TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+26.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Ռուսաստանն ու Հայաստանը աշխատում են «Միր» քարտերի հետ կապված իրավիճակի և վնասի փոխհատուցման ուղղությամբ․ Պեսկով

14:28 01.04.2024

Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են աշխատել «Միր» քարտերի հետ կապված իրավիճակը շտկելու և  վնասը փոխհատուցելու ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «ԱՄՆ ճնշումը չի նշանակում, որ մենք չենք շարունակում աշխատել մեր հայ գործընկերների հետ՝ իրավիճակը շտկելու համար»,-հավելել է Պեսկովը։

̰
Գլխավոր դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից, Էկոնոմիկայի նախարարության նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

14:17 01.04.2024

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին, 19-ին և 26-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման թույլտվության վարչության նախկին պետ Արմեն Նալբանդյանից բռնագանձել՝ 3 անշարժ գույք. 1 տրանսպորտային միջոց. 270 հազար դրամ՝ […]

̰
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան

13:58 01.04.2024

Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն: ՊՆ վարչական համալիրում ապրիլի 1-5-ը հրահանգիչները ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի ծառայողների հետ անցկացնելու են հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում փորձի փոխանակման վարժանքներ: Ծրագրի մեկնարկին խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին […]

̰
Պակիստանի վարչապետն ասել է, որ երկիրը առանցքային նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերություններին

13:34 01.04.2024

Պակիստանը առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերություններին և ողջունում է էներգետիկ և այլ ոլորտներում երկու երկրների համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Պակիստանի կառավարության ղեկավար Շահբազ Շարիֆը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղած նամակում՝ ի պատասխան նրա ուղերձին, որում Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնել Իսլամաբադի հետ միասին լուծել գլոբալ ու տարածաշրջանային խնդիրները։ «Պակիստանը հավատարիմ է Միացյալ Նահանգների հետ […]

̰
Վարորդի մատնանշած վայրում հայտնաբերվել է պայթուցիչով նռնակ

13:28 01.04.2024

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ իրացնելով, մարտի 25-ին Արագածավան գյուղի վարչական տարածքում հայտնաբերել և Թալինի բաժին են տարել Երևանի բնակիչ 26 և 36 տարեկան երկու երիտասարդի՝ օբսիդիան տեսակի հանքաքարով բեռնված «ԳԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ: Բացատրական աշխատանքի արդյունքում 36-ամյա վարորդը խոստովանել է, որ ճանապարհին նետել է մեքենայի թափքում […]

̰
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից նոր շենք կկառուցվի

13:22 01.04.2024

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից՝ ավելի քան 15 500քմ տարածքում նոր շենք կկառուցվի։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Համայնքային հավաքակայանը կհամալրվի 171 նոր ավտոբուսով․ Երևանի քաղաքապետարան

13:14 01.04.2024

Համայնքային հավաքակայանը կհամալրվի 171 նոր ավտոբուսով: Գործընթացն այս պահին պայմանագրերի կնքման փուլում է: Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ Երևանի քաղաքապետարանը մտադիր է համայնքային հավաքակայանը համալրել նաև շուրջ 250 էլեկտրական ավտոբուսներով:

̰
Աշխեն Շիրվանյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

13:04 01.04.2024

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Աշխեն Շիրվանյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում:

̰
47-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

12:53 01.04.2024

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 31-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին է տեղափոխվել 47-ամյա Ներինա Պ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) հատկանիշներով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

12:46 01.04.2024

Երևանում ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի գիշերը և երեկոյան ժամերին, 6-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ, ապրիլի 5-ին՝ 18-20մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4-ին […]

̰
ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

12:38 01.04.2024

Ապրիլի 1-ին, ժամը 08։25-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված 600 լ դիզվառելիքով, վարորդ՝ […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

12:32 01.04.2024

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 29-ի ժամը 10-ին Երևան քաղաքի Վրացյան փողոցում հայտնաբերել և Մասիսի բաժին են տեղափոխել 25-ամյա Արգամ Բ.-ին, որը մարտի 15-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Հետախուզվողը ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին

̰
5 հայ ծանրորդ Թաիլանդում կմասնակցի վարկանիշային աշխարհի գավաթին

12:26 01.04.2024

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը 5 մարզիկով կմասնակցի Թաիլանդի Պհուկետ քաղաքում մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկությանը, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը (102կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգա 89 կգ […]

̰
Կոտայքի մարզում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:17 01.04.2024

Ապրիլի 2-ին՝ ժամը 11։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի «Քարաշամբի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով տեսական և գործնական դասընթաց, որի շրջանակներում գործարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ։

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:09 01.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 29-ից ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 197 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության՝ 26, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, մարմնական վնասվածք պատճառելու և հոգեկան ներգործության՝ 21-ական, անձնական ունեցվածքի գողության՝ […]

̰
Կառավարության անդամները և ԱԺ պատգամավորները հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

13:00 30.03.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 4100 մարդ ապրում է Արագածոտնի մարզում: Գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները հանդիպել են նրանց, պատասխանել հուզող հարցերին, ներկայացրել կառավարության աջակցության ծրագրերը: Կառավարության անդամների և ԱԺ պատգամավորների մարզային այցերը կշարունակվեն:

̰
Ռուսաստանի և  Ուկրաինայի սահմանները փոխվել են, դրա հետ պետք է հաշվի նստեն բոլորը․ Պեսկով

12:55 30.03.2024

Աշխարհաքաղաքական իրադրությունը փոխվել է հատուկ գործողության մեկնարկից հետո, փոխվել են Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանները, և բոլորը պետք է հաշվի նստեն այն փաստի հետ, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի չորս նոր սուբյեկտ, RIA-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսական հատուկ գործողությունից ի վեր աշխարհաքաղաքական իրադրությունը արմատապես փոխվել է, փոխվել են և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի […]

̰
Մի փոքր տագնապած եմ․ Էստոնիայի վարչապետը՝ Ուկրաինայի մասին

12:52 30.03.2024

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը անհանգստացած է Ուկրաինայի զինված ուժերի արկերի պակասից և ռուսական բանակին դիմակայելու անկարողությունից, հայտնում է ERR-ը։ «Ես մի փոքր տագնապած եմ, Ուկրաինայից տեղեկություններ են գալիս, որ զինամթերք նրանց չի հասնում, ես հիմա նորությունների են ծանոթանում, ուկրաինացի զինվորները առաջնագծից ասում են, որ դրա պատճառով չեն կարողանում նույնիսկ վիրավորներին դուրս բերել»,-ասել է նա։ Էստոնիայի […]

̰
«Նելսոն» փոթորիկը հարվածել է Իսպանիային, կա 4 զոհ

12:41 30.03.2024

«Նելսոն» փոթորիկը, որն անցել է Իսպանիայի մեծ մասի վրայով, առնվազն չորս մարդու կյանք է խլել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը: Ըստ աղբյուրի՝ նախօրեին Կատալոնիայի հարավում ՝ Տարագոնայում, խեղդվել են երկու հոգի ՝ 16-ամյա դեռահաս և 32-ամյա գերմանացի զբոսաշրջիկ, որը ցատկել է ջուրը՝ փորձելով փրկել նրան: Երկրի հյուսիսում՝ Աստուրիայում, տարերքի ժամանակ ալիքները հասել են […]

̰
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը կարգադրել է մեծացնել զորավարժությունների ինտենսիվությունը

12:30 30.03.2024

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարգադրել է մեծացնել զորավարժությունների ինտենսիվությունը և գործնական պարապմունքները երկրի զինված ուժերի ստորաբաժանումներում։ Այս մասին Հասանովը պատվիրել է հանրապետության զինված ուժերի կենտրոնական հրամանատարական կետում տեղի ունեցած պաշտոնական խորհրդակցության ժամանակ, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ «Գեներալ-գնդապետ Հասանովը նշել է զորավարժությունների և գործնական պարապմունքների ինտենսիվության հետագա ավելացման կարևորությունը՝ օգտագործելով ժամանակակից սպառազինություն, տեխնիկա»,- […]

̰
Հնդկաստանի արխիվների տնօրենի հետ Մատենադարանի ղեկավարությունը քննարկել է հետագա համագործակցությունը թվայնացման ոլորտում

12:21 30.03.2024

Մաշտոցյան Մատենադարան է այցելել Հնդկաստանի ազգային արխիվների տնօրեն Սանջայ Գարգը: Մատենադարանի տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ Սանջայ Գարգը այցելել է Արխիվի և Թվայնացման բաժիններ: Այնուհետև, Հնդկաստանի արխիվների տնօրենի հետ Մատենադարանի ղեկավարությունը քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները, մասնավորաբար՝ ձեռագրերի և արխիվային վավերագրերի ուսումնասիրման, վերականգնման և թվայնացման ոլորտներում:  

̰
Գառնիում թմրամիջոցների լաբորատորիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի բացահայտման վարույթով 4 անձ կալանավորվել է

12:10 30.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է խմբի կազմում առանձնապես խոշոր չափի՝ 66,91 գրամ քաշով «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի, 9.23 գրամ «Մարիխուանայի» ապրօրինի շրջանառության, ինչպես նաև կանեփի մեծաքանակ բույսեր աճեցնելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գառնի գյուղի բնակիչ […]

̰
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան տուժածներ

12:04 30.03.2024

Երեկ՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհի 1-ին լորոնապտույտ հատվածում բախվել են «Ford Transit» ու «ГАЗель» բեռնատարները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների […]

̰
SHANTNEWS

12:00 30.03.2024

̰
Բժիշկը բացատրել է, որ չի կարելի չարաշահել վիտամինային հավելումները

11:49 30.03.2024

Մարդկանց մեծամասնությունը առողջ մնալու համար վիտամինային հավելումներ ընդունելու կարիք չունի, ասում է ամերիկացի թերապևտ Մեթյու Սիլվիսը: Նա USA News-ի հետ զրույցում պատմել է հավելումներ ընդունելու մասին ճշմարտությունը։ Սիլվիսն ընդգծել է, որ ամենօրյա հավասարակշռված դիետան օրգանիզմին ապահովում է բոլոր սննդանյութերով, որոնք անհրաժեշտ են առողջ մնալու համար։ «Եթե դուք ամեն օր սննդարար ուտելիք եք ընդունում և բավականաչափ […]

̰
Ավագ շաբաթվա երեկոյան եկեղեցիներում Ճրագալույցի պատարագներ կմատուցվեն

11:36 30.03.2024

Ավագ շաբաթվա երեկոյան եկեղեցիներում Ճրագալույցի պատարագներ կմատուցվեն: Քահանա հայրերը Պատարագի ավարտին` նախատոնակի արարողությունից հետո կհնչեցնեն Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը: Հենց Ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը: Կիրակի հարության պատարագներ կմատուցվեն հայոց բոլոր գործող եկեղեցիներում: Երևանի սուրբ Գրիգոր առաջնորդանիստ եկեղեցում պատարագ կմատուցի Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

̰
Ապրիլի 1-ին Արարատի և Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

11:24 30.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզ՝ 10:30-12:30 Կանաչուտ գյուղ մասնակի, Կոտայքի մարզ՝ 11:00-16:00 Աբովյան քաղաք՝ 7-8 միկրոշրջաններ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 […]

̰
Նշվել են էպիլեպսիա հրահրող գործոնները

11:12 30.03.2024

Որոշ հիվանդություններ և պայմաններ կարող են նպաստել էպիլեպսիայի զարգացմանը, զգուշացրել է թերապևտ Վիկտորյա Իվանովան։ NEWS.ru-ին տված հարցազրույցում նա նշել է նոպաներ հրահրող գործոնները։ Նրա խոսքով՝ էպիլեպսիայի պատճառ կարող են լինել ուղեղի տրավմատիկ վնասվածքները, վարակները, մասնավորապես՝ մենինգիտը, ՄԻԱՎ-ը և վիրուսային էնցեֆալիտը։ Իվանովան հավելել է, որ էպիլեպսիայի զարգացման գործոն կարող է լինել նաև սուր կամ քրոնիկ թունավորումը, […]

̰
Մանկաբույժը խոսել է երեխաների համար ասպիրինի վտանգավորության մասին

11:01 30.03.2024

Ասպիրին ընդունելը կարող է երեխաների մոտ վտանգավոր համախտանիշ առաջացնել, զգուշացրել է մանկաբույժ Դմիտրի Մոլոդոյը։ Այս դեղամիջոցի լուրջ վտանգների մասին նա խոսել է «Բժիշկ Փիթերի» հետ զրույցում։ Մասնագետի խոսքով՝ ասպիրինը կամ ացետիլսալիցիլաթթուն խստիվ արգելվում է որպես ջերմիջեցնող միջոց տալ մինչև 15 տարեկան երեխաներին, ովքեր տառապում են վիրուսային վարակներով պայմանավորված սուր շնչառական հիվանդություններով։ «կարող է առաջանալ Ռեյեի […]

̰
Բացահայտվել են ստամոքսի համար ամենավնասակար սննդային համակցությունները

10:50 30.03.2024

Սննդաբան Նատալյա Լազուրենկոն կոչ է արել մարդկանց միաժամանակ չուտել միս և կարտոֆիլ, մսային ուտեստների հետ չօգտագործել ալկոհոլով։ NEWS.ru-ի հետ զրույցում նա նշել է ստամոքսի համար վնասակար սննդային համակցություններ։ Ըստ Լազուրենկոյի՝ կարտոֆիլի մեջ հայտնաբերված օսլան և մսից ստացված սպիտակուցն ինքնուրույն անվտանգ են, սակայն միասին ուտելու դեպքում դրանք վատ են մարսվում և ծանրության զգացում են առաջացնում։ Մսի […]

̰
BACK_TO_TOP