15:45 29.03.2024
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Արթուր Կարապետյանը իր վարած՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին, մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 38-ամյա Էլմիրա […]
15:29 29.03.2024
Հայաստանի արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական գործողությունների արդյունքում հայտնաբերված խախտումների փաստով նշանակված ծառայողական քննությամբ պարզվել է, որ հիշյալ ՔԿՀ գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 17 ծառայողներ թույլ են տվել ներքին կանոնակարգի բազմաթիվ կոպիտ խախտումներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։ Վերոգրյալի հիման վրա Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ […]
15:20 29.03.2024
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների դեմ անզիջում պայքարը: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանում կառուցապատման գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության ղեկավար անձինք, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու […]
15:14 29.03.2024
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է իսրայելական օդուժի հարվածները սիրիական Հալեպ քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին և կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պատասխանատվության ենթարկել հրեական պետությանը։ «Միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, բացի այդ ագրեսիվ հարձակումները դատապարտելուց, պետք է զսպող միջոցներ ձեռնարկեն և պատասխանատվության ենթարկեն Սիոնիստական ռեժիմին (նկատի ունի Իսրայելին), որն ագրեսորն է», – […]
14:55 29.03.2024
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 28-ին բաժին է ներկայացել 46-ամյա Արտակ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը), 196-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 508-րդ (Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելը), 171-րդ (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 167-րդ (Առողջությանը միջին […]
14:48 29.03.2024
Մարտի 29-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ:
14:40 29.03.2024
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին: Միջազգային ֆեդերացիայում Հայաստանի հայտը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Տեղեկացնենք՝ սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում: Հիշեցնենք՝ 2023 թվականին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները պոկում, հրում վարժություններում և երկամարտում ընդհանուր առմամբ նվաճել […]
14:27 29.03.2024
Մենորկա կղզու Մաոնի մունիցիպալիտետի ռազմածովային բազան դարձել է Իսպանիայում ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովում գործող նավերի համար նյութատեխնիկական ապահովման երրորդ բազան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է El Pais թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների։ Ըստ թերթի տեղեկատվության՝ 2023 թվականի ապրիլին Մադրիդը դաշինքին առաջարկել է Մաոնը՝ որպես «մշտական դիվանագիտական թույլտվությամբ նավահանգիստ», որպեսզի դաշնակիցների նավերը, որոնք մասնակցում են «Ծովային պահապան» […]
14:15 29.03.2024
Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2024 թվականի մարտ ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը տրամադրվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով: Հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։
14:04 29.03.2024
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը հայտնել է, որ իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և դրա հետևանքները։ Ինչպես Ջայշանքարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում, Կուլեբայի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ «Մեր քննարկումները կենտրոնացած էին Ուկրաինայում ընթացող հակամարտության և դրա ավելի լայն հետևանքների վրա։ […]
13:45 29.03.2024
Վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ դարձել են հայ-ադրբեջանական սահմանի ամենահանդարտ շրջաններից մեկը, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկն են հայ-ադրբեջանական սահմանին, 30 տարի շարունակ բանակցություններ են վարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ […]
13:37 29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման:
13:24 29.03.2024
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հաստատել է նոր կառավարության կազմը՝ Մուհամմեդ Մուստաֆայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Նշվում է, որ Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար:
13:14 29.03.2024
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող ջերմաստիճանները, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների վերլուծությունը՝ դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում, որը շուտ է բազմամյա միջին ժամկետներից 20-25 օր։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
13:07 29.03.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ, 2023 թվականին ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 2127․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է առավել քան 21%-ով։ Միաժամանակ նախարարն […]
13:00 29.03.2024
Երևանում մարտի 29-ի ցերեկը, 30-ին և 31-ին, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ: Մարզերում մարտի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում […]
12:45 29.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանի 40–ամյա բնակչի կողմից հոր նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, հարևանությամբ բնակվող կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու համար։ 2024թ․ մարտի 7-ին՝ ժամը 16:45-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության […]
12:40 29.03.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի (այդ թվում նաև անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից) արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության: Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի […]
12:32 29.03.2024
Ուկրաինան կարող է լիակատար պարտություն կրել Ռուսաստանի հետ հակամարտությունում եւ կորցնել նույնիսկ ավելին, քան արդեն կորցրել է, ուստի պետք է մտածի ոչ թե ռազմական գործողությունները շարունակելու, այլ բանակցությունների մասին։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ավստրիայի նախկին կանցլեր (2000-ից 2007 թվականներին) Վոլֆգանգ Շյուսելի հետ զրույցում։ Քննարկման ընթացքում, որը տեղի է ունեցել Օրբանի պաշտոնական […]
12:20 29.03.2024
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4 մագնիտուդով առաջին ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:11-ին, երկրորդը՝ 5,8 մագնիտուդով, մեկ րոպե անց՝ 9:12-ին։ Առաջին երկրաշարժի օջախը եղել է տասը կիլոմետր խորության վրա՝ Պիրգոս քաղաքից 52 կիլոմետր, իսկ Աթենքից 234 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրորդ երկրաշարժի օջախը գտնվել […]
12:11 29.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 28-29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 13, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և խարդախության՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ […]
00:00 29.03.2024
Գազայի հատվածում զինադադարի հաստատման շուրջ բանակցությունները, որոնք տեղի էին ունենում Կատարի մայրաքաղաք Դոհայում, դադարեցվել են Իսրայելի դիրքորոշման պատճառով։ Այսպիսի հայտարարություն է արել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Մուհամմեդ Նազալը։ «Բանակցությունների վերջին փուլը Դոհայում չհանգեցրեց փոխըմբռնման՝ չնայած միջնորդների ջանքերին: Արդյունքում, խորհրդակցությունները փակուղի մտան Իսրայելի անհաշտ դիրքորոշման պատճառով», – մեջբերում է նրան Al Jazeera հեռուստաալիքը: Նազալը […]
23:50 28.03.2024
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին: Ինձ համար մեծագույն պատիվ կլիներ դատավորներին տվյալ մարմնում ներկայացնելը, սակայն նժարին դրված էին իմ անձի […]
23:39 28.03.2024
Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետաձգելի բուժօգնության նոր, ընդարձակ ու հարմարավետ բաժանմունք: Նորոգվում ու վերազինվում են նաև մյուս բաժանմունքները:
23:28 28.03.2024
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը պնդում է, որ Ուկրաինան առնչություն չունի մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը։ Ելույթ ունենալով ճեպազրույցում՝ նա պնդել է, որ ռուսական իշխանությունները «քարոզչություն և ապատեղեկատվություն» են տարածում ահաբեկչությանը Կիևի մասնակցության մասին՝ դրանով իսկ փորձելով «արդարացնել» հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում։ Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի մարզում գտնվող Crocus City […]
23:17 28.03.2024
Գարնանը մարդիկ հաճախ ունենում են դյուրագրգռություն և անբացատրելի անհանգստություն, որի առավելագույն դրսևորումը կարող է լինել խուճապի նոպան, զգուշացրել է բժիշկ Մարինա Բերեժնայան։ Բերեժնայան խուճապի նոպայի հիմնական նշաններ է անվանել արագ սրտի բաբախյունը, շնչահեղձությունը, վատառողջությունը և տարբեր վայրերում ցավերը: Բժիշկը զգուշացրել է, որ խուճապի նոպան կարող է սկսվել նույնիսկ զգալի արտաքին գրգռիչների կամ սթրեսի բացակայության դեպքում […]
22:55 28.03.2024
Հայաստանի պատմության թանգարանում այսօր հյուրընկալվել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի և թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանում, ծանոթացան գործող ցուցադրություններին։ Հանդիպման ավարտին Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն տպավորությունների […]
22:33 28.03.2024
Մարտի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։ ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։