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի բնակելի շինության տանիքում (մոտ 100 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է 13։37-ին, մարվել՝ ժամը […]
16:05 03.05.2024
Բեռլինում հրդեհ է բռնկվել Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում, որը զբաղվում է IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությամբ, հայտնում է B.Z.-Berlin լրատվական պորտալը։ Ավելի վաղ քաղաքացիները հեռախոսներում ստացել էին «վտանգ» գրությամբ արտակարգ ահազանգ, ըստ որի՝ հրդեհ է բռնկվել Բեռլինի Լիխտերֆելդ թաղամասում գտնվող գործարանում, որը թունավոր ծուխ էր արձակում։ Բնակիչներին խորհուրդ է տրվել խուսափել տարածքին մոտենալուց, փակել […]
16:00 03.05.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ստիպված է եղել դադարեցնել առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ և դադարեցրել ապրանքաշրջանառությունը, որի ծավալը հասել էր 9,5 միլիարդ դոլարի։ «Իրադարձությունները, որոնք ծավալվեցին Իսրայելի և Պաղեստինի միջև, անընդունելի են: Իսրայելը սպանեց 40-45 հազար պաղեստինցիների: Մեզ՝ որպես մահմեդականների, անհնար էր պարզապես դիտել դա։ Մենք ստիպված էինք քայլեր ձեռնարկել […]
15:55 03.05.2024
Մեկնարկում է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը: ՀՀ կառավարության թիվ 1667-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման» կարգում կատարված վերջին փոփոխությամբ սահմանվել է, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր կարգավորման համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը մինչև 2024 թվականի մայիսի 29-ը […]
15:47 03.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնության հայտերի ընդունումը: Նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում. «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն» «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ» «Լավագույն խմբակավար» ««Հայոց լեզու և գրականություն» բնագավառի […]