TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+17.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:40 27.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ (բուք է) ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

15:34 27.03.2024

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024թ. մարտի 27-ի N 277-Ա որոշմամբ` Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ: Լևոն Հակոբյանը ծնվել է 1986 թվականի օգոստոս 30-ին, Երևանում: 2002–2008թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում: 2010-ին ավարտել է ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրան՝ սոցիալական հիգիենա […]

̰
ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով․ ԱԺ նախագահ

15:18 27.03.2024

Հայաստանի Հանրապետությունը իր տարածքի որևիցե մաս սակարկման չի ենթարկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ նման հարց նույնիսկ չի էլ կարող քննարկվել։ «Հայաստանի Հանրապետությունում չկա որևիցե գյուղ, որը կարող է որևէ մեկին հանձնվել։ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների […]

̰
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը հանդես է եկել «Մշակութային երկամսյակի» շրջանակում

15:11 27.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ իրականացնում է «Մշակութային երկամսյակ» նախաձեռնությունը: Երկամսյակի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում և մարզի այլ մշակութային հարթակներում հանդես կգան նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները։ Օրերս Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես է եկել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը՝ ֆրանսահայ գրող […]

̰
SHANTNEWS

15:00 27.03.2024

̰
Ապարանում բացվել է  «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոն

14:58 27.03.2024

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոն՝ մարզերում երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման, երիտասարդական միջավայրի ձևավորման նպատակով: Նմանօրինակ կենտրոնների շարքում հերթականն Ապարանի «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնն է, որի բացման արարողությանն այսօր մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա […]

̰
Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

14:50 27.03.2024

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց տեղի ունեցած հավաքի մասնակիցները, 18։00-ի սահմաններում և նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, հավաքի կազմակերպիչների կողմից զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերից հետո, նրանց կազմակերպմամբ, մոտեցել են Կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով Ոստկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ: Անկարգությունները […]

̰
Վարչապետն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը

14:45 27.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Հայաստանի հետ կապված օրակարգերին նվիրվածության համար: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև ձևավորված ամուր կապերը և ընդգծել երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ համագործակցության փաստը: Անն-Լորանս Պետելը […]

̰
Վերապատրաստման ծրագիր՝ Շվեդիայի Սոդերտոն համալսարանի Պետական կառավարման ակադեմիայում

14:41 27.03.2024

Շվեդիայի Սոդերտոն համալսարանի Պետական կառավարման ակադեմիան հայտարարել է վերապատրաստման ծրագիր, որին կարող են մասնակցել նաև ՀՀ քաղաքացիները: Վերապատրաստման ծրագրի նպատակն է Բալթիկ ծովի տարածաշրջանի և Արևելյան գործընկերության երկրների տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետների շրջանում խթանել նոր կապերը, գիտելիքը և պրակտիկան՝ պետական կառավարման ոլորտում թափանցիկության, արդյունավետության և ճկունության բարձրացման նպատակով: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի ապրիլի 5-ն […]

̰
Քննարկվել է հայ-էմիրաթական առևտրատնտեսական համագործակցության կարևորությունը

14:30 27.03.2024

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջխորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-էմիրաթական առեւտրատնտեսական համագործակցության կարեւորությունը՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աննախադեպ աճը: Հանդիպման ընթացքում Հակոբ […]

̰
ՄԻՊ թեժ գծի 116 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում

14:23 27.03.2024

Էլեկտրամատակարարման խափանման հետևանքով ՄԻՊ թեժ գծի 116 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում, փոխարենը՝ կարող եք զանգահարել 096 116 100 հեռախոսահամարով: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

̰
Շարունակվում են աշխատանքները խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ

14:17 27.03.2024

Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն ու լավագույն շահի ապահովումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։ Ներկայումս 96 խնամատար ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում 152 երեխա։ Առավել մանրամասն՝ https://www.mlsa.am/news/635։

̰
Հիմնանորոգվում են  Սանահին վանական համալիր տանող ճանապարհահատվածները

14:10 27.03.2024

Հիմնանորոգվում են Տ-5-46, /Մ-6/(Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի կմ0+000-ԿՄ9+300 և Սանահին վանական համալիր տանող հատվածները (մոտ 10կմ)։ Այժմ ընթանում են բետոնե պարապետների‚ մայթերի‚ ծածկի հիմքի կառուցման աշխատանքներ։ Ակներ բնակավայրի հատվածում կատարվում են հողային պաստառի վերականգնման աշխատանքներ։

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է

13:59 27.03.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 26-ին Ավանի Իսահակյան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է տարվել 45-ամյա Արմեն Թ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Սի Ծինփինն ասել է, որ մարդկության ապագան կախված է Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններից

13:48 27.03.2024

Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բնույթն ազդում է ոչ միայն երկու երկրների ժողովուրդների բարեկեցության, այլև մարդկության ապագայի վրա։ Այս մասին Պեկինում կայացած ամերիկյան գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Երկու երկրների ժողովուրդների բարեկեցությունը, ինչպես նաև մարդկության ապագան և ճակատագիրը կախված են նրանից, թե արդյոք Չինաստանը և Միացյալ Նահանգները կհամագործակցեն կամ կհակադրվեն […]

̰
ՀՀ դեսպանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասի հետ

13:38 27.03.2024

Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասի հետ: Այդ մասին հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից: Դեսպան Ավետիսյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության էթնիկ զտումը և զանգվածային բռնի տեղահանումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները, ՀՀ կառավարության կողմից […]

̰
Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը

13:27 27.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը մինչև 2024 թվականի ապրիլի 12-ը ներառյալ։ Գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 269-Ն որոշման: Վերոնշյալ որոշման հավելվածով սահմանված կարգին համապատասխան՝ 2024 թվականից սկսած՝ ատեստավորմանը կարող են մասնակցել նաև […]

̰
Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

13:21 27.03.2024

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ […]

̰
Ավելի քան 130 բրիտանացի պատգամավորներ կոչ են արել արգելել Իսրայելին զենքի վաճառքը

13:11 27.03.2024

Ավելի քան 130 բրիտանացի խորհրդարանականներ Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել արգելել զենքի վաճառքն Իսրայելին՝ միջազգային մարդասիրական իրավունքի հնարավոր խախտումների պատճառով: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնին ուղղված նամակում մատնանշվում են այլ երկրների, այդ թվում՝ Կանադայի կողմից նման քայլերի մասին, որը հայտարարել է Իսրայել ինչպես մահաբեր, այնպես էլ ոչ մահաբեր զենքի արտահանումը դադարեցնելու մասին, […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:01 27.03.2024

Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը, լուսադեմին ժամը 06։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։ Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքներն առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։ Երևանում մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց […]

̰
ՃՏՊ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տուժածներ

12:54 27.03.2024

Մարտի 27-ին, ժամը 10:08-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ […]

̰
Երևանի մշակութային կյանքում թատրոններն առանցքային տեղ են զբաղեցնում․ Ավինյան

12:44 27.03.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ․ Սիրելի՛ երևանցիներ, թատերաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ: Վստահաբար կարելի է ասել, որ Երևանի մշակութային կյանքում թատրոններն առանցքային տեղ են զբաղեցնում: Այդ երևանցիներն ու մեր քաղաքի հյուրերն են, նշանավոր դերասաններն ու բեմադրիչներն են, հանդերձապահներն ու տեխնիկական մասի պատասխանատուներն են […]

̰
Իսպանիայում առգրավվել է գրեթե 4,5 տոննա հաշիշ

12:34 27.03.2024

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան առգրավել է գրեթե 4,5 տոննա հաշիշ, որը թաքցված է եղել երկու բեռնատարների մեջ։ Այս մասին ասվում է իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունում։ Նրանց տվյալներով՝ թմրանյութն առգրավվել է Մոտրիլ նավահանգստում (Անդալուսիայի ինքնավար համայնք)։ Բեռնատարները Մարոկկոյից ժամանել են նավով։ Մեքենաները խուզարկելիս սահմանապահները հաշիշ են հայտնաբերել։ Գործողության ընթացքում բերման են ենթարկվել նաեւ բեռնատարի երկու վարորդ։

̰
Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 360-ի

12:24 27.03.2024

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 360-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Չորեքշաբթի առավոտվա դրությամբ ահաբեկչության հետևանքով տուժել է 360 մարդ, այդ թվում՝ 11 երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը առողջապահական ոլորտից։ Նրա խոսքով՝ 92 տուժած հոսպիտալացվել է, 63 մարդ արդեն դուրս է գրվել, 205 տուժածի ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել։

̰
2023թ․-ին ավելացել են ընտանեկան բռնությունների դեպքերով դատարան ուղարկված վարույթները

12:17 27.03.2024

ՀՀ քննչական կոմիտեն վերլուծել և ամփոփել է 2023թ. ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների շարժընթացը։ Ըստ այդմ, նախորդ տարի Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության դեպքերով նախաձեռնված 1848 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 960 վարույթի դիմաց։ Այսպիսով՝ ընտանեկան բռնությունների կամ նման առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ քննված քրեական վարույթների քանակը, նախորդ […]

̰
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում առերևույթ ահաբեկչության վերաբերյալ վարույթով ձերբակալված 3 անձանցից 2-ը կալանավորվել են

12:09 27.03.2024

ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին 3 անձանց մուտք գործելու, սպառնալիքներ հնչեցնելով պահանջներ ներկայացնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ […]

̰
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ

12:06 27.03.2024

Մարտի 27-ին, ժամը 10։19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 16 կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Դ․ Ա․, ծնված 1992 թ) […]

̰
Թուրքիայում հայտարարել են, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերաճել ուղղակի ռազմական առճակատման Ռուսաստանի և Արևմուտքի միջև

00:00 27.03.2024

Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերաճել ուղղակի ռազմական առճակատման Ռուսաստանի և Արևմուտքի միջև, մեջբերել է Anadolu պետական ​​գործակալությունը  Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտությունն հենց սկզբից էլ կարող էր վերաճել պատերազմի Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ «Խոսնակն ընդգծել է, որ դրանից ելնելով Թուրքիան ձգտում է շուտափույթ դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը»,- գրել […]

̰
Բժիշկը մատնանշել է ինսուլտի և սրտի կաթվածի ախտանիշների տարբերությունը

23:53 26.03.2024

Սրտի կաթվածի և ինսուլտի առաջին նշանները զգալիորեն տարբերվում են միմյանցից, սակայն երկու պաթոլոգիաներն էլ անհապաղ բժշկական ուշադրություն են պահանջում, զգուշացրել է սրտաբան Տատյանա Պելագեինան։ Նա «Բժիշկ Փիթերի» հետ զրույցում մատնանշել է ախտանիշների տարբերությունը։ Բժշկի խոսքով՝ ինսուլտի հիմնական ախտանշաններն են՝ չկապակցված խոսքը, շարժողական ակտիվության խաթարումը։ Ինսուլտի ժամանակ, շարունակել է նա, մարդն ունենում է ուժեղ գլխացավ, թուլություն, […]

̰
Բժիշկը հիպերտոնիկ հիվանդների համար իդեալական մթերք է նշել

23:35 26.03.2024

Կարտոֆիլը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որն օգտակար է արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց համար, ասել է սննդաբան Նատալյա Դենիսովան։ Նա aif.ru-ի հետ զրույցում նշել է հիպերտոնիկ հիվանդների համար իդեալական մթերքը: Բժշկի խոսքով՝ կարտոֆիլն օգնում է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը, քանի որ դրա մեջ պարունակվող կալիումն իջեցնում է արյան ճնշումը։ Դենիսովան ընդգծել է, որ […]

̰
BACK_TO_TOP